Տարիներ առաջ մի կույր էր ապրում: Բոլորը նրան ամեն ինչի լավագույնն էին տալիս, թե’ ուտելիքի, թե’ հագուստի և թե’ ամենալավ անկողինն ու սպիտակեղենը: Սակայն նա միշտ դժգոհ էր և գիշեր-ցերեկ բողոքում էր, որ իրեն վատ են վերաբերվում: Բոլորը ջուր էին խմում, իսկ կույրին կաթ էին տալիս, իրենք մի բաժակ բրինձ էին ուտում ու նրան՝ երեքը տալիս, կես բոքոն էին ուտում, նրան ՝ երկուսը տալիս, սակայն նա դարձյալ դժգոհ էր: մի օր էլ, խիստ զայրացած և հուսահատ, գառ են մորթում, խորովում, սկուտեղի վրա դնում ու մատուցում են կույրին: Նա հոտոտում է, փորձում է շոշափելով որոշել գառնուկի չափսերը, ապա սկսում է ուտել: Սակայն առաջին պատառը դեռ կուլ չտված, չի դիմանում և ասում է.
– Եթե սա իմ բաժինն է, բա ձե՞րը որքան կլինի:
Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ սովորեցրեց քեզ այս առակը: Քո կարծիքով, ո՞րն է այս առակի հիմնական ասելիքը: Որ մարդ դժգոհ չլինի ու ագահ ։
Բնութագրի՚ր կույրին: Կույրը շատ դժգոհե և անշնորհակալ մարդ էր։
Սարի ուսին, Դեղին — կարմիր շաղալեն, Ալիք — ալիք խաղալեն, Ծովի ծոցին՝ Ալ ժապավեն Տվել բոցին։
Ծառեր, հողմեր, Ամեն կողմեր, Թռչուն դառել երգելով, Հեռու — հեռու հերկելով, Երան — երան Թռչելով Օդի վրան։ Այսօր, նորեն, դեմքիդ վրա գիշեր է կաթել, Շանթ ու կայծակ ճայթելեն. Սրտիդ խորեն արյուն կեռա՝ ամպեր են պատել, Հուր ու փայլակ սայթելեն։
Սրտով բարի, Հոգիդ արի՜, Որ քու նավը Չըշվարի:
Կյանքի կռիվ՝ ճիշտ դատելով՝ Կանաչ, խռիվ միշտ զատելով։ Դեպի առա՛ջ. Հեռի՛ հառաչ։
Առաջադրանքներ
Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր: հերկել-վարել
Ինչպիսի՞ն է այս բանաստեղծության լուսինը: Փորձիր նկարե՛լ լուսինը:
Բանաստեղծությունը սովորիր առոգանությամբ կարդա՛լ:
Օրվա ո՞ր պահն է ներկայացված բանաստեղծության մեջ: գիշեր
Նայենք մեր շուրջը և կտեսնենք բազմաթիվ իրեր՝ աթոռ, սեղան, գիրք, մատիտ, խնձոր, բաժակ, համակարգիչ, ավտոմեքենա, ծառ, ջրի կաթիլ և այլն: Այդ բոլորը մարմիններ են: Մարմիններ են նաև Երկիր մոլորակը, գիշերային երկնքում փայլատակող աստղերը, մեզ ջերմացնող Արեգակը, կենդանիները, բույսերը: Համեմատելով մարմինները՝ կարելի է պարզել դրանց միջև եղած նմանություններն ու տարբերությունները: Բոլոր մարմինները կազմված կամ պատրաստված են նյութերից: Նյութերը բազմաթիվ են: Դրանք տարբերվում են համով, հոտով, վիճակով, գույնով, այրվելու, ջրում լուծվելու և այլ հատկություններով: Երկաթը, ոսկին, պղինձը, թուղթը, ջուրը, ապակին, ռետինը նյութեր են: Իսկ ահա մեխը, մատանին, գավաթը, տետրը, բաժակը, աթոռը, գնդակը, սառույցը մարմիններ են, որոնք պատրաստված կամ կազմված են վերը նշված կամ այլ նյութերից: Այն թեթև գազը, որով լցված են օդում ճախրող փուչիկները, նույնպես նյութ է: Ինքը՝ փուչիկը, պատրաստված է մեկ այլ նյութից՝ ռետինից: Ռետինից պատրաստում են նաև ավտոդողեր և այլ իրեր: Միևնույն նյութից կարելի է պատրաստել տարբեր իրեր։ Այսպես՝ երկաթից պատրաստում են մեխ, մուրճ, կացին, ապակուց՝ բաժակ, փորձանոթ, ալյումինից՝ հաղորդալար, սպասք, աթոռ, սեղան, փայտից՝ աթոռ, նստարան, գրատախտակ և այլն։ Կարելի է նաև նույն տեսակի առարկաներ պատրաստել տարբեր նյութերից։ Օրինակ՝ քանոն կարելի է պատրաստել փայտից, երկաթից, ալյումինից և այլ նյութերից։ Մարմինը կարող է պատրաստված կամ կազմված լինել ինչպես մեկ, այնպես էլ մի քանի նյութերից: Նյութերը բաժանվում են երկու խմբի օրգանական և անօրգանական։ Օրգանական նյութերը գերակշռող են բուսական և կենդանական աշխարհներում: Օրինակ՝ բուսական յուղը, կենդանական ճարպերը, շաքարը և այլն։ Օրգանական նյութեր ստանում ենք նաև արհեստական ճանապարհով: Օրինակ՝ դեղանյութերը, ներկանյութերը և այլն։ Արհեստական օրգանական նյութերի օգտագործումը հնարավորություն է տալիս խնայելու որոշ նյութերի բնական պաշարները։ Օրինակ՝ ճկազանգվածից պատրաստված սեղանը փոխարինում է փայտե սեղանին, արհեստական մորթին՝ բնական մորթուն և այլն։ Մյուս բոլոր նյութերը, որոնք չունեն օրգանական ծագում, անօրգանական են: Օրինակ՝ օդը, ջուրը, քարը, ավազը, կավը, կերակրի աղը, ոսկին, երկաթը և այլն։
Հարց 1
Սյունակում լրացրեք տանը, դպրոցում, բակում հանդիպող ձեզ ծանոթ մարմինները և նյութերը՝
Մարմիններ
Նյութեր
ծաղիկ
համակարգիչ
մառդ
բաժակ
Հարց 2
Թվարկե՛ք երկու նյութ, որոնցից կարելի է պատրաստել բաժակ, քանոն :
ապակի,կավ
Հարց 3
Թվարկե՛ք երեք առարկա, որոնք կարելի է ապակուց պատրաստել