Տեսական նյութ
Պատկերը կոչվում է համաչափ, եթե նրա համար գոյություն ունի մի ուղիղ /այն կոչվում է պատկերի համաչափության առանցք/, որը պատկերը բաժանում է միանման տեսք ունեցող երկու մասերի, դրանք միանման են այն առումով, որ եթե այդ ուղղի երկայնքով ծալես թուղթը, որի վրա նկարված է պատկերը, ապա նրա ձախ և աջ մասերը կհամընկնեն:
Բնությունը հագեցած է համաչափ տեսք ունեցող էակներով ու առարկաներով: Այսպես, օրինակ՝ համաչափ է մարդը, կենդանիները, բույսերի շատ տեսակներ, բյուրեղները և այլն:
Դարերի ընթացքում օգտագործվել է համաչափության գաղափարը տարբեր ժողովուրդների կերպարվեստում և ճարտարապետության մեջ:Իր դրսևորումով համաչափությունը շատ բազմազան է: Մեզ հայտնի է առանցքային /հայելային/ համաչափությունը: Բայց կան նաև ուրիշները: Համաչափության ամենապարզ և շատ հաճախ հանդիպող նմուշներից են տեղափոխական և պտտական համաչափությունը: Համաչափության հաճախ հանդիպող տեսակ է պտտական համաչափությունը: Ասում են, որ պատկերն օժտված է պտտական համաչափությամբ, եթե այն մի առանցքի շուրջը որոշակի անկյունով պտտելու դեպքում համընկնում է ինքն իր հետ: Հեշտ է տեսնել, որ այբուբենի որոշ տառեր օժտված են այդպիսի հատկությամբ:
ՀՀ դրոշն ունի երկու համաչափության առանցք:
Առաջադրանքներ(դասարանում)
1) Բերե՛ք համաչափ պատկերների մի քանի օրինակներ։Գնդակ,դրոշ,տետր
2) Շրջանի համաչափության առա՞նցքն է արդյոք նրա տրամագիծը։անվերջ
3) Քանի՞ համաչափության առանցք ունի քառակուսին:
Լրացուցիչ(տանը)
4) Գտի՛ր քո անվան համաչափության առանցքները թիվը:ARTO A=1 R= 0 T=1 O=
5) Ո՞ր թվանշանն է, որն ունի անվերջ թվով համաչափության առանցքներ:0
6)
7) Քանի՞ տոկոսն է.
ա) 50ը 100ի, =50%
բ) 15ը 75ի,=20%
գ) 125ը 25ի,=500
դ) 40ը 250ի
ե) 300ը 30ի,
զ) 900ը 15ի։
Դաս 16.