Հայոց լեզու

  1. Հեծյալները (ելումուտ, երթևեկ) էին անում պարսպադռնից Հոլով՝ բացառական
    Հոլովում՝ ի հոլովում:
  2. Միշա Գլինկան հազիվ 13 տարեկան էր, բայց արդեն հրաշալի նվագում էր (դաշնամուր, դաշնամուրի վրա):
  3. Միշան իջեցրեց ջութակը և (վճռականորեն, վճռորոշ) պատասխանեց. «Հայրի՛կ, չէ՞ որ երաժշտությունը— Հոլով՝ ուղղական
    Հոլովում՝ ի հոլովումիմ հոգին Հոլով՝ հայցական
    Հոլովում՝ ի հոլովում»:
  4. Եղել էին երջանիկ ժամանակներ, երբ (հաղթանակած, հաղթական) փառքով— Հոլով՝ գործիական
    Հոլովում՝ ի հոլովում վերադառնում էին պատերազմից, և ամբոխը ողջունում էր նրանց։
  5. Անհնարին (խռովքի, խռովության) մեջ կանգնած էր նա հայրենական տան մուտքի առաջ:
  6. Գիշերային այդ (տագնապալից, տագնապող) պահին երկու ձիավորներ անցնում էին Մուշի դաշտով:
  7. (Այս ու այն կողմ, այստեղ-այնտեղ) շուռումուռ գալուց հետո իշխանը չկարողացավ քնել և դուրս եկավ վրանից։
  8. Նա ցատկոտեց (տեղից, տեղում) և չընկնելու համար բռնեց սյունից:
  9. Մռայլ (խորհրդի, խորհրդածության) մեջ խորասուզված, գլուխը կրծքին թեքած՝ կանգնած
    էր Սմբատը։
  10. Նրա և անդամալույծի միջև սկսվեց մի (անօրինակ, անօրինական) պայքար:
  11. Եվ ահա մի անգամ (շառաչուն, շառաչյուն) հողմին չդիմացավ դարավոր հսկա կաղնին:
  12. Չնայած պարկեշտ, բայց (թեթևամիտ, թեթևաբարո) կին էր տիկին Բախտամյանը:
  13. Հագարացիների վրաններն սկսեցին բոցավառվել, և նրանք (հանկարծակի եկած, հանկարծակիի եկած) փախան խուճապահար:
  14. Նա նայում էր հոնքերի տակից և հայացքը գամում այնպես անդիմադրելի, որ մարդ ստիպված էր լինում (տեղի տալ, տեղիք տալ):
  15. Հենց որ ստացան այդ լուրը, ամրոցի բնակիչներն իսկույն (խառնվեցին, խռնվեցին) պատանու շուրջը՝ հաղթության մանրամասները նրանից լսելու:
  16. Մարզպետունին ժպտաց և այդ ժպիտի տակ փորձեց թաքցնել այն կասկածը, որով (վերաբերում, վերաբերվում) էր իր սպարապետին:
  17. Այսօրվանից նա դառնում է մեր ստեղծագործական միության (լիիրավ, լիակատար) անդամ:
  18. Սեփական գիտելիքի պակասի (զգացմունքը, զգացումը) կախված է ունեցած գիտելիքի
    ծավալից ու խորացումից:
  19. Հիվանդանոցներն այսօր չեն կարողանում սոցիալապես խոցելի խավերին (ապահովագրել, ապահովել) անվճար բուժօգնությամբ:
  20. Ծառայության սկզբում նորակոչիկները ծանոթանում են կանոնագրքի (պահանջներին, պահանջմունքներին)։
  21. (Հոգեբարձուների, հոգաբարձուների) խորհուրդը հուշարձանի պեղման նախագծի և հողային աշխատանքների իրականացման համար նախատեսել է անհրաժեշտ գումար:
  22. Քաղաքի տեսարժան վայրերը (դիտելուց, դիտարկելուց) հետո ճանապարհ ընկանք դեպի Վենետիկ:

Թողնել մեկնաբանություն