Հասարակագիտություն 10

  • Ուսումնասիրել էմոցիոնալ ինտելեկտի (EI) հասկացությունը։

Էմոցիոնալ ինտելեկտը մարդու ունակությունն է ճանաչելու, հասկանալու, կառավարելու և արդյունավետ օգտագործելու ինչպես սեփական, այնպես էլ ուրիշների զգացմունքները։
Այն ներառում է հույզերի գիտակցում, դրանց վերահսկում,  և մարդկային հարաբերությունների արդյունավետ վարում։

  • Հասկանալ, թե ինչպես EI-ն ազդում է անձնական, կրթական և սոցիալական կյանքի վրա։

Ինքնաճանաչում և ինքնավստահություն

Իմանալով իրենց ուժեղ և թույլ կողմերը՝ մարդիկ դառնում են ավելի իրատես, կայուն ու ինքնավստահ, ինչը օգնում է կյանքի կարևոր ընտրություններում։

  • Զարգացնել ինքնաճանաչման, հույզերի վերլուծման և հաղորդակցության կարողություններ։

Հույզերի անվանակոչում

Օրական մի քանի անգամ հարցրու քեզ․

  • «Ի՞նչ եմ հիմա զգում»
  • «Ինչի՞ համար»
  • «Ինչպե՞ս է դա ազդում իմ վարքի վրա»

Հույզերին անուն տալը ինքնաճանաչման հիմնական քայլն է

  • Սովորել՝ ինչպես բարելավել սեփական էմոցիոնալ ինտելեկտը։

Քայլեր / նախագծի կառուցվածք

  1. Ներածություն (գրավոր բաժին) Ի՞նչ է էմոցիոնալ ինտելեկտը։

Էմոցիոնալ ինտելեկտը մարդու կարողությունն է ճանաչելու, հասկանալու և կառավարելու սեփական հույզերը, ինչպես նաև ճիշտ ընկալելու ու գնահատելու ուրիշների զգացմունքները։

  1. EI-ի 5 հիմնական բաղադրիչները՝ ըստ Դանիել Գոուլմանի (Daniel Goleman)՝ 1. Ինքնագիտակցում 2. Ինքնակառավարում 3. Մոտիվացիա 4. Էմպատիա 5. Սոցիալական հմտություններ

Յուրաքանչյուր խումբ ներկայացնում է այս բաղադրիչներից մեկը։

3.Հետազոտություն / նյութերի հավաքագրում Աշակերտները բաժանվում են խմբերի և հավաքում են տվյալներ

Թեստ․ յուրաքանչյուր աշակերտ անցնում է էմոցիոնալ ինտելեկտի պարզացված թեստ։

Խմբային վերլուծություն․ Ի՞նչ հույզեր են ամենաշատը հանդիպում դպրոցական կյանքում։

• Ինչպե՞ս սովորել վերահսկել բարկությունը, հուզումը, սթրեսը։

Խաղային վարժություններ / դերախաղեր

  • «Ինչպե՞ս արձագանքել, երբ…» օրինակ՝ ընկերն անտեղի վիրավորում է,
  • ուսուցիչը սխալմամբ մեղադրում է, ստանում ես վատ գնահատական

Եզրակացություն

ի՞նչ սովորեցի իմ հույզերի մասին

Ի՞նչ կփորձեմ կիրառել կյանքում

Թողնել մեկնաբանություն