Տորք անգեղ

Մեկ անգամ գյուղում Տորքին զայրացրին,
«Անգե՜ղ, գե՜շ Անգեղ», հետքից գոչեցին.
Էլ չհամբերեց. Պոկեց մի մեծ ծառ,
Ավլեց նրանով ամբողջ գյուղն իսպառ.
Այսպես, երբ նրա բնությունն իմացան,
Էլ այնուհետև սրտին չդիպան,
Այլ մեծ հարգանքով պատվասիրեցին,
Պարերգ շինելով, գովաբանեցին.
Տղեք, աղջկեք՝ ձեռք ձեռքի տված
Ե՛վ պարում էին, և՛ գովում Տորքին:
Էլ այնուհետև նրա դեմքն ահեղ
Առաջվա նման չէր թվում տգեղ:

***

Անգութ չէր Տորքը և ոչ էլ անգետ,
Լավ որմնադիր էր և ճարտարապետ.
Ահագին վեմեր նա բերավ տաշեց,
Իր քանդած գյուղը նորմեկանց շինեց.
Եվ այնուհետև ուժն ահագին
Նա գործ էր դնում միշտ դեպի բարին:

Եղնիկը և Եռջանիկ խրճիթը։

Այս երկու պատմությունների իմաստը նույնն է,երկուսն էլ երազում են իրենց խրճիթի մասին և կարոտում իրենց հարազատ տունը,որտեղ իրենք ծնվել և ջերմություն են ստացել։Եվ հասկանում ենք այն,ինչ էլ ուզում է լինի,մեկ է քո խրճիթը ամենա լավն է։

Եղնիկը: Ավ. Իսահակյան

Без названия«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»: Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում: Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս` նետի պես ծլկվում էր մոտիցս…
Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ…
Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշգամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր,- մի քամի գիշեր էր,- սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը:
Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

 

Երջանիկ խրճիթը: Ավ. Իսահակյան

Զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց կար:

Ջրաղացի դռան առջև, կանաչ ուռենու տակ, թիկն էր տվել ջրաղացպանը և չիբուխը գոհ ծխում. կողքին նստել էր կինը, իսկ նրանց աչքերի առջև մի սիրուն մանուկ՝ նրանց երեխան, խաղ էր անում:

Մեղմիկ սոսափում էր ուռենին, և ջրաղացն անուշ մտմտալով, ասես հին օրերից մի հին հեքիաթ էր պատմում:

Ինչպես եղավ, մի օր այդ սիրուն մանուկը վազելով թիթեռնիկի հետևից, հեռացավ ջրաղացից, ընկավ մացառների մեջ, անցավ ձորակից ձորակ, կորցրեց ջրաղացի շավիղը ու գնաց, գնաց, հասավ մեծ ճանապարհին, նստեց եզերքին ու լաց եղավ:

Անցավ մի քարավան. մի ուղևոր տեսավ լացող մանուկին, խղճաց, վեր առավ և իր հետ տարավ:

Տարավ իր տունը, և որովհետև զավակ չուներ, որդեգրեց նրան:

Մանուկը մեծացավ, դարձավ մի շնորհալի երիտասարդ:

Ամենքը սիրում էին նրան և ուրախանում նրա վրա, բայց նա տխուր էր, միշտ տխուր:

Երբ երեկոները մենակ նստում էր իրենց շքեղ պատշգամբում, որի շուրջը բացվում էր պարտեզը՝ հովասուն ծառերով և կարկաչյուն շատրվաններով, նրա հոգին սլանում էր մի ուրիշ վայր, որ հեռավոր երազի պես մեկ երևում էր, մեկ չքանում…Երևում էր մի խեղճ ջրաղաց զմրուխտյա գետակի վրա, որ օր ու գիշեր մանկության պես սիրուն մի հին հեքիաթ էր պատմում, տեսնում էր երկու հարազատ դեմքեր՝ նստած կանաչ ուռենու տակ. մեկը մտքի մեջ ընկած չիբուխ է ծխում, մյուսը արցունքոտ աչքերով նայում է հեռուն:

-Ինչո՞ւ ես տխուր, իմ որդի, -ասում էր հարուստ հայրը նրան.-ի՞նչդ է պակաս, թե՞ սեր ունիս մի աղջկա, հայտնի՛ր, թե չէ, ի՞նչ կա…

Եվ խնջույք էր սարքել բարի հայրը որդուն ուրախացնելու համար. դահլիճները լուսավորված էին ջահերով. նազելի աղջիկները պատել էին երիտասարդի շուրջը, ասում ու ծիծաղում:

Երիտասարդը խնջույքի ժամանակ  աննկատ դուրս ելավ դահլիճներից, անհայտացավ խավարի մեջ ու էլ չվերադարձավ:

Նա գնաց, շրջեց, թափառեց շատ ու շատ տեղեր, հարցուփորձ արավ և մի օր վերջալույսի շողերի տակ տեսավ զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց: Տեսավ՝ ջրաղացին կռնակը տվել է մի հին խրճիթ, որի բուխարիկից մարմանդ ծուխ է ելնում:

Մոտեցավ խրճիթին, կամացուկ նայեց լուսամուտից ներս. նստել էր մի ալևոր մարդ և մտախոհ չիբուխ էր ծխում. մի երերուն պառավ ցամաքած ձեռքերով սեղան էր փռում:

Երբ նրանք հացի նստան, պառավը վերցրեց մի կտոր հաց ու ասավ.

-Այս էլ որդուս բաժինը:

-Ա~յ կնիկ, այս քանի տարի է, միշտ էլ որդուս բաժինն ես պահում ու առավոտ անծանոթ անցորդներին տալիս… Հե~յ, մեր որդին էլ չի գա:

-Ա~յ մարդ, աստված գիտե՝ մեր որդին հիմի ում պատի տակ կուչ է եկել. ուրիշի մոր ձեռքին է նայում, կարելի է այն մոր տղան էլ հեռու տեղ է, ու ես նրան իմ որդու բաժինն եմ տալիս. ի՜նչ իմանաս, կարելի է նա էլ իմ որդուն իր բաժինն է տալիս…

Այդ միջոցին ներս ընկավ որդին, գրկեց մորն ու հորը, համբուրեց և լաց եղավ:

-Ա~ ա~ , մեր որդին,-բացականչեցին ծերունիները և գրկների մեջ առան իրենց կորած, կարոտած որդուն և լաց եղան:

Օջախի մեջ կարմիր կրակը ուրախ-ուրախ թևին է տալիս, պայծառ ու տաք ժպիտով լցնում երջանիկ խրճիթը:

Ջրաղացը անուշ-անուշ մտմտալով, մանուկ օրերից մի հեքիաթ էր պատմում՝ մանկության պես սիրուն, մանկության պես ոսկի…

 

Ծիրան ծառը

Մաս առաջին

Յուլիսիս Մաքոլին շատ վաղ արթնացավ և արևի տակ առաջին ճառագայթների տակ թռչկոտելով գնաց կով ունեցող հարևանի բակի ուղղությամբ։ Բակ հասնելով, Յուլիսիսը տեսավ կովը։ Փոքրիկ տղան կանգնեց և երկար դիտում էր։ Վերջապես կովատերը դուրս եկավ տնակից՝ ձեռքին մի դույլ և մի աթոռակ։ Մարդը մոտեցավ կովին և սկսեց կթել։ Յուլիսիսը ավելի մոտեցավ և կանգնեց մարդու ճիշտ ետևը։ Եվ, որովհետև դեռևս լավ չէր տեսնում, նա ծունկի եկավ համարյա կովի տակ։ Մարդը տղային տեսավ, բայց ոչինչ չասաց։ Նա շարունակեց կթել։ Իսկ կովն ահա շրջվեց և նայեց Յուլիսիսին, Յուլիսիսն էլ նայեց կովին։ Ըստ երևույթին, կենդանուն դուր չեկավ տղայի այդքան մոտ լինելը։ Յուլիսիսը ելավ կովի տակից, հեռացավ և շարունակեց դիտել։ Կովը իր հերթին նայում էր Յուլիսիսին այնպես, որ փոքրիկ տղան հասկացավ, որ իրենք բարեկամացան։

Մայրենի տնային աշխատանք

Հոկտեմբերի 14
 Պատմի՛ր Հովհաննես Թումանյանի «Մոծակն ու մրջյունը» առակը:
 Կատարի՛ր առաջադրանքները և տեղադրի՛ր բլոգումդ:
1. Դո՛ւրս գրիր առակին համապատասխան առած-ասացվածքներ (4-5 առած):փ
2. Ո՞րն է առակի հիմնական ասելիքը: Ի՞նչ սովորեցրեց քեզ առակը:
3. Գրի՛ր գիժ-խենթ, ժիր-աշխույժ, շեն-օջախ, թշվառ-խղճիմ, թուխ-սև, ամբար-նկուղ, սուգ անե-ողբալ, պաղել-սառել, դալկանալ-գունատվել, բառերի հոմանիշները:
4. Գրի՛ր ժիր-պասիվ, սուսիկ-փուսիկ-ակտիվ, աշխոյժ-պասիվ, ծույլ-աշղատասեր, լիքը-դատարկ, ուրախ-տխուր, առողջ –հիվանդ բառԵրի հականիշները
5. Լրացրու բաց թողնված տառեր ու կարմիրով ներկի՛ր
Մրջյուն, աշխարհ., հանք

Վիլյամ Սարոյան «Նապաստակն ու առյուծը»

Երեկոյան, քնից արթնանալով, առյուծն սկսում է մռնչալ՝ արթնացնելով անտառի հեռու ծայրերում քնած կենդանիներին: Արթնանում է նաև մի նապաստակ, որ տեսնելով մյուս կենդանիներին փախչելիս ու թաքնվելիս, ասում է.

-Ինչո՞ւ պիտի առյուծն այդպես ահարկու մռնչա, և բոլորը փախչեն ու թաքնվեն; Ինչ է,
չե՞մ կարող ես էլ նրա պես մռնչալ, որ մեծից փոքր սրտաճաք լինեն վախից;

Եվ նապաստակը թոքերը պատռելով փորձում է առյուծի պես մռնչալ, բայց ողորմելի ճվճվոց է դուրս գալիս: Հենց այդ պահին մի սոված աղվես է անցնելիս լինում; Լսելով նապաստակի ճվճվոցը, նա գալիս է, ճանկում մեծամիտի գլուխը և ասում.

-Սրանից հետո լավ հիշիր՝ դու նապաստակ ես ու ոչ թե առյուծ:

Ասում է և ուտում հիմար նապաստակին:

Առաջադրանքներ

1.Ո՞րն է այս առակի խորհուրդը; Մեկնաբանի՛ր:
Առակի խորհուրդն այն է,որ ամեն մեկը պետք է իմանա իր տեղը և գլուխ չգովա։

2. Այս առակի ասելիքը բնորոշող ասացվածքներ գտի՛ր:

պարծենկոտի մեջը փուջ է։

3. ծրագրով նկարի՛ր առակը:

4. Խորհուրդ տուր այս առակի հերոսներին:

նապաստակին խորհուրդ եմ տալիս,որ իրենից մեծ գործեր չանի

Աշուն գիշեր

Ես իմ ընտանիքի հետ գնացել էի ծով անտեղ գիշեր էր և շատ մութ էր ճանապարին
մենք շատ անտառներ ենք անցել լիքը տներ ենք անցել լիքը կենդանիներ
ոզնի շուն օձ արծիվ նապաստակ կապիկ և մենք հանկարծ տեսանք արջ և եկավ առավոտ։

Մարյենի դաս

Սեպտեմբերի 18

Առաջադրանքներ դասարանում և տանը

1.Տրված բառերն այբբենական կարգով դասավորի՛ր:

Երբևէ, որևէ, այժմյան, դաստիարակ, գաղտնի, ելևէջ, արդուկ, երբեք, գզվռտոց, երախտիք, որևիցե, զվարթ, ականջօղ, բերրի, օրրան, տարրական, մրրիկ, թղթակից, զարթնել, հեքիաթասաց:

Ականջօղ, Այժմյան, այժմյան։

Բերրի։

Գզվռտոց, գաղտնի։

Դաստիարակ։

Երբևէ, երախտիք, ելևէջ, երբեք։

Զվարթ, թղթակից։

Թղթակից։

հեքիաթասաց:

2.Մեկ տառ փոխելով տրված բառերից ստացի՛ր նոր բառեր:

Օրինակ՝

որդ արդ (հիմա), երդ, որբ, որթ, որձ, որմ (պատ), որջ, որս:

Հորդ, հարդ, ուղտ, աղտ, գիրք:

Երդ-երթ

Որբ-որթ

Որթ-որս

Որձ-որմ

Որջ-արջ

Հորդ-բորդ

Հարդ-բարդ

Ուղտ-ուղի

Աղտ-աղբ

 

 

3.Տրված բառերում ո՞ր տառերով (նշաններով) է գրվել է հնչյունը:

Էջ, էի, էգ, էքսկուրսիա, կես, սեր, տեր, հավերժ, բազե, րոպե:

Էջ, էի, էգ, էքսկուրսիա։

4.Տրված բառերում ո՞ր տառերով (նշաններով) է գրվել o հնչյունը:

Օր, օգուտ, օտար, օղակ, մորեխ, նոր, կտոր, սովորել, պահածո, երեկո, կինո:

Օր, օգուտ, օտար, օղակ