Այսօր մեր կյանքն անհնար է պատկերացնել առանց բջջային հեռախոսի։Անընդհատ հայտնվում են նոր մոդելներ` ավելի ու ավելի լավը։ Առաջին բջջային հեռախոսն ստեղծվել 1973 թ.-ի ապրիլի 3-ը նշանավորվել է առաջին բջջային հեռախոսի ստեղծմամբ, երբ առաջին անգամ օգտագործվել է անլար կապը: Մարտին Կուպերը, ով «Motorola» ընկերության ներկայացուցիչն էր, համարվում է բջջային հեռախոսի հիմնադիրը: Հեռախոսի պատմությունը սկվել է դեռ 1947 թ.-ին` AT&T։
1080 -Ռուբեն իշխանը կիլիկիայում հիմնադրեց հայկական իշխանություն 1095-1100-Ռուբենին հաջորդեց նրա որդին Կոստանտինը,վախկաբերդը դարձրեց իշխանության կենտրոբ 1100-1129-Կոստանտինին հաջորդեց որդին Թորոս առաջինը 1104-թվական Թորոս առաջինը գրավեց Սիսը և Անարզաբար 1129-1137-Թորոս առաջինին հաջորդեց նրա եղբայր Լեվոն առաջինը,նա գրավեց Մսիսը,Ադանան,Տարսոնը 1145-1169-Թորոս երկրորդ 1169-1175- 1173-Սիսը Մլեհը դարձրեց մայրաքաղաք 1175-1187-Ռուբեն երրորդ
Ճնշումը բնութագրում է երկու հպվող մարմիների փոխազդեցությունը և հավասար է հպման մակերևութին ուղղահայաց ազդող ուժի (ճշման ուժի) հարաբերությանը մարմիների հպման մկևույթի մակերեսին։
P=f s
Այս բանաձևից ` f=ps
Ճ միավոր է համարվում այն ճնշումը որն որն ստեղծվում է մակերեսով մակերևութի տեղամաֆրանսիացի գիտնկան Բլեզ Պասկալւ,, կոչվում է պասկալ (պա)։Այսպիսով` համաձայն միավորի սահմանման`
Երբ դեռ մանուկ էի՝ շատ եկեղեցասեր ու ջերմեռանդ էի։ Իմ քրիստոնյա և աստվածավախ մայրս այնպես դաստիարակած էր։
Գիշեր ու ցերեկ զրուցած էր ինձ՝ կապույտը ցուցնելով։
— Վերը, ամպերու ետին, ճիշտ աստղերուն քովիկը, Աստված կա, որ մեզ կը դիտե, ինչ որ ընենք և զրուցենք՝ կը տեսնե և կը լսե. ա՜յ, վերն է, վերը… Ղուրպան ըլլիմ զորությանը,— և կը խաչակնքեր, որուն կը հետևեի։
Կազդեին ինձ մորս ըսածները, որովհետև անկեղծ մայրիկ էր։ Թեև չէի տեսներ այդ Աստվածը, բայց չէի ալ հարցներ. «Ապա ո՞ւր է, մայրի՛կ, չեմ տեսներ», որովհետև կապույտին մեջ վեհություն մը կար, աստղերը այնպիսի հանդիսավորություն մ՚ունեին, որ կը զգայի թե բան մը կար, քաղցր սարսուռ մը կը բռներ կը կենար, հոգիս կը թռչեր, կը թռչեր…
Ամեն առավոտ մութն ու լուսուն մայրիկիս հետ ժամ կերթայի, որ ատեն միայն ժամկոչը կըլլար հոն։ Մայրս վերնատունը չէր երթար, ձեռքս բռնած կուգար դասը և Մայրիկ Աստվածածնա պատկերին առջև կաղոթեր։ Մոմը, որ կը պլպլար այդ յուղոտ և դժգույն պատկերին առջև՝ երերուն ստվեր մը կը ձգեր շուրջը․ թախծություն էր ու քաղցրություն…
Մայրս կաղոթեր և ներողություն կաղերսեր անաստված հորս համար։Հայրս 30 տարիե ի վեր պատարագի ձայն չէր լսած։ Ես կամաց-կամաց կը բարձրանայի և կեդրոնի մոմն ալ կը կպցնեի։
— Մայրի՛կ, մայրի՜կ, վեր եկուր։
— Սո՜ւս, սուս, վա՛ր իջիր։
Ես կիջնայի վար։ Մայրս արտորանոք վերնատուն կերթար, որպեսզի տերտերը չտեսներ, թե ինք դասն էր եկեր։ Երբ տուն երթալե ետք պատճառը կը հարցնեի տաճարը չելլելուն՝ ըսավ.
— Գառնուկս, կնիկներուն համար մեղք է խորան ելլելը։
Չէի հասկնար հիմիկվան պես Եվայի պատմության նշանակությունը։
Ճրագալույծ գիշեր մը զիս բարձրացուցին վերնատուն։ Այդ սրբազան լռության և մութին մեջ մենակ ես էի, որ վերնատունը կանգնած, սպիտակ շապիկ հագած, դալկահար մոմ մը կը բռնեի ձեռքիս մեջ։
— Քրիստոս հարյավ ի մեռելոց…— իմ երգս բոլորը ծունկի բերել տվավ։
Վերջեն լսեցի, որ մայրս կարտասվե եղեր, իհարկե հորս համար, որ իր ամենապզտիկ մանկան երգը չէր լսած։
Անգամ մը գյուղեն մեկ քանի հատ խնձոր բերած էին, խոշոր և կաս-կարմիր։ Երբ մեր թևերուն վրա կը փայլեցնեինք, պատկերնիս մեջը կերևնար։ Մայրս հյուրերու համար պահած էր այդ մեկ քանի խնձորները։
Ես գողցա երկու հատը և տարի մեր դրացի փոքրիկ Զարուին տալու։ Զարուն երկար, խարտյաշ մազերով, կապույտ աչքերով, կարմիր շրթունքներով և այտերով աղջիկ մըն էր։
Ես տղոց հետ չէի ուզեր խաղալ, միշտ Զարուն էր իմ խաղակիցը։ Զարուի ծնողները մեկ-երկու օրեն Պոլիս պիտի երթային, տանելով իրենց հետ Զարուն ալ։
Տրտում, շատ տրտում էի․․․
Ուզեցի Զարուին վերջին շնորհք մը ընել և գողացա այդ խնձորները։Բռնեցի Զարուին, քաշեցի, բերի մեր պարտեզը, տարի վարդի թուփերուն ետին, գլտորելով եկավ ետևես, երնջի այդ աղվորիկ, լեզու չունեցող ձագը։ Նստեցուցի խոտերուն վրա, գրպանես հանեցի երկու խնձորները և ցուցուցի իրեն։
Ցատկեց և ուզեց խլել ձեռքես։
Անմիջապես մեկը գրպանս դրի և մյուսը մոտեցուցի շրթունքներուն։
Զարուն խածնելու եղավ թե չէ՝ ես համբուրեցի զինքը։ Ձեռքես չհանեցի խնձորը, ամեն մեկ խածին համբուրեցի Զարուն։ Երբ հատնելու եղավ՝ իր քնքուշ թևը երկարեց վզիս, մյուս ձեռքով ալ կամացուկ մեկալ խնձորը հանեց գրպանես։ Ես չգիտնալու տվի։ Թողուց, որ համբուրեմ այտերը, աչքերը, մազերը… խարտյաշ մազերը։
Խնձորը առնելեն ետք… փախավ…
Ներս գացի։ Մայրս խոժոռ դեմքով մոտեցավ ինձ.
— Ա՛չքդ նայիմ,— ըսավ։
Մայրս կրնար աչքերնես մեր հանցանքը գիտնալ։ Այն տարիքին կը զարմանայի, թե ինչպես մայրս կրնար մեր մեղքերը գուշակել՝ միայն աչքերնուս մեջ նայելով։ Հիմա կը հասկնամ թե՝ երբ հանցանք ունենայինք, աչքերնիս չէինք բանար․ ա՛յդ էր մորս մոգական արվեստին գաղտնիքը։
Չբացի աչքերս ոչ թե խնձորի գողության համար, այլ Զարուն համբուրելուս վախեն։
— Եկո՛ւր ինձ հետ աղոթե, որ Աստված ներե մեղքդ,— հարեց մայրս։
Գացինք պատշգամբը աղոթելու։ Խաչ հանեցի և մտքիս մեջ աղոթեցի.
«Աստված պապա, ոտքդ պագնիմ, մի՛ թողուր, որ Զարուն Պոլիս երթա, ճամբան գայլերը կը փախցնեն զինքը, կամ ծովը կիյնա, Աստվա՛ծ, ի՛նչ կըլլա, Զարուն հոս պահես»։
Սկսա լալ, հեկեկալով լալ… Մայրս կիսատ ձգեց, առավ զիս իր տաքուկ գրկին մեջ.
Առաջադրանքներ: 1. Անծանոթ բառերը դուրս գրի՛ր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր: 2. Ինչպիսի՞ն է հերոսի վերաբերմունքը իր մոր նկատմամբլ։լավ նա սիրումեր իր մայրիկին 3.Վերնագրի՛ր հատվածները: 4.Դո՛ւրս գրիր Զարուին նկարագրող տողերը: 5. Հատվածը դարձրու արևելահայերեն: Անգամ մը գյուղեն մեկ քանի հատ խնձոր բերած էին, խոշոր և կաս-կարմիր։ Երբ մեր թևերուն վրա կը փայլեցնեինք, պատկերնիս մեջը կերևնար։ Մայրս հյուրերու համար պահած էր այդ մեկ քանի խնձորները։ Ես գողցա երկու հատը և տարի մեր դրացի փոքրիկ Զարուին տալու։ Զարուն երկար, խարտյաշ մազերով, կապույտ աչքերով, կարմիր շրթունքներով և այտերով աղջիկ մըն էր։ Ես տղոց հետ չէի ուզեր խաղալ, միշտ Զարուն էր իմ խաղակիցը։ Զարուի ծնողները մեկ-երկու օրեն Պոլիս պիտի երթային, տանելով իրենց հետ Զարուն ալ։
358.Վարդայները մանլում են հատուկ զանգվածից (բարկալիտային)` այդ զանգվածի վրա ազդելով 37,5կն ուժով։ վարդակի մակերեսը 0,0075 մ2 է։ճնշման տակ է մամլվու վարդակը։
Համեմատի՛ր տրված նախադասությունների բայերը և գտի՛ր տարբերությունները:
Փորձելով ամեն ինչ պարզելու են, ու հանգիստ խղճով առաջ ենք գնալու: Փորձելով ամեն ինչ պարզեն, ու հանգիստ խղճով առաջ գնանք: Եթե ոչինչ չխանգարի, փորձելով ամեն ինչ պարզեն, ու հանգիստ խղճով առաջ կգնանք: Փորձելով ամեն ինչ պիտի պարզեն, ու պիտի առաջ գնանք, ուրիշ ելք չունենք: Փորձելով ամեն ինչ պարզե՛ք ու հանգիստ խղճով առաջ գնացե՛ք:
Առաջին նախադասության բայերը սահմանական եղանակով է։Երկրորդինը ըղձական։Երրորդինը պայմանական։Չորրորդինը հարկադրական և հինգերորդինը հրամայական։
Ո՞ր բառերի միջոցով է արտահայտվում խոսողի վերաբերմունքը (եղանակավորում նախադասությունը, ընդգծե՛ք (sad)
Այնպես լինի, որ ինքը կարողանա խուսափել այդ հանդիպումից: Պիտի գնա ու արևի մասին պատմի աշխարհին: Եթե մարդկանց ու մեքենաների աղմուկը չլինի, ամեն առավոտ կլսեք ջութակի ձայնը: Գոնե կարողացա խուսափել այդ հանդիպումից: Անշուշտ գալու է և անպայման ամեն ինչ պատմելու է: Ամեն առավոտ երևի լսում եք ջութակի ձայնը:
Ընդգծված դերբայները այնպիսի դիմավոր ձևերով փոխարինի՛ր, որ համապատախանեն փակագծերում տրված եղանակավորմանը:
Ավելի դյուրազգաց ուղևորները առանձնանալ իրեց :(ստույգ,հաստատ կատարված)Անցել անտառապատ բլուրը, գտնել աղետի հետքերը: (Հրաման) Շոգենավն անցնել նավաշինարանից, դուրս գալ ծովածոց, ու նորից զգացվել լիակատար ազատության գեղեցիկ խաբկանքը: (Իղձ, ցանկություն) Եթե ափը ծածկված լինի խիտ եղեգնուտով, այնտեղ ջրային թռչունների բներ լինել: (Ենթադրաբար,պայմանով կատարելի) Դու հետևել նրանց և պարզել տեսակները: (Անհրաժեշտություն, հարկադրանք)
Առաջին տեքստի բայերը սահմանական են, իսկ երկրորդ տարբերակում ըղձական։
Տեքստում մի դեպքում տեղադրի՛ր փակագծերում դրված առաջին բայաձևերը, մյուս դեպքում՝ երկրորդները: Գտի՛ր ստացված տեքստերի իմաստային տարբերությունը:
Կետերը կաթնասուններ են, հետևաբար նրանք շունչ առնելու համար ժամանակ առ ժամանակ մակերես (ելնում են, պետք է ելնեն): Բացի դրանից, նրանք թոքերի որոշակի ծավալ (ապահովում են, պիտի ապահովեն), որպեսզի լողունակությունը չկորցնեն: Մարդիկ ավելի խոր (քնում են, կքնեն), քան կետերը: Դեղերով քնեցրած կետերը կա՛մ (սուզվում են, կսուզվեն), կամ (չեն շնչում, չեն շնչի) ու (խեղդվում են, կխեղդվեն):
Առաջին տեքստի բայերը սահմանական են, իսկ երկրորդ տարբերակում ըղձական:
Տեքստում մի անգամ տեղադրի՛ր փակագծերում դրված առաջին բայաձևերը, մյուս անգամ` երկրորդները: Գտի՛ր ստացված տեքստերի իմաստային տարբերությունը:
Ֆրանսիացի գիտնական Քրիստիան Մարշալն առաջարկում է Լուսնի վրա տեղադրել հայելիներ, որոնք Արեգակի ճառագայթները (անդրադարձնելու են, կանդրադարձնեն) Երկիր: Այդ դեպքում գիշերը կարելի է կարդալ և աշխատել՝ առանց արհեստական լուսավորության: Լուսնային հայելիները ( փոխարինելու են, կփոխարինեն) փողոցային լապտերներին ու շինհրապարակներում, դաշտերում և այլուր գիշերներն աշխատելու հնարավորություն (տալու են, կտան): Դրա համար (պահանջվելու է, կպահանջվի) 200 հազար քառ. կմ հայելի:
Առաջին ձևով Կետերը կաթնասուններ են, հետևաբար նրանք շունչ առնելու համար ժամանակ առ ժամանակ մակերես ելնում են: Բացի դրանից, նրանք թոքերի որոշակի ծավալ ապահովում են, որպեսզի լողունակությունը չկորցնեն: Մարդիկ ավելի խոր քնում են, քան կետերը: Դեղերով քնեցրած կետերը կա՛մ սուզվում են, կամ չեն շնչում ու խեղդվում են: Այս տեքստում բառերը գրված են ստույգ:
Երկրորդ ձևով Կետերը կաթնասուններ են, հետևաբար նրանք շունչ առնելու համար ժամանակ առ ժամանակ մակերես պետք է ելնեն: Բացի դրանից, նրանք թոքերի որոշակի ծավալ պիտի ապահովեն, որպեսզի լողունակությունը չկորցնեն: Մարդիկ ավելի խոր կքնեն, քան կետերը: Դեղերով քնեցրած կետերը կա՛մ կսուզվեն, կամ չեն շնչի ու կխեղդվեն: Այս տեքստում բառերը գրված են հաստատ կատարված:
Բանաձևերի խնբերից յուրաքնչյուրին տո՛ւր տրված անուններից մեկը:
Ա. Գնում ես, գնալու ես, գնացել ես, գնացիր, գնում էիր, գնացել էիր, գնալու էիր: Բ. Գնաս,գնայիր Գ. Կգնաս, կգնայիր: Դ. Պիտի գնաս,պիտի գնայիր: Ե. Գնա՛, մի՛ գնա:
Ա-սահմանական
Բ-ըղձական
Գ-պայմանական
Դ-հարկադրական
Ե-հրամայական
Կարդա՛ տրված մտքերը և լրացրո՛ւ վերջին նախադասությունը:
Բայի դեմք է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որը ցույց է տալիս, թե ո՛ւմ կամ ինչի՛ն է վերագրվում գործողությունը: Բայի թիվ է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որը ցույց է տալիս` մե՞կ, թե՞ մեկից ավելի առարկաների է վերագրվում գործողությունը: Բայի ժամանակ է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որով արտահայտվում է գործողության կատարման ժամանակը:Բայի եղանակ է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որով արտահայտվում է խոսողի վերաբերմունքը կամ տեսանկյունը գործողության կատարման նկատմամբ:
Տրված նախադասությունները լրացրո՛ւ ըղձական եղանակի համապատասխան բայերով:
Գոնե մի օր կարգին եղանակ լիներ, որ կարողանայինք մի քիչ նստել ծովափին ու ջրային հեծանիվ վարեինք: Գոնե մինչև ծովափ տաներ, դրանից հետո ինքներս կգնանք: Երանի թե մի քիչ երկար տևեր ուղևորությունը: Շատ եմ ուզում, որ մի անգամ դելֆին տեսնեմ, մի քանի օր էլ ընկերություն անեմ հետը: Եթե քամին դադարեր ու փորձառու նվագները սկսեն ծովին ունկնդրել, նրանք կասեն, թե նավի մոտով ինչպիս՞ի ձկների վտառ է լողում: