Երկրի մակերևույթի տեղամասերը թղթի վրա պատկերում են փոքրացրած տեսքով: Օրինակ, 1000 մ երկարությամբ հատվածը քարտեզի վրա պատկերում են 1սմ երկարությամբ հատվածով: Քանի որ 1000մ = 100000սմ, ապա քարտեզի յուրաքանչյուր հատված 100000 անգամ փոքր է տեղանքի համապատասխան հատվածից:
Եթե քարտեզի վրա հատվածի երկարությունը հավասար է 3սմ = 0.03մ, ապա տեղանքի հատվածի երկարությունը հավասար կլինի 0.03*100000 = 3000մ = 3կմ:
Տեղանքի 4500մ երկարություն ունեցող հատվածը քարտեզի վրա պատկերվում է 4500 : 100000 = 0.045մ = 4.5սմ երկարությամբ հատվածով:
Քարտեզը միշտ կազմվում է այնպես, որ նրա վրա նշված յուրաքանչյուր երկու կետերի եւ տեղանքում համապատասխան
կետերի հեռավորությունների հարաբերությունը հաստատուն լինի։
Այդ հարաբերությունն էլ կոչվում է քարտեզի մասշտաբ։
Այսպես՝ եթե քարտեզի մասշտաբը 1 ։ 100000 է, եւ նրա վրա երկու
կետերի հեռավորությունը 1 սմ է, ապա տեղանքում համապատասխան
կետերը կունենան 100000 սմ, այսինքն՝ 1 կմ հեռավորություն։
Մասշտաբ ունենում են ոչ միայն աշխարհագրական քարտեզները։
Որոշակի մասշտաբով են գծվում, օրինակ, բնակարանի կամ հողամասի հատակագիծը, մանրակի գծագիրը, շենքի նախագիծը։
Առաջադրաքներ(դասարանում)
1)Քարտեզի վրա Դիլիջան և Արթիկ քաղաքների հեռավորությունը 12սմ է: Գտեք այդ քաղաքների հեավորությունը տեղանքում, եթե քարտեզի մասշտաբը է:12×1000000=120.00000
2)Քարտեզի վրա Գորիս և Վանաձոր քաղաքների հեռավորությունը 7սմ է: Գտեք այդ քաղաքների հեավորությունը տեղանքում, եթե քարտեզի մասշտաբը 1:500000 է:7×500.000=3500000
3) Տուրիստն ավտոբուսով գնաց 210կմ, իսկ գնացքով՝ 150%-ով ավելի, քան ավտոբուսով: Որքա՞ն գնաց տուրիստը:
4) Քարտեզի վրա հատվածն ունի 8 սմ երկարություն։ Գտե՛ք քարտեզի մասշտաբը, եթե այդ հատվածին տեղանքում համապատասխանում է մի հատված, որի երկարությունը հավասար է`
ա) 8 կմ-ի, գ) 120 կմ-ի, ե) 1840 կմ-ի, է) 1600 կմ-ի,
բ) 2 կմ-ի, դ) 124 կմ-ի, զ) 1400 կմ-ի, ը) 2400 կմ-ի։
Լրացուցիչ (տանը)
5) Արաքս գետի երկարությունը 1072 կմ է։ Ի՞նչ երկարություն կունենա այդ գետի պատկերումը քարտեզի վրա, որի մասշտաբը 1 ։ 5000000 է։
6) Քարտեզի վրա եղած 525սմ երկարությամբ հատվածին տեղանքում համապատասխանում է 27 կմ երկարությամբ հատված։
Որքա՞ն է քարտեզի մասշտաբը։
7) Մայրուղու երկարությունը 660 կմ է։ Ի՞նչ երկարություն կունենա այդ մայրուղու պատկերումը քարտեզի վրա, որի մասշտաբը 1 ։ 2750000 է։
8)Կաթից ստացվում է 25% սեր, իսկ սերից ստացվում է 20% յուղ: Որքա՞ն յուղ կստացվի 210կգ կաթից: