Տեսական նյութ

Պատկերը կոչվում է համաչափ, եթե նրա համար գոյություն ունի մի ուղիղ /այն կոչվում է պատկերի համաչափության առանցք/, որը պատկերը բաժանում է միանման տեսք ունեցող երկու մասերի, դրանք միանման են այն առումով, որ եթե այդ ուղղի երկայնքով ծալես թուղթը, որի վրա նկարված է պատկերը, ապա նրա ձախ և աջ մասերը կհամընկնեն:

Բնությունը հագեցած է համաչափ տեսք ունեցող էակներով ու առարկաներով: Այսպես, օրինակ՝ համաչափ է մարդը, կենդանիները, բույսերի շատ տեսակներ, բյուրեղները և այլն:

Դարերի ընթացքում օգտագործվել է համաչափության գաղափարը տարբեր ժողովուրդների կերպարվեստում և ճարտարապետության մեջ:Իր դրսևորումով համաչափությունը շատ բազմազան է: Մեզ հայտնի է առանցքային  /հայելային/ համաչափությունը: Բայց կան նաև ուրիշները: Համաչափության ամենապարզ և շատ հաճախ հանդիպող նմուշներից են տեղափոխական և պտտական  համաչափությունը: Համաչափության հաճախ հանդիպող տեսակ է պտտական համաչափությունը: Ասում են, որ պատկերն օժտված է պտտական համաչափությամբ, եթե այն մի առանցքի շուրջը որոշակի անկյունով պտտելու դեպքում համընկնում է ինքն իր հետ: Հեշտ է տեսնել, որ այբուբենի որոշ տառեր օժտված են այդպիսի հատկությամբ:

ՀՀ դրոշն ունի երկու համաչափության առանցք:

Առաջադրանքներ(դասարանում)

1) Բերե՛ք համաչափ պատկերների մի քանի օրինակներ։Գնդակ,դրոշ,տետր

2) Շրջանի համաչափության առա՞նցքն է արդյոք նրա տրամագիծը։անվերջ

3) Քանի՞ համաչափության առանցք ունի քառակուսին:

Լրացուցիչ(տանը)

4) Գտի՛ր քո անվան համաչափության առանցքները թիվը:ARTO A=1 R= 0 T=1 O=

5) Ո՞ր թվանշանն է, որն ունի անվերջ թվով համաչափության առանցքներ:0

6)

7) Քանի՞ տոկոսն է.

 ա) 50­ը 100­ի, =50%

 բ) 15­ը 75­ի,=20%

գ) 125­ը 25­ի,=500

դ) 40­ը 250­ի

ե) 300­ը 30­ի,

զ) 900­ը 15­ի։

Դաս 16.