Գրականություն 10

Նկարում պատկերված է սպիտակ կատու, որը փորձում է որսալ ինչ–որ բան պատի անցքից։ Կատուն չի նկատում, որ մյուս կողմում մկնիկ չէ, այլ օձ։ Այս տեսարանը ցույց է տալիս, թե որքան վտանգավոր է հավատալ միայն տեսածին՝ առանց համոզվելու, թե ինչ է իրականում։

Շատ հաճախ մեր կյանքում էլ ենք նման իրավիճակում լինում։ Մենք հավատում ենք լսած լուրերին, գնահատում մարդկանց արտաքինով, տարածում տեղեկություններ, որոնք չենք ստուգել։ Այդպես մենք կարող ենք սխալվել և նույնիսկ վնասել մեզ կամ ուրիշներին։
Հենց այս պատճառով է, որ տեղեկության տիրապետումը և ստուգումը շատ կարևոր են տարբեր խոսքային իրավիճակներում։

Թողնել մեկնաբանություն