Պատմություն 9

1918թ  մայիսի28  Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակումը ;

Հայաստանի անկախության հռչակագիր, Անդրկովկասի Դաշնային Դեմոկրատական Հանրապետությունից հայկական նահանգների անկախության հռչակման մասին հայտարարություն, որը կատարվել է 1918 թվականի մայիսի 30-ին։ Հայաստանի առաջին հանրապետության մասին հայտարարել է Թիֆլիսում 1918 թվականի մայիսի 28-ին։ Անկախության մասին հռչակագիրը մշակվել է …

1918 հունիսի 4 բաթումի պայմանագրի ;

Բաթումի պայմանագիրը կնքվել է 1918 թ-ի հունիսի 4-ին Բաթումում։ Այսպես կոչված հաշտության և բարեկամության պայմանագիր Օսմանյան կայսերական կառավարության և Հայաստանի Հանրապետության միջև։ Պայմանագրով Հայաստանի տարածքը կազմում էր 12 հազար քառակուսի կիլոմետր։ՀՀ տարածքը ընդգրկում էր միայն Սևանա լիճի ավազանը և Արարատյան դաշտի մի .

Քերականություն 9

Բառի ձայնավոր հնչյուններից մեկը (միավանկ բառերի դեպքում՝ միակը)
արտասանվում է մյուսներից ավելի ուժգին, օրինակ՝ մարզադա՛շտ բառում վերջին
ա-ն արտասանվում է փոքր-ինչ ուժգին և տևական։ Բառի որևէ ձայնավորի
արտասանության ուժեղացումը՝ շեշտումը, գրավոր խոսքում անհրաժեշտության
դեպքում արտահայտվում է կետադրական շեշտ նշանով, օրինակ՝ մա՛րդ, փողո՛ց,
մայրաքաղա՛ք։ Հայերենում բառական շեշտը հիմնականում ընկնում է բառի
վերջին վանկի ձայնավորի վրա, և եթե բառի վերջից ավելանում է նոր բաղադրիչ,
տեղափոխվում է նրա վերջին ձայնավորի վրա, օրինակ՝ քաղա՛ք-քաղաքայի՛ն։
Սակայն այս ընդհանուր օրինաչափությունից կան որոշ շեղումներ։
ա) Կան մի շարք բառեր, որոնցում շեշտը վերջին ձայնավորի վրա չի ընկնում՝
գո՛նե, գրե՛թե, գո՛ւցե, ե՛րբևէ, իհա՛րկե, մա՛նավանդ, մի՛գուցե, մի՛թե, մի՛միայն,
նա՛մանավանդ, նո՛ւյնիսկ, նո՛ւյնպես, ո՛վևէ, ո՛րևէ և այլն։
բ) Բացառություն են նաև օտար լեզուներից անցած մի շարք բառեր՝
մաթեմա՛տիկա, ռա՛դիո, տե՛խնիկա, քի՛միա, օլիմպիա՛դա, կակա՛ո, մա՛նգո այլն։
գ) Շեշտը վերջին վանկի վրա չի ընկնում նաև իա-ով ավարտվող
տեղանուններում՝ Ավստրա՛լիա, Արմե՛նիա, Գերմա՛նիա, Դա՛նիա և այլն։
դ) Հինգերորդ թվականից սկսած՝ դասական թվականների շեշտը վերջին
վանկի վրա չի ընկնում՝ վե՛ցերորդ, յո՛թերորդ, ո՛ւթերորդ, տասնմե՛կերորդ և այլն։
ե) Հարադիր բայերում շեշտվում է անվանական մասը, օրինակ՝ պա՛ր գալ,
ծա՛փ տալ, ձա՛յն տալ, ուշքի՛ գալ և այլն։
զ) Օտար որոշ անձնանունների ու տեղանունների ուղղական հոլովում շեշտը
չի ընկնում վերջին վանկի ձայնավորի վրա՝ Բեթհո՛վեն, Լե՛րմոնտով,
Մայակո՛վսկի, Պո՛ւշկին և այլն, սակայն եթե այդ բառերին ավելանում է որևէ
քերականական կամ բառակազմական միավոր, ապա շեշտվում է վերջին
ձայնավորը՝ Պուշկինի՛, Պուշկինի՛ց, պուշկինյա՛ն և այլն։
է) Օժանդակ բայի դրական ձևերը չեն շեշտվում (գրո՛ւմ եմ), իսկ ժխտական
ձևերը շեշտվում են (չե՛մ գրում)։
ը) Եթե բառի վերջին ձայնավորը ը հնչյունն է, ապա շեշտվում է նախորդ
ձայնավորը, օրինակ՝ դառը, գի՛րքը, ա՛րկ(ը)ղ և այլն։ Ը ձայնավորը շեշտվում է միայն այն դեպքում, երբ բառի միակ ձայնավորն է կամ մյուս ձայնավորները ևս ըեր
են (շրը՛խկ, չը՛խկ և այլն)։

Գործնական աշխատանք
1. Գտնե՛լ այն բառերը, որոնցում շեշտը չի ընկնում վերջին
վանկի ձայնավորի վրա։
Գրեթե, գետը, բարիք, Իտալիա, կիտրոն, գուցե, ծանր, ծաղիկ, նույնիսկ,
տեխնիկա, չորրորդ, քանիերորդ, գիրքս, հեքիաթ, նույնպես:

Գրեթե, գետը, Իտալիա, գուցե, ծանր,տեխնիկա,չորրորդ, քանիերրերդ, նույնպես

2.Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերում է շեշտն ընկնում
վերջին վանկի ձայնավորի վրա։
1. ծառուղի, ասֆալտապատ, մայթեզր, ցուցափեղկ
2. ձևավորող, խոհարար, թթխմոր, շոկոլադ
3. գյուղատնտեսական, հիշարժան, երկկենցաղ, տնամերձ
4. կռունկ, խարույկ, հացահատիկ, գերծանր
5. հյուրընկալ, թթենի, ճանապարհորդ, նախշազարդ
6. սակայն, հավանաբար, գրեթե, լիովին
7. վրձին, շոգեքարշ, ծովախորշ, մեկուսիչ
8. փոքրատառ, ուղղաթիռ, զուգահեռ, արծաթապատ
9. մոլախոտ, գեղարվեստ, արքայադուստր, պարարվեստ
10. ավազաշերտ, դիմանկար, երաժշտասեր, բառատետր

3. Ա՜խ, էսպես էլ գիժ ամիս,
Մարդու հանգիստ չի տալիս։
Էսօր ուրախ օր կանի,
Վաղը՝ անձրև ու քամի,
Առավոտը՝ պայծառ օդ,
Կեսօրը՝ մութ ու ամպոտ։
Մին հագնում է սպիտակ,
Մին կանաչին է տալիս,
Մի օր ցուրտ է, մի օր՝ տաք,
Մին խնդում է, մին՝ լալիս…
Ա՜խ էսպես էլ գիժ ամիս։

Հայոց լեզու ես և համակարգչս

Ուզում եմ մի փոքր պատմել այն մասին,թե ինչպես առաջին անգամ աշխատեցի համակարգչի հետ:Ես երկրորդ դասարան էի,երբ ծնողներս ինձ գնեցին համակարգիչ:Ես այնքան ուրախ էի,և ինձ թվում էր թե այնք՛ան հեշտ է իր հետ աշխատելը:Բայց առաջիկա երկու ամիսներ ենը դժվար էր ինձ համար,հետո սկսեցի հասկանալ ամեն քայլը:Համակարգիչը դարձավ ինձ համար անհրաժեշտություն քանի որ առանց նրա չէի կարող դասերը անել,բայց միևնույն ժամանակ շատ վատ կողմ ունի,քանի որ մենք սովորեցինք համակարգչով գրել,արտահայտել մեր մտքերը,և ձեռագիրը դարձավ մեզ համար անհասանելի:Ես շատ եմ նեղվում գրիչով գրելուց,այնինչ շատ եմ ուզում արագ գրել,սա համակարգչի տխուր կողմը:Չնայած գիտակցված կարող եմ ասել համակարգիչի շատ տխուր կողմեր, բայց ես կնշեն միայն այս կողմը:Իսկ ընդհանուր առմամբ համակարգիչց օգտվելը շատ կարևոր է ,քանի որ գնալով ամեն ինչը թվային է դառնում :Իհարկե նա ունի շատ լավ կողմեր`անձնական տվյալները շուտ գտնելու ,շատ է հեշտացրել աշխատանքը:Շատ լավ ու վատ կողմեր կարող եմ գրել,բայց կասեմ այն որ համակարգիչը  դարձավ մարդկության համար կարևոր մի մասնիկ:

Ֆիզիկա3-4 դաս

Էլեկտրական երևույթները բացատրելու համար անհրաժեշտ է պարզել ատոմի կառուցվածքը: Այդ ուղղությամբ առաջին հայտնագործությունը կատարեց անգլիացի գիտնական Ջ.  Թոմսոնը: 1898 թվականին նա հայտնաբերեց ատոմի կազմի մեջ մտնող և տարրական լիցք կրող փոքրագույն մասնիկը՝ էլեկտրոնը:

Էլեկտրոնը անհնար է «զատել» իր լիցքից, որը միշտ միևնույն արժեքն ունի: Տարբեր քիմիական տարրերի ատոմներում պարունակվում են տարբեր թվով էլեկտրոններ: Շարունակելով ատոմի կառուցվածքի բացահայտման հատուկ փորձերը, անգլիացի գիտնական Էռնեստ Ռեզերֆորդը 1911թ.-ին ներկայացրեց ատոմի կառուցվածքի վերաբերյալ իր մոդելը, որն անվանեցին մոլորակային:

Ըստ Ռեզերֆորդի նյութի՝ յուրաքանչյուր ատոմ կարծես փոքրիկ Արեգակնային համակարգ է, որի կենտրոնում դրականապես լիցքավորված միջուկն  է: Էլեկտրոնները պտտվում են միջուկի շուրջը նրա չափերից շատ ավելի մեծ հեռավորությունների վրա, ինչպես մոլորակները Արեգակի շուրջը:

Տարբեր տարրերի ատոմները միմյանցից տարբերվում են իրենց միջուկի լիցքով և այդ միջուկի շուրջը պտտվող Էլեկտրոնների թվով:


Դ. Ի. Մենդելեևի քիմիական տարրերի պարբերական աղյուսակում տարրերի կարգաթիվը՝ Z-ը, համընկնում է սովորական վիճակում տվյալ տարրերի ատոմի մեջ պարունակվող էլեկտրոննեի թվի հետ, հետևաբար էլեկտրոնների գումարային լիցքը ատոմում հավասար է՝

qէլ.=−Z⋅e

Միջուկի լիցքը կլինի՝

qմիջ.=+Z⋅e

Ատոմի միջուկը ևս բարդ կառուցվածք ունի. նրա կազմության մեջ մտնում են տարրական դրական լիցք կրող մարմիններ՝ պրոտոններ:

qp=e=1,6⋅10−19կլ

Պրոտոնի զանգվածը մոտ 1840 անգամ մեծ է էլեկտրոնի զանգվածից: Դատելով միջուկի լիցքից կարելի է պնդել.

Ատոմի միջուկում պրոտոնների թիվը հավասար է տվյալ քիմիական տարրի կարգահամարին՝ Z-ին:

Ինչպես ցույց տվեցին հետազոտությունները, բացի պրոտոններից միջուկի պարունակում է նաև չեզոք մասնիկներ, որոնց անվանում են նեյտրոններ:

Նեյտրոնի զանգվածը փոքր ինչ մեծ է պրոտոնի զանգվածից: Նեյտրոնների թիվը միջուկում նշանակում են N տառով:

Միջուկի պրոտոնների՝  Z թվի և նեյտրոնների N թվի գումարին անվանում են միջուկի զանգվածային թիվ և նշանակում A տառով:

A=Z+N, որտեղից՝ N=A−Z

A-ն կարելի է որոշել Մենդելեևի աղյուսակից՝ կլորացնելով տրված տարրի հարաբերական ատոմային զանգվածը մինչև ամբողջ թիվ:

Այսպիսով, ատոմի կենտրոնում դրական լիցք ունեցող միջուկն է, որը կազմված է Z պրոտոնից և N նեյտրոնից, իսկ միջուկի շուրջը, եթե ատոմը չեզոք է, պտտվում են Z Էլեկտրոններ:

Որոշ դեպքերում ատոմները կարող են կորցնել մեկ կամ մի քանի էլեկտրոններ: Այդպիսի ատոմն այլևս չեզոք չէ, այն ունի դրական լիցք և կոչվում է դրական իոն: Հակառակ դեպքում, երբ ատոմին միանում է մեկ կամ մի քանի էլեկտրոն, ատոմը ձեռք է բերում բացասական լիցք և վեր է ածվում բացասական իոնի:


Էլեկտրական դաշտ
Լիցքավորված մարմինների փոխազդեցությունը ներկայացնող փորձերից երևում է, որ նրանք ի վիճակի են միմյանց վրա ազդել տարածության վրա: Ընդ որում, որքան մոտիկ են էլեկտրականացված մարմիններն, այնքան ուժեղ է նրանց միջև փոխազդեցությունը:


Նմանատիպ փորձեր կատարելով անօդ տարածության մեջ, երբ պոմպի միջոցով անոթի միջից օդը դուրս էր մղված, գիտնականները համոզվեցին, որ էլեկտրական փոխազդեցություն հաղորդելու գործին օդը չի մասնակցում:


Լիցքավորված մարմինների փոխազդեցության մեխանիզմն իրենց գիտական աշխատանքներում ներկայացրեցին անգլիացի գիտնականներՄ. Ֆարադեյը և Ջ. Մաքսվելլը: Նրանց ուսմունքի՝ մերձազդեցության տեսության համաձայն, լիցքավորված մարմիններն իրենց շուրջը ստեղծում են էլեկտրական դաշտ, որի միջոցով էլ իրագործվում է էլեկտրական փոխազդեցությունը:

Էլեկտրական դաշտը մատերիայի հատուկ տեսակ է, որը գոյություն ունի ցանկացած լիցքավորված մարմնի շուրջ:

Մեր զգայարանների վրա այն չի ազդում, հայտնաբերվում է հատուկ սարքերի օգնությամբ:

Էլեկտրական դաշտի հիմնական հատկություններն են.

1. Լիցքավորված մարմնի էլեկտրական դաշտը որոշ ուժով ազդում է իր ազդեցության գոտում հայտնված ցանկացած այլ լիցքավորված մարմնի վրա:



2. Լիցքավորված մարմնի էլեկտրական դաշտը մարմնին մոտ տիրույթում ուժեղ է, իսկ նրանցից հեռանալիս թուլանում է: 


Այն ուժը, որով էլեկտրական դաշտն ազդում է լիցքավորված մարմնի վրա, անվանում են էլեկտրական ուժ՝Fէլ:

Այդ ուժի ազդեցության տակ էլեկտրական դաշտում հայտնված լիցքավորված մասնիկը ձեռք է բերում արագացում, որն ըստ ՆյուտոնիII օրենքի հավասար է a=Fէլ/m, որտեղ m−ը մասնիկի զանգվածն է:

Էլեկտրական դաշտը կարելի է գրաֆիկորեն պատկերել ուժագծերի օգնությամբ:

Էլեկտրական դաշտի ուժագծերն այն ուղղորդված գծերն են, որոնք ցույց են տալիս դրական լիցքավորված մասնիկի վրա ազդող ուժի ուղղությունն այդ դաշտում:




Նկարում պատկերված են կետային լիցքերի և լիցքավորված թիթեղների էլեկտրական դաշտի ուժագծերը:

Եթե մասնիկի լիցքը դրական է, ապա ուժագծերի ուղղությամբ շարժվելիս նրա արագությունը կաճի, հակառակ ուղղությամբ շարժվելիս՝ կնվազի: Իսկ եթե մասնիկի լիցքը բացասական է, ապա նրա արագությունը կաճի ուժագծերին հակառակ շարժման դեպքում:

Թեմատիկ հարցեր և խնդիրներ՝

Բերե°ք հաղորդիչների օրինակներ։

Ո՞ր նյութերն են կոչվում դիէլեկտրիկներ (մեկուսիչներ), բերե°ք օրինակներ;

Այն նյութերը, որոնք ընդունակ են իրենց միջով էլեկտրական լիցք հաղորդել, կոչվում են էլեկտրականության հաղորդիչներ: Մեկուսիչներ են կոչվում այն նյութերը, որոնցով էլեկտրական լիցք չի հաղորդվում: Հաղորդիչների օրինակներ՝ մարդու մարմինը, հողը և թթուները։ Մեկուսիչների օրինակներ՝ էբոնիտը, սաթը և մետաքսը։



Ինչի՞ համար են օգտագործվում էլեկտրաչափերն ու էլեկտրացույցերը;

 Ինչի՞ համար են օգտագործվում էլեկտրաչափերն ու էլեկտրացույցերըԷլեկտրաչափերը և էլեկտրացույցերը օգտագործվում են մարմինների էլեկտրական լիցքերը չափելու համար



Նկարագրե°ք լիցքը կիսելու հնարավորություն տվող փորձ։



Կարելի՞ է արդյոք լիցքն անվերջ փոքրացնել։

Կարելի՞ է արդյոք լիցքն անվերջ փոքրացնել։ Լիցքն անվերջ փոքրացնել չի կարելի, որովհետև այն ունի բաժանման սահման։-

Ի՞նչ է հողակցումը, ի՞նչ հատկության վրա է հիմնված։



Ո՞ր լիցքն են անվանում տարրական։



Ո՞վ և ե՞րբ է հայտնագործել էլեկտրոնը։

Ի՞նչ լիցքով է լիցքավորված էլեկտրոնը;

Բացասական

Ատոմի ներսում ինչի՞ շուրջն են պտտվում էլեկտրոնները։

Միչիկ սուրջ

Ի՞նչ լիցքով է լիցքավորված ատոմի միջուկը։

Դրական

Ապացուցե°ք, որ ամբողջական ատոմը չեզոք է։



Քիմիական տարբեր տարրերի ատոմներն ինչո՞վ են տարբերվում միմյանցից։

Իրենցից ի՞նչ են ներկայացնում դրական ու բացասական իոնները։

Ինչպե՞ս են դրանք առաջանում։

Ի՞նչ է էլեկտրական դաշտը։

Ինչո՞վ է դաշտը տարբերվում նյութից։

Թվարկե°ք էլեկտրական դաշտի հիմնական հատկությունները։

Ի՞նչ են նշում էլեկտրական դաշտի ուժագծերը։

Ինչպե՞ս է որոշվում էլեկտրական դաշտում շարժվող մասնիկի արագացումը։

Ո՞ր դեպքում է էլեկտրական դաշտը մեծացնում մասնիկի արագությունը և ո՞ր դեպքում փոքրացնում այն։

Չեզոք թղթի կտորներն ինչու՞ են ձգվում էլեկտրականացած մարմնի կողմից։

Տանը՝  Գրել էջ 14 հարցեր՝ 1-6, էջ 16 հարցեր՝ 1-5, էջ 20 հարցեր՝ 1-6։ Աշխատանքները հրապարակել անհատական բլոգներում և հղումը ուղարկել էլեկտրոնային հասցեիս։

