1.Բնութագրեք Ադրբեջանի աշխարհագրական դիրնախադրյալներըքը:Ադրբեջանը լեռնային երկիր է։ Այն ամբողջությամբ գտնվում է մերձարևադարձային գոտու հյուսիսային մասում։ 2.Ի՞նչ դեր ունի Ադրբեջանը հվ-արմ Ասիայում:տարբեր երկրների համար նավթ և գազ է մատակարարում: Ադրբեջանը արտահանում է բամբակի մանրաթել, պարենամթերք, մեքանասարքավորումներ: Ադրբեջանը ունի մի շարք տրանսպորտային կապեր մացած պետությունների հետ։ 4 3.Որո՞նք են Ադրբեջանի զարգացման :
Ադրբեջանի զարգացման նախադրյալներն են օգտակար հանածոները, տարբեր երկրների հետ կապերը, ինչպես նաև Կասպից ծովը, Կուր և Արաքս գետերը
Բոլոր լուծելի թթուները, հիմքերը և աղերը էլեկտրոլիտներ են: Ջրում լուծելիս դրանք դիսոցվում են դրական և բացասական իոնների.
Ի՞նչն է ընդհանուրը միացությունների նույն դասին պատկանող էլեկտրոլիտների դիսոցման գործընթացում:
Նախորդ բաժիններից դու արդեն գիտես. քլորաջրածին գազը ջրում լուծելիս դիպոլ-դիպոլային փոխազդեցության հետևանքով այն դիսոցվում է՝ ըստ հետևյալ հավասարման. HCl→H++Cl−, առաջացնելով ջրածնի կատիոն և քլորիդ անիոն:
Նույն կերպ են դիսոցվում նաև մյուս թթուները, օրինակ. HNO3→H++NO−3, հետևաբար.
Թթուներն այն էլեկտրոլիտներն են, որոնց դիսոցումից ստացվում են ջրածնի կատիոններ ու թթվային մնացորդի անիոններ:
Ջրային լուծույթներում թթուների բոլոր ընդհանուր հատկությունները պայմանավորված են ջրածնի հիդրատացված կատիոնների առկայությամբ:
Ջրածնի կատիոնները թթուների ջրային լուծույթներում հիդրատացվում են, վերածվելով հիդրօքսոնիում իոնների. H++H2O→H3O+
Հետևաբար թթուների դիսոցման հավասարումները ավելի ճշգրիտ ձևով ներկայացվում են ջրի մոլեկուլների մասնակցությամբ. օրինակ՝
HCl+H2O⇄H3O++Cl−, կամ HNO3+H2O→H3O++NO−3
Ըստ դիսոցման ժամանակ առաջացած ջրածնի կատիոնների թվի՝ թթուները լինում են.
միահիմն՝ HJ,HNO2,HClO4,HClO,CH3COOH և այլն,
երկհիմն՝ H2SO4,H2SO3,H2CO3,H2SeO3,H3PO3 և այլն,
եռահիմն՝ H3PO4,H3AsO4 և այլն,
քառահիմն՝ H4P2O7 և այլն:
Որոշ դեպքերում թթվի մոլեկուլում առկա ջրածնի ատոմների թիվը չի համընկնում թթվի հիմնայնության հետ. օրինակ CH3COOH-ը միահիմն թթու է, թեև նրա մոլեկուլում ջրածնի չորս ատոմներ կան, իսկ H3PO3-ը երկհիմն թթու է:
Բազմահիմն թթուները դիսոցվում են աստիճանաբար, օրինակ.
H2SO3⇄H++HSO−3HSO−3⇄H++SO2−3
Ընդ որում առաջին փուլի դիսոցումն ընթանում է ավելի մեծ չափով:
Նույն տարրի առաջացրած թթվածնավոր թթուներից առավել ուժեղ էլեկտրոլիտ է տարրի առավել մեծ օքսիդացման աստիճանին համապատասխանող թթուն:
Օրինակ՝ ծծմբական թթուն ուժեղ թթու է, իսկ ծծմբայինը՝ թույլ:
Համեմատելով հիմքերի դիսոցման հավասարումները՝
NaOH→Na++OH−,NH4OH⇄NH+4+OH−, կարելի է եզրակացնել.
Հիմքերն այն էլեկտրոլիտներն են, որոնց դիսոցումից առաջանում են մետաղի (ամոնիումի) կատիոններ և հիդրօքսիդ՝ OH− անիոններ:
Ջրային լուծույթներում հիմքերի բոլոր ընդհանուր հատկությունները պայմանավորված են հիդրօքսիդ անիոնների առկայությամբ:
Օքսիդացման +2 (և ավելի) աստիճան դրսևորող մետաղների հիդրօքսիդները՝ բազմաթթու հիմքերը դիսոցվում են աստիճանաբար:
Օրինակ՝
Ba(OH)→BaOH++OH−2I փուլ
BaOH+⇄Ba2++OH−II փուլ
ընդ որում առաջին փուլի դիսոցումն ընթանում է ավելի մեծ չափով:
Տարբեր աղերի դիսոցման հավասարումները համեմատելով՝
Na2CO3→2Na++CO2−3AlCl3→Al3++3Cl−NH4NO3→NH+4+NO−3
կարող ենք եզրակացնել.
Աղերն էլեկտրոլիտներ են, որոնք դիսոցվելիս առաջացնում են մետաղի (ամոնիումի) կատիոններ և թթվային մնացորդի անիոններ:
Ի տարբերություն բազմահիմն թթուների և բազմաթթու հիմքերի, աղերը դիսոցվում են անմիջապես ու լրիվ, այդ էլեկտրոլիտներն ատիճանաբար չեն դիսոցվում:
1.Նկարագրել շնչառական համակարգի կառուցվածքը, նշել օդատար ուղիները և գազափոխանակության օրգանները։
Շնչառական համակարգը բաղկացած է քթից, կոկորդից, շնչափողից, բրոնխներից, թոքերից և դիֆրագմից։ Օդը քթի խոռոչով և կոկորդով անցնում է շնչափող, այնուհետև թոքերի բրոնխներ և բրոնխիոլներ, որտեղ ալվեոլների միջոցով տեղի է ունենում գազի փոխանակում արյան հետ: Դիֆրագմը և միջկողային մկանները օգնում են վերահսկել ինհալացիա և արտաշնչում:
2.Նկարագել սիրտ_անոթային համակարգը, սրտի կառուցվածքը, մեծ և փոքր շրջանառությունը։
Սրտի մեծ շրջանառություն՝ օրգան-սիրտ-օրգան: Ձախ փորոքը կծկվելով զարկերակային արյւոնը մղում է աորտայի մեջ: Նրանից ճյուղավորվում են զարկերակներ, որոնք արյուն են մատակարարում բոլոր օրգաններին, ներառյալ սիրտը: Յուրաքանչյուր օրգանում զարկերակները աստիճանաբար ճյուղավորվում են առաջացնելով փոքր զարկերակների և մազանոթներւ խիտ ցանց: Արյան շրջանառության մեծ շրջանի մազանոթներից մարմնի բոլոր հյուսվածքներն են մտնում թթվածին և սննդանյութեր, իսկ բջիջներից մազանոթների մեջ է անցնում ածխաթթու գազ: Այդ դեպքում արյունը զարկերակայինից վերածվում է երակայինի: Մազանոթներն իրար միանալով, սկզբում առջացնում են փոքր, իսկ հետոª ավելի խոշոր երաներ: Դրանց միջից ամբողջ արյունը հավաքվում է երկու մեծ սիներակներում: Վերին սիներակը սրտին արյուն է բերում գլխից, պարանոցից, վերին վերջույթներից, իսկ ստորին սիներակըª մարմնի բոլոր մնացած մասերից: Երկու սիներակներն էլ թափվում են աջ նախասիրտը: Արյան այն ուղին, որը սկսվում է ձախ փորոքից, անցնում է բոլոր օրանների զարկերակների, մազանոթների և երակների միջով և հասնում մինչև աջ նախասիրտը կոչվում է արյան շրջանառության մեծ կամ մարմնային շրջան: Արյան շրջապտույտը արյան շրջանառության մեծ շրջանով տեղի է ունենում 20-23 վրկ-ում:
3.Նկարագել մարսողական համակարգը ` նշել, որ բաժնում ինչ նյութեր են ճեղքվում։
լատին․՝ օրգանների համակարգ, որի դերն է ընդունած սննդանյութերը ենթարկել մեխանիկական և քիմիական մշակման, այնուհետև մշակված նյութերը՝ ներծծման, իսկ չմարսվածները՝ արտաթորել որպես կղանք։ Ավելի բարձր կազմակերպված կենդանիների ու մարդու մարսողական խողովակները (Canalis digestorius) տարբերակվում են ավելի բարդ ձևերով՝ կախված նրա զանազան բաժինների մասնագիտացումից։ Մարսողական խողովակի ամբողջ երկարությամբ նկատվում են կառուցվածքի բազմաթիվ հաջորդումներ։
Մենք Ապրիլի տասներկուսին գնացինք Արատես ։ Գնալու ճանապարհին ‘կանգ առանք Եղեգիս ։Երբ հասանք Արատես’ ամեն մեկը իր համար տեղ գտավ ։ Առաջին օրը խարույկի դիմաց թեյ ըմպեցինք,զրուցեցինք և շատ լավ երեկո անցկացրեցինք։Երկրորդ օրը գնացինք Արատեսի ձորի մոտ և այդտեղ ասմունքեցինք նաև երեխաներով պահմտոցի խաղացինք ,խորոված արեցինք նաև մեղուների տնակի մոտ գնացինք ,նորից երեկոյան խարույկ շուրջը հավաքեցինք և մեր դասընկերը գիթառ նվագեց և այսպես ավարտվեց երկրորդ օրը։ Երրորդ օրը հավաքեցինք մեր սենյակները և գնացինք տարածքը մաքրելու և տուն եկանք։Ես շատ եմ սիրում Արատեսը և մեծ սիրով եմ գնում այդտեղ։
Եղեգիս, Ալագյազ, Ալագյոզ, Ալաղըզ, Ալայազ, Աղքիս, Գետափ, Եղեգիք, Եղեգյաց գետ, էլեգիս, էրտագին, Ղոյթուլ, Ղոյթուր, Ջանիչայ, Ջանլի, Քոյթուլ, գետ Հայաստանի Վայոց ձորի մարզում, Արփայի աջ վտակը։ Սկիզբ է առնում Վարդենիս լեռան հարավային լանջերից՝ 3200 մ բարձրություն։ Երկարությունը 47 կմ է, ջրհավաք ավազանը՝ 516 կմ2։
Գետահովիտը հիմնականում կիրճանման է։ Արագահոս է՝ բազմաթիվ սահանքներով և ջրվեժներով։ Վտակներն են Սուլեման, Արտաբունը, Վարդաձորը։ Սնումը հիմնականում հալոցքային (49%) և ստորերկրյա (39%) է, վարարումը՝ մարտ-հունիսին։ Տարեկան միջին ծախսը 8, 2 մ3/վ է։
Եղեգիսի եկեղեցու մասին
2006 թվականի հոկտեմբերի 14-ին, այսինքն այս եկեղեցու օծման օրը, սկզբից ռուս ուղղափառ Սուրբ Քրիստոս Ամենափրկիչ եկեղեցու բակում է տեղադրված եղել Հայաստանից բերված խաչքար, որը նվեր էր Ռուս Ուղղափառ Եկեղեցու Կալինինգրդա-Սմոլենսկի թեմին։ Խաչքարը օծել է եպիսկոպոս Եզրաս Ներսեսյանը, Տեր Թադևոսը և կալինինգրադյան ուղղափառ եպիսկոպոս Սերաֆիմ (Մելքոնյան)։
Երկու ժամ անց բացված է եղել շրջանի առաջին հայկական եկեղեցին, որը ստացավ Սուրբ Ստեփանոսի անունը։ Այս տաճարը գտնվում է Սուրբ Գերասիմ Բոլդինսկու ուղղափառ եկեղեցու հակառակ կողմին[4]։ Ինչպես արդեն ասված է եղել, եկեղեցին օծել է եպիսկոպոս Եզրաս Ներսեսյանը, որից հետո շնորհավորել է ներկա մարդկանց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի անունից և փոխանցել է Հայ եկեղեցու բարձրագույն պարգևը — Գրիգոր Լուսավորչի օրդենը գլխավոր մեցենատին[5], Կալինինգրադի մարզի Հայկական երկրամասային ազգա-մշակութային ինքնավարության հոգաբարձուների խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս, «ԼՈՒԿՈՅԼ-Կալինինգրադմորնեֆտ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Յուրի Ստեփանի Քաջոյանին։ Արարողությանը ներկա էին եղել Սանկե Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոս Ռուբեն Հակոբյանը, Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գերման Անանյանցը, Կալինինգրադի մարզի հայկական ազգա-մշակութային ինքնավարության նախագահ Ֆելիքս Գևորգյանը, քաղաքային և մարզային Դումայի պատգամավորներ, մարզային կառավարության նախարարներ, տարբեր ընկերությունների ղեկավարներ, ինչպտս նաև Կալինինգրադի մարզի ազգա-մշակությային ինքնավարությունենրի ներկայացուցիչներ։
Բացման պատվին հենց այդ օրը Կալինինգրադի մարզի Արվեստի տանը գալա-համերգ է կայացել Հայաստանից եկած բազմաթիվ արտիստների և տեղի հայկական