Թթենի

https://www.youtube.com/watch?v=lXVJ228Cc4s

Այս ֆիլմը մարդասիրական բնույթ էր կրում,ամեն ինչից վեր կարևոր է մարդկային տեսակը։այս ֆիլմը նաև ուսուցողական էր,որ մենք պետք է սիրենք և հարգենք մեր դիմացինին,հարևանի հետ շատ լավ հարաբերություն ունենանք։Մենք տեսնում ենք ,որ մեր հերոսներից մեկը ֆիզիկապես թույլ էր, և ուներ 4 տղա,իսկ ֆիզիկապես ուժեղը՝երեք աղջիկ։Երբ նրանք սկսեցին վիճել,տղաներ ունեցողը խնդրեց, որ պարտվի,քանի որ նա ունի աղջիկներ և ամոթ չի իր համար պարտվելը։Եվ աղջիկներ ունեցողը շատ լավ հասկացավ  իրեն և պարտվեց և իրենք հաշտվեցին ,և մնացին լավ հարևաններ։

 

ՈՍԿԵՐՉՈՒԹՅՈՒՆ, ԱՐԾԱԹԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԱՐԱԶ

Ազգային հագուստը՝ հայկական տարազը, մեր ժողովրդի մտածողության
արտացոլանքն է: Այն ոչ միայն արտահայտել է մեր ինքնությունը, այլև՝ եղել է այդ
ինքնությունը պահպանող ազդակներից մեկը՝ ունենալով դարավոր պատմություն և
լինելով նույնքան հարուստ ու բազմազան, ինչպիսին մեր բազմաբարբառ լեզուն է:
Այն ունի որոշակի անհատական բնույթ և բնութագրում է տվյալ ազգին բնորոշ
ընդհանրացված գծերով, քանի որ անհատի վարքն, կենցաղը, մշակութային շատ տարրեր,
այդ թվում և հագուստը, գտնվում են հանրության մշտական հսկողության տակ։
Պատմական որոշ հանգամանքների բերումով ձևավորվել է տարազային երկու
համալիրներ՝ արևմտահայկական և արևելահայկական: Տարազային համալիրներում
վառ արտահայտվել են սոցիալական, տոնածիսական, սեռատարիքային և անգամ
մասնագիտական տարբերությունները: Եվ այս է պատճառը, որ տվյալ տարազին նայելուց՝
մարդիկ անմիջապես հասկանում էին, թե այդ տարազ կրողը ինչ խավի է պատկանել:
Հայաստանի տարածքում հնում գործածված տարազների վերաբերյալ պատկերացում ենք
կազմում պեղումների նյութերի, արվեստի հնագույն հուշարձաններիվրա պահպանված
պատկերների, գրավոր աղբյուրների հիման վրա։
Տարազ, պատմական տարբեր դարաշրջաններում զանազան
երկրներին, ժողովուրդներին,էթնիկական և տարածքային խմբերին, բնակչության
որոշակի շերտերին բնորոշ հագուստ՝ ձևվածքի, գույնի, նյութի տեսակի,
արտաքին հարդարանքի (զարդեր, սանրվածք, բեղեր, մորուք, դաջվածք, ներկվածք և
այլն) առանձնահատկություններով։ Յուրաքանչյուր ժողովրդի տարազը
պայմանավորված է բնակլիմայական պայմաններով, ազգային բնույթով, կենցաղով, տվյալ
երկրի բնական արտադրանքով։
Սովորաբար մարդիկ հարսանիք գնալիս կամ որևէ այլ արարողության մասնակցելիս
զարդարվում են, իրենց տոնական հագուստի հետ կրում այդ հագուստին հարմար
զարդեր։ Հագուստը և զարդերը (մատանի, ապարանջան, վզնոց և այլն) տարազի մաս են։
Զարդերը կարող են տարբեր նյութերից պատրաստված լինել, բայց ընդունված է դրանք
ավելի հաճախ ոսկուց և արծաթից պատրաստել։
Ոսկերչությունն ու արծաթագործությունը կարևոր, տարածված արհեստներ են։
Ոսկերչությունը մարդկության ամենահին, լայնորեն տարածված արվեստներից մեկն է։
Ոսկյա զարդերը լրացրել են մարդկանց հագուստի համալիրները, տվել դրանց հատուկ
տեսք, շքեղություն, որով դրսևորվել են կրողի սոցիալական վիճակը, ճաշակը, սոցիալտնտեսական պայմանները։
Թանկարժեք, գեղեցիկ, բոլորի ուշադրությունը գրավող զարդեր շատերն են ցանկանում
ունենալ։ Ոսկերիչներն ու արծաթագործները միայն զարդեր ու հարդարանքի իրեր չեն
պատրաստում։ Գեղեցիկ իրերով զարդարում են նաև տները, եկեղեցիներն ու այլ շենքեր,
անցյալում` արքայական ու իշխանական պալատները։ Անցյալի հայ ոսկերչության
լավագույն նմուշները մենք կարող ենք տեսնել Հայաստանի թանգարաններում։ Ոչ միայն
ոսկերչական իրերը, այլև խեցեղենը, գործվածքեղենը, գորգերը և մարդու առօրյա
կյանքում օգտագործվող, նրա կենցաղը հարմար և գեղեցիկ դարձնող իրերը նաև
արվեստի բարձրարժեք նմուշներ կարող են լինել։ Այդ պատճառով ժողովրդական
մշակույթի այդ մասը կիրառական արվեստ է կոչվում։ Այսօր էլ թանգարաններում,
տարբեր ցուցասրահներում, բնակարաններում, նաև պուրակներում ու զբոսայգիներում
կարելի է տեսնել կավից, մետաղից, փայտից պատրաստված այդպիսի իրեր։ Դրանք
գուցեև չեն օգտագործվում իրենց նախկին նշանակությամբ, բայց շարունակում են
հիացնել մարդկանց։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ո՞ւմ է ժողովուրդը անվանում վարպետ։Իր գործի  գիտակ,իր գործի արարիչ,ստեղծարար։
  2. Ժողովրդական ո՞ր վարպետին են անվանում բրուտ։ Կավի հետ գործ ունեցող վարպետներին անվանում են բրուտագործներ։
  3. Ի՞նչն է ամրացնում և անջրանցիկ դարձնում խեցեղենը։ Թրձելը։
  4. Զարդերից բացի ինչե՞ր էին պատրաստում ոսկերիչներն ու արծաթագործները։ Զարդարում էին տները,պալատները,սպասքը։
  5. Բնակարանը զարդարելուց բացի ուրիշ ի՞նչ կիրառական նշանակություն են ունեցել կարպետն ու գորգը։Մեր ազգային մշակույթն էին ներկայացնում,իրենց նախշերով։

Հայ ժողովրդական մշակույթը

Ազգային մշակույթը հարկավոր է ...

Հայաստանը հարուստ և հին մշակույթ ունի։ Սովորաբար այդ ասելով մենք հաս կանում ենք ճարտարապետական հուշար ձանները, եկեղեցիներն ու խաչքարերը, մանրանկարչությամբ զարդարված ձեռագիր մատյանները։ Այդ ամենն իհարկե հայ մշակույթի անբաժան մասն է և մեր հպարտության առարկան։ Ազգային մշակույթի մաս կարող է կազմել նաև այն, ինչ շրջապատում է մարդուն նրա առօրյա կյանքում։ Դա կա րող է լինել մի կավե սափոր, մի հետաքրքիր երկաթյա մոմակալ և, վերջապես, գեղեցիկ մի գորգ, որի վրա հետաքրքիր նախշեր կան։ Այդ բոլորը ստեղծել են իրենց գործի վարպետարհեստավորները` դարբինը, բրուտը, գորգագործը և ուրիշներ։ Ի տարբերություն հայտնի նկարիչների, քանդակագործների, երաժիշտների, ժողովրդական վարպետների անունները քիչ են հայտնի, բայց դա չի նշանակում, թե նրանց ստեղծածը պակաս արժեքավոր է։ Պատահական չէ, որ իր գործը լավ իմացողին անվանում են վարպետ, ինչպես ժողովուրդն է կոչել իր մեծանուն զավակներին` Մարտիրոս Սարյանին, Ավետիք Իսահակյանին, ուրիշ մեծերի։ Ժողովրդական վարպետները նույնպես ստեղծագործողներ են և իրենց աշխատանքով պահպանում ու զարգացնում են այն, ինչը մեկ ընդհանուր անունով կոչում են ժողովրդական մշակույթ։

Գորգագործություն

Գորգագործությունն ու կարպետագործությունը արհեստի տարածված և կարևոր ճյուղերից են։ Կարպետը օգտագործվել է որպես փռոց, ծածկոց, վարագույր։ Կարպետն ու գորգը տաք են պահել բնակարանը և զարդարել այն։ Միջին դարերում հայ առևտրականները տարբեր երկրներ են արտահանել բազմատե սակ կարպետներ և գորգեր: Կարպետ բառը, և՛ գորգ, և՛ կարպետ

իմաստով, ժամանակի ընթացքում անցել է անգլերենին, սերբերե նին և եվրոպական այլ լեզուների։ 13րդ դարի իտալացի ճանա պարհորդ Մարկո Պոլոն եղել է Հայաստանում։ Իր ուղեգրու թյուններում խոսելով հայերի մասին` նշանավոր ճանապարհորդը գրում է. «Նրանք հյուսում են աշխարհի ամենագեղեցիկ գորգերը»։ Հետագա ժամանակներում էլ հայկական գորգերը մեծ համբավ ունեին։ Գորգերը մշտապես երիտասարդ մնալու մի զարմանալի հատկություն ունեն. մեկ անգամ ստեղծվելով` նրանց զարդանախշերը չեն մոռաց վում, այլ շարունակ ընդօրինակվելով փոխանցվում են սերնդից սերունդ։ Հայկական զարդանախշերը ժողո վրդական հնագույն պատկերացում ներ են արտահայտում։ Ուշադիր դիտողի համար բացվում է զարդերի լեզվով ներկայացվող առասպելների ու հեքիաթների աշխարհը։ Այդպիսին են, օրինակ, «վիշապագորգերը», որոնց վրա ոչ միայն ոլորմոլոր վիշապներ են պատկերված, այլև կայծակներ, «չար ուժերին» զսպելու պատրաստ արծիվներ, ցուլեր, առյուծներ։ Հայկական գորգերը նշանավոր էին նաև իրենց սքանչելի գույների շնորհիվ: Այդ գույները ստացվել են տարբեր ծառերի կեղևներից ու տերևներից, բույսերի արմատներից ու ծաղիկներից և այլ բնական նյութերից։ Ամենաարժեքավոր գունանյութը որդան կարմիր կոչվող ներկն էր։ Ժամանակակից գորգագործները շարունակում են հայ գորգարվեստի տոհմիկ ավանդույթները :

Գինեգործություն

Գինեգործությունը հնուց ի վեր տարածված է եղել Հայաստանում: Հայ և օտարազգի շատ հեղինակներ Հայաստանը համարել են անուշա հոտ, սքանչելի գինիների երկիր: Հայկական գինեգործության հնամյա ավանդույթների մասին են վկայում պատմիչների տեղեկությունները, ինչպես նաև՝ խաչքարերի և այլ ճարտարապետական հուշար ձանների քանդակներն ու արձանագրությունները, տարբեր հնա վայրերում հայտնաբերված հնձանները: Գինի ստանում են խաղողից, նաև՝ պտուղներից ու հատա պտուղներից: Գինեգործության հիման վրա հետագայում առաջ է եկել օղու և կոնյակի արտադրությունը: Գինուն նվիրված բազմաթիվ քառյակներ ու բանաստեղծու թյուններ են ստեղծվել հայկական, պարսկական, արաբական և այլ ժողովուրդների գրականության մեջ: Որոշ դեպքերում գինի խմելը ոչ սովորական, խորհրդանշական իմաստ է ունենում: Օրինակ՝ պատարագի արարողության ժամանակ ներկաները քահանայի ձեռքից գինու մեջ թաթախված հաց են ընդունում: Կամ՝ եկեղեցում պսակադրության ուխտ կատարելիս նորապսակները միևնույն բաժակից գինի են խմում: Չնայած դրան, գինու չարաշահումը, մշտապես գինովցած լինելը հայերի, ինչպես և այլ ժողովուրդների մեջ ամոթալի, պարսավանքի արժանի սովորություն է համարվել:

Գառնու հեթանոսական տաճարը և Գեղարդի վանքը

Գառնու ամրոցը Հայաստանի վաղ շրջանի նշանավոր հուշարձաններից է` կառուցված Կոտայքի մարզի ամենագեղատեսիլ վայրերից մեկում: Ազատ գետի կիրճում` եռանկյունաձև բարձր հրվարդանի վրա կառուցված համալիրը երկու կողմերից պաշտպանված է 100 մետր բարձրությամբ ուղղաձիգ ժայռերով, որոնք միանում են 180 մետր երկարությամբ պարսպապատով: Ամրոցի հիմնադրման ստույգ տարեթիվը հայտնի չէ. հնագիտական պեղումների ժամանակ բացվել է վաղ բրոնզեդարյան բնակատեղին` կացարաններով և բազմաթիվ գտածոներով: Ուրարտական շրջանում (մ.թ.ա. VIII-VI դդ.) ամրոցի պարսպապատերն ամրացվել են և կանգնեցվել է տաճարի`  I դարի կառույցի նախատիպը:

Գառնի տաճար.jpg

Հեթանոսական տաճարը կառուցվել է մ.թ I դ-ի 2-րդ կեսերին՝ ամրոցի վերակառուցման շրջանում (մ.թ. 77թ.): Քրիստոնեական կրոնի ընդունումից հետո այն եղել է Տրդատ Գ թագավորի քրոջ՝ Խոսրովդուխտի «ամառանոցային սենյակը»: Կործանվել է 1679թ.-ի երկրաշարժի ժամանակ։ Կործանված տաճարի մասերը, նրբաքանդակ սյուների կտորներն ու պատերի քարերը, խոյակներն ընկած էին տաճարի շուրջը։ Այս հանգամանքը հնարավոր դարձրեց տաճարի վերականգնումը, ինչը կատարվեց 1969-75 թվականներին:

Գառնի տաճար1.jpg

Ելնելով ավանդություններից՝ Մովսես Խորենացին Գառնիի հիմնադրումը վերագրում է Հայկ նահապետի ծոռ Գեղամին, որի թոռան՝ Գառնիկի անունով էլ  կոչվել է Գառնի։

Ըստ ընդհանուր հորինվածքի` շենքը պերիպտեր է, որի տարածական-ծավալային կառուցվածքը, վեր ելնելով բարձր պատվանդանի վրայից, պսակվում է հարուստ մշակված ճակատներով։

Ենթադրվում է, որ տաճարը նվիրված է եղել արևի աստված Միհրին։ Միհրը` իբրև լույսի, ճշմարտության խորհրդանիշ, հաճախակի պատկերվել է ցուլի (խավարի) դեմ մենամարտելիս։ Տաճարի մոտ գտնվել է սպիտակ մարմարից քանդակված ցուլի կճղակ, որը պատկանել է քրիստոնեական կրոնի տարածման ժամանակ ոչնչացված հեթանոսական կուռքին: Այս հոյակապ հուշարձանը այսօր` վերականգնված վիճակում, շարունակում է հիացմունք պատճառել մարդկանց և հանդիսանում է համաշխարհային արժեք ներկայացնող հայ ժողովրդի հեթանոսական շրջանի նյութական մշակույթի հոյակապ կոթողներից մեկը։

Ենթադրվում է, որ ամրոցը կառուցվել է մ.թ.ա. II դ., իսկ մ.թ. I դ. կեսերին այն ավերել են հռոմեական զորքերը։  I դ. 70-ական թթ. Գառնին վերականգնել է Տրդատ Ա թագավորը, որի թողած հունարեն արձանագրությունում այն անվանվել է «անառիկ ամրոց»: Արտաշեսյան և Արշակունյաց թագավորների օրոք Գառնին եղել է նշանավոր ամրոց, զորակայան և ամառանոց, իսկ IVդ.`-ում  եպիսկոպոսանիստ բնակավայր։

Ամրոցն ավերվել է արաբական նվաճումների ժամանակ, բայց ավանը պահպանել է իր գոյությունը և IXդ. 2-րդ կեսին աճել ու դարձել է գյուղաքաղաք։ X դարի սկզբին, Աշոտ Բ Բագրատունի թագավորի օրոք, վերականգնվել է նաև ամրոցը։ X-XVդդ. Գառնին եղել է Հայաստանի առավել խոշոր և նշանավոր գյուղաքաղաքներից մեկը։

Գառնիի հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել է մ.թ.ա. III հազարամյակի 2-րդ կեսի վաղ բրոնզեդարյան բնակավայր: Գառնին դեռևս

Գառնի.jpg

մ.թ.ա. III հազարամյակում եղել է Հայաստանի անասնապահական-երկրագործական բնակավայրերից մեկը։ Հայտնաբերվել են նաև միջին և ուշ բրոնզեդարյան (մ.թ.ա. II հազարամյակ) դամբարաններ և հնագիտական նյութեր, ուրարտական և վաղ հայկական (մ.թ.ա. VI-IVդդ.) խեցեղեն և Արգիշտի թագավորի սեպագիր արձանագրությունը, որի մեջ Գառնին իր շրջակայքով անվանված է Գիառնիյան երկիր։ Ամրոցի առջև եղել է քաղաքատիպ բնակավայր, որի հետքերը ծածկվել են միջնադարյան և նոր ժամանակների կառույցներով։ Գյուղը հյուսիսից երիզող բլրաշարքի վրա գտնվում է միջնադարյան գերեզմանոցը՝ քանդակազարդ խաչքարերով, մակագրված տապանաքարերով։

Ամրոցի այժմյան կառույցը ստեղծվել է մ.թ.ա. III-IIդդ.: Ռազմա-ամրաշինության այս ուշագրավ համակարգը կառուցվել է եռանկյունաձև բարձր հրվանդանի վրա, որը հարավային, հարավարևմտյան և մասամբ արևելյան կողմերից շրջապատված է բնական անանցանելի ժայռերով, իսկ մնացած հատվածում տասնչորս ուղղանկյուն աշտարակների և ամրակուռ պարսպապատերի հաջորդականությամբ ստեղծվել է պաշտպանական հզոր պատնեշ: Այն հատվածներում, որտեղ հակառակորդի հարձակումը հնարավոր էր ավելի նվազ ուժերով ետ մղել, աշտարակները կառուցված են միմյանցից 25-32 մետր հեռավորությամբ, իսկ մյուս մասերում միմյանց ավելի մոտ են, դրված են 10-13,5 մետր ավելի ներս՝ ստեղծելով արհեստական աղեղ, որի մեջ ներքաշված հակառակորդի ուժերին ավելի հեշտ է եղել խոցելը։

Տաճարի բաղնիքի հատակը1.jpg

Առաջին անգամ հիշատակում է Տակիտոսը՝ «Gornea» ձևով։ Ամրոցի շինությունների հորինվածքային կենտրոնը կազմել է սյունազարդ տաճարը, որի 24 սյուները խորհրդանշել են օրվա 24 ժամերը: Տաճարից արևմուտք` հրվանդանի գրեթե եզրից, բարձրացել է պալատական շենքի խոշոր կառույցը։ Բաղնիքի շենքը բաղկացած է միևնույն ուղղությամբ միմյանց հաջորդող չորս սենյակներից: Առաջին սենյակը` շնորհիվ իր դիրքի և ներքին առավել հարուստ ձևավորման (խճանկարով հատակ, կորագիծ խորշի մեջ ստեղծված ջրավազան և այլն), եղել է բաղնիքի նախասրահ-հանդերձարանը։ Երկրորդ և երրորդ սենյակները, ունենալով հատակագծային միևնույն ձևը և չափերը, եղել են լոգարաններ, երկրորդը՝ սառը ջրի համար, երրորդը՝ գոլ։ Չորրորդ սենյակի մեծ մասը, որ անմիջապես հաջորդում է սառը և գոլ լողասենյակներին և ունի դրանց ձևն ու չափերը, եղել է տաք ջրի լողասենյակը։ Հյուսիսարևմտյան հատվածում գտնվել է ջրամբարը, հարավարևմտյան մասի հատակի տակ՝ կրակարանը` ջուր տաքացնելու համար։ Գիտական-գեղարվեստական մեծ հետաքրքրաթյուն է ներկայացնում հանդերձարանի խճանկարը, որը նախաքրիստոնեական Հայաստանի մոնումենտալ գեղանկարչության հուշարձաններից է։ Պահպանվել է բաղնիքի խճանկարով հատակը: Խճանկարի վրա պատկերված է