Քիմիական հատկություններ

Նյութի հատկությունները այն բնութագրիչներն են, որոնք կամ նման են իրար կամ տարբեր են իրարից։

Նյութերը լինում են 3 տեսակ՝ ֆիզիկական, քիմիական, ֆիզոլոգիական:

Նյութերի ֆիզիկական հատկությունները դիտարկում են կամ չափում, առանց նոր նյութ ստանալու:Բոլոր մաքուր նյութերը ունեն խտություն:Չափանիշներ՝ խտությունը, գույնը,

ջերմությունը, ագրեգատյին վիճակ և այլն։

Նյութի Քիմիական հատկություննրը փոխազդեթությունն է այլ նյութերի հետ, երբ

առաջանում են նոր նյութեր նոր ֆիզիկական, քիմիական, և ֆիզոլոգիական

հատկություններով:

Քիմիական հատկություններ

Նյութի հատկությունները այն բնութագրիչներն են, որոնք կամ նման են իրար կամ տարբեր են իրարից։

Նյութերը լինում են 3 տեսակ՝ ֆիզիկական, քիմիական, ֆիզոլոգիական:

Նյութերի ֆիզիկական հատկությունները դիտարկում են կամ չափում, առանց նոր նյութ ստանալու:Բոլոր մաքուր նյութերը ունեն խտություն:Չափանիշներ՝ խտությունը, գույնը,

ջերմությունը, ագրեգատյին վիճակ և այլն։

Նյութի Քիմիական հատկություննրը փոխազդեթությունն է այլ նյութերի հետ, երբ

առաջանում են նոր նյութեր նոր ֆիզիկական, քիմիական, և ֆիզոլոգիական

հատկություններով:

Քերականություն 9 նարիջներ Վիլյամ Սարոյանը

Նրան ասված էր.
-Երկու ամենախոշոր  նարինջները ձեռքդ բռնած կանգնիր փողոցի անկյունում և երբ մոտովդ ավտոմեքենա անցնի, ժպտա ու մեկնի նարինջները: Մեկ հատը` հինգ սենթ, եթե մեկը վերցնեն, երեք հատը տասը սենթ, դյուժինը` երեսունհինգ սենթ: Ժպտա բերանովդ մեկ,- ասաց հորեղբայր Ջեկը,- կարո՞ղ ես, չէ՞, Լյուկ: Դու այդպիսին ես, չես ժպտա, չես ժպտա, մեկ էլ տեսար ժպտացիր, հը՞:
Մեծ դժվարությամբ նրան հաջողվեց ժպտալ, բայց ի պատասխան դրա, հորեղբայր  Ջեկը սոսկալի ծամածռեց դեմքը, և նա հասկացավ, որ ժպիտը վատ էր ստացվել: Այլ բան, եթե նա կարողանար սովորել ուրիշների պես բարձր ծիծաղել, բայց, ախր, ուրիշները այնպես ահաբեկված, այնպես ծեծկված չէին, ինչպես ինքը:

_Կյանքումս այսպիսի լուրջ տղա չեմ տեսել,- ասաց  հորեղբայր Ջեկը,- լսիր, Լյուկ…
Նա պպզեց Լյուկի առաջ, որպեսզի ուղիղ աչքերին նայի և շարունակեց.
_Լյուկ, քեզնից նարինջ չեն գնի, եթե չժպտաս: Մարդկանց հաճելի է, երբ նարինջ վաճառող տղան ժպտում է: Դա նրանց դուր է գալիս:
Լյուկը նայում էր հորեղբոր աչքերին, լսում էր նրա խոսքերը, բայց մի բան էր զգում միայն` որ հորեղբայր Ջեկը նույնպիսի ծեծկվածի մեկն է, ինչպես ինքը: Հորեղբայրը  ուղղվեց ու ծանր հառաչ հանեց, ճիշտ այնպես, ինչպես մի ժամանակ Լյուկի հայրն էր հառաչում:
_Լյուկ,- ասաց հորեղբայրը,- կարո՞ղ ես ժպտալ թեկուզ մեկ անգամ:
_Կտեսնես նրա ժպիտը, ինչպե՜ս չէ,- ասաց հորեղբայր Ջեկի կինը: _Վախկոտ չլինեիր, հիմա ինքդ դուրս կգայիր փողոց ու կվաճառեիր նարինջները: Ինչ դու՜, ինչ քո եղբայրը: Գերեզմա՛ն մտնեիր նրա ետևից, գերեզմա՛ն: Այնտեղ է միայն քո տեղը:
Ա՜յ, հենց այդ պատճառով էլ Լյուկը դժվարանում էր ժպտալ: Նրա համար, որ այդ կինը միշտ խայթում էր հորեղբայր Ջեկին: Էլ ինչպե՞ս է նա ուզում, որ ինքը ժպտա ու դեմքը չխոժոռի, եթե մի գլուխ պնդում է, թե նրանք ամբողջ ընտանիքով բանի պետք չեն:
Ջեկը Լյուկի հոր փոքր եղբայրն էր և ինչ – որ բանով շատ էր հիշեցնում նրան: Իսկ Ջեկի կինը միշտ ասում է, թե լավ էր, որ Լյուկի հայրը մեռավ և, իհարկե, միայն նրա համար, որ առևտուր անել չգիտեր: Նա միշտ Ջեկին ասում է. «Մենք Ամերիկայում ենք, ոչ թե մի ուրիշ տեղ: Դու պետք է ավելի շատ մարդկանց հանդիպես, աշխատես հաճելի լինել նրանց»: Ջեկն էլ ասում է. «Հաճելի՞ լինել: Ես ինչպե՞ս կարող եմ հաճելի լինել նրանց»:
Եվ կինը միշտ բարկանում է նրա վրա ու ասում. «Հիմար ես, հիմար: Եթե ես երեխայով չլինեի, վաղուց ծառայության կմտնեի Ռոզենբերգի պահեստները և քեզ էլ կպահեի երեխայիս պես»:
Ջեկը նույնպիսի հուսահատ արտահայտություն ուներ, ինչպես Լյուկի հանգուցյալ հայրը: Նա միշտ ինքն իրենից դժգոհ էր, իսկ ուրիշներին ուզում էր գոհ և ուրախ տեսնել: Ու անվերջ խնդրում էր Լյուկին, որ ժպտա:
_Լա՛վ,- ասաց Ջեկը,- լա՛վ, լա՛վ, լա՛վ: Թող ես խենթանամ, թող մեռնեմ: Գերեզմանն է իմ տեղը: Իհարկե: Տասը արկղ նարինջ ունենք, բայց ուտելու ոչինչ, ոչ փող, ոչ էլ տանը մի կտոր հաց: Ավելի լավ չի՞ մեռնեի: Հիմա ի՞նչ է, գնամ տնկվեմ փողոցում ու նարի՞նջ մեկնեմ անցորդներին: Կամ գուցե սայլակով նարի՞նջ ման տամ քաղաքում: Ավելի լավ է մեռնեի:
Ջեկն այնպես դժբախտ ու տխուր տեսք ուներ, կարծես աշխարհում ավելի տխուր մարդ չէր եղել, և որովհետև Ջեկը շատ էր տխուր, Լյուկն աշխատեց զսպել իրեն ու լաց չլինել: Մյուս կողմից էլ Ջեկի կինը առաջվանից էլ ավելի բորբոքվեց ու լաց եղավ` այնպես, ինչպես լաց էր լինում այն դեպքերում, երբ իսկապես զայրացած էր: Եվ այն բանից, որ նա լաց էր լինում ոչ թե վշտացած, այլ զայրույթով, Լյուկը ավելի ու ավելի էր զգում, թե ինչքան սարսափելի է ամեն ինչ: Լաց լինելով, կինը Ջեկին հիշեցրեց բոլոր անվճար մնացած հաշիվները և միասին անցկացրած բոլոր սև օրերը: Իսկ երեխայի մասին, որ դեռ նոր պետք է ծնվեր, ասաց. «Է՛հ, ի՜նչ օգուտ, որ աշխարհիս երեսին մի հիմար էլ ավելանա»:
Հատակին դրված էր նարինջներով լի արկղը, և նա լաց լինելով վերցրեց այնտեղից երկու նարինջ ու ասաց.
_Վառարանում ածուխի կտոր չկա, այն էլ նոյեմբեր ամսին. ախր սառչում ենք, չէ՞: Տնից պետք է մսի հոտ գա: Դե, ա՛ռ, բռնի՛, կեր քո նարինջները: Այնքան կեր, որ խեղդվես:
Եվ նա լալիս ու լալիս էր:
Ջեկն այնքան էր վշտացած, որ ոչ մի բառ անգամ ի վիճակի չէր արտասանել: Նստեց բազկաթոռին և սկսեց ետ ու առաջ ճոճվել, հայացքն էլ կարծես խենթի հայացք լիներ: Եվ դեռ ուզում են, որ ինքը` Լյուկը ծիծաղի:
Իսկ Ջեկի կինը նարինջները ձեռքին անվերջ գնում – գալիս էր անկյունից անկյուն` լաց լինելով ու կրկնելով երեխայի մասին:
Քիչ հետո նա դադարեց լաց լինելուց:
_Դե՛, ուղեկցիր նրան մինչև փողոցի անկյունը,- ասաց կինը,- գուցե իսկապես մի բան վաստակի:
Ջեկը կարծես խլացել էր, անգամ գլուխը չբարձրացրեց:
_Անկյու՛նը տար նրան,- բղավեց կինը: _Թող ժպտա մարդկանց: Մեզ ուտելու բան է պետք:
Ի՞նչ միտք ունի ապրելը, երբ շուրջդ ամեն ինչ այդքան զզվելի է և ոչ մեկը չգիտի, թե ինչ անի: Ի՞նչ միտք ունի դպրոց գնալ, թվաբանություն սովորել, ոտանավոր կարդալ, բադրիջան ու ամեն տեսակ անպետք բաներ նկարել: Ի՞նչ միտք ունի նստել ցուրտ սենյակում, մինչև քնելու ժամանակը գա, հետո անկողին մտնել` լսելով Ջեկի ու իր կնոջ անդադար կռիվը, արտասվելով քնել ու արթնանալ և տեսնել մռայլ երկինքը ու դողդողալ ցրտից: Դողդողալով դպրոց գնալ ու նախաճաշին հացի փոխարեն նարինջ ուտել:
Ջեկը վեր թռավ տեղից ու սկսեց գոռգոռալ կնոջ վրա: Գոռալով ասում էր, որ կտա կսպանի նրան, իսկ հետո էլ դանակը իր սիրտը կխրի, և դրա վրա կինը առաջվանից էլ սատիկ լաց եղավ և, շորը կրծքին պատռելով, գոչեց. «Այո՛, ավելի լավ է ամենքս էլ մեռնենք: Սպանի՛ր ինձ, սպանի՛ր»: Բայց Ջեկը թևը նրա ուսին գցած տարավ  մյուս սենյակը և այնտեղից լսվում էր, թե ինչպես կինը լաց է լինում ու համբուրում Ջեկին ու ասում ու կրկնում, որ նա իսկական երեխա է, մեծ ու հիմար մի երեխա:
Մինչ այդ Լյուկը անշարժ կանգնած էր անկյունում, իսկ ժամանակը այպես արագ էր անցել, որ նա չէր էլ նկատել, թե ինչքան է հոգնած: Նա շատ էր հոգնել ու սովածացել և հիմա ընկավ աթոռի վրա: Ի՞նչ միտք ունի ապրելը, երբ ամբողջ աշխարհում դու մեն – մենակ ես, չունես ո՛չ հայր, ո՛չ մայր, ո՛չ մեկը, որ սիրի քեզ: Նա ուզում էր լաց լինել, բայց արտասվելուց ի՞նչ օգուտ:
Քիչ անց Ջեկը սենյակից դուրս եկավ շինծու ուրախ դեմքով:
_Մի բան է միայն պահանջվում քեզնից, Լյու՛կ,- ասաց նա,- երկու մեծ նարինջ բռնել ձեռքդ, մեկնել դրանք ավտոմեքենաներով անցնողներին ու ժպտալ: Հինգ րոպեում մի ամբողջ արկղ կվաճառես:
_Կժպտամ,- ասաց Լյուկը,- հատը հինգ սենթ, երեք հատը` տասը, դյուժինը` երեսունհինգ սենթ:
_Միանգամայն ճիշտ է,- ասաց Ջեկը:
Ջեկը հատակից բարձրացրեց նարինջներով լի արկղը և գնաց դեպի դուռը:
Շատ տխուր էր փողոցում, Ջեկը քայլում էր արկղը ձեռքին ու անվերջ կրկնում, թե պետք է բերանով մեկ ժպտալ, երկինքը տխուր էր, ծառերին` ոչ մի տերև, փողոցը` տխուր, նայում զարմանում ես, նարինջներն այնպես կոկիկ, սիրունիկ` նայում զարմանում ես.այդքան գեղեցիկ ու այդքան տխուր:
Նրանք հասն Վենտուրա փողոցի անկյունը, որտեղից անցնում էին բոլոր մեքենաները, և Ջեկը արկղը դրեց մայթին :
_Ավելի լավ է, երբ փոքրիկ տղան մենակ է լինում,- ասաց նա,- ես տուն եմ գնում, Լյուկ:
Ջեկը նորից պպզեց ու նայեց նրա աչքերին:
_Չես վախենում, չէ՞, Լյուկ: Ես լույսով քեզ մոտ կվերադառնամ: Մութը դեռ մի երկու ժամից կընկնի: Ուրախ պահիր քեզ ու կարգին ժպտա:
_Կժպտա՜մ,- ասաց Լյուկը:
Այստեղ Ջեկը վեր թռավ տեղից, կարծես թե առանց վեր թռչելու չէր կարող ոտքի կանգնել, և համարյա վազելով հեռացավ փողոցից:
Լյուկը ընտրեց երկու մեծ նարինջ, բռնեց աջ ձեռքում և բարձրացրեց գլխից վեր: Դրա  ի՞նչն էր լավ: Պարզապես տխուր դրություն: Ի՞նչ միտք ունի ձեռքին երկու նարինջ բռնել, բարձրացնել դրանք գլխից վեր ու աշխատել ժպտալ ավտոմեքենաներով անցնողներին:
Թվաց, թե շատ ժամանակ անցավ, մինչև որ նա տեսավ մի ավտոմեքենա, որ գալիս էր քաղաքից, փողոցի այն կողմով, ուր կանգնած էր ինքը: Իսկ երբ մեքենան մոտեցավ, նրա մեջ տեսավ մի տղամարդ` ղեկի մոտ, իսկ հետևում մի

կին, երկու երեխաներով: Լյուկը բերանով մեկ ժպտաց նրանց, բայց չէր երևում, թե կանգնելու մտադրություն ունեն, այնպես որ նա մոտեցավ մայթի եզրին ու թափահարեց նարինջները: Հիմա նա արդեն շատ մոտիկից տեսավ նրանց դեմքերը և ժպտաց` բերանը մի քիչ էլ լայնացնելով: Ավելին չէր էլ կարող, որովհետև այտերը հոգնում էին: Բայց մեքենան կողքով անցավ ու գնաց, և մարդիկ նույնիսկ չժպտացին ի պատասխան: Մեքենայում նստած փոքրիկ աղջիկը ծամածռեց դեմքը, ասես թե գտավ, որ նա անճոռնի տեսք ունի: Ի՞նչ միտք ունի կանգնել փողոցի անկյունում և փորձել նարինջ վաճառել մարդկանց, որոնք ծամածռում են դեմքերը, երբ դու ժպտում ես նրանց և ցանկանում հաճելի լինել: Ի՞նչ միտք ունի ցավեցնելու չափ մկանները լարել, ինչ է թե կան աշխարհում հարուստ մարդիկ և կան չքավորներ, և հարուստները ուտում ու ծիծաղում են, իսկ չքավորները ուտելու բան չունեն և միշտ վիճում են ու գոռում մեկմեկու` «Սպանի՛ր ինձ»:
Նա ձեռքը ցած իջեցրեց, դադարեց ժպտալ, նայեց հրշեջ ծորակին, ծորակից այն կողմ ջրհորդանն էր, իսկ ջրհորդանից դենը` Վենտուրա փողոցը, նրա երկու կողմերում` տներ, տներում` մարդիկ, իսկ այնտեղ, ուր վերջանում է փողոցը, քաղաքից դուրս` խաղողի այգիներ, մրգաստաններ, գետեր ու դաշտեր, իսկ հեռվում` սարեր, իսկ սարերից այն կողմ` էլի քաղաքներ, էլի տներ, էլի փողոցներ, էլի մարդիկ: Ի՞նչ միտք ունի ապրել աշխարհում, երբ նույնիսկ հրշեջ ծորակին չես կարող նայել առանց լաց լինելու ցանկության:
Փողոցում էլի մի ավտոմեքենա երևաց, և Լյուկը բարձրացրեց ձեռքը ու նորից ժպտաց, իսկ երբ մեքենան մոտեցավ, պարզվեց, որ ղեկին նստած մարդը նույնիսկ չի էլ նայում իրեն: Հատը հինգ սենթով նրանք կարող են նարինջներ ուտել: Հացից ու մսով ճաշից հետո ուտել մի – մի նարինջ: Մաքրել կեղևը, ներծծել նրա հրաշալի հոտը և ուտել այն: Կարող են պարզապես կանգնեցնել մեքենան և տասը սենթով գնել երեք հատ: Ահա մի մեքենա էլ մոտեցավ: Լյուկը ժպտաց ու թափահարեց ձեռքը, բայց մարդիկ միայն նայեցին նրան. ուրիշ ոչինչ: Ախր մեկը թեկուզ ժպտար ի պատասխան` նա իրեն ավելի լավ կզգար: Բայց ոչ` մոտովն անցնում էին նույնիսկ առանց ժպտալու: Կողքով շատ մեքենաներ անցան գնացին և Լյուկին արդեն թվում էր, որ ինքը բոլորովին իզուր է կանգնել մայթին ու ժպտում, ավելի լավ է` նստի ու լաց լինի: Ոչ մի նարինջ էլ պետք չէ նրանց, ոչ էլ Լյուկի ժպիտը, ինչ ուզում է ասի հորեղբայր  Ջեկը: Նայում են իրեն ու անցնում. ուրիշ ոչինչ:
Մութն ընկավ, և նրան այնպես թվաց, թե կարող է աշխարհի վերջը գալ, իսկ ինքը մինչև աշխարհի վերջը այդպես պետք է կանգնի` ձեռքը բարձրացրած ու ժպտալով:
Նրան թվաց, թե հենց այն բանի համար է ծնվել, որ կանգնի այստեղ, անկյունում` մինչև աշխարհի վերջը, նարինջները մեկնի մարդկանց ու ժպտա, արցունք թափելով ժպտա: Շուրջը ամեն ինչ սև է ու դատարկ, իսկ նա կանգնել ու ժպտում է այտերը ցավեցնելու չափ ու աչքերից էլ արցունք է թափվում, որովհետև չեղավ մեկը թեկուզ, որ ժպտար իրեն, ու հիմա ամբողջ աշխարհը կարող է փլվել, խավարել և աշխարհի վերջը կգա, և կմեռնի հորեղբայր Ջեկը, և նրա կինը կմեռնի, և չեն լինի ոչ փողոցներ, ոչ տներ, ոչ մարդիկ, ոչ երկինք կլինի, ոչ գետ, ոչ դաշտ և ոչ մի տեղ չի լինի ոչ մի շունչ – կենդանի, ոչ էլ անգամ դատարկ փողոց, ոչ մութ պատուհան, ոչ փակ դռներ, որովհետև չեն ուզում նարինջ գնել իրենից և չեն ժպտալու իրեն և աշխարհը  խավարելու է…

Գրականություն 9

Փորձե´ք չափից    շատ    բան    չուզել,  թեև    կարևոր  չէ,  թե  որքան  եք  ուզում,  կամ  ինչքան  քիչ  եք  ստանում,  սրտաբեկ  տուն    մի´  գնացեք,  որովհետև  դուք  տեսաք  ու  զրուցեցիք  Ձմեռ պապի  հետ,  իսկ  նա  ձեզ  չտվեց  էն,  ինչ  ցանկանում  էիք:    Շատ  բան  ցանկացող  շատ  մարդ  կա.    փորձեք  չափից  շատ  բան  չուզել,  փորձեք  բավարարվել  ձեր  ունեցածով,  որովհետև  ձեր  ունեցածը    լիուլի  է.  չէ՞  որ  աշխարհը  ձեզ  տրված    է  ապրելու  համար,  իսկ  աշխարհը  լավ  տեղ  է,  չէ՞  որ  դուք  ցերեկ  ունեք`  դպրոց  գնալու  և  խաղի  համար  ու  չէ՞  որ  գիշեր  ունեք`  տուն  վերադառնալու,  գրքեր  կարդալու,  անկողին  մտնելու  և  քնելու  համար.  չէ՞  որ  ձեզ  կյանք  է  տրված.  ոչ  ոք  ձեզ  չի  մեղադրելու  շատ  ուզենալու  համար.  սարսափելի  շատ  –  գոնե`    ամեն  Սուրբ  Ծնունդին,  –  բայց    վատ  մի´  զգացեք    դրա  համար,  որովհետև  դուք    ավելին  ունեք,  քան  որևէ  մեկը:  Իսկ  դու,  Ձմեռ  պապ,  քեզ    հիմարի  տեղ  մի´  դիր,  հա՞:  Նրանց  շարունակ  մի´    հարցրու,  թե  ինչ  են  ուզում.  նրանց  մի´  ստիպիր  կարծելու,  թե  դու  պատրաստվում  ես  տալու  իրենց  ուզած      ամեն  ինչը,      իսկ  հետո  բան  էլ  չես  տալիս:  Մի  քիչ  խելք    ունեցիր  էդ  գլխիդ  մեջ,    էլի:  Փորձիր  ցույց  տալ  նրանց,  թե  որչափ      արդեն    ունեն,  նույնիսկ  եթե  նրանք  աղքատ    են,    նույնիսկ  եթե      իրոք        կարիք  ունեն  թե´  իսկական  տների`  ապրելու  համար,  թե´  զգեստների,  թե´  ուտելիքի  և  թե´  բոլոր  մյուս  բաների:    Փորձի´ր  քաջալերել  նրանց`  հաճույք  զգալ    էն  բանից,  ինչ  որ  ունեն:  Նրանք  հավատում  են  քեզ,  ուրեմն    աշխատեցրու´  ուղեղդ:    Եթե  չես  կարողանում  նրանց  տալ  ինչ  ուզում  են,  փորձի´ր  նրանց  հասկացնել,  թե    որքան  արդեն  ունեն:  Քեզ  մի´  պահիր  հասարակ  մարդ  արարածի  պես.    նրանք  քեզ  հավատ  են  ընծայում,  նրանք  հավատացած  են,  որ  դու  կարող  ես    ցանկացած  բան    անել,    ամեն,  ամեն  ինչ,  իսկ  դու  անկարող  ես,  ուստի  թող  նրանք  դա  իմանան,  էդ  դեպքում  փշրված  սրտերով  չեն  վերադառնա  իրենց  ետնախորշերը:  Մենք  սիրում  ենք  քեզ,  Ձմեռ  պապ,  բայց  փորձի´ր  ուղեղդ  շարժել,    էլի:  Հարցն  իրերը      չեն,  որ  նրանք  ուզում  են    կամ  որոնց  կարիքն  ունեն,  ու  դու  պարտավոր  ես  դա  նրանց  սովորեցնել:    Դու  պարտավոր  ես  նրանց  տեղեկացնել,  որ  կարևոր  չէ`  ինչքան  քիչ  բան  ունեն,  նրանք  միշտ  էլ  կարող  են  ուրիշներին  տալ,  և  դու      պետք    է      սովորեցնես  նրանց,  որ  միայն  տալն  է  նրանց  երջանկացնելու:  Եվ  դու  պարտավոր  ես  նրանց  տեղեկացնել,  որ  իրենք  ստիպված  չեն      “ինչ-որ  բաներ”        տալ.  “ինչ-որ  բաները”  կարելի  է  գնել,    բայց  էն  լավ  բաները,  որոնք  կարող  են  տրվել,    չեն  կարող      գնվել:  Լավ  բաները  ծնվում  են  մարդկանց  մեջ,  և    դրանք  էնտեղ  են  միշտ`  սպասելով  դիմացինին  փոխանցվելուն:  Եվ  մարդկանց  նվիրելը    միակ  բանն  է,  որ  կարող  է  ցանկացած  մարդու  երջանկացնել:    Հիմա    դառնամ  ձեզ,  երեխանե´ր:  Սուրբ  Ծննդյան  տոնի  լույսերն  ավելի    պայծառ  չեն,  քան  ձեր  սեփական    լույսերը:  Աշխարհում  ավելի  հրաշալի  նվեր  չկա,  քան  էն,  որ  ինքներդ  ձեր  սիրելիներին  ասում  եք`  ես  սիրում  եմ  քեզ:  Չկան  ավելի  անուշ  ու  ջերմ  բաներ,  քան  ձեզ  համար  ոչինչ  չպահանջող  և  ուրիշներին  սեր  պարգևող  ձեր  իսկ  սրտերը:  Ավելի  հանդիսավոր  ու  գեղեցիկ  օրեր  չկան,  քան  էն  հին,  բարի  ժամանակները,  որ  հիշում  եք`  ավելի  լավն  էին.  ավելի  լավ`    տալը,      քան    ստանալը:  Իսկ  ձեզնից    ամեն  ոք    կարող  է  տալ:  Ձեզնից  յուրաքանչյուրը  մի-մի  միլիոնատեր  է`  հրաշալի  բաներ  տալու  համար:  Ոչ  մի  ընծա    ավելի  թանկարժեք      չէ,  որքան  էն,  ինչ  տալիս  եք  ձեր  ունեցածից:  Եվ  ինչքան  շատ  տաք,  էնքան  շատ    կստանաք:  Սպասե´ք,  երեխանե´ր:  Արդեն  գիտեք,  որ  մնացածիս  պես  դուք  էլ  մեծանալու      և  գուցե  նույնիսկ  էն  ժամանակ  էլ  չիմանաք,  թե  ձեզնից  յուրաքանչյուրը  միշտ  ինչ  պետք  է  տար  և  ստանար  ու  գուցե    մտածեք,  թե  ինքներդ  էլ  չեք  ստացել  էդ  լավ  բաները,  երբ  երեխա  եք  եղել:  Դուք  պարտավոր  եք  իմանալ,  որ  լավ  բանը  ձեզ  համար,  մեզնից  յուրաքանչյուրի  համար  միայն  էն  է,  թե  մեզնից  ամեն  մեկն  ինչ  պետք  է  տա,  իսկ  մեզնից  ամեն  մեկը  շատ  մեծ  գործ  ունի  անելու`  ավելի  շատ,  քան  ինքը`  Ձմեռ  պապը:  Դուք  պարտավոր  եք  դա  իմանալ,  երեխանե´ր:  Եթե  երբևէ  ցանկանում  եք  երջանիկ  լինել,  դուք    պետք    է    սկսեք    էդ    մեծ    գործն    էսօրվանից:

Վերլուծի՛ր, հիմնավորված շարադրի՛ր ընթերցածդ գործի գաղափարը, ընդգծի՛ր հեղինակի ասելիքը, ցույց տուր գործի  դաստիարակչական և ճանաչողական բնույթը։

1. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով է կամ ե։
Անգետ, այժմեական, անէական, անպատեհ, առաջ, առօրեական,
անվրեպ, գոմեշ, գրեթե, դողերոցք, ելևէջ, երբևէ, երբևիցե,
էլեկտրաէներգիա, էմալե, ինչևէ, ինչևիցե, լայնէկրան, խեցի, կրետ,
հ…կ, հապճեպ, հիպոթեզ, հյուլե, հնեաբան, մանանեխ, մանրե,
միջօրեական, որևէ, որևիցե, պոեմ, սեթևեթել, վայրէ.ջք, տիեզերք,
տոթակ.եզ, տրիոլետ, քրիստոնեական։

2. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով օ կամ ո։
Ականջող, ամանօրյա, ամենօրյա, անօգնական, անօ.թևան, անորոշ,
ապօրինի, արծաթազօծ, բացոթյա, բնորրան, գազոջախ, գիշերուզոր,
գիշերօթիկ, զորք, լավորակ, կեսօր, հանապազորդ, հանապազօրյա,
հոգս, հոդս ցնդել, հոտնկայս, մեղմօրոր, մեղմորեն, միօրինակ,,
նախորոք, ոսկեզօծ, ջրօրհնեք, վաղորդայն, վաղօրոք, տասնօրյակ,
տարորոշել, տափօղակ, օրըստօրե, օրորել։

3. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ը տառը։
Ակընդետ, ակընթարթ, անակնկալ, անընդհատ, առընթեր,
առնչվել, գույնըզգույն, դասընթաց, դասընկեր, երկընտրանք,
ինքնաստինքյան, լուսընկա, խոչընդոտ, կորընթարդ, համընկնել,
հյուրընկալ, ձեռնտու, ճեպընթաց, մերթընդմերթ, նորընտիր,
որոտը.նդոստ, սրնթաց, ունկնդիր։

Հանրահաշիվ9

20. Գտնել 616-ի պարզ բաժանարարների քանակը: 2,7,11

21. Գտնել 15-ի բոլոր բաժանարարների գումարը:1+2+3+6+9+15=36

22. Գտնել 18-ի բոլոր բաժանարարների գումարը: 1+2+3+6+9+18=39

23. Գտնել 24-ի բոլոր բաժանարարների գումարը:1+2+3+6+12+24=44

24. Գտնել 28-ի բոլոր բաժանարարների գումարը:1+2+4+7+28=42

25. Գտնել 32-ի բոլոր բաժանարարների գումարը:1+2+4+8+16+32=63

26. Գտնել 36-ի բոլոր բաժանարարների գումարը:1+2+3+4+6+9+12+18+36=91

27. Գտնել 38-ի բոլոր բաժանարարների գումարը:1+2+38=41

28. Գտնել 45-ի բոլոր բաժանարարների գումարը:5+15+45=65


29. Գտնել 48-ի բոլոր բաժանարարների գումարը:1+2+3+4+6+8+12+16+24+48=116

30. Գտնել 50-ի բոլոր բաժանարարների գումարը:1+2+5+10+25+50=93

31. Գտնել 18 և 24 թվերի ընդհանուր բաժանարարների քանակը:

32. Գտնել 12 և 20 թվերի ընդհանուր բաժանարարների քանակը:

33. Գտնել 15 և 25 թվերի ընդհանուր բաժանարարների քանակը:

34. Գտնել 24 և 32 թվերի ընդհանուր բաժանարարների քանակը:

35. Գտնել 36 և 48 թվերի ընդհանուր բաժանարարների քանակը:

36. Գտնել 49 և 56 թվերի ընդհանուր բաժանարարների քանակը:

37. Գտնել 50 և 75 թվերի ընդհանուր բաժանարարների քանակը:

38. Գտնել 60 և 80 թվերի ընդհանուր բաժանարարների քանակը:

39. Գտնել 60 և 90 թվերի ընդհանուր բաժանարարների քանակը:

40. Գտնել 45 և 135 թվերի ընդհանուր բաժանարարների քանակը:

41. Գտնել (-5;36) միջակայքին պատկանող բոլոր ամբողջ թվերի