ԲՆԱկՉՈՒԹՅԱՆ ՌԱՍԱՅԱկԱՆ, ԱԶԳԱՅիՆ ԵՎ կՐՈՆԱկԱՆ կԱԶՄը

բՆԱկՉՈՒԹՅԱՆ ռԱսԱՅԱկԱՆ, ԱզԳԱՅիՆ եվ կՐՈՆԱկԱՆ կԱզմը
բնակչության ռասայական կազմը։ Մարդիկ իրարից տարբերվում են իրենց արտաքին՝
ռասայական (մարդաբանական) հատկանիշներով, որոնք փոխանցվում են ժառանգաբար։ Այդ
հատկանիշների շարքում գլխավոր են մաշկի գույնը, գանգի կառուցվածքը, մազերի
գանգրությունը, աչքերի բացվածքը, շուրթերի ձեւը եւ այլն։
Ռասաներն ընդհանուր ծագմամբ, ինչպես նաեւ ժառանգաբար փոխանցվող արտաքին
մարդաբանական հատկանիշներով իրար նման մարդկանց պատմականորեն ձեւավորված
խմբերն են:
Տարբեր արտաքին հատկանիշներ ունեցող մարդկանց ընդունված է խմբավորել 4 մեծ
ռասաներում՝ եվրոպեոիդ, մոնղոլոիդ, նեգրոիդ եւ ավստրալոիդ։
եվրոպեոիդ ռասայի ներկայացուցիչներն ունեն սպիտակ կամ թուխ մաշկ, միջին կամ
բարձր հասակ, սեւ կամ խարտյաշ մազեր։ Ինչպես երեւում է քարտեզից, նրանք տարածված են
Եվրոպայում, Հարավարեւմտյան եւ Հարավային Ասիայում, Ամերիկայում եւ Հյուսիսային
Աֆրիկայում։
մոնղոլոիդ ռասային բնորոշ են սեւ, կոշտ եւ ուղիղ մազերը, մաշկի թուխ, հաճախ դեղնավուն
գույնը, տափակ դեմքը, խիստ արտահայտված այտոսկրերը, աչքի նեղ բացվածքը, վերին կոպի
խիստ զարգացած ծալքը։ Տարածման հիմնական շրջաններն են Արեւելյան եւ Հարավարեւելյան
Ասիան եւ Ամերիկան։
Նեգրոիդ ռասային բնորոշ հատկանիշներն են մաշկի մուգ գույնը, գանգուր մազերը, լայն
քիթը, հաստ շուրթերը։ Նեգրոիդները մեծամասնություն են կազմում Կենտրոնական եւ
Հարավային Աֆրիկայում, բնակվում են նաեւ Ամերիկայում։ Դրանք XVII–XVIII դարերում
Աֆրիկայից այստեղ ստրկավաճառության բերված նեգրերի հետնորդներն են։
Ավստրալոիդ ռասայի ներկայացուցիչներն առանձնանում են մուգ գույնի մաշկով, հաստ
շուրթերով, լայնանիստ քթով, զարգացած մազածածկույթով։ Դրանք Ավստրալիայի, Օվկի —
անիայի, ինչպես նաեւ Հնդկաստանի հարավի եւ Ինդոնեզիայի որոշ շրջանների տեղաբնիկներն են։
Քարտեզ. Բնակչության ռասսայական կազմը
Մեծ ռասաների շփման գոտում գոյանում են անցումային եւ խառը ռասաներ։ Այսպես,
հազարավոր տարիներ առաջ եվրոպեոիդ եւ նեգրոիդ ռասաների շփման գոտում ձեւավորվել է
եթովպական անցումային ռասան: Խառը ռասաները ձեւավորվել են (եւ հիմա էլ ձեւավորվում են)
մեծ ռասաների ներկայացուցիչների խառն ամուսնություններից։ Այսպես, եվրոպեոիդ ու
մոնղոլոիդ ռասաների խառնածինները կոչվում են մետիսներ, եվրոպեոիդ եւ նեգրոիդ
ռասաներինը՝ մուլատներ, իսկ նեգրոիդ եւ մոնղոլոիդ ռասաներինը՝ սամբոներ։
Հիմնական ռասաների առաջացման ու ձեւավորման գործընթացում վճռական դեր են
խաղացել բնական պայմանների երկարատեւ ազդեցությունը եւ այդ պայմաններին մարդկանց
օրգանիզմների հարմարվելը։ Օրինակ՝ նեգրոիդների մաշկի սեւ գույնը նրանց մաշկի մեջ արեւի
ճառագայթներից պաշտպանող պիգմենտի (մելանինի) մեծ կուտակման արդյունք է, իսկ
մազերի գանգրությունը՝ ուժեղ արեւից պաշտպանվելու ջերմամեկուսիչ միջոց։
Գաղութատիրության դարաշրջանում ձեւավորվեց հակագիտական մի տեսություն
ռասաների անհավասար լինելու մասին, ըստ որի տարբեր ռասաների ներկայացուցիչների
մտավոր կարողությունները տարբեր են, կան «ստորակարգ» եւ «բարձրակարգ» ռասաներ,
հետեւապես նրանց իրավունքները հավասար լինել չեն կարող։
Իրականում ապացուցված է, որ գիտության, մշակույթի, կրթության եւ մարդկային
գործունեության բոլոր բնագավառներում տարբեր ռասաների ներկայացուցիչներն ունեն
հավասար մտավոր ունակություններ եւ հավասար հաջողություններ։

28
Ազգային կազմը: Դուք արդեն գիտեք, որ աշխարհում հաշվվում է շուրջ 3-4 հազար
ժողովուրդ (էթնոս), որոնք միմյանցից տարբերվում են թվաքանակով, լեզվով, մշակույթով,
սովորույթներով, էթնիկական (ազգային) ինքնագիտակցությամբ։
Յուրաքանչյուր ազգ որոշակի տարածքի վրա պատմականորեն ձեւավորված եւ վերոհիշյալ
հատկանիշներով օժտված մարդկանց կայուն խումբ է։
Ազգերը զարգացման ամենաբարձր աստիճանին գտնվող էթնոսներն են: Իսկ զարգացման
ամենացածր աստիճանին են գտնվում ցեղերը, որոնք ներկայումս եւս ոչ մեծ թվաքանակով
հանդիպում են Աֆրիկայում, Ամազոնիայում, Օվկիանիայում եւ այլ վայրերում: Զարգացման
միջին աստիճանի վրա գտնվող էթնոսները կոչվում են ազգություններ կամ ցեղախմբեր:
Ի տարբերություն ռասայական պատկանելության` ազգային պատկանելությունը շատ
դժվար է որոշել։ Այստեղ վճռորոշը անձի ազգային ինքնագիտակցությունն է` այս կամ այն
էթնիկ համայնքին պատկանելու գիտակցումը:
Ազգերի ձուլումը (ուծացումը) մի ազգի մեջ մյուս ազգերի ներկայացուցիչների ձուլումն է
առաջինի լեզուն, մշակույթը եւ ազգային սովորույթները յուրացնելու միջոցով, կամ որեւէ ազգի
տարրալուծումն է այլ ազգերի մեջ։
Ազգերի ձուլումը կատարվում է բնական` խաղաղ ճանապարհով, աստիճանաբար,
պատմական զարգացման երկարատեւ ժամանակահատվածում։ Կարող է լինել նաեւ բռնի
ձուլում, երբ իշխող ազգը ճնշումների ու հալածանքների միջոցով ստիպում է ազգային
փոքրամասնությանը հրաժարվել իր լեզվից ու մշակույթից եւ ազգափոխվել։
Եթե համեմատեք աշխարհի բնակչության լեզվական կազմի քարտեզը քաղաքական
քարտեզի հետ, ապա ակնհայտորեն կերեւա, որ պետական, ազգային (էթնիկական),
ռասայական եւ լեզվական սահմանները չեն համընկնում եւ, փոխներթափանցելով, ստեղծում են
խճճված գծագրություն։ Ստեղծվել է ազգերի ու ռասաների աշխարհագրական տարածման
չափազանց բարդ խճանկար։ Դրա պատճառը երկրագնդի վրա բնակչության, առանձին
ժողովուրդների անընդհատ տեղաշարժերն են, միգրացիաները։
Այն դեպքում, երբ ազգային (էթնիկական) եւ պետական (քաղաքական) սահմանները
համընկնում են, կազմավորվում են միազգ պետություններ (օրինակ` Ճապոնիան, Հայաս-
տանը)։ Մեծ թիվ են կազմում բազմազգ պետությունները, որոնցից մի քանիսում ապրում են
նույնիսկ տասնյակ ժողովուրդներ (օրինակ` Ռուսաստանը, Հնդկաստանը, Իրանը եւ այլն):
Աշխարհի բնակչության ազգային (էթնիկական) եւ լեզվական կազմերը նույնը չեն։ Կան
ազգեր, որոնք խոսում են մի քանի լեզուներով (օրինակ՝ շվեյցարացիները)։ Ավելի հաճախ նույն
լեզվով խոսում են տարբեր ազգեր (օրինակ՝ անգլերեն, իսպաներեն, պորտուգալերեն)։
Քարտեզ. Աշխարհի բնակչության լեզվական կազմը
Աշց
Երրորդը բուդդայականությունն է (կամ բուդդիզմը), որի հետեւորդների թիվը աշխարհում
հասնում է շուրջ 400 մլն-ի (Հարավարեւելյան եւ Արեւելյան Ասիա, Մոնղոլիա)։
Ի տարբերություն համաշխարհային կրոնների, մյուսները սահմանափակ տարածում ունեն
եւ հայտնի են որպես ազգային կամ տեղական կրոններ։ Դրանցից համեմատաբար մեծաթիվ
հետեւորդներ ունեն հինդուիզմը (Հնդկաստան), կոնֆուցիանությունն ու դաոսիզմը (Չի-
նաստան), սինտոիզմը (Ճապոնիա):
Ամենահին կրոնը հուդայականությունն է, որի դավանորդները հրեաներն են, եւ որը
համարվում է Իսրայելի պետական կրոնը։
Աֆրիկայի եւ Ամերիկայի որոշ տարածքներում դեռեւս պահպանվում են ցեղային
ավանդական պաշտամունքները։
Աշխարհի բնակչության մի մասն աթեիստ է (աստվածամերժ): Աթեիստները հավատացյալ
չեն եւ որեւէ կրոնի չեն հետեւում։
ՀԱՐցեՐ եվ ԱռԱջԱԴՐԱՆքՆեՐ
1. Ի՞նչ է ռասան։ Որո՞նք են ռասայական հատկանիշները։Մարդիկ իրարից տարբերվում են իրենց արտաքինով,տարբեր ռասաներ ունեն իրենց բնորոշ ռասայակաՆ արտաքինը,օրինակ՝ մազերով,գանգի կառուցվածքով,մաշկի գույնով և այլն։
2. Թվարկե՛ք չորս մեծ ռասաները։ Քարտեզի վրա ցո՛ւյց տվեք դրանց տարածման հիմնական
շրջանները։եվրոպեոիդ, մոնղոլոիդ, նեգրոիդ եւ ավստրալոիդ։
3. Ի՞նչ է ազգը։ Ինչպե՞ս է որոշվում անձի ազգային պատկանելությունը։ Ի՞նչ գիտեք ազգերի
ձուլման մասին:աշխարհում հաշվվում է շուրջ 3-4 հազար
ժողովուրդ (էթնոս), որոնք միմյանցից տարբերվում են թվաքանակով, լեզվով, մշակույթով,
սովորույթներով, էթնիկական (ազգային) ինքնագիտակցությամբ։
Յուրաքանչյուր ազգ որոշակի տարածքի վրա պատմականորեն ձեւավորված եւ վերոհիշյալ
հատկանիշներով օժտված մարդկանց կայուն խումբ է։

Ազգերի ձուլումը (ուծացումը) մի ազգի մեջ մյուս ազգերի ներկայացուցիչների ձուլումն է
առաջինի լեզուն, մշակույթը եւ ազգային սովորույթները յուրացնելու միջոցով, կամ որեւէ ազգի
տարրալուծումն է այլ ազգերի մեջ։
4. Նշե՛ք աշխարհի խոշորագույն լեզվաընտանիքները, լեզվախմբերը եւ ժողովուրդները։
Բացատրե՛ք հնդեվրոպական լեզվաընտանիքի լայն տարածման պատճառները։

խարհի լեզուներն ունեն հեռավոր եւ մոտ ընդհանրություններ, որոնք պայմանավորված
են այդ լեզուները կրող ժողովուրդների պատմական ծագմամբ (արյունակցությամբ)։ Այս
հատկանիշի հիման վրա աշխարհի լեզուները միավորվում են 15 խոշոր լեզվաընտանիքների
մեջ։ Ամենատարածվածը հնդեվրոպական լեզվաընտանիքն է, որի կազմի մեջ մտնող
լեզուներով խոսում է աշխարհի բնակչության շուրջ կեսը։ Երկրորդ տեղում է չին-տիբեթական
լեզվաընտանիքը (աշխարհի բնակչության շուրջ մեկ քառորդը)։ Ավելի փոքր, բայց բավական
տարածված են ալթայան, սեմաքամյան, ուրալյան լեզվաընտանիքները։
Մեր մայրենին՝ հայերենը, պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի հայկական
լեզվախմբին։
Ամեն լեզվաընտանիք իր հերթին բաժանվում է ավելի փոքր խմբերի` լեզվախմբերի, որոնք
էլ իրենց հերթին բաղկացած են առանձին լեզուներից։ Այսպես, հնդեվրոպական լեզվաընտա-
նիքի կազմում առանձնանում են սլավոնական, ռոմանական, գերմանական խոշոր


5. Նշե՛ք համաշխարհային կրոններն ու դրանց տարածման շրջանները։ Ցո՛ւյց տվեք դրանք

։ Աշխարհի ժողովուրդները դավանում են տարբեր կրոններ։ Սակայն
ամենամեծաքանակ հետեւորդներն ունեն երեքը՝ քրիստոնեությունը, մահմեդականությունը
(իսլամ) եւ բուդդայականությունը (կամ բուդդիզմը)։ Դրանք համարվում են համաշխարհային
կրոններ։
Քարտեզ. Աշխարհի բնակչության կրոնական կազմը
Քրիստոնեություն դավանում է 1,9 մլրդ մարդ։ Նրանք հիմնականում բնակվում են
Եվրոպայում, Ամերիկայում, Ավստրալիայում, Հարավային եւ Կենտրոնական Աֆրիկայում,
Ասիայի մի շարք երկրներում։
Քրիստոնեությունն ունի մի քանի ուղղություն։ Գլխավոր ուղղություններն են կաթոլի —
կությունը, ուղղափառությունը եւ բողոքականությունը։
մահմեդականություն դավանողների թիվը շուրջ 1,2 մլրդ է։ Նրանք բնակվում են Հյուսի —
սային Աֆրիկայում եւ Հարավարեւմտյան ու Կենտրոնական Ասիայում։ Նրա երկու ուղղություն —
ներն են սուննիզմը եւ շիիզմը։ Մահմեդականների թվով առաջին երկիրը Ինդոնեզիան է:

Գործնական քերականություն 09.11.2022

1. Պարզի՛ր, թե քերականական ո՛ր հատկանիշի  հիման վրա է կազմվել
 յուրաքանչյուր խումբը (խմբի բոլոր բաոերն ի՞նչ ընդհանուր հատկանիշ 
ունեն):

Ա. Ուրարտու, Արա Գեղեցիկ, Արագած, Արգիշտի, Նեղոս, Վահան Տերյան, «Անուշ», Ռուսաստանի Դաշնություն:Հատուկ գոյականներ
Բ. Մանկություն, միամտություն, ուրախություն, սուգ, վիշտ, ահ, 
հնարավորություն: Վերացական գոյականեր
Գ. Հայր, մայր, մարդ, կին, ընկեր, եղբայր, հոգեբան, ուսանողուհի,
 դերասանուհի, անձնավորություն: Անձնային Գոյականներ

2․Դո՛ւրս գրիր գոյականները՝ նշելով տեսակը, թիվը, հոլովը, առումը։

Աշուն

Աշնան օրերն են հասել, Աշնան -գոյական ,իր եզակի թիվ հասարակ տրական հոլով ,որոշյալ առում

Իջել է ամպը սարին,ամպը—գոյական ,իր եզակի թիվ հասարակ ,ուղական հոլով,որոշյալ առում

Եւ հրաժեշտ է ասել,

Կռունկը մեր աշխարհին:կռունկը-գոյական ,իր եզակի թիվ հասարակ ,ուղական հոլով,որոշյալ առում

Բարդին էլ չի սոսափում-բարդին-գոյական ,իր եզակի թիվ հասարակ ,ուղական հոլով,անորոշաշ առում

Արագիլի թեւի տակ, արագիլ-գոյական ,իր եզակի թիվ հասարակ ,ուղական հոլով,անորոշաշ առում

Դեղին թերթեր է թափում-դեղին-գոյական ,իր եզակի թիվ հասարակ ,ուղական հոլով,անորոշաշ առում

Առվակի մեջ կապուտակ: առվակի-գոյական ,իր եզակի թիվ հասարակ ,սեռական հոլով,անորոշաշ առում

Կարմիր խարույկ է կարծես-գոյական ,իր եզակի թիվ հասարակ ,ուղական հոլով,անորոշաշ առում

Ծեր տանձենին անտառի,տանձենիմ-գոյական ,իր եզակի թիվ հասարակ ,ուղական հոլով,անորոշաշ առում

Թվում է, թե մոտ վազես,

Ձեռք ու ոտքդ կվառի…-ձեռք-գոյական ,իր եզակի թիվ հասարակ ,ուղական հոլով,անորոշաշ առում

Քամին շատ էր թափառել,քամին-գոյական ,իր եզակի թիվ հասարակ ,ուղական հոլով,անորոշաշ առում

Պարապ-սարապ թեւը կախ,թևը-գոյական ,իր եզակի թիվ հասարակ ,ուղական հոլով,անորոշաշ առում

Բայց արդեն գործ է ճարել,

Համո Սահյան

Տեսեք ինչքան է ուրախ:

3․ Հետևյալ թվականները տառերով գրի՛ր․

654- վեց հարյուր հիթսուն չորս

5478- հինգ հազար չորս հարյուր յոթանասում ութ

659- վեց հարյուր հիթսուն իննը

3546- երեք հազար հարյուր քառասուն իննը

12893-տասներկու հազար հարյուր ութանասուն իննը երեք

75648- յոթ հազար հինգ հարյուր վաթսուն չորս ութ

489523-

146782

Մխիթար սեբաստացու կենսագրությունը

Մխիթար (ավազանի անունը՝ Մանուկ) Սեբաստացին սովորել է Սեբաստիայի Սբ. Նշան, ապա՝ ԷջմիածնիՍևանի, Կարինի վանքերում։ 1693 թ. մեկնել է Բերիա (այժմ՝ Հալեպ), որտեղ ծանոթացել է կաթոլիկ միսիոներների հետ։ 1696 թ. ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 1699 թ.՝ ստացել վարդապետական գավազան։ 1701 թ. Կոստանդնուպոլսում հիմնադրել է միաբանություն։ 1705 թ. Հռոմի իշխանություններից ձեռք բերելով վանք հիմնելու համաձայնություն՝ 1706 թ. Վենետիկին ենթակա Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում ձեռնամուխ է եղել վանքի կառուցմանը։

ԵՍ և ՆԱ ԴՈՍ

Այս հիշատակարանն իմ ձեռքն ընկավ պատահական կերպով, թե ինչպես՝ հետաաքրրքական չէ։ Սա մի մեծ տետր էր, որի մեջ «կորած մարդը» ինչպես ինքն էր ենթավերնագրել իր հիշատակարանը, երկար տարիներ, համարյա թե օրը օրին գրի է անցրել իր անհատական կյանքի անցուդարձը։

Բոլոր կողմնակին, անհետաքրքականը բաց թողնելով, ես ընտրեցի և մի ամբողջական պատմվածքի վերածեցի միայն այն գրանցումները, որոնք հիշատակարանի ուղնուծուծն են կազմում և պարզում «կորած մարդու» տրագեդիան։

Այս էլ ասեմ․ «կորած մարդը» իր հիշատակարանի այն մասը, որ վերաբերում է իր անկման տրագեդիային, վերնագրել է «Ես և նա»։ Այդ վերնագրով էլ տալիս եմ տպագրության։Նար-ԴոսԵՍ

Ես սիրում էի նրան։

Կրկնե՞մ արդյոք սիրո այն խոսքերը, որոնք այնքան ծիծաղելի ու տաղտկալի են թվում կյանքի հմայքը կորցրած սկեպտիկներին, բայց որոնք մի-մի հայտնություններ են նորաբողբոջ սիրող սրտերի համար։

Ամեն անգամ, որ նայում էի նրա զարմանալի պայծառ աչքերին, որոնց մեջ կարծես արևն էր վառվում, ամեն անգամ, որ լսում էի նրա կենսաթրթիռ ծիծաղը, որի մեջ կարծես գարնանային չարաճճի վտակ էր քչքչում, ամեն անգամ, որ առնում էի նրան գիրկս ու ականջիս մոտ լսում նրա կուսական կրծքի հևքը, այտերիս վրա զգում էի նրա թավիշ մազերի էլեկտրականացնող շփումը,– ինձ տիրում էր այնպիսի այնպիսի մի խենթ զգացում, որի ազդեցության տակ պատրաստ էի գործել և՛ ամենամեծ առաքինությունը, և՛ ամենամեծ ոճիրը— միայն թե նա հրամայեր։

Սիրո՞ւմ էր նա ինձ նույնպես,— այդ ես հիմա չգիտեմ, բայց այն ժամանակ լիովին հավատում էի, որ չի կեղծում, երբ հավատացնում էր, թե սիրում է և երդվում էր, թե մահն անգամ չի կարող անջատել մեզ իրարից։

Այն ժամանակ վերջին կուրսի ուսանող էի և շուտով պիտի ավարտեի իրավագիտական ֆակուլտետը։ Վստահ երիտասարդական թարմ ուժերիս և մանավանդ հասարակական լայն գործունեության բուռն տենչանքիս վրա՝ լցված էի փառավոր ապագայի վառ հույսերով։ Ոգևորված այդ ապագայով և խրախուսված երջանիկ սիրով, բուռն եռանդով առանց հանգիստ առնելու, պատրաստում էի ավարտական դիսերտացիա, որը ապագա մեծությանս ու փառքիս հաստատուն հիմնաքարը պիտի հանդիսանար։

Բայց…

Օ՛հ, այդ «բայց»-ը…

Այժմ էլ, երբ ամեն ինչ կորած է, ամեն ինչ խորտակված վերջնականապես ու անդարձ, այժմ էլ, երբ հիշում եմ այդ մոմենտները, քիչ է մնում ճչամ հոգեկան կարևեր մի ցավից― այն աստիճան այդ մոմենտները դեռևս չեն կորցրել ինձ համար իրենց սրությունը։

Սակայն շարունակեմ պատմությունս։

Մի անգամ, երբ հեռու հյուսիսում ուսանողական մենակյաց սենյակումս փակված, դիսերտացիայիս վերջին գլուխներն էի գրում, մի նամակ ստացա, որի մեջ ապշեցուցիչ անողոք անկեղծությամբ գրում էր նա, որ իր սիրո նախկին հավաստիացումներն ընդունեմ իբրև ցավալի թյուրիմացություն և աշխատեմ մոռանալ իրեն, որովհետև ինքը ուրիշի կին է լինելու շուտով։ «Գիտեմ, այս բանը շատ էլ հաճելի չպիտի լինի քեզ համար, բայց ի՞նչ արած, աշխարհիս մեջ ամեն բան պատահում է և ամեն բան կարող է պատահել»— այսպիսի հեգնակա՞ն ասեմ, թե՞ դիվական անխիղճ խոսքերով էր վերջացնում իր նամակը։

Սկզբում կարևորություն չտվի այդ նամակին․ կարծում էի, թե մի կատակ է այդ, որով չարաճճին ուզում է զվարճալի մի խաղ խաղալ ինձ հետ կամ փորձել իմ սերը։ Բայց հետագայում որքան եղավ նախ զարմաքնս, հետո զայրույթս և, ի վերջո, հուսահատությունս, երբ իրար հետևից գրած նամակներիս և հեռագրերիցս և ո՛չ մեկի պատասխանը չստացա։ Ու երբ այս խենթացնող լռությունից հետո, կատարյալ հուսահատության մեջ, ինչ անելիքս չգիտեի, անսպասելի կերպով ստացա մի լակոնական հեռագիր— «Ամուսնացա»։ Մի բառ միայն և ուրիշ ոչինչ։ Այս հեռագիրը տվել էր, երևի, նրա համար, որ այլևս չձանձրացնեմ իրեն նոր նամակներով ու հեռագրերով։

Սկզբում այդ հեռագիրն ինձ այնքան էլ չազդեց, որովհետև արդեն նախապատրաստված էի, բայց հետո նկատեցի, որ ինչ-որ քարացում, հոգեկան ապատիա է եկել վրաս․ իսկ երբեմն էլ, մանավանդ գիշերները, երբ քնել չէի կարողանում և ուղեղս գործում էր հիվանդագին հուզման մեջ, ինձ թվում էր, թե խելագարվում եմ։ Առաջ, երբ բնավ չէի կասկածում նրա սիրոււն և լիովին հավատացած էի, որ նա իմս է և իմս է լինելու, իմս անբաժան ու հավիտյան, ինձ թվում էր, թե այնպես ուժգին չէի սիրում նրան, ինչպես այժմ, երբ նա դավաճանել էր ինձ, և ես արդեն կորցրել էի նրան առմիշտ ու անդարձ։ Այդպես է լինում միշտ․ սիրույդ առարկան կրկնակի սիրելի է թվում նրան կորցնելուց հետո։

Այլևս չէի հասկանում, թե ինչ է պատահում ինձ․ այնպիսի մի դատարկություն էի զգում շուրջս ու ներսս, որ կարծես ուղեղս հանել էին գանգիցս ու ինձ նետել մի անապատ՝ թափառելու սոսկալի մի ամայության մեջ, աննպատակ ու անղեկ, առանց ձգտումների, առանց իդեալների, առանց փրկության որևէ հույսի։ Մի բան միայն զգում էի շատ պարզ ու շատ որոշակի․ դա վրեժի թույնն էր, որ կաթիլ առ կաթիլ կուտակվում էր սրտիս մեջ և սպառնում պայթելու այն աղջկա գլխին, որ այնքան անխղճորեն անարգել էր ոչ միայն իմ ամենանվիրական զգացումները, այլև ինձ իբրև մարդու, և սպառսպուռ ջախջախել բոլոր հույսերս, իմ ամբողջ ապագան։ Քանի նա չէր դավաճանել ինձ, ես մի արծիվ էի՝ հոգով ու մտքով բարձունքներում սավառնող, այժմ դարձել էի թևերը կտրած ողորմելի մի ճնճղուկ՝ գետնի վրա ցատկոտող։ Կարո՞ղ էի ես այդ ներել նրան։ Ու վճռեցի անողոք լինել դեպի նա նույնքան, որքան անողոք եղավ նա դեպի ինձ։

«Ես չկամ, թող ինձ հետ նա էլ չինի»,— ասացի ես ու մի օր վեր կացա, թողի համալսարանն էլ, դիսերտացիան էլ, ամեն բան և եկա վճիռս իրագործելու։ Բայց այստեղ ինձ այնպիսի մի հուսահատություն էր սպասում, որի մասին բնավ չէի մտածել.– դավաճան աղջիկը մեկնել էր արտասահման իր, ինչպես իմացա, շատ հարուստ ամուսնու հետ։

Հուսալքումը նորից եկավ տիրեց ինձ նոր թափով և այնքան ուժեղ, որքան վրեժի զգացում մնացել էր անհագուրդ։ Այն գիտակցությունը, որ ես կատարելապես զինաթափ եմ եղած, պարզապես խելագարեցնում էր ինձ։ Ու եղավ մի րոպե, որ քիչ մնաց ձեռք բարձրացնեի ինքս ինձ վրա՝ հոգեկան անտանելի տառապանքներիս միանգամից վերջ տալու համար։ Բայց հետո մտածեցի, որ այդ արդեն չափազանց փոքրոգություն կլիներ և, բացի այդ, հույս ունեի, որ վաղ թե ուշ կհանդիպեմ նրան, ինձ հասցրած անարգանքի փոխանցումը տալու։

Հոգեկան այդ դրությանը նորից հաջորդեց ծայր աստիճան անտարբերություն ու անզգայություն դեպի ամեն ինչ։ Ուժեղ ցնցումներ էին պետք՝ ինձ այդ անտարբերությունից ու անզգայությունից հանելու համար, և այդ ցնցումները ես ուրիշ բանի մեջ չգտա, բայց եթե միայն ծախու կանանց և գիշերները լուսացնող ընկերներիս շրջանում։ Կյանքի ճահիճը կամաց-կամաց ծծում էր ինձ, և ես չէի նկատում այդ։ Ու, երբ նկատեցի, շատ ուշ էր. ես կորած մարդ էի արդեն։

Երբեմնի իրավագիտության վերջին կուրսի ուսանող, փառավոր ապագայի հույսերով լեցուն, հասարակական լայն գործունեության երազանքներով թևավորված,— այժմ դարձել էի դատարանների կողմանոցների կեղտոտ սեղանների վրա զանազան խնդրագրեր ու կլյաուզներ գրող, զանազան մութ գործեր պաշտպանող, միշտ արբած և միշտ քնատ մի աբլակատ՝ այդ զզվելի տիպի բոլոր բացասական հատկանիշներով։ Եվ իմ ամբողջ տրագեդիան այն էր, որ ես լիովին զգում ու գիտակցում էի այդ սոսկալի անկումը, բայց ելնել այդ տիղմից անզոր էի. ճահիճն արդեն ինձ շատ էր ծծել իր խորքը։ Եվ մի անգամ, որ խաչ էի քաշել ինձ վրա, հարություն առնելու այլևս անկարող էի զգում ինձ։

Մի անգամ,— այդ մեր հարաբերությունների խզման հինգերորդ տարում էր,— փողոցում բոլորովին պատահական կերպով, երես առ երես հանդիպեցի նրան― իմ սիրո նախկին առարկային։ Այդ հանդիպումն այնքան անսպասելի էր ինձ համար, որ կարծես կայծակնահար գամվեցի տեղնուտեղը նրա առջև և ապշությունից ծափ զարկեցի ակամա։ Ըստ երևույթին, նա սաստիկ վախեցավ այդ անակնկալից և, ինչպես նկատեցի, սկզբում բնավ չճանաչեց ինձ։ Եվ չէր էլ կարող ճանաչել, որովհետև իր ճանաչած նախկին միշտ լավ հագնված, լայնաթիկունք ու լայնակուրծք, 24—25 տարեկան գեղեցիկ ուսանողի տեղ այժմ տեսնում էր իր առջև կեղտից պլպլացող հնամաշ վերարկուով, մազակալած երեսով, պրոֆեսիոնալ արբեցողի կարմիր քթով, կուրծքը ներս ընկած սապատավոր մի մարդ, որի բերանից էժանագին գինու, ծխախոտի և սխտորի հոտ էր փչում։ Իսկ նա ամենևին չէր փոխվել կամ ավելի ճիշտը, փոխվել էր դեպի այնքան լավը, որ ոչ մի գեղագետ նկարիչ չէր կարող նրա մեջ որևէ փուտ գտնել. նախկին մի քիչ նիհար, չարաճճի աղջիկը դարձել էր բարձրահասակ, փարթամ մի կին, որի մոտով անկարելի էր անցնել առանց ետ նայելու։ Իսկ հագո՜ւստը։ Ես, երևի, երբեք չէի կարող այդքան շքեղորեն հագցնել նրան և զարդարել նրա ականջները, կուրծքն ու մատները շողակներով ու մարգարիտներով, որքան էլ որ արդարանային փառավոր ապագայի վրա մի ժամանակ ունեցած հույսերս։ Ամեն բանից երևում էր, որ ընկել էր մի մարդու ձեռք, որը ոչինչ չէր խնայում նրա համար։

Ապշությանս հետ միասին ինձ տիրեց ակամա մի վարանում ու պատկառանք նրա այդ հաղթական շքեղության առջև, և ինքս ինձ երբեք այդքան չնչին, ողորմելի ու զզվելի չէի թվացել, ինչպես այդ միջոցին։ Մի րոպե աշխատեցի հոգուս խորքում պրպտել վրեժի այն զգացումը, որ մի ժամանակ լափում էր ինձ և որի ազդեցության տակ այնքան հպարտ, այնքան անխոցելի ու արդարացի էի զգում ինձ, ու ոչինչ չգտա, հոգիս միանգամայն ամայացել էր։ Ու, երբ շփոթված և կակազելով, ներողություն հայցող ձայնով փորձեցի հիշեցնել նրան, թե ով եմ ես, նա սկզբում կարծես թե զարմացավ, շփոթվեց, հետո հանկարծ թողեց ինձ առանց մի խոսք անգամ արտասանելու, կառք նստեց և հեռացավ, ըստ երևույթին վախեցած, որ ես կարող եմ հետապնդել իրեն։

Այդ օրը ես անցկացրի գինետանը, որտեղից ինձ դուրս բերին թևերիցս բռնած։

Այնուհետև, այս հանդիպումից հետո, այն սակավ ժամերին, երբ խմած չէի լինում և կարողանում էի քիչ թե շատ խորանալ մտքերիս մեջ, ինձ շատ էր մտատանջում այն հանգամանքը, թե ի՞նչ էր բուն պատճառը, որ ես այս աստիճան ընկել էի։ Իսկապես որ, խո չէ՞ր կարելի այդ պատճառը դժբախտ սերը համարել— մի բան, որը շատ-շատ կարող էր միայն ժամանակավորապես ընկճել, բայց ոչ առմիշտ կործանել մարդու։ Դա անհեթեթություն կլիներ։

Բուն պատճառը պետք է որ ուրիշ տեղ լիներ։ Ու սկսեցի այդ պատճառը որոնել սիրածս աղջկա դավաճանությունից դուրս, որոնել իմ էության մեջ, որովհետև անկարելի էր, որ ես այդ աստիճան ընկնեի, եթե անկմանս սաղմերը չկրեի ինքս իմ մեջ։ Բայց որո՞նք էին այդ սաղմերը, որտեղի՞ց էին ընկել իմ մեջ, ի՞նչ էր նրանց արմատը,— այս ուղղությամբ կատարած պրպտումներս դեռ երկար ժամանակ մտատանջում էին ինձ առանց որևէ եզրակացության հանգելու, մինչև որ, վերջապես, միանգամայն պատահական կերպով գտա բուն արմատը մի պատմվածքի ընթերցումից հետո, որը հանկարծ լուսավորեց իմ մինչ այդ մութ ներքին աշխարհը։

Այդ պատմվածքն իտալական մի սիրավեպ էր «Վրեժ» վերնագրով։

Այստեղ բառացի թարգմանությամբ առաջ եմ բերում այդ սիրավեպը, որի վերնագիրը, սակայն, դնում եմ «Նա», պատմվածքի հերոսին ինձ հակադրելու համար։ՆԱ1

Վենեցիայում, դոժերի[1], ջրանցքների և գեղարվեստների այդ հրաշակերտ քաղաքում, մի հին ազնվական ընտանիքի մեջ ապրում էր այդ ընտանիքի միակ զավակը― գեղեցիկ Ջուլիետտան։ Այնքան էր գեղեցիկ նա, որ թվում էր, թե հողեղեն չէ, այլ մի հավերժահարս, որ դուրս է եկել ծովի փրփուրներից։ Աչքերը կապույտ էին, ինչպես Իտալիայի ջինջ երկինքը, հայացքը զվարթ ու անհուն, ինչպես Ադրիատիկի հորիզոնները։ Ոսկեգույն ծամերը սքանչելի գանգուրներով պսակում էին նրա փոքրիկ, սիրունիկ գլուխը։ Երբ ժպտում էր (բայց ե՞րբ չէր ժպտում), նրա չքնաղ այտերի վրա մատնեհարներ[2] էին գոյանում և փոքրիկ բերանի մեջ վարդագույն շրթունքների տակ շողշողում էին փղոսկրի պես սպիտակ ու ամուր մանրիկ ատամները։ Միշտ զվարթ էր գարնան արևի պես, միշտ թրթռուն՝ թիթեռնիկի պես, միշտ չարաճճի՝ կայտառ երեխայի պես։ Երկու գույն էր սիրում— կարմիր ու սպիտակ, և նրա արդուզարդի ու կրծքի վրա միշտ անպակաս էին այդ երկու գույնի ծաղիկները՝ մեխակը և շուշանը։ Նա ինքը թարմ ու հոտավետ ծաղիկ էր՝ կարմիր կամ սպիտակ, նայելով թե ինչ գույնի հագուստ էր հագնում― մեխակի պես կարմի՞ր, թե՞ շուշանի պես սպիտակ։2

Մի անգամ, գարնանային մի սքանչելի երեկո, որպիսին միայն Ադրիատիկի ափերումն է լինում, երբ Ջուլիետտան իր հոր պալացցոյի[3] վերին հարկի իր փոքրիկ սենյակում զբաղված էր իր սպիտակ հագուստով և կրծքին մեխակի կարմիր ծաղիկն էր ամրացնում, որ զբոսանքի գուրս գա Պոնտե-Ռիալտոյի տակ Մեծ ջրանցքի վրա, դրսից ինչ-որ նվագածության ձայն լսեց։ Մի հմուտ ձեռք սերենադ էր նվագում ջութակի վրա։ Ջուլիետտան վազեց դեպի բաց պատուհանը և ցած նայեց դեպի փողոց։

Նվագողը մի պատանի էր իտալական լայնեզր գլխարկով։ Այնքան մեղանուշ[4], այնքան դյութիչ էր նվագած եղանակը, որ Ջուլիետտան կարծում էր, թե իր սրտի լարերի վրա են նվագում։ Նա մեքենայաբար կիսով չափ դուրս հանվեց պատուհանից և լսում էր ամենայն ուշադրութայմբ։ Իր ամբողջ էությամբ լսողություն դարձած, ագահորեն կլանում էր մարմինը փաղաքշող այն դյութիչ ձայները, որ պատանի երաժիշտը հնչեցնում էր ջութակի լարերից, ինչպես աղբյուրի ակունքը դուրս է հոսեցնում իր քչքչան ականակիտ[5] ջուրը անբռնազբոսիկ ու սահուն։ Շունչը պահել էր, որ ոչ մի հնչյուն չթռցնի։ Սքանչացման արցունքը գոհարի պես խաղում էր նրա աչքերի մեջ։

Վերջապես լռեցին ջութակի հնչյունները, և այդ հնչյուների հետ կարծես ամեն ինչ լռեց բնության մեջ։ — Ո՞վ ես դու, նայի՛ր վերև, պատանի մաեստրո,— կանչեց բարձրից Ջուլիետտան։

Պատանի երաժիշտը նայեց վերև։

— Հանիր գլխարկդ, երեսդ լավ չեմ տեսնում։

Պատանի արտիստը վերցրեց լայնեզր գլխարկը, երկայն մազերը գլխի մի շարժումով ետ գցեց ճակատից և նայեց վերև։ Ի՜նչ հրաշալի աչքեր, բայց լուրջ ու խոհուն և թախծալի, ինչպես այն եղանակը, որ մի քիչ առաջ նվագում էր նա. ի՜նչ գրավիչ դեմք, բայց գունատ ու տխուր, ինչպես մարմարի մի անդրի. ի՜նչ բարձր ու հպարտ ճակատ, որի վրա փայլում էր ոչ երկրային մի վեհություն։

— Ի՞նչ է անունդ,— կանչեց Ջուլիետտան։

— Անտոնիո։

— Անտոնիո, նվագիր ինձ համար դարձյալ մի բան։

Ու նորից հնչեցին լարերն առաջվանից ավելի փաղաքուշ ու դյութիչ, և Ջուլիետտան, պատուհանին գամված, չէր հագենում լսելուց, մինչև որ լարերն իրենց վերջին սիրակեզ հառաչանքն արձակեցին ու մարեցին։

— Անտոնիո, ասա ինձ, ո՞վ ես դու։

— Ես որբ եմ։

— Ո՞վ է հայրդ։

— Մի բանվոր, որ մեքենայի տակ ջարդվեց և մեռավ։

— Մա՞յրդ։

— Մայրս գնաց հորս ետևից։

— Քույր չունե՞ս։

— Ո՛չ մի հարազատ։

— Կուզե՞ս ես քո քույրը լինեմ, դու իմ եղբայրը։ Ես կխնդրեմ հորս, որ դու մեր տանն ապրես և ինձ համար միշտ այդպիսի եղանակներ նվագես։ Հայրս բարի է, շատ է սիրում ինձ և միշտ կատարում է խնդիրքս։ Դու այլևս ստիպված չես լինի փողոցե փողոց թափառել մի կտոր հացի համար։ Մենք շատ հարուստ ենք։

— Ես շատ հպարտ եմ, սինյորինա։

— Իմ անունը Ջուլիետտա է։

— Ես հպարտ եմ, սիրուն Ջուլիետտա։

— Մենք չենք խլի քո հպարտությունը, Անտոնիո։

— Կխլեք․ երբ ինձ մի կտոր հաց տաք։

Ջուլիետան մի դրամ նետեց նրա ոտքերի առջև և բարկացած հեռացավ պատուհանից։ Բայց իսկույն էլ նորից մոտեցավ պատուհանին։

― Անտո՜նիո,— կանչեց նա։

Պատանի երաժիշտը, որ վերցրել էր դրամը և ուզում էէր հեռանալ, կանգ առավ և նայեց վերև։

— Համաձայնիր գոնե, որ ամեն երեկո, ճիշտ այս ժամին, կգաս կնվագես պատուհանիս տակ։

— Կգամ։ Բայց ոչ նորից սրա համար,– ասաց Անտոնիոն ցույց տալով ձեռքի դրամը։

― Ա՞յլ։

— Գեղեցկության համար։

Այս անգամ պատանի երաժշտի ոտների առջև ընկավ գեղեցիկ աղջկա կրծքի կարմիր մեխակը։3

Ու գալիս էր։

Ամեն երեկո, երբ արևի վերջին ճառագայթները էլեկտրական լույսեր էին վառում պալացցոների պատուհաններին, Ջուլիետտայի լսողությունը փաղաքշում էին միշտ նոր, միշտ դյութիչ հնչյունները։

— Անտո՜նիո, մի՞թե այնքան հպարտ ես, որ չես համաձայնի բարձրանալ ինձ մոտ, իմ սենյակում նվագելու։

Անտոնիոն լուռ բարձրացավ Ջուլիետտայի սենյակը։

— Անտոնիո, մի՞թե այնքան հպարտ ես, որ չես համաձայնի ինձ հետ մի զբոսանք կատարելու ծովի վրա։

Լուսնի կաթնագույն լույսի տակ, ծովի հանդարտ ջրերի վրա մեղմիկ սահում էր մակույկը և գիշերային անհուն խաղաղության մեջ տարածվում էին դյութական հնչյունները։ Ամբողջ բնությունը, կարծես լսողություն դարձած, ականջ էր դնում այդ հնչյուններին, որոնք թևատարած, սահուն ու թեթև, թռչում տարածվում էին չորս բոլորը և մարում ծովի խաղաղ ջրերի մեջ, պարզ ու թափանցիկ օդի մեջ։

— Անտո՜նիո, մի՞թե այնքան հպարտ ես, որ թույլ չես տա գլուխս դնեմ ծնկանդ վրա։

— Օ՜․․․— հառաչում է միայն պատանի արտիստը վառված աչքերով և նրա կնտկնտոցի տակ ջութակի հնչյունները նոր թափ են առնում նոր, մինչև այդ չլսված նյուանսներով։

Ջուլիետտայի ոսկեգանգուր գլուխը հանգչում է Անտոնիոյի ծնկան վրա և թավշյա աչքերը հիացքով, սիրով ու երջանկությամբ վարից վեր նայում են պատանի երաժշտի վերասլաց դեմքին։ Մակույկի մեջ, լուսնի կաթնագույն լույսի տակ, ինչպես ձյուն, փայլում էր նրա սպիտակ թեթև հանդերձը, որով նա նմանվում էր իսկական հավերժահարսի՝ ընկղմված ծովի փրփուրների մեջ։

Պատանի արտիստը վերից վար նայում էր իր ծնկան վրա հանգչող երազական գեղեցկությանը և ինքը ևս զարմանում էր, թե այն ի՞նչ նոր հնչյուններ են, որ իր ձեռքի շարժումից գեղում է ջութակն այնքան տիրականորեն։

— Անտո՜նիո, մի՞թե այնքան, հպարտ ես, որ մի համբույր չես տա ինձ։

Ջութակը լռում է։ Պատանի արտիստը կամաց խոնարհվում է հավերժահարսի դեմքի վրա, նրանց մազերը գրկախառնվում են և թրթռուն շրթունքները միանում են մի բոցոտ համբույրի մեջ։

― Անտո՜նիո, Անտո՜նիո…

― Ջուլիետտա, Ջուլիետտա…4

Մի երեկո էլ, սովորական ժամին, պատանի երաժիշտը գոթական ապարանքի բարձր պատուհանի տակ կանգնած՝ իզուր աշխատում էր իր դյութական հնչյուններով դուրս կանչել հավերժահարսին։

Պատուհանը փակ էր։

Պատանի արտիստը, սակայն, չէր հուսահատվում. ջութակը մերթ կանչում հրամայաբար, մերթ խնդրում աղերսագին, մերթ խոսում լալագին, մերթ հառաչում ու լալիս հուսահատորեն։

Պատուհանը միշտ փակ էր։

Այնուհետև, երբ ջութակն իր վերջին հուսահատկան ճիչերն էր արձակում, պատուհանի մի փեղկը կիսով չափ բացվեց, նախ մի դրամ զրնգաց գետնին և ապա թղթի մի կտոր, օդի մեջ պտտվելով, ցած ընկավ պատանի երաժշտի ոտների առջև։

Թուղթը վերցրեց և կարդաց.«Հայրս ասաց, որ իմ և քո միջև անանց անդունդ կա։Մենք վերևն ենք, դու ներքևը, էլ մի՛ գա։ Մոռացի՛ր ինձ»։

Կարդաց, առժամանակ շանթահար մնաց տեղնուտեղը արձանացած, հետո ցնցվեց ուժգնորեն, մի կայծակնացայտ հայացք նետեց դեպի ազնվական ապարանքի բարձունքը, թուղթը, ցասումով լի, ուզեց պատառ-պատառ անել, բայց զսպեց իրեն, խնամքով ծալեց, ծոցը դրեց, ոտով դեն շպրտեց գետնին ընկած դրամը և, ջութակը պինդ սեղմելով վիրավոր կրծքին, հեռացավ անարգանքի կսկիծը հպարտ սրտի մեջ պարուրած։

Այդ օրվանից Վենեցիայի փողոցներում էլ ո՛չ ոք չտեսավ հանրածանոթ պատանի ջութակահարին։5

Անցան տարիներ։

Նորից Վենեցիան։

Քաղաքի ամբողջ մամուլն ավետեց հռչակավոր ջութակահար Անտոնիո Բոնվինիի գալուստը, որ իր միակ կոնցերտը պիտի տար մեծ թատրոնում։ Վերջին ժամանակները ոչ միայն իտալական, այլև եվրոպական ու ամերիկյան ամբողջ մամուլը խոսում էր այդ նոր փայլուն աստղի մասին, որ երևացել էր երաժշտական հորիզոնի վրա։

Կոնցերտի գիշերը թատրոնում ասեղ գցելու տեղ չկար։ Այնտեղ էր քաղաքի ամբողջ բարձր դասակարգը։

Անտոնիո Բոնվինի… Ամենքն անհամբեր սպասում էին նրա ելույթին։

Եվ ահա, վերջապես, դուրս եկավ նա բեմ։

Ու ամբողջ դահլիճը գրեթե միաբերան հառաչեց։

Մի՞թե սա այն Անտոնիոն չէ, որին ճանաչում էր ամեն մի վենեցիացի, այն պատանի ջութակահարը, որ միջնադարյան տրուբադուրի նման շրջում էր քաղաքից քաղաք, փողոցից փողոց, պատուհանների տակ նվագում էր սերենադներ։

Այո՛, այո՛, նա է, ինքը, որովհետև— ահա՛ նույն հնչյունները, բայց այս անգամ արդեն առնականորեն հասուն, ինքնավստահ, ինքնամփոփ, երբեմն վերասլաց, երբեմն մարտակոչի խիզախ ավյունով լեցուն։

Ու որքան այդ հնչյունները դյութիչ էին, այնքան գեղեցիկ ու հմայիչ էր ինքը՝ Անտոնիո Բոնվինին, բարեկազմ հասակը, հրացայտ աչքերը, վառված դեմքը, հանճարեղ ճակատը, ականջների մոտ ցրված երկար փայլուն մազերը, բոլորը, բոլորը մի սքանչելի ներդաշնակություն էին կազմում նրա ջութակի մոգական հնչյունների հետ։

Երբ վերջին հնչյունները թրթռալով մարեցին գերեզմանային լռության մեջ և արտիստը հեռացավ բեմից, ամբողջ դահլիճը դեռևս պահ մի նստած էր լուռ ու անշարժ, կարծես անհունորեն քաղցր մի երազանքի մեջ կախարդված։ Ու հետո հանկարծ, որպես մի գերեզմանոց մեկեն հարություն առնի, ամբողջ դահլիճը շրջվեց ու թնդաց որոտագին. — Բոնվի՛նի… Անտոնիո Բոնվի՛նի… Անտո՛նիո… Հանճա՛ր… Նոր Ստրադիվարիուս…

Եվ ամեն ոք շտապում էր դեպի կուլիս՝ անձամբ սեղմելու երիտասարդ հանճարի ձեռքը և իր հիացքն ու շնորհակալությունը հայտնելու նրան։

Երիտասարդ մաեստրոն հոգնած էր։ Փակվեց իր սենյակում և հայտնեց, որ այլևս ոչ ոքի չի կարող ընդունել։

Բայց ահա մտնում են և հայտնում, որ մի կին ուզում է նրան տեսնել։

— Անկարող եմ ընդունել։

— Թախանձում է սաստիկ․ շատ նշանավոր անձի ամուսինն է։

Ու տալիս են ազնվազարմ տոհմի մի բարձրաստիճան մարդու անունը, որից կախված է հազարավոր մարդկանց բախտը։

— Թող մտնի։

Գեղեցիկ՝ ինչպես Ռաֆայելի Մադոննան, հագնված ինչպես մի թագուհի, շտապով մտավ մի նորատի կին և ուղղակի ընկավ երիտասարդ հանճարի ոտների առջև։

― Անտո՛նիո, ես քո Ջուլիետտան եմ, ես սիրում եմ քեզ…

Երիտասարդ մաեստրոն այլայլված՝ բարձրացրեց գեղեցկուհուն։

Նրա աչքերը վառվում էին ինչ-որ տարօրինակ փայլով, նման այն հրացայտ հայացքին, որ նա, դեռևս պատանի մի խեղճ երաժիշտ, նետեց իր ստորին ծագումն ու հպարտությունն այնքան մեծամտորեն արհամարհող պալացցոյի բարձունքն ի վեր։

Առանց մի խոսք արտասանելու՝ ձեռքը ծոցը կոխեց, հանեց հուշատետրը, հուշատետրից՝ խնամքով պահած թղթի մի կտոր և մեկնեց Ջուլիետտային։

Ջուլիետտան առավ, նայեց և հանկարծ կասկարմիր կտրեց։

— Կարդացեք, սինյորա, կարդացեք,— ասաց Անտոնիոն, տեսնելով, որ նա ծայր աստիճան շփոթված, չի համարձակվում աչքերը վեր բարձրացնել։

Ու հազիվ լսելի ձայնով Ջուլիետտան կարդաց իր նամակը։«Հայրս ասաց, որ իմ և քո միջև անանց անդունդ կա։Մենք վերևն ենք, դու ներքևը։ Էլ մի՛ գա։ Մոռացիր ինձ»։

Անտոնիոն նամակը ետ առավ նրա թուլացած ձեռքից, և նորից խնամքով պահելով հուշատետրի մեջ, ասաց․

― Ավա՜ղ, սինյորա, ներեցեք ինձ, որ ես չլսեցի ձեզ և թեպետ այլևս չեկա ձեզ մոտ, բայց չմոռացա ձեզ, այլապես ձեր այս նամակը այսպես խնամքով չէի պահի ինձ մոտ։ Սա մի անգնահատելի գանձ է, որ դուք պարգևեցիք ինձ, և այս գանձն աչքիս լույսի պես կպահեմ մինչև մահս, որովհետև եթե ձեր այս նամակը չլիներ, ես թերևս այն չլինեի, ինչ որ եմ այժմ։ Ես մոռացա ձեզ, այո՛. բայց, ինչպես երևում է, դուք մոռացել եք այն անդունդը, որ մեզ բաժանում էր իրարից։ Դուք վերևն էիք,— ես ներքևը, և այդ ձեզ իրավունք էր տալիս արհամարհանքով նայելու դեպի ներքև։ Բայց դուք հաշվի չէիք առել, որ ներքև գտնվողները երբեմն թևեր են առնում, թռչում վերև, և, վրիժառության զգացումով լեցուն։ Այն օրը, որ դուք ձեր բարձունքից արհամարհանքով մերժեցիք ինձ— ներքև գտնվողիս, ես երդվեցի վրեժ առնելու և, դրա համար ուրիշ միջոց չգտա, բայց եթե միայն բարձրանալ, միշտ բարձրանալ, անդադար բարձրանալ, մինչև որ իր ձեռակերտ ապարանքի բարձունքից ինձ վրա նայող քմահաճույքն ինքը գար իմ անձեռակերտ բարձունքի առջև ծնրադրելու։ Այսօր ես հասա իմ նպատակին։ Բայց նորից սիրել նրան, ով խաղում է ուրիշի նվիրական զգացամների հետ, ով տարբերություն է դնում վերևի և ներքևի միջև, ավա՜ղ, սինյորա, ես չեմ կարող։―――――――――――――

Այսպես էր վերջանում իտալական սիրավեպը։

Մի սիրավեպ՝ հար և նման իմ սիրավեպին, մի սուր հակադրությամբ միայն․ այստեղ ես էի― իմ բուրժուական միջավայրի հարազատ ծնունդը, տաքուկ ապրելու սովոր, կամազուրկ, փափկամարմին մի ինտելիգենտ, որ առաջին իսկ հարվածից ընկնում է այլևս չելնելու համար, իսկ այնտեղ նա― աշխատավոր ժողովրդի ծոցից ելած անապաստան, թափառական մի պատանի իր միջավայրի երկաթակուռ կամքով, որով զինված, ոչ թե ընկճվում է ինձ պես առաջին իսկ հարվածից, այլ ընդհակառակը, ո՜վ գիտե ինչ դժվարություններ հաղթահարելով, հետզհետե բարձրանում է մինչև գլխապտույտ բարձունքները, որպեսզի այնտեղից վրիժառության թույնը թափի իր մարդկային արժանապատվությունն արհամարհողների, իրեն նվաստացնողների գլխին։

Բարձրանալ, միշտ բարձրանալ, անդադար բարձրանալ․․․ Օ՜ ի՜նչ հրաշալի վրիժառություն, որի համար, սակայն, ես անընդունակ եղա։

Եվ այնուհետև ինչպե՞ս չհավատամ իմ դասակարգի ճակատագրին, որին բնական մի անեծքով դատապարտված նա հետզհետե այլասերվելով, պիտի դառնա ինձ պես իբրև փտած ծառի կոճղին բսած մի մգլած մակաբույծ և չքանա անհետ, տեղի տալով նրա՛նց, որոնք ներքևից բարձրանում են վերև

Առաջադրանքներ

ես

1. Բացատրի՛ր բառերը՝ սկեպտիկ, նորաբողբոջ, կենսաթրթիռ, կարեվեր, անարգել,անհագուրդ, կայծակնահար:

2. Բացատրի՛ր լակոնական հեռագիր արտահայտությունը, ո՞րն է լակոնիկ ոճը:

Ստեղծագործական աշխատանք՝ ներկայացնել առօրյա որևէ դեպք, իրադարձություն լակոնիկ ոճով: 

3. Տղային․  

Ա. բնութագրի՛ր

Բ. մեղադրի՛ր

 Գ. արդարացրո՛ւ

 4. Աղջկան․ 

Ա. մեղադրի՛ր

 Բ. արդարացրո՛ւ 

Գ. բնութագրի՛ր 

5. Ո՞վ է մեղավոր տղայի այդ վիճակի համար.

Ա. տղայի կարծիքով

Բ. քո կարծիքով 

6. Օգտագործելով պատմվածքի բառերը՝ նկարագրի՛ր աղջկան: Փորձի՛ր ներկայացնել աղջկա
գրական դիմանկարը:

7. Քննարկիր հատվածները՝

Ա) Դուք էք լոյս աշխարհի։        (Մատթէոս Ե, 14)

Դուգեք աշծշխարի լույսը

Բ) Ոչ  յագեսցի ակն տեսանելով, եւ ոչ լցցի ունկն լսելով։   (Ժողովող

Չի հարգենա աչք տեսնելով,չի լցվի ականջը լսելով

Գ) Գովեսցէ զքեզ ընկերն եւ մի՛ քո բերան, օտարն, եւ մ՛ի քո շրթունք։ (Առակք ԻԷ, 2)

Ավել լավ է գովա քեզ ընկերտ քան դու

Դ) Որ հատուցանէ չար փոխանակ բարւոյ, չար ի տանէ նորա մի պակասեսցէ։

Ով չար հատուցումե չարըվ նրա տնից չի կորցի

Թ) Ոչ ոք կարէ երկուց տերանց ծառայել. կամ զմին ատիցէ եւ զմիւսն սիրիցէ, կամ զմին մեծարիցէ եւ զմիւսն արհամարհիցէ։                                     

ոչ վոք չի կարող իրենց տիրոցը ծառայել

վ

Հանրահաշիվ 17.10.2022

98. դաասարանում

a)(5a+3)-(a-b)= 5a+3-a-b=4a+3-b

b)(3x-1)-(y-2x)=3x-1-y+2x=5x-1-y

g)(2a+b)-(a+2b)=2a+a=3a 2b+b=3b

d)x-2y-2x-4)=3x+7y

Տանը

a)5a2 -4a-2a2+5a=14a + 9a

b)(3x-5x3)-(7x3-4x)=36x -7x

g)(a+b+c)+(a-b+c)=+2a -2b + 2c

d)(x-y+n)+(x-y-n)= 2x +2y -2n

e)(7a-3b)-(5a+3b)-(a+5b)=7a+5a+a=13a -11b

z)(8x-5)+(3x-7)-(9x+11)=8x +3x+9x=21x + +23

Լաբ․աշխ ծաոթացու ֆիզիկական մեծություն չափող միքանի գործիքների և չափոււմների միավորների հետ

չափել ֆիզիկական մեծություն նշանակումե այն համաեատել նույնատիպ

  • Որպես երկարության չափման հիմնական միավոր ընդունված է 1 մետրը(1մ): Գիտության զարգացման ընթացքում մի քանի անգամ փոխվել է մետրի ընտրությունը: 
  • 2 տարբեր մետաղների` պլատինի և իրիդիումի համաձուլվածքից պատրաստված հատուկ ձև ունեցող ձողի վրա արված 2 խազերի միջև ընկած հեռավորությունը 1մ. պայմանական ընդունել են որպես երկարության չափանմուշ : Այն պահվում է Ֆրանսիայի Սևր քաղաքում` Չափերի և կշիռների միջազգային բյուրոյում:
  • Բոլոր պետությունները ստացել են այդ միակ և ընդհանուր չափանմուշի պատճենները, որոնց հետ համեմատելով էլ պատրաստվում են այն բազմապիսի մետրերը, որորոնք օգտագործում ենք չափումներ կատարելիս:  

Ծավալը մարմինի զբախվեցված տեղն է։Որպես ծավալների չափման հիմնական միավոր պայնավորվելեն ընդունել այնպեսի խորանարդի ծավալը վրի յուրաքաչյուր կողմ հավազար է 1մ։Այդ միավորը կոչվում է 1մ խորանարդ կամ 1 խորանարդ մետր , գրվում է 1մ3