Ինչպես նորոգել աշխարհ

Մի գիտնական, որ ապրում էր աշխարհի խնդիրներով մտահոգ, վճռել էր գտնել ուղիներ դրանք նվազեցնելու համար: Օրեր էր անցկացնում իր լաբորատորիայում` փնտրելով իրեն հուզող հարցերի պատասխանները:
Մի օր յոթամյա որդին ներխուժեց նրա սրբավայրը և որոշեց օգնել հորն աշխատել: Գիտնականը նյարդայնացած, որ իրեն ընդհատել են, խնդրեց տղային ուրիշ տեղ խաղալ: Տեսնելով, որ անհնար է նրան դուրս հրավիրել, հայրը մտածեց մի բանով շեղել որդու ուշադրությունը: Պատահաբար գտավ մի ամսագիր` աշխարհի քարտեզի պատկերով. այն է, ինչ անհրաժեշտ էր:
Մկրատով կտրտեց քարտեզը տարբեր մասերի և կպչուն ժապավենի հետ միասին հանձնեց որդուն` ասելով.
– Քանի որ սիրում ես գլուխկոտրուկներ, քեզ կտամ աշխարհը բոլորովին կոտրված, որ այն նորոգես առանց որևէ մեկի օգնության:
Հաշվարկեց, որ փոքրիկից կպահանջվի տասը օր` քարտեզն ի մի բերելու համար, սակայն այդպես չեղավ: Մի քանի ժամ անց նա լսեց երեխայի ձայնը, որ հանգիստ կանչում էր.
– Հայրի՜կ, հայրի՜կ, ամեն ինչ արեցի, ավարտեցի:
Սկզբում հայրը չհավատաց: Մտածեց, որ անհնար է նրա տարիքում վերստանալ ամբողջական մի քարտեզ, որը նախկինում երբեք չի տեսել: Կասկածամիտ, հայացքը բարձրացրեց գրառումներից այն վստահությամբ, որ կտեսնի երեխայի տարիքին համապատասխան աշխատանք. քարտեզն ավարտուն էր: Բոլոր կտորները տեղադրված էին իրենց համապատասխան տեղերում: Ինչպե՞ս էր հնարավոր: Ինչպե՞ս էր երեխան կարողացել: Զարմանքով հարցրեց որդուն.
– Որդյա՛կս, դու չգիտեիր ինչպիսի՞ն է աշխարհը, ինչպե՞ս ես արել:
– Հայրի՛կ, պատասխանեց որդին,- Ես չգիտեի, թե ինչպիսին է աշխարհը, բայց երբ դու հանեցիր ամսագրից քարտեզը, այն կտրտելու համար, տեսա, որ մյուս կողմում մարդ է պատկերված: Այնպես որ, շրջեցի կտորներն ու սկսեցի «հավաքել» այդ մարդուն, որ, այո´, գիտեի թե ինչպիսին էր:
– Երբ ես վերականգնեցի մարդուն, շրջեցի թուղթը և տեսա, որ վերականգնել եմ աշխարհը:

Հեղինակ՝ Գաբրիել Գարսիա Մարկես

Աղբյուրը

Առաջադրանքներ

1. Բնութագրի՛ր գիտնականին։  Խելացի,մտահոգ

2. Ինչո՞ւ էր գիտնականը աշխարհի խնդիրների պատճառը փնտրում լաբորատորիայում։  Գիտնականը փորձեր է կատարում լաբորատորիայում լուծում է աշխարհի հարցերը։

3. Ներկայացրո՛ւ ստեղծագործության ասելիքը, գաղափարը։Ասելիքը այն է որ, միբան չես փորփել մի ենդադրի։  

4. Քո կարծիքով ո՞ր նախադասությունը կարող է լինել գիտնականի փնտրտուքների պատասխանը։ 

5. Շարադրի՛ր մտքերդ՝ Ինչպե՞ս նորոգել աշխարհը, արդյո՞ք աշխարհը նորոգելու կարիք ունի, ի՞նչ կփոխեիր աշխարհում, ինչո՞ւ, և այլն։ 8-10  նախադասություն։ 

Հանրահաշիվ դաս2

Խնդիր 5: Գինեգործն իր 420 դույլ գինուց վաճառեց 6 անգամ ավելի շատ, քան մնաց իր մոտ: Քանի՞ դրամ վաստակեց գինեգործը, եթե ամեն 5 դույլ գինու դիմաց նա վաստակեց 10000 դրամ:

1)420:7=60  2)420-60=360  3)10000:5=2000  4)2000×360=720000

1)1500-260=1240  2)1240÷10=310     3) 310+260=570 

Խնդիր 6: Երեք կիլոգրամ մանդարինի և մեկ կիլոգրամ բանանի համար վճարեցին 1500 դրամ: Պարզել, թե որքա՞ն է բանանի գինը, եթե բանանի մեկ կիլոգրամը մեկ կիլոգրամ մանդարինից թանկ է 260 դրամով:

Խնդիր 7: ա) Գտնել 48-ի 75%-ի և 30-ի 56 -րդ մասի տարբերությունը:
բ) Քանի՞ տոկոսով պետք է մեծացնել 30-ը,

որպեսզի ստացվի 48-ից 25%-ով փոքր թիվ։

1)48×75÷100=36  2)30:6×5=25 3)36-25=11 

30-100%

36-×=

Խնդիր 8: Երեք բանվոր երկու ժամում շարում են 3 մ2 պատ: Վեց բանվորը հինգ ժամում քանի՞ մ2 պատ կշարեն:

1)

Խնդիր 9: Բալը գտնվում է բաժակի մեջ: Տեղափոխել լուցկու երկու հատիկ այնպես, որ բալը հայտնվի բաժակից դուրս:

Գործնական քերականություն դաս 1

1. Փակագծերում տրված բառերից և բառակապակցություններից նախադասության մտքին համապատասխանող գոյականներ ստացի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:

Բնության մեջ համատարած լռություն (լռել) չկա:

Աղմուկը կարող է հիշողության (հիշել) կորուստի (կորչել) պատճառ դառնալ:

(աշխատել)Աշխտանք հոգնած  մարդու վրա ազդում է քաղաքային (երթալ ու գալ) Երթվեկությունը աղմուկը, բարձրաձայն խոսք (խոսել):

Կա ենթադրություն (ենթադրել), որ ջուրը ոչ միայն Երկրի, այլ նաև ուրիշ մոլրակների (մոլորել) վրա է շատ:

(մարդու մասին գիտությամբ զբաղվող)մարդագետ վկայում են, որ մարդկանց մարմնի յոթանասուն տոկոսը ջրից է բաղկացած:

Բժշկության խ (խորհուրդը նշել) եղել և մնում է օձը:

2. Փակագծում տրված բառերից և բառակապակցություններից նախադասության մտքին համապատասխանող գոյականներ ստացի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:

Եֆրեմովի «Անդրոմեդի միգամածությունը» ֆանտաստիկական վեպում պատմում է մի խումբ տիեզերագնացներից(տիեզերք գնալ) հեռավոր միջաստղային ճանապարհորդության մասին (ճանապարհորդել) մասին: Նրանց աստղաթիռի արագությունը(արագ) շատ մոտ է լույսի արագությանը(արագ), և ժամանակը երկրայինի…համեմատ(համեմատել) շատ դանդաղ է շարժվում: Տիեզերագնացները գալակտիկայի ամենահեռավոր շրջաններին հասնելու առաջադրանք (առաջադրել) ունեն: Պիտի հասնեն այն աստղին, որի մրովել է(մոլորել) մեկի վրա, ըստ որոշ ենթադրությունների(ենթադրել) մեզ նման մարդիկ են բնակվում: Ինչպիսի՜ն կլինի ամբողջ մարդկությանցնծությունը(ցնծալ), երբ նրանք վերադառնան ու այլ աշխարհի մարդկանցից ողջույն բերեն:

3.Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:

Նախօրոք, շնորհք, մեհյան, ներողություն, խոչընդոտող, նրբանկատ:

Այնքան շատ են խոչընդոտողները ու խանգարողները, որ էլ ոչինչ չեմ ուզում անել:

Դե՛, ցո՛ւյց տուր , թող տեսնեն, թե ինչեր ես անում:

Նախօրոքամեն ինչ պատրաստել էր, որ հետո իրար չխառնվեր:

Ներողություն մանր-մունր հոգսերով է տարվել ու մոռացել մեր պայմանը:

Շնորհքով խնդրեց ու հանգիստ դուրս եկավ. կարծես ոչինչ չէր եղել:

Հեթանոսական մեհյանը տեղում է կառուցվել այս տաճարը:

Շատ նրբանկատ մարդ է. երբեք ընկերներիս մոտ ինձ դիտողություն չի անում:

4. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Ջորդանո Բրունոն ամբողջ ութ տարի բանտում մնաց: Սուրբ հայրերը սպասում էին, որ  նա կ.նկճվի: Նա խոստովանում էր, որ ինքը մեղք է գործել եկեղեցու դեմ, բայց պնդում էր, որ իր ուսմունքը ճշմարտացի է ու ամբողջական: Մտածելու համար նրան իննսուն օր ժամանակ տվեցին և օրը երկու ամգամ՝ կեսօրին ու կեսգիշերին,աստվածաբաններ էին ուղարկում նրա խուցը: Բայց նա ոչինչ չէր խնդրում: Երբ կարդինալի պալատում, կարդում էին դատավճիռը, նա ասաց. «Դուք ավելի մեծ երկյուղով եք հայտնում ինձ դատավճիռը, քան ես լսում եմ»:

5. Ընդգծված բառերի և բառակապակցությունների փոխարեն գրի՛ր տրված հոմանիշները:

Հայտնվի, պարզապես, գահավիժում էր, զմրուխտ, դեգերում են, վայրը, անցնելու, անընդհատ,կտրվի, կաթիլ, վառվում են, գնալ, սքանչացել էին:

Մի  անգամ Սահարայի բեդվին ցեղերի մի քանի առաջնորդներ Փարիզի մոտ մեծ ջրվեժ տեսան:Սովորական ջրվեժ էր, որ բյուրեղապակե կոթողի նման ընկնում էր(գահավիժում էր,) ցած:

Բայց բեդվինները հիացել էին:(սքանչացել էին)

Անապատում մարդիկ քանի՜ օր են թափառում (դեգերում են)ջրհորին հասնելու համար: Քանի՜ ժամ են փորում նորից ու նորից(անընդհատ,) փլչող ավազը, մինչև որ փոսի հատակին ջրիկ ցեխ երևա(hայտնվի, ):

Ջրի ամենափոքրիկ շիթերից( կաթիլից) անգամ հողի վրա բոցկլտում( վառվում են)են  խոտի վառ կանաչ(զմրուխտ) կայծերը: Երբ մի տեղ անձրև է գալիս, ամբողջ Սահարայից մարդիկ շտապում են տեսնելու այդ տեղը(վայրը):  Բեդվինները պատրաստ են հարյուրավոր կիլոմետրեր կտրել,( անցնելու)որպեսզի տեսնեն, թե խոտն ինչպե՞ս է աճում:

Բեդվինները ուղղակի(պարզապես) չէին կարողանում այդտեղից հեռանալ(գնալ ): Նրանք խնդրեցին շտապեցնող հյուրընկալին.

-Սպասենք, մինչև ջուրը վերջանա(կտռվի)

6.Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի:

Իջնել-, սահմանել, հափշտակել, շռայլել, թեքվել, կարգել, հոշոտել, վատնել, խլել, կքվել, քամուն տալ, բզկտել, կորզել, ծվատել, խոնարհվել, ծախսել, պոկել, հաստատել, ճկվել, պատառոտել, հակվել, շորթել, մսխել, գզգզել, որոշել, կռանալ, գողանալ, ծռվել:

իջնել-կքվել-խոնարհվել-կռանալ-ճկվել

հափշտակել-խլել-պոկել-գողանալ

շռայլել-քամուն տալ-ծասխել-մսխել-շորթել

սահմանել-կարգել-հաստատել-որոշել -հակվել

հոշոտել-գզգզել-պատառոտել-բզկտել-պոկել

Չեմ կարաղացել ,չեմ կարողանալու

Երբ ես փոքր էի, պաշտում էի կրկեսը, և կրկեսում ամենից շատ գազաններն էին ինձ դուր գալիս: Ինձ հատկապես փիղն էր գրավում, որը, ինչպես հետո իմացա, նաև մյուս երեխաների սիրելին էր: Ներկայացման ժամանակ այդ հսկայական վայրի կենդանին ցուցադրում էր իր անասելի քաշը, ուժը, չափսերը… Բայց իր ելույթից հետո մինչև հաջորդ ելույթի սկիզբը նա շղթայված էր, շղթայի մի ծայրը կապված էր փղի ոտքին, իսկ մյուսը` գետնի մեջ խրված ցցին:

Դա ընդամենը փայտի մի կտոր էր, որ միայն մի քանի սանտիմետր էր խրված հողի մեջ: Չնայած շղթան հաստ էր և ամուր, ինձ համար ակնհայտ էր, որ այդպիսի կենդանին, որն ընդունակ է ծառեր արմատախիլ անելու, հեշտությամբ կարող էր այդ ցիցը հանել ու փախչել:
Ինձ համար հանելուկ էր մնացել` ի՞նչն էր նրան պահում, ինչո՞ւ նա չէր փախչում:

Երբ դեռ հինգ-վեց տարեկան էի, հավատում էի մեծահասակների իմաստությանը: Չեմ հիշում` այս հարցերը ես տվեցի ուսուցչի՞ս, հայրիկի՞ս, թե՞ հորեղբորս: Նրանցից մեկն ինձ բացատրեց, թե փիղը չի փախչում, քանի որ նա վարժեցված է:
Այդ ժամանակ ես տվեցի միանգամայն ակնհայտ հարց. «Եթե փիղը վարժեցված է, էլ ինչո՞ւ են նրան շղթայում»:
Հիշում եմ, որ ոչ մի բավարար պատասխան չստացա: Ժամանակի ընթացքում մոռացա փղին էլ, նրա հետ կապված հարցերն էլ և այդ մասին հիշում էի միայն մարդկանց շրջապատում, ովքեր գոնե մեկ անգամ այդ հարցն իրենց տվել են:

Մի քանի տարի առաջ հայտնաբերեցի, որ, հուրախություն ինձ, բավականին խելացի մի մարդ գտել է հարցի պատասխանը` կրկեսային փիղը չի փախչում, որովհետև նա մանկուց կապված է նմանատիպ ցցի:
Աչքերս փակեցի և պատկերացրի ցցին կապված նորածին անպաշտպան փղին: Վստահ եմ, որ այն ժամանակ փղիկն ամբողջ ուժով ձգել է` փորձելով ազատվել: Բայց, չնայած թափված ջանքերին, ոչինչ չի ստացվել, քանի որ ցիցն այն ժամանակ բավականին ամուր է եղել:
Պատկերացնում էի, թե ինչպես է նա երեկոյան ուժասպառ ընկնում, իսկ առավոտյան փորձում նորից ու նորից… Մինչև, իր համար սարսափելի մի օր, նա հնազանդվել է իր ճակատագրին՝ ընդունելով սեփական անզորությունը:
Այդ հսկա և հզոր փիղը կրկեսից չի փախչում, քանի որ խեղճը կարծում է, թե չի կարող:

Նրա հիշողության մեջ մնացել է անզորության այն զգացողությունը, որն ապրել է ծնվելուց անմիջապես հետո:
Եվ ամենավատն այն է, որ այդ հիշողությանը նա երբեք չի կասկածում:
Նա այլևս երբեք չի փորձել իր ուժը կիրառել:

-Այսպիսին է կյանքը, Դեմիան:Բոլորս էլ ինչ-որ բանով նման ենք կրկեսի փղին. այս կյանքում մենք կապված են հարյուրավոր ցցերի, որոնք սահմանափակում են մեր ազատությունը:
Ապրում ենք` համարելով, որ «չենք կարող» անել բազում գործեր, ուղղակի, որովհետև, շատ վաղուց, երբ դեռ փոքր էինք, փորձել ենք ու չենք կարողացել:
Այն ժամանակ վարվել ենք այս փղի նման, մեր հիշողության մեջ գրանցել ենք այսպիսի հրահանգ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք չեմ կարողանա»:
Մենք մեծացել ենք այս հրահանգով, որն ինքներս ենք մեզ տվել, և դրա համար էլ երբեք չենք փորձել ցիցը հանել:
Երբեմն, շղթայի ձայնը լսելիս, հայացք ենք ձգում ցցին և մտածում.
Չեմ կարողանում և երբեք էլ չեմ կարողանա:

…. Եվ միակ ձևը պարզելու, որ դու կարող ես ինչ-որ բանի հասնել, նոր փորձ անելն է, որի մեջ կներդնես քո ամբողջ ոգին:
Քո ամբողջ ոգին: 

Հեղինակ՝ Խորխե Բուկայ

Աղբյուրը

Առաջադրանքներ 

1.  Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 

2. Բացատրի՛ր այս միտքը՝  Եվ միակ ձևը պարզելու, որ դու կարող ես ինչ-որ բանի հասնել, նոր փորձ անելն է, որի մեջ կներդնես քո ամբողջ ոգին:

3. Ո՞րն է ստեղծագործության ասելիքը։ 

4. Շարադրի՛ր մտքերդ ՝ «Կկարողանա՞մ» ։ 

հանրահաշիվ դաս1

Տեսություն

Նոր առարկայի անվանումը ԵՐԿՐԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ է, այն առաջացել է հին հունարեն ԵՐԿԻՐ և ՉԱՓՈՒՄ բառերից:

Երկրաչափությունը հնագույն գիտություններից է և առաջացել է չափումների, սահմանների ընդլայնման, ճանապարհների և շենքերի կառուցման գործնական անհրաժեշտության կապակցությամբ: Հիմա մենք այն ճանաչում ենք որպես երկրաչափական պատկերների հատկություններն ուսումնասիրող գիտություն: 

Հետագայում կտրվեն տարբեր պատկերների սահմանումներ, բացի երկուսից՝ կետ և ուղիղ: Այդ երկու պատկերների միջոցով մենք կսահմանենք մնացած բոլոր երկրաչափական պատկերները, իսկ կետն ու ուղիղը կարող ենք միայն փորձել պատկերացնել՝ կետը որպես անվերջ փոքր մի բան, իսկ ուղիղը՝ որպես մի բան, որն անվերջ տարածվում է երկու կողմի վրա: 

Taisnes_punkti.png

Կետերը նշանակում են լատիներեն մեծատառերով, իսկ ուղիղները՝ փոքրատառերով: Կետի և ուղղի փոխադարձ դասավորվածությունը բառերով կարելի է նկարագրել տարբեր ձևերով.

1. կետը գտնվում է (ընկած է) ուղղի վրա կամ ուղիղն անցնում է (տարված է) կետով,

2. կետը չի գտնվում (ընկած չէ) ուղղի վրա կամ ուղիղը չի անցնում (տարված չէ) կետով:

Երկրաչափության մեջ այդ փաստերը գրում են նշանների միջոցով՝

1.A և B կետերը գտնվում են (ընկած են) aուղղի վրա կամ a ուղիղն անցնում է (տարված է)  A և B կետերով՝ Aa և Ba

2.C և D կետերը չեն գտնվում (ընկած չեն) a ուղղի վրա կամ a ուղիղը չի անցնում (տարված չէ)  C  և  D կետերով՝  Ca և Da

Երկրաչափության ամենակարևոր ենթադրություններից է հետևյալը` ցանկացած երկու կետերով կարելի է տանել ուղիղ, ընդ որում, միայն մեկը: 

Հետևաբար, երբեմն ուղիղը կարող ենք նշանակել լատիներեն երկու մեծատառերով, օրինակ՝  AB ուղիղ, քանի որ այդ երկու կետերով ոչ մի ուրիշ ուղիղ հնարավոր չէ տանել:

Taisne_divi_punkti.png

Հետևաբար, երկու ուղիղներ կարող են ունենալ միայն մեկ ընդհանուր կետ և հատվել կամ չունենալ ոչ մի ընդհանուր կետ և երբեք չհատվել:

Taisnes_kustojas.png

Ընդհանուր կետ չունեցող (չհատվող) ուղիղները կոչվում են զուգահեռ,գրում ենք այսպես՝ a∥b :


Ուղղի մի մասը, որը սահմանափակված է երկու կետերով, կոչվում է հատված ծ: 


Թեմա․Ֆիզիկայի ուսումնասիրման առարկան։Ֆիզիկական երևույթներ։Դիտումներ և փորձեր։

Դասարանում քննարկվող հարցեր․

1.ինչ է նշանակում «ֆիզիկա» բառը

2.որն է ֆիզիկայի հիմնական խնդիրը

3.ինչ է ուսումնասիրում ֆիզիկան

4.քննարկել  ինչ է բնությունը

5.ինչ ես հասկանում բնության երևույթ ասելով

6.բերել ֆիզիկական երևույթների օրինակներ

7.թվարկել ֆիզիկական երևույթների տեսակները

8.ինչ է ֆիզիկական մարմինը:Բերեք օրինակներ

9.ինչ է նյութը:Բերեք օրինակներ:

10.ինչ է մատերիան

11.ինչպես ենք գիտելիքներ ձեռք բերում բնության երևույթների մասին

12.ինչ է փորձը և ինչով է այն տարբերվում դիտումից

13Ինչ է վարկածը

14.Ինչ է օրենքը

15.Ինչ է  ֆիզիկական տես ությունը

Սովորել Է.Ղազարյանի դասագրքից էջ5 -ից մինչև էջ 12

Պատրաստել ուսումնական նյութ՝ էջ8,որէ ֆիզիկոսի մասին

Կատարել Վ.Ի.Լուկաշիկի խնդրագրքից Էջ3 խնդիրներ1-ից12-ը և

Է.Ղազարյանի դասագրքից էջ166 -ից 1-ից մինչև 5 վարժություններ

Խնդիր 1: Երկու ճյուղերի վրա միասին կա 25 ճնճղուկ։ Այն բանից հետո, երբ առաջինից երկրորդ թռավ 5 ճնճղուկ, իսկ երկրորդից թռավ գնաց 7 ճնճղուկ, երկրորդ ճյուղի վրա մնաց երկու անգամ քիչ ճնճղուկ, քան առաջինում։ Քանի ճնճղուկ կար յուրաքանչյուր ճյուղին։

1)25-7=18  2)18÷3=6 3)6×2=12 4)2+5=7  5)12-5=7  Պատ՝14,11

Խնդիր 2: Երեք դարակներում միասին կա 800 գիրք: Հայտնի է, որ երկրորդ դարակում կա երկու անգամ ավելի շատ գիրք, քան առաջինում, իսկ երրորդում 150-ով ավելի, քան երկրորդում: Պարզել, թե քանի՞ գիրք կա դարակներից յուրաքանչյուրում: Միավոր: 1,

1)800-150=650   2)2+2+1=5   3) 650÷5=130   4)130×2=260 5)800-5=795 Պատ՝1) 130 2)260 3)795

Խնդիր 3: Գտնել.

Կոշիկի գինը, եթե 20% զեղչից հետո նրա նոր գինը դարձավ 2400 դրամ: Նասկիների նոր գինը, եթե 30% զեղչից առաջ նրա գինը 600 դրամ էր: Քանի տոկոս զեղչ է հայտարարվել շալվարի համար, եթե նրա գինը 5000 դրամից դարձավ 4200 դրամ: Զեղչի շնորհիվ որքա՞ն գումար կխնայվի 2 զույգ կոշիկ, 3 զույգ նասկի և 1 շալվար գնելիս:

Խնդիր 4: Գիրքն արժե 1600 դրամ: Սկզբում նրա գինն իջեցրին 20%-ով, այնուհետև կրկին իջեցրին 30%-ով: Որքա՞ն դարձավ գրքի վերջնական գինը: