Երկրաչափություն 8

Ուղղանկյուն եռանկյան էջերն են 30սմ և 40սմ։Գտնել այդ եռանկյան ներքնաձիգը։

a^2+b^2=c^2

30^2+40^2=c^2

900+1600=2500

2.Ուղղանկյուն եռանկյան էջերը նշանակված են a-ով և b-ով,իսկ ներքնաձիգը c-ով։Գտնել ա)a-ն,եթե b=4,c=5,

B^2+c^2=a^2

5^2-4^2=a^2

25-16=9

բ)b-ն,եթե a=12,c=13, գ)с-ն, եթե a=6,b=8:

a^2-c^2=b^2

12^2-13^2

169-144=25

B=25

3.Գտնել հավասարասրուն ուղղանկյուն եռանկյան էջերը,եթե ներքնաձիգը 8սմ է։

4.Գտնել հավասարասրուն ուղղանկյուն նեռանկյան ներքնաձիգը,եթե էջերը 1սմ են։

Քիմյա 8

Ձվի բաղադրությունը

Ձուն բաղկացած է 12% կեղևից, 56% -ը սպիտակուցից և 32% դեղնուցից: Կեղևի տակ անմիջապես գտնվում են երկու թաղանթ՝ արտաքին և ներքին թաղանթները: Այս թաղանթները պաշտպանում են ձվի պարունակությունը բակտերիաներից: Ձվի կեղևը պարունակում է 3% ֆոսֆոր և մագնեզիում, նատրիում, կալիում, ցինկ, մանգան, երկաթ, պղինձ և այլ օրգանական բաղադրիչներ:


Ձվի սպիտակուցի մասին
Ձվի սպիտակուցը թափանցիկ բան է, որը շրջապատում է ձվի դեղնուցը: Ձվի սպիտակուցը ծառայում է որպես դեղնուցի հարվածից պաշտպանելու համար և սննդարար նյութեր է ապահովում զարգացող սաղմին (բեղմնավորված ձվերում): Այն նաև աներևակայելի սննդարար մթերք է:

Ձվի դեղնուցի մասին
Ձվի դեղնուցը կազմված է մոտավորապես 50% խոնավությունից և 50% պինդ նյութերից: Պինդ նյութերից 17%-ը սպիտակուցներն են, 30%-ը՝ ճարպերը և էմուլգատորները (հիմնականում լեցիտինը, որը կազմում է դեղնուցի մոտ 10%-ը), իսկ 3%-ը՝ հանքային մոխիրից և դեղնավուն կարոտինոիդ պիգմենտներից, որոնք դեղնուցին տալիս են իրենց հատկությունները և գույն:

Գործնական քերականություն8

1.Ընդգծված դարձվածքները փոխարինի՛ր տեքստի ոճին հարմար հոմանիշ բառերով:


Մեր նախնիները երևի շատ դառը փորձերից այն համոզման էին եկել-Հորդորվեցին, որ ձուկ ուտելիս չի կարելի երկաթե դանակ գործածել: Այդ կանոնը բանի տեղ չդնող—չհարգեցին մարդիկ անկողին էին ընկնում ու նույնիսկ հոգին փչում-մահանում: Հիմա արդեն գլխի ենք ընկել-իմացել ենք, թե ինչից էր  դա. երկաթը հեշտ քայքայվող սպիտակուցների հետ (ձկան մսի մեջ շատ կա) ռեակցիայի մեջ է մտնում, որի հետևանքով առաջ է գալիս-առաջանում էրթունավոր նյութ:

Այսօր արդեն կենցաղում երկաթե դանակ չի օգտագործվում. Ադամի տարվանից-մեր թվարկությունից առաջ ստեղծվել է չժանգոտվող պողպատը, որը կարելի է առանց ահ ու դողի-վախենալու օգտազործել: Բայց գյուտն ուշացել էր. սովորություննիրգործնարելէր-???: Հիմա ընդհանուր կարծիքն այն է, որ ձուկը դանակով ուտել չի կարելի:

2.Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված կազմված համապատասխան բաղադրյալ բառերով:

Մեր … (հանուր, պետ, ություն) … (թռչուն, աշխարհ) … (տար, տեսակ, ություն) պայմանավորված է նրանով, որ այստեղ գալիս են … (Իրան, ական),… (մեջ, երկիր, ական) ծովի և … (կովկաս, յան) թռչուններ: Դրանցից … (համ, ընդ, հանուր)… (ճանաչ, ում) ունեն մարդու… (հարևան, ություն) ապրողները և նրանք, որոնց … (կենս, կերպ) առնչվում է մարդու (տուն, տես, ական) գործունեության հետ:

Մեր հանրապետության (հանուր, պետ, ություն) թռչնաշխարհի (թռչուն, աշխարհ) տարատեսակությունը (տար, տեսակ, ություն) պայմանավորված է նրանով, որ այստեղ գալիս են Իրանական (Իրան, ական), միջերկրական (մեջ, երկիր, ական) ծովի և կովկասյան (կովկաս, յան) թռչուններ: Դրանցից համընդհանուր (համ, ընդ, հանուր)ճանաչում (ճանաչ, ում) ունեն մարդու հարևանությամբ (հարևան, ություն) ապրողները և նրանք, որոնց կենսակերպը (կենս, կերպ) առնչվում է մարդու տնտեսական (տուն, տես, ական) գործունեության հետ:

3.Տրված բառերի գործիական հոլովի ձևերով կազմի՛ր նախադասություններ:
Հայր, ծաղիկներ, բոլոր, ոչ մեկ, հասնել, հեռանալ:

Հայր- Ես հպարտանում եմ իմ հորով

ծաղիկներ-Ես իմ հավաքած ծաղիկներով անակնկալ արեցի իմ մայրիկին

բոլոր-բոլորով շնորհավորեցինք ուսուցչուհու ծնունդը

ոչ մեկ,

հասնել- հասնելով իմ նպատակին ես կարողացա հաղթահարել վախս:

հեռանալ-Ես հեռանալով Հայաստանից մեծ կարոտ զգացի:

4.Տրված գոյականները չորս խմբի բաժանի՛ր ըստ կազմության:

Մայրցամաք, գոյություն, գետին, ողբերգություն, գազան, նախաճաշ, ցնցում, արտասահման, ճամփա, ուժ, զոհ, նավ, նավահանգիստ, նավակ, հայրենիք, վերադարձ, մայրաքաղաք, օտարամոլություն:

Մայրցամաք-բարդ, գոյություն-պարզ ածանցավոր, գետին-պարզ, ողբերգություն-բարդ ածանցավոր, գազան-պարզ, նախաճաշ-բարդ, ցնցում-պարզ, արտասահման-բարդ, ճամփա-պարզ, ուժ-պարզ, զոհ-պարզ, նավ-պարզ, նավահանգիստ-բարդ, նավակ-պարզ ածանցավոր, հայրենիք-պարզ ածանցավոր, վերադարձ-պարզ ածանցավոր, մայրաքաղաք-բարդ, օտարամոլություն-բարդ ածանցավոր

5.Տրված գոյականներից նորերը կազմի՛ր` ուհի, ստան, ոց, ություն ածանցներով:

Հայ, դպիր, այգի, հնոց, բույր, ծառ, բժիշկ, պարսիկ:.

Հայ-հայուհի, հայաստան, հայոց, հայություն, դպիր-դպրոց, այգի-այգաստան, հնոց-հնություն, բույր-բուրաստան, ծառ-ծառաստան, բժիշկ-բժշկուհի, բժշկություն, պարսիկ-պարսկուհի, պարսիաստան, :

6․ Ընդգծի՛ր ենթակաները, ստորոգյալները, որոշիչները։ Տեքստը փոխադրի՛ր իբրև զրույց:

Ո՞վ է հայտնագործել պաղպաղակը

Հայտնի է, որ Սիցիլիան նվաճած արաբները տասնմեկերորդ դարում մի հետաքրքիր ուտելիք էին պատրաստում. թռչունի ձվի պարունակությունը դատարկում էին, դատարկ կճեպի մեջ համեմված ջուր լցնում և մի գիշեր թողնում ձյան մեջ: Հին հռոմեացիները նույնպես ունեցել են իրենց սառն աղանդերը, հանում էին դեղձի միջուկը և փոխարենը` մեջը սառույցի կտորներ լցնում: Առաջնությունը սակայն հին չինացիներին է պատկանում: Նրանք հռոմեացիներից դեռ շատ առաջ, որպես սառն անուշեղեն, գործածել են ձյունը` լիմոնի, նարնջի կտորների ու նռան հատիկների հետ խառնած: Եվ ճիշտ են արել, դա շատ համով է:

Իշխանություն

Իշխանություն, հեղինակություն, իրավավարչական կամ քաղաքական միավոր։ Որպես հեղինակություն առաջանալով մարդկային հասարակության արշալույսին՝ ձգտել է իր կամքին ենթարկել, կարգավորել ու կառավարել հասարակության անդամների գործողություններն ու փոխհարաբերությունները։ Անընդհատ զարգացել ու շարունակում է կատարելագործվել։ Մինչև դասակարգերի ու պետության առաջացումը կրել է հասարակական բնույթ՝ չունենալով հասարակությունից վեր կանգնած մարմիններ։ Իշխանությունը ներկայացրել են տոհմացեղային ընտրովի ավագները՝ առաջնորդները։ Դասակարգերի ծագումը, քայքայելով տոհմացեղային արյունակցական կապերը, առաջնորդների բարոյական հեղինակությունը փոխարինել է համընդհանուր հեղինակության իշխանությամբ, որն արդեն առանձնացել, վեր է կանգնել հասարակությունից, ընդունել դասակարգային բնույթ և աստիճանաբար դարձել ժառանգական։ Դասակարգային հասարակարգերում իշխանությունները հանդես են եկել տարբեր ձևերով ու անվանումներով (իշխանական դքսություն, հերցոգություն, թագավորություն, խանություն, կայսրություն, հանրապետություն) և այժմ էլ հարատևում են նույն կամ նոր տարատեսակներով ու անուններով։

Էդիսոն Թոմաս Ալվա

խմբագրի առանձնասենյակ մտավ բարձրահասակ մի մարդ և նրա գրասեղանին դրեց մի փոքր ապարատ. –Չէի՞ք կամենա արդյոք, պարո՛ն, ծանոթանալ մի նոր գյուտի։ Գյուտարարը լռելյայն պտտեց բռնակը, ապարատն սկսեց երգել «Մեր Մերին գառնուկ ունի» մանկական երգը։ Խմբագիրը զարմանքից քար կտրեց։ Իսկ հաջորդ առավոտյան թերթերն արդեն ազդարարում էին Էդիսոնի՝ «Մենլո-պարկի հրաշագործի», նոր, արտասովոր գյուտի մասին։ Գյուտարարի՝ Նյու Յորքի արվարձանում՝ Մենլոպարկում, գտնվող լաբորատորիան տեղ ու դադար չուներ այցելուներից։ Պատճառն այն էր, որ ձայնի գրանցման և վերարտադրման՝ Էդիսոնի հորինած սարքը երևան էր եկել այնպիսի մի ժամանակ, երբ ոչ ոքի մտքով չէր էլ անցնում, թե հնարավոր է «վերաստեղծել» մարդու ձայնը։ Այդ սարքը բոլոր գրամոֆոնների, պատեֆոնների նախահայրն էր, մագնիտոֆոնի ու հնչյունային կինոյի «պապը»։ Այսպես կյանք մտավ ձայնագրությունը։ Դա 1877 թ. էր։ Թոմաս Ալվա Էդիսոնը մանկուց տարված էր ընթերցանությամբ։ Սիրում էր, առանձնապես, քիմիայի և ֆիզիկայի վերաբերյալ գրքերը։ Նա ոչ միայն կարդում էր, այլև աշխատում փորձով ստուգել այն ամենը, ինչ իմանում էր գրքերից։ Փորձերի համար փող էր հարկավոր, և պատանի Էդիսոնը լրագրավաճառ դարձավ գնացքում։ Բեռնատար վագոնում նա մի լաբորատորիա էր սարքավորել և փորձեր էր անում։ Բայց մի անգամ լաբորատորիայում հրդեհ բռնկվեց, և վագոնն այրվեց։ Պատանի գյուտարարն ստիպված էր հեռանալ աշխատանքից։ Էդիսոնը սովորեց հեռագրական գործը և հեռագրիչ դարձավ։ Առաջվա նման ողջ ազատ ժամանակը և համարյա բոլոր փողերը պատանին ծախսում էր գրքերի, սարքերի, քիմիական նյութերի վրա։ Շուտով Էդիսոնը սկսեց գյուտեր անել։ Հորինեց ԱՄՆ-ի կոնգրեսի քվեների ավտոմատ հաշվիչ, բայց այդ հնարամիտ մեքենան ոչ ոքի չհետաքրքրեց։ Երկրորդ հայտնագործությունն ավելի հաջողակ էր։ Դա բորսայում բաժնետոմսերի տատանվող կուրսը հեռավորության վրա հաղորդելու հեռագրական ապարատ էր։ Էդիսոնը դրա համար մեծ գումար ստացավ։ Շուտով նա Մենլո-պարկում հողակտոր գնեց, լաբորատորիա ստեղծեց և ամբողջովին նվիրվեց գյուտարարությանը։ Էդիսոնը կատարելագործեց էլեկտրական լամպը՝ նրան կոթառ հարմարեցրեց, հնարեց անջատիչը, էլեկտրաէներգիայի հաշվիչը, էլեկտրալարերի ողջ համակարգը։ Հրաշալի գյուտարարը ստեղծեց էլեկտրակայանների՝ այն ժամանակների համար ամենահզոր գեներատորները։ Էդիսոնը կատարելագործեց հեռագրությունը։ Հայտնագործեց մի զույգ հաղորդալարով միանգամից երկու կամ նույնիսկ չորս հեռագիր հաղորդելու եղանակը։ Էդիսոնը կատարելագործեց նաև հեռախոսը՝ հաղորդվող ձայնը դարձնելով ավելի բարձըր, պարզ ու հստակ։ Նա կառուցեց աշխարհում առաջին էլեկտրական երկաթուղին, ստեղծեց ալկալիական կուտակիչը, մշակեց երկաթի հանքաքարի հարստացման եղանակ։ Էդիսոնն օրական աշխատում էր 18-20 ժամ և այդպես՝ մինչև իր երկարատև կյանքի վերջը՝ 84 տարեկան հասակը։ Նրա աշխատանքները ողջ մարդկության սեփականությունն

Ինքնություն աշխատանք 8

1.Գրել ուղանկյան,զուգահեռագծի,եռանկյան,շեղանկյան և սեղանի մակերեսների հաշվման բանաձևերը։S=a*b,զուգահեռ-a*h,շեղանկյանը-d1*d2,սեղա-a+b*h/2,եռան.-1/2ah

2.Գտնել ուղղանկյան մակերեսը,եթե դրա կողմերից մեկը մյուսից մեծ է երկու անգամ,իսկ պարագիծը հավասար է 48սմ։48սմ^2

3.Զուգահեռագծի կողմերն են 5սմ և 10սմ,իսկ անկյուններից մեկը 300։Գտնել զուգահեռագծի մակերեսը։  (5սմ + 10սմ) × 300 / 2 = 4500 սմ²

4.Գտնել 12սմ և 8սմ կողմերով ուղղանկյուն եռանկյան մակերեսը։12սմ × 8սմ / 2 = 48 սմ²

5.Գտնել 6սմ և 10սմ հիմքերով և 8սմ բարձրությամբ սեղանի մակերեսը։(6սմ × 10սմ × 8սմ) / 2 = 240 սմ²

Պատմություն 8

Հայ ազգային -քաղաքական կյանքի վերելքը 1917թ.-ին

Նկարագրել 1917թ. սկզբին Ռուսաստանում տեղի ունեցող փոփոխությունները:
1917 թ. փետրվարի վերջին Ռուսաստանում սկսված հեղափոխության շնորհիվ տապալվեց միապետությունը: Երկիրը բռնեց ժողովրդավարական հանրապետության
ձևավորման ուղին: Մարտի 2–ին կազմվեց Ժամանակավոր կառավարություն՝ բարձրագույն գործադիր իշխանության նոր մարմինը Ռուսաստանում: 1917 թ. մարտի 9-ին կազմվեց երկրամասի իշխանության նոր մարմին՝ Անդրկովկասյան հատուկ կոմիտե (ԱՀԿ):

Համեմատել հայերի նկատմամբ ցարիզմի և ժամանակավոր կառավարության վարած քաղաքականությունը:
Ցարիզմի հետ համեմատաբար ժամանակավոր կառավարության վարած քաղաքականությունը մի փոքր հույս արթնացրեց հայերի մոտ: Ժամանակավոր կառավարությունը որոշում կայացրեց, որի համաձայն առաջին անգամ Օսմանյան կայսրությունից նվաճված հայկական տարածքները միավորվեցին, որպես վարչական առանձին միավոր՝ Թուրքահայաստան անվանումով:

Համեմատել, համադրել, արևմտահայերի, արևելահայերի հրավիրված առաջին համագումարների բովանդակությունը:
Երևանում 1917 թ. մայիսին կայացավ արևմտահայերի առաջին համագումարը: Հայրենիքի վերաբնակեցման, Հայաստանում ազգային վարչություն կազմակերպելու, կրթական, տնտեսական և այլ հարցերի վերաբերյալ ընդունվեցին կարևոր որոշումներ: 1917 թ. աշնանը Թիֆլիսում տեղի ունեցավ արևելահայերի համագումարը: Մասնակցում էին քաղաքական և հասարակական տարբեր կազմակերպությունների 228 պատգամավորներ, որոնց կեսից ավելին դաշնակցականներ էին: Համագումարը որոշումներ ընդունեց Կովկասյան ճակատի
պաշտպանության, հայկական ազգային զորամասերի ստեղծման և այլ հարցերի մասին:

Պատմել Հայոց ազգային խորհրդի ստանձնած դերակատարման մասին:
Ռուսաստանի տարբեր երկրամասերում ստեղծվում էին ազգային նոր մարմիններ, որոնք տնօրինում էին սեփական ժողովրդի տարաբնույթ խնդիրների լուծումը։ 1917թ. աշնանը Թիֆլիսում տեղի ունեցավ արևելահայերի համագումարը։ Մասնակցում էին քաղաքական և հասարակական տարբեր կազմակերպությունների 228 պատգամավորներ, որոնց կեսից ավելին դաշնակցականներ էին։ Համագումարըը որոշումներ ընդունեց Կովկասյան ճակատի  պաշտպանության, հայկական ազգային զորամասերի ստեղծման և այլ հարցերի մասին։ Համագումարի ավարտից քիչ անց ձևավորվեց 15-հոգանոց գործադիր մարմին՝ Հայոց ազգային խորհուրդը։

Հիմնավորել հայերի շահագրգռված լինելը երկրամասում սահմանափոխություն կատարելու հարցում:
Երկրամասում ազգամիջյան հարաբերությունները կարգավորելու գործում մեծ նշանակություն էին ստացել արդարացի սահմանափոխության իրագործումը և տեղական ինքնակառավարման մարմիների՝ զեմստվոների հաստատումը։ Հետփետրվարյան շամանակաշրջանում վրացի, հայ և թաթար քաղաքական ուժերը փորձեցին փոխհամաձայությամբ շտկել աղավաղված ազգագրական-վարչական քարտզը։ Այդ գործում ամենից ավելի շահագրգռված էին հայերը, քանի որ նրանք բոլորից շատ էին տուժել ինքնակալության գաղութային քաղաքականությունից։

Աղբյուրները ՝Հայոց պատմություն,

Առաջադրանք 2

Խորհրդային Ռուսաստանը և Հայաստանը

Ներկայացնել Ռուսաստոնում հոկտեմբերյան հեղարջումից հետո Անդրկովկասում տեղի ունեցող փոփոխությունները :
Այսրկովկասի գրեթե բոլոր քաղաքական ուժերը դատապարտեցին բոլշևիկյան հեղաշրջումը: Ռուսաստանի մայրաքաղաքում տեղի ունեցած իշխանափոխությամբ երկրամասում առաջացավ իշխանական ճգնաժամ: Այն հաղթահարելու նպատակով Թիֆլիսում 1917 թ. նոյեմբերին գումարվեց տեղի քաղաքական և ռազմական ուժերի ներկայացուցիչների խորհրդակցություն: Արդյունքում՝ նոյեմբերի 15–ին կազմավորվեց գործադիր նոր մարմին, որը կոչվեց Անդրկովկասյան կոմիսարիատ, իսկ ԱՀԿ– ն լուծարվեց:

Վերլուծել Երզնկայի զինադադարը:
Կտրուկ փոխվեց իրավիճակը նաև Կովկասյան ճակատում: Անդրկոմիսարիատը հաշտության բնակցություններ սկսեց Թուրքիայի հետ և 1917 թ. դեկտեմբերի 5-ին Երզնկայում ստորագրեց զինադադարի համաձայնագիր: Ռազմական գործողությունները դադարեցվում էին մինչև հաշտության պայմանագրի կնքումը:

Ներկայացնել Արևմտյան Հայաստանի մասին բոլշևիկյան դեկրետը, գնահատել այդ փաստաթուղթը:
Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը 1917 թ. դեկտեմբերի 29– ին ընդունեց
«Թուրքահայաստանի մասին » հրովարտակը (դեկրետ): Դեռ նոյեմբերին ստեղծվել էր հանձնաժողով, որի կազմում էին բոլշևիկներ Վահան Տերյանը, Սարգիս Լուկաշինը,
ՀՅԴ ներկայացուցիչ Ռոստոմը և ուրիշներ: Այդ հանձնաժողովն էլ կազմեց վերոհիշյալ
հրովարտակի նախագիծը: Այդ հրովարտակով բոլշևիկյան կառավարությունը
ճանաչում էր Արևմտյան Հայաստանում հայերի ինքնորոշման իրավունքը: Առաջարկում էր դուրս բերել ռուսական զորքերը Արևմտյան Հայաստանից և այն վերադարձնել Թուրքիային: Հրովարտակի դրական նշանակությունը թերևս այն էր, որ Խորհրդային Ռուսաստանը հրապարակայնորեն ճանաչում էր Արևմտյան հայաստանում հայ ժողովրդի ազատ ինքնորոշման և ազգային պետություն ունենալու իրավունքը:

Վերլուծել Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիրը: Հիմնավորել  Խորհրդային Ռուսաստանի վարած քաղաքականությունը՝ հայերի շահերի անտեսումը  և Արևմտյան Հայաստանի վերադարձը Թուրքիային:
Խորհրդային կառավարությունը խզեց հարաբերությունները Անտանտի դաշնակից
երկրների հետ: Նա Բրեստ–Լիտովսկում 1917 թ. դեկտեմբերի 2–ին զինադադար
կնքեց, ապա հաշտության բանակցություններ սկսեց հակառակորդ Քառյակ միության հետ: Ի վերջո, շուրջ երեք ամիս ձգված բանակցություններից հետո Խորհրդային Ռուսաստանը 1918 թ. մարտի 3–ին (նոր տոմարով) Բրեստ–Լիտովսկում ստորագրեց հաշտության պայմանագիր իր համար շատ ծանր պայմաններով: Անտանտի նախկին
անդամ Ռուսաստանը, անջատ հաշտություն կնքելով, դուրս եկավ Առաջին աշխարհամարտից: Հաշտության 4-րդ հոդվածի և ռուս-թուրքական լրացուցիչ պայամնագրի համաձայն՝ Թուրքիային վերադարձվեցին Արևմտյան Հայաստանում գրավված հողերը։ Ռուսաստանը պարտավորվեց իր զորքերը շուտափույթ դուրս հանել ոչ միայն Արևմտյան Հայաստանից։ Այսպիսով՝ Բրեստ–Լիտովսկի պայմանագրով ոտնահարվեցին հայ ժողովրդի իրավունքները: Բոլշևիկները գործարքի գնացին Ռուսաստանի երեկվա թշնամիների հետ, որպեսզի պահպանեն իրենց իշխանությունը: Երբ ստորագրվում էր այդ չարաբաստիկ պայմանագիրը, ռուսական զորքն արդեն լքել էր Կովկասյան ճակատը, և վերսկսվել էր պատերազմն Արևմտյան Հայաստանի տարածքում

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԾԱՆՈԹԱՑՄԱՆ ԹԵՐԹԻԿ

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԾԱՆՈԹԱՑՄԱՆ ԹԵՐԹԻԿ

1. Բոլոր մարզվողները պարտավոր են իմանալ զենքի և փամփուշտների օգտագործման անվտանգության կանոնները:

2. Կրակագծից դուրս ցանկացած զենք պետք է գտնվի պատյանի կամ հատուկ տուփի մեջ կամ ուղղված լինի դեպի առաստաղ՝ որևէ ապահով տեղ:

3. Զենքը թույլատրվում է մերկացնել միայն կրակագծում:

4. Զենքը թույլատրվում է լիցքավորել միայն կրակագծում՝ թիրախների կողմն ուղղված դիրքում:

5. Հրաձիգներին թույլատրվում է կրակել կամ պարապել առանց փամփուշտի միայն յուրաքանչյուրին հատկացված կրակատեղում:

6. Վարժությունը կատարելիս և մարզումների ժամանակ հրաձիգը կարող է հեռանալ զենքից միայն այն լիցքաթափելուց ու փականը բացելուց հետո:

7. ԱՐԳԵԼՎՈՒՄ է ձեռք տալ զենքին առանց թույլտվության:

8. ԱՐԳԵԼՎՈՒՄ է վարժությունը կատարելիս կամ մարզումների ժամանակ նույնիսկ չլիցքավորված զենքը ուղղել կրակագծից դուրս:

9. ԱՐԳԵԼՎՈՒՄ է ձեռք տալ ուրիշի զենքին առանց թույլտվության:

10. ԱՐԳԵԼՎՈՒՄ է զենքը և փամփուշտները թողնել ուշադրությունից դուրս:

11. ԱՐԳԵԼՎՈՒՄ է մոտենալ թիրախների առանց կրկի դադար հայտարարելու:

12. ԽՍՏԻՎ ԱՐԳԵԼՎՈՒՄ է վարժությունը կատարելիս կամ մարզումների ժամանակ լիցքավորված զենքը ուղղել մարդկանց վրա:

13. ԽՍՏԻՎ ԱՐԳԵԼՎՈՒՄ է ԿՐԱԿԵԼ ԹԻՐԱԽԻՑ ԴՈՒՐՍ /պատերին, պատուհաններին, լամպերին, հրաձգարանի կահավորանքին և այլն/:

Ձևն ու հոգին

Ամեն երևույթ ունի իր արտաքին կերպարանքը—ձևը և ներքին իմաստը– հոգին։ Ապրողը, գեղեցիկը, կատարյալը դրանց ներդաշնակությունն է, բայց էդ ներդաշնակությունը, դժբախտաբար, շատ է դժար, և մարդիկ սովորաբար վազում են հեշտին, իսկ հեշտը ձևն է։ Երբ չեն կարողանում ըմբռնել մի որևէ բանի ներքին իմաստը, հոգին, կամ թե չէ կորցնում են ժամանակի ընթացքում, պաշտում ու պաշտպանում են ձևը, առանց հասկանալու։ Եվ հաճախ մեծ գաղափարների անուններով լոկ ձևեր են պաշտում։

Եկեղեցի ասելով գմբեթավոր էն շենքն են հասկանում, ուր սրբերի պատկերներ կան, վառած մոմեր ու տերտերներ, թեև հենց բառը— եկեղեցի բոլորովին այլ բան կնշանակի։

Նույնիսկ էն մոմերն էլ որ վառում են, մի ժամանակ մթության մեջ միտք է ունեցել, բայց էսօր օրը ցերեկով վառելով պահում են միայն ձևը անմիտ ու անխորհուրդ։

Հոգևորական ասելով երկար շորեր են հասկանում ու երկար միրուք։ Եվ եթե նա Ավետարանը փչացնի —ոչինչ, բայց եթե միրուքը խուզի, անշուշտ մեծ իրարանցում կձգի հավատացյալների մեջ։ Քրիստոնեություն ասելով մկրտություն, պատարագ, պսակի ու թաղման, տնօրհնեքի ու գերեզմանօրհնեքի և այլ արտաքին ծեսեր ու արարողություններ են հասկանում։

Էդպես է պատահում և նոր գաղափարների հետ։

Ուսումնարան ասելով ավելի շուտ շենքն են հասկանում, քան թե ուսուցիչ ու աշակերտ։ Եվ էդ հասկացողությունն է խոր պատճառը, որ ուսուցիչը մեզանում էնքան հաճախ ու հեշտ ենթարկվում է զրկանքի, հալածանքի ու արհամարհանքի։ [ 178 ]Ուսումնարանի գաղափարը նրա հետ չի կապված, այլ շենքի։

Կհարցնեք.

― Ձեր գեղումն ուսումնարան կա՞։

― Հա՛։

― Քա՞նի աշակերտ կա մեջը։

― Աշակերտ չկա էս մի քանի տարին, և այլն։

Մի խոսքով գլխավորը պատերն են։

Գրականություն ասելով էլ երբեք կենդանի մարդիկ չեն հասկանում, այլ տպած գրքեր, և մինչև անգամ դրանից ավելի վատը՝ անուններ․․․

Թատրոնն էլ մի մեծ շենք է, որ բեմ ունի, մեջը տոմսարկներ են ծախվում ու դերասաններ են խաղում:

Իսկ դերասան կնշանակի― բեխերը վեր արած մարդ․․․

Ձևն ու ձևապաշտությունը ամեն տեղ, և վա՛յ էն մարդուն, որ էս տեսակ միջավայրում հասկանում ու սիրում է իրերի ու երևույթների ներքին իմաստը և մանավանդ նրանց առողջ ամբողջությունը։

էս տխուր խորհրդածության առիթը տվեց Թիֆլիզի հայոց թատրոնի խնդիրը, որ վերջին օրերս գրավել է մամուլի ու հասարակության ուշքը։ Հայոց թատրոնը մեռնում է, էսպես հայտարարեցին։ Եվ ահա կոնսիլիում են կազմել չքնաղ հոգեվարքի շուրջը ծերունի Մանթաշյանը, մի քանի ուրիշ հարուստներ և նրանց թամաշավոր մեծ բազմություն։

― Ի՞նչ է հարկավոր սրան, որ կենդանանա։

― Փող և սեփական շենք։

Նույն րեցեպտը ինչ որ գրեցին սրանից տարիներ առաջ։ Փող տվին, բայց նա կրկին մեռնում է։ Մեկն առաջարկում է, որ էս շենքից, Արտիստականից մյուսը փոխադրեն―ազնվականների թատրոնի շինությունը։ Բայց նա էնտեղ էլ կմեռնի։ Առաջարկում և հանձնաժողով են ընտրում սեփական շենք կառուցանելու։ Բայց նա դարձյալ կմեռնի, որովհետև․․․

Դուք արտաքին ձևի մեջ եք որոնում նրա կյանքը, երկրորդական տեղ եք տալի նրա ներքին բովանդակությանը,  արհամարհում եք նրա հոգին, էն, ինչով որ գոյություն կարող է ունենալ և ապրել թատրոն ասածը։ Թարս եք հասկանում։ Ահա պարզենք։ Սկսենք հենց նույն օրերին թատրոնի դրությունը ողբացող հայոց թերթերից։

Ճշմարիտն ասեմ, «Մշակի» եթեներից, բայցերից ու այսուամենայնիվներից պարզ բան չհասկացա, բայց եզրափակում է.

«Եզրափակելով մեր խորհրդածությունները՝ ընդգծում ենք, որ հայ թատրոնական գործը պահանջում է կազմակերպչական գործունեության բարվոքում և միևնույն ժամանակ նյութական ապահովություն, որպեսզի նա կարողանա թե՛ դերասանական ուժերի գրավման, թե՛ ներկայացումների կազմության և թե՛ ղեկավարական գործի ուժեղացման համար անհրաժեշտ ծախքերը հոգալ բավարար կերպով» («Մշակ» № 5)։

«Հորիզոնը» հարայ է կանչում. «Օգնեցե՛ք, հայոց թատրոնը մեռնում է․․․ Այն բեմը, որի շնորհիվ է միայն, որ մենք ունենք Սունդուկյաններ․․․ բայց նա պիտի ապրի, եթե մենք ուզում ենք ապրել․․․ Նա պիտի ապրի․․․ իբրև մեր գրականությանը կենդան նյութեր հաղորդող հիմնարկություն» («Հորիզոն» № 5)։

Հիմի դուք «Սուրհանդակին» ականջ դրեք.

«Այո՛, թատրոնն էլ մեռնում է մեզանում, ինչպես և մեռնում են մեր բոլոր կուլտուրական հիմնարկությունները, և մեռնում են միմիայն այն պատճառով, որովհետև հայ ազգը տրամադիր է ինքն իրեն ոչնչացնելու, ոչնչացնելու մինչև այն աստիճան, որ իր հետքն անգամ չի ուզում թողնել»։ Ասում է՝ «մեր հոգեբանությամբ և մեր գործելակերպով ապրող ազգեր ներկայումս շատ քիչ, համարյա թե չկան, իսկ հնումը թեև եղել են, բայց նրանք էլ ոչնչացել են», և սրա նման զարհուրելի բաներ։ Բայց որովհետև ոչ հայոց ազգն էդպես տրամադրություն ունի, ոչ էլ ինքն է էդպես կարծում, այլ միայն հենց էնպես էր ասում, շարունակում է. «Սակայն դա դեռևս չի արգելում այսօր էլ համախմբվել և խորհրդակցել հայ թատրոնի մասին, այն թատրոնի, որ [ 180 ]գեղարվեստի աշխարհքին տվել է հանճարներ»։ («Սուրհանդակ», № 53)։

Էս մտքով էլ ճառեր են խոսել Դրամատիկական ընկերության ընդհանուր ժողովին, որ իսկապես մի ներկայացում էր և էս սեզոնի ամենահաջող ներկայացումը մուտքի տեսակետից։

Ես չեմ ուզում խոսել նրանից, թե հայ ազգը առանց թատրոնի ապրել է ու կապրի թե չէ, դա դատարկ խոսք է և մի վատ սովորություն, որ մեզանում ամեն մի հարց ու խնդիր իսկույն կապում են ազգի գոյության հետ։ Ես ուզում եմ միայն նկատել էն ցավալի հանգամանքը, թե ինչպես հասկացողներն էլ սխալ են հասկանում։ Ասում են՝ հայոց թատրոնն է, որ ստեղծել է Սունդուկյաններ ու հանճարներ։ Էլ չեն մտածում, թե բոլորովին հակառակն է եղել— Սունդուկյան, Ադամյան, Հրաչյա, Սիրանույշ, Չմշկյան և այլն, և այլն, մինչև նորերը, նրանք են, որ թատրոն են ստեղծել, և առանց նրանց դուք թատրոն չեք կարող հասկանալ։ Եթե ուզում եք թատրոն ունենալ, պետք է նրանց հոգաք։ Եվ ահա էդ սխալ տեսակետից էլ առաջ գալով էսօր էլ դեռ, երբ էդքան դարդ եք անում հայոց թատրոնի համար ու հավաքվում եք իբրև թե նրան կենդանացնելու, ասում եմ՝ էսօր էլ դեռ կատարվում է զանցառություն ու հանցանք հայ թատրոնի դեմ, և էն ժամանակ, երբ շենքի ու արտաքին հանգամանքների ցավն եք ողբում, միաժամանակ զրկում ու մոռացության եք տալի նրանց, որ իրոք կազմում են հայ թատրոնը։ «Հորիզոնի» հենց նույն համարում պ. էլբեն պատմում է, որ լավ դերասանները հեռացել են, որովհետև նրանց չաղ ռոճիկները կրճատել են։ Հետաքրքրական է, թե ի՞նչ կնշանակի էստեղ չաղ բառը։ Մյուս կողմից էլ, ասում է, Դրամատիկական ընկերությունը չի կարողացել կանոնավոր վարձատրել այն հայ հեղինակներին, որոնք աշխատել են թատերական ինքնուրույն ու թարգմանական գրականության համար։

Լսում ե՞ք՝ ի՛նչ են ասում։

Իսկ ես դրա վրա կավելացնեմ։ Դրամատիկական ընկերությանը ուրիշները փող են տվել, որ մրցանակ տան լավ