- Ուսումնասիրել էմոցիոնալ ինտելեկտի (EI) հասկացությունը։
Էմոցիոնալ ինտելեկտը մարդու ունակությունն է ճանաչելու, հասկանալու, կառավարելու և արդյունավետ օգտագործելու ինչպես սեփական, այնպես էլ ուրիշների զգացմունքները։
Այն ներառում է հույզերի գիտակցում, դրանց վերահսկում, empatia և մարդկային հարաբերությունների արդյունավետ վարում։
- Հասկանալ, թե ինչպես EI-ն ազդում է անձնական, կրթական և սոցիալական կյանքի վրա։
Ինքնաճանաչում և ինքնավստահություն
Իմանալով իրենց ուժեղ և թույլ կողմերը՝ մարդիկ դառնում են ավելի իրատես, կայուն ու ինքնավստահ, ինչը օգնում է կյանքի կարևոր ընտրություններում։
Առողջ հարաբերություններ
Ե՛վ ընտանիքում, ե՛ւ ընկերների հետ հարաբերությունները ամուր են, քանի որ մարդը կարողանում է լսել, հասկանալ և ճիշտ արտահայտել իր զգացմունքները՝ առանց վիրավորելու։
Ավելի ճիշտ որոշումներ
Էմոցիաները ճիշտ ընկալելը նվազեցնում է սխալ, իմպուլսիվ որոշումների հավանականությունը։
- Զարգացնել ինքնաճանաչման, հույզերի վերլուծման և հաղորդակցության կարողություններ։
Ինքնաճանաչումը, հույզերի վերլուծումը և արդյունավետ հաղորդակցությունը էմոցիոնալ ինտելեկտի հիմնական բաղադրիչներն են։ Դրանք զարգացնելը օգնում է մարդուն ավելի լավ հասկանալ իրեն, ճիշտ կառավարել իր մտքերն ու զգացմունքները և կառուցել առողջ հարաբերություններ շրջապատի հետ։
- Սովորել՝ ինչպես բարելավել սեփական էմոցիոնալ ինտելեկտը։
Քայլեր / նախագծի կառուցվածք
- Ներածություն (գրավոր բաժին) Ի՞նչ է էմոցիոնալ ինտելեկտը։