Հայոց լեզու

Տրված ածանցներով և տրված բառերի արմատներով նոր բառ ստացիր (առանց երկրորդ ածանցի)

ան նախածանցով

  1. Մեծարգո, խստագույն, գրականություն, համալիր, ախորժակ, հունական, բծավոր, Հագենալ, մահակ, բանակ, գետնատարած, վրիպակ:

անմեծ, անգիր, անախորժ, անբիծ, անհագ, անբանակ

2.Առողջացում, պատեհապաշտ, կայունանալ, գիրուկ, զինամթերք, համույթ, զանցանք, կարություն, մտերմաբար, հեծելազոր, բանել, ափսոսանք:

անառողջ, անպատեհ, անկայուն, անհամույթ, անկար, անզենք

ապ նախածանցով

3. Ուխտադրուժ, երախտիք, անուշադիր, կարողանալ, հնգակի, արանք, երասան, միջազգային, շնորհաշատ, անառիկ, հովվերգական, ցուցադրաբար:

ապերախտ, ապաշնորհ, անկարող, ապազգային, ապառիկ, ապատիկ

մակ նախածանցով

4. Դարձերես, դնել, փորագրություն, նշաձև, թռչնաբուծարան, փոխանվանաբար արդիական, պարույկ, աներևույթ, հապաղել, տողադարձել, բայահիմք:

մակերես, մակդիր, մակագրություն, մակնշել, մակարդակ, մակբայ

ակ վերջածանցով

5. Օդահեն, հոգեհանգիստ, անվանական, առվույտ, գրչություն, թռչնաբուծական, -ղեցկադեմ, բռնակալ, տարալեզու, համամիություն, սարահարթ, գլխատառ:

օդակ, հոգեհանգստակ, անվանակ, առվույտակ, գրչակ, սարահարթակ

6. Երկրագունդ, կրափոշի, ետնադուռ, աղյուսաշեն, արձանագրություն, բուժօգնություն, յուղ, կողք, մահագույժ, կատվառյուծ, վտիտ, ընդունելի:

երկրակ, փոշակ, դռնակ, աղյուսակ, արձանագրակ, բուժակ

ակի վերջածանցով

7. Մայրուղի, մասնավորեցում, բազմազանություն, եռակցել, շեղաչք, հինգերորո եզոպոսյան, հոգեվերլուծական, երկվորյակ, ապակեփեղկ, հանքառաջացում, տարորոշում:

մայրուղակի, մասնավորակի, բազմազանակի, եռակցակի, շեղաչքի, երկվորյակի

Նախադասություններում տեղադրիր փակագծերում տրված բառերից համապատասխանը։

Հայոց լեզու 11

Առաջադրանքներ
Տրված ածանցով եւ բառերից ընտրված համապատասխան արմատներով կազմիր 6 ածանցավոր բառ՝ առանց երկրորդ ածանցի։


իք վերջածանցով

  1. Համերաշխորեն, հավաստել, վառելափայտ, աղուտ, բարունակ, դարձկար, հավատալ, ընթերակա, կեղծամ, ավետաբեր, կարծեցյալ, տարեգիրք:

աղիք
բարիք
կարծիք
գիրք
հավատիք
ավետիք

2.Ալեծուփ, հայրենադավ, բուրումնավետ, օձաձև, տարընթերցում, հետևաբար, հիշաչարություն, թաղապետ, տանուտեր, անկեղծանալ, ընթրել, հոգեգալուստ։

հայրենիք
օձիք
հիշաչարություն → հիշիք
տանուտեր → տանիկ
ընթերցիք
հոգիք

կան վերջածանցովՄահագույժ, լացուկոծ, խռովահույզ, թուխս, անդամալույծ, աշխատավարձ, հոգեհարազատ, հարսանիք, ընտանիք, տարեկից, ականորսիչ, ձևախախտում:

3.Մահագույժ, լացուկոծ, խռովահույզ, թուխս, անդամալույծ, աշխատավարձ, հոգեհարազատ, հարսանիք, ընտանիք, տարեկից, ականորսիչ, ձևախախտում:

լացկան
խռովկան
որսկան
աշխատական
անդամական
տարական

կոտ վերջածանցով

4.Պարծենալ, ցասումնալի, խորաքնին, ծիծաղախիտ, միալար, մտացածին, մտավախություն, երազահան, տատասկափուշ, մեղապարտ, շուտափույթ, դանդաղընթաց:

Երասկոտ
ծիծաղկոտ
միալար
մտավախ
մեղապարտ
դանդաղընթաց


մունք վերջածանցով

5.Համեմել, բազմազբաղ, խորհրդաժողով, փետրվար, հիմնավորում, ուսուցչապետ, ալեհույզ, հազարաբույր, զգայախաբություն, անասնակեր, ավարատենչ, անբաժանելի։

համեմունք
զբաղմունք
խորհուրդ
հիմնավորում
զգայություն


յալ վերջածանցով

6.Ինքնուսուցում, ցախավել, հեծեծալ, դառնություն, աղեկտուր, կաթնատու, անհիշաչար, փոխառություն, բաղադրատոմս, տարորոշում, վաղանցիկ, բարձրություն:

ինքնուսյալ

ցախավելյալ

հեծյալ

դառնյալ

կաթնատյալ

բարձրացյալ

7.Կորուստ, անեծք, զառամել, հեծանվադող, բացահայտում, անդրադառնալ, նախադրություն, ջրօրհնեք, սառցակալում, աստվածատուր, դիտավորություն, սպառազեն:

կորուսյալ
անիծյալ
զառամյալ
հեծանվյալ
բացահայտյալ
անդրադարձյալ

Քաղաքագիտություն 11 Հոկտեմբերի 5-16

COP17-ը ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովն է։ Այն տեղի կունենա Երևանում՝ 2026 թվականի հոկտեմբերի 19–30-ը։ Համաժողովին կմասնակցեն աշխարհի տարբեր երկրների կառավարությունների, միջազգային կազմակերպությունների, գիտական շրջանակների, երիտասարդների և բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

COP17-ի հիմնական թեման կենսաբազմազանության պահպանումն է։ Քննարկվելու են բույսերի, կենդանիների և բնական էկոհամակարգերի պահպանությունը, բնության վերականգնումը և շրջակա միջավայրի խնդիրների լուծման քայլերը։ Հատուկ ուշադրություն է դարձվելու մինչև 2030 թվականը նախատեսված 23 գլոբալ նպատակների իրականացման առաջընթացին։

Հայաստանի համար COP17-ը կարևոր է, քանի որ մեր երկիրը գտնվում է Կովկասի կենսաբազմազանության հարուստ տարածքում։ Հայաստանում կան մոտ 3800 անոթավոր բուսատեսակ և ավելի քան 17 000 կենդանատեսակ, որոնց մի մասը էնդեմիկ է, այսինքն՝ հանդիպում է միայն այդ տարածաշրջանում։

COP17-ի խորհրդանիշը Երևանյան կապտաթիթեռն է (Polyommatus eriwanensis), որը հանդիպում է միայն Հայաստանում։ Համաժողովի կարգախոսն է՝ «Գործելով հանուն բնության»։

Այս համաժողովը Հայաստանի համար նաև հնարավորություն է աշխարհին ներկայացնելու մեր երկրի բնությունը, կենսաբազմազանությունը և բնապահպանական ծրագրերը, ինչպես նաև զարգացնելու միջազգային համագործակցությունը բնության պահպանության ոլորտում։

Էկոլոգիա 11

Արգենտինայի էկոտուրիզմը և դրա նախադրյալները

Արգենտինան էկոտուրիզմի զարգացման համար շատ նպաստավոր երկիր է։ Այն ունի մեծ տարածք և շատ տարբեր բնական գոտիներ՝ լեռներ, անտառներ, գետեր, լճեր, ջրվեժներ, սառցադաշտեր և անապատային տարածքներ։ Այս բնական հարստությունները գրավում են բազմաթիվ զբոսաշրջիկների ամբողջ աշխարհից։

Արգենտինայի էկոտուրիզմի ամենահայտնի վայրերից է Իգուասուի ազգային պարկը, որտեղ գտնվում են աշխարհահռչակ Իգուասու ջրվեժները։ Այստեղ զբոսաշրջիկները կարող են քայլել անտառային արահետներով և դիտել տարբեր կենդանիների ու բույսերի տեսակներ։ Մեկ այլ հայտնի վայր է Պատագոնիան, որը հայտնի է իր լեռներով, սառցադաշտերով և գեղեցիկ լճերով։ Էլ Կալաֆատե քաղաքը կարևոր զբոսաշրջային կենտրոն է, քանի որ գտնվում է Պերիտո Մորենո սառցադաշտի մոտ։

Արգենտինայում էկոտուրիզմի զարգացման հիմնական նախադրյալներն են հարուստ և բազմազան բնությունը, մեծ թվով ազգային պարկերն ու պահպանվող տարածքները, կենդանիների և բույսերի բազմաթիվ տեսակները, ինչպես նաև երկրի տարբեր շրջանների գեղեցիկ բնական տեսարանները։ Զարգացմանը նպաստում են նաև զբոսաշրջային ենթակառուցվածքները՝ հյուրանոցները, ճանապարհները և զբոսաշրջային ծառայությունները։

Էկոտուրիզմը Արգենտինայում ոչ միայն հանգստի և զբոսաշրջության ձև է, այլև կարևոր միջոց է բնությունը պահպանելու համար։ Այն օգնում է մարդկանց ճանաչել երկրի բնական հարստությունները և ավելի հոգատար վերաբերվել շրջակա միջավայրին։

🇦🇷 Արգենտինայի ամենագեղեցիկ վայրերը

  1. Իգուասուի ջրվեժներ – աշխարհի ամենահայտնի ջրվեժներից են, շրջապատված են արևադարձային անտառներով։

2.Պերիտո Մորենո սառցադաշտ – հսկայական սառցադաշտ է, որը գտնվում է Պատագոնիայում։

3.Էլ Չալտեն – հայտնի է բարձր լեռներով, հատկապես Ֆից Ռոյ լեռով, և գեղեցիկ արշավային ճանապարհներով։

4.Բարիլոչե – լեռներով, անտառներով և լճերով շրջապատված գեղեցիկ քաղաք է։

5.Լոս Գլասիարես ազգային պարկ – այստեղ կարելի է տեսնել սառցադաշտեր, լեռներ և մաքուր լճեր։

Հանրահաշիվ 11

  1. Գտնել f(x)=x3 ֆունկցիայի արժեքների տիրույթը։

f=(-∞+∞)

  1. Որոշել՝ f(x)=x4 ֆունկցիան զույգ է, կենտ, թե ոչ զույգ, ոչ կենտ։

F=(−x)⁴=x⁴=f(x)

  1. Գտնել f(x)=x5 ֆունկցիայի աճման կամ նվազման միջակայքը։

F=(-∞+∞)

5.Հաշվել՝

    f(16),f(81)

    F=(16)=√16=4

    F=(81)=√81=9

    6.

    1. Հաշվել՝

    f(−8),f(27)

    F=(-8)=³√-8=-2

    F=(27)=³√27=3

    Հայոց լեզու 11

    1.Նախադասությունների ներքևում տրված բառերը անհրաժեշտ փոփոխություններով տեղադրիր բաց թողած տեղերում։

    Եվ շրջելով հայացքը՝ նայեց երկնքին՝ արշալույսի մեջ թաթախուն, կապույտի մեջ ճախրող թռչուններին։ Նա վերադարձավ տուն, կանանց շտապով ձի նստեցրեց և ճանապարհ դրեց, իսկ ինքը մնաց գյուղում՝ զինված սպասելով թշնամու գալստյանը։ Խորշոմած ճակատը սեղմած ծնկներին, ձեռքերը հյուսած մրրկածեծ գլխի վրա՝ հոգնած ու հուսաբեկ ընկավ դռան առջև և սպասեց դրա բացվելուն։ Ի վերջո կըմբռնի, որ ստիպված է դուրս ելնել, այլապես պիտի ջախջախվի և թաղվի պատերի ու ձեղունի ծանր գերանների տակ։ Քույր ու եղբայր վաղուց նստած են իրենց հին տան առջև՝ կեռասի չորացած ծառի տակ, որի դժգույն տերևները մեղմորեն թափվում էին նրանց վրա։ Գնացքը դանդաղ սահեց, իսկ կառամատույցին կանգնած երիտասարդը, ձեռքերը գրպանում, ոտքերը լայն բացած, անտարբեր դիտում էր նրա աստիճանաբար արագացող ընթացքը։ Դաժան էր կայսրի հրամանը, խիստ պատժի սպառնալիքով հրամայեց՝ պատերի քարերն այնպես ագուցել, որ երկու քարերի միջև անհնար լիներ նույնիսկ ասեղ խրել։ Դժվարանում եմ ասել՝ ինչքան ժամանակ է անցել նրա գնալուց հետո. ժամանակի զգացողությունը կորել է և այլևս չեմ պատկերացնում, թե ինչ պիտի անեմ առանց նրա։

    2.Գտիր ընդգծված գոյականների հոլովն ու հոլովումը։

    կանանց — հայցական հոլով, ոջ արտաքին հոլովում

    ձի — հայցական հոլով, ու արտաքին հոլովում

    թշնամու — սեռական հոլով, ու արտաքին հոլովում

    գալստյանը — տրական հոլով, ան արտաքին հոլովում

    Քույր — ուղղական հոլով, ոջ արտաքին հոլովում

    եղբայր — ուղղական հոլով, ո ներքին հոլովում

    կայսրի — սեռական հոլով, այլաձև հոլովում

    ժամանակ — ուղղական հոլով, ի արտաքին հոլովում

    Էկոլոգիա 11

    Մարդու միջամտությունը և անտառները

    Մարդու գործունեությունը մեծ ազդեցություն ունի շրջակա միջավայրի վրա, հատկապես՝ անտառների։ Անտառները շատ կարևոր են, քանի որ մաքրում են օդը, արտադրում թթվածին, պահպանում են հողը և ջուրը։ Դրանք նաև բազմաթիվ կենդանիների ու բույսերի բնական բնակավայրն են։

    Մարդիկ անտառները հիմնականում հատում են փայտանյութ ստանալու, թուղթ և վառելիք արտադրելու, գյուղատնտեսական տարածքներ ստեղծելու, ճանապարհներ ու շենքեր կառուցելու և հանքարդյունաբերության համար։ Անտառների ոչնչացման պատճառ կարող են լինել նաև հրդեհները և անտառների ոչ ճիշտ օգտագործումը։

    Ըստ FAO-ի՝ 2015–2025 թվականներին աշխարհում տարեկան միջինում մոտ 10,9 միլիոն հեկտար անտառ է անտառահատվել, իսկ անտառների ընդհանուր զուտ կորուստը կազմել է տարեկան մոտ 4,12 միլիոն հեկտար։

    Անտառների ոչնչացումը բազմաթիվ խնդիրներ է առաջացնում։ Կենդանիները կորցնում են իրենց բնակավայրերը, նվազում է բույսերի և կենդանիների բազմազանությունը, հողը սկսում է ավելի արագ քայքայվել, իսկ կլիմայի փոփոխությունն ավելի է ուժեղանում։

    Քաղաքագիտություն 11 Սեպտեմբերի 28

    1․ Անձ-պետություն վարչաիրավական հարաբերությունների օրինակներ

    Անձ-պետություն վարչաիրավական հարաբերություններ են առաջանում այն ժամանակ, երբ քաղաքացին հարաբերությունների մեջ է մտնում պետական մարմնի կամ պաշտոնատար անձի հետ։

    Օրինակներ՝

    Քաղաքացին դիմում է անձնագրային և վիզաների բաժին՝ անձնագիր ստանալու կամ փոխելու համար։

    Քաղաքացին դիմում է ոստիկանություն՝ վարորդական իրավունքի վկայական ստանալու համար։

    Վարորդը խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները, և ոստիկանության աշխատակիցը նրան վարչական տուգանք է նշանակում։

    Քաղաքացին դիմում է պետական մարմին՝ սոցիալական նպաստ կամ աջակցություն ստանալու համար։

    Անձը դիմում է համայնքապետարան՝ որևէ թույլտվություն կամ փաստաթուղթ ստանալու նպատակով։

    Քաղաքացին խախտում է հասարակական կարգը, և համապատասխան պետական մարմինը նրա նկատմամբ վարչական պատասխանատվության միջոց է կիրառում։

    Անձը դիմում է պետական մարմին՝ որևէ գրանցում կատարելու համար, օրինակ՝ անշարժ գույքի կամ մեքենայի գրանցում։

    Այս բոլոր դեպքերում մի կողմում քաղաքացին է, իսկ մյուս կողմում՝ պետությունը կամ պետական մարմինը, որը գործում է օրենքով իրեն տրված լիազորությունների շրջանակում։

    2․ Ինչո՞վ են տարբերվում զանցանքները հանցանքներից

    Զանցանքը և հանցանքը երկուսն էլ իրավախախտումներ են, սակայն դրանց միջև կարևոր տարբերություններ կան։ Հանցանքը հասարակության համար ավելի վտանգավոր արարք է և առաջացնում է քրեական պատասխանատվություն, իսկ զանցանքը համեմատաբար ավելի քիչ վտանգավոր իրավախախտում է և սովորաբար առաջացնում է վարչական պատասխանատվություն։

    Զանցանքի օրինակներ․

    ճանապարհային երթևեկության կանոնների խախտում,

    հասարակական վայրում հասարակական կարգը խախտելը,

    սահմանված կանոնները չպահպանելու համար վարչական տուգանք ստանալը,

    որոշ դեպքերում առանց համապատասխան թույլտվության գործունեություն իրականացնելը։

    Հանցանքի օրինակներ․

    գողություն,

    կողոպուտ,

    դիտավորյալ ծանր մարմնական վնաս պատճառելը,

    սպանություն,

    խարդախություն։

    Պատմության 11

    Նիդեռլանդական և անգլիական հեղափոխությունները տեղի են ունեցել տարբեր ժամանակներում, բայց երկուսն էլ մեծ ազդեցություն են ունեցել պատմության վրա։ Նիդեռլանդական հեղափոխությունը սկսվեց 1566 թվականին և հիմնականում ուղղված էր Իսպանիայի տիրապետության դեմ։ Դրա պատճառներն էին բարձր հարկերը, կրոնական հակասությունները և Նիդեռլանդների բնակիչների՝ ազատ ու անկախ ապրելու ցանկությունը։ Պայքարի ընթացքում մեծ դեր ունեցավ Վիլհելմ Օրանացին։ Երկար պայքարից հետո Նիդեռլանդների հյուսիսային նահանգները կարողացան անկախանալ, իսկ 1648 թվականին նրանց անկախությունը վերջնականապես ճանաչվեց։ Արդյունքում Նիդեռլանդները դարձան անկախ պետություն և արագ զարգացան առևտուրը, ծովագնացությունը և գաղութային գործունեությունը։ Եվրոպայի համար դա նշանակեց Իսպանիայի ազդեցության թուլացում, իսկ աշխարհի համար՝ Նիդեռլանդների վերածվելը կարևոր առևտրային ու ծովային տերության։

    Անգլիական հեղափոխությունը սկսվեց 1640 թվականին։ Դրա հիմնական պատճառը թագավորի և խորհրդարանի միջև պայքարն էր, ինչպես նաև կրոնական և տնտեսական խնդիրները։ Հեղափոխության ընթացքում տեղի ունեցավ քաղաքացիական պատերազմ, որի արդյունքում խորհրդարանական ուժերը հաղթեցին։ 1649 թվականին թագավոր Չարլզ I-ը մահապատժի ենթարկվեց, իսկ Անգլիան որոշ ժամանակ դարձավ հանրապետություն։ Այս պայքարում կարևոր դեր ունեցավ Օլիվեր Կրոմվելը։ Հետագայում՝ 1688 թվականի Փառահեղ հեղափոխությունից հետո, Անգլիայում ամրապնդվեց խորհրդարանի իշխանությունը և ձևավորվեց սահմանադրական միապետություն։ Դրա հետևանքով Անգլիայում ավելի արագ զարգացան առևտուրը, տնտեսությունը և կապիտալիստական հարաբերությունները։ Եվրոպայում մեծացավ Անգլիայի ազդեցությունը, իսկ աշխարհում այն հետագայում դարձավ հզոր առևտրային և գաղութային պետություն։

    Այս երկու հեղափոխությունների գլխավոր նմանությունն այն էր, որ երկուսն էլ պայքար էին հին կարգերի դեմ և նպաստեցին նոր քաղաքական ու տնտեսական հարաբերությունների զարգացմանը։ Սակայն դրանց հիմնական տարբերությունն այն էր, որ Նիդեռլանդական հեղափոխությունը հիմնականում ազգային-ազատագրական պայքար էր Իսպանիայի դեմ, իսկ անգլիական հեղափոխությունը՝ պայքար թագավորի և խորհրդարանի միջև իշխանության համար։ Երկու հեղափոխություններում էլ առանձին մարդկանց դերը կարևոր էր․ Նիդեռլանդներում՝ Վիլհելմ Օրանացու, իսկ Անգլիայում՝ Օլիվեր Կրոմվելի և հետագայում Վիլհելմ III-ի։

    Նիդեռլանդական հեղափոխություն

    1566 թ. – սկսվեց Նիդեռլանդական հեղափոխությունը՝ Իսպանիայի տիրապետության դեմ։

    1568 թ. – սկսվեց Նիդեռլանդների անկախության համար երկարատև պատերազմը։

    1581 թ. – հյուսիսային նահանգները հայտարարեցին, որ այլևս չեն ճանաչում Իսպանիայի թագավորի իշխանությունը։

    1609 թ. – կնքվեց Տասներկուամյա զինադադարը Իսպանիայի և Նիդեռլանդների միջև։

    1648 թ. – Վեստֆալյան հաշտությամբ Իսպանիան պաշտոնապես ճանաչեց Նիդեռլանդների անկախությունը։

    Անգլիական հեղափոխություն

    1640 թ. – սկսվեց Անգլիական հեղափոխությունը և գումարվեց Երկարատև խորհրդարանը։

    1642–1649 թթ. – տեղի ունեցավ քաղաքացիական պատերազմ թագավորի և խորհրդարանի կողմնակիցների միջև։

    1649 թ. – մահապատժի ենթարկվեց թագավոր Չարլզ I-ը, իսկ Անգլիան դարձավ հանրապետություն։

    1653–1658 թթ. – Օլիվեր Կրոմվելը կառավարեց Անգլիան։

    1660 թ. – վերականգնվեց միապետությունը։

    1688 թ. – տեղի ունեցավ Փառահեղ հեղափոխությունը։

    1689 թ. – ընդունվեց Իրավունքների մասին օրենքը, և ավելի ամրապնդվեց խորհրդարանի իշխանությունը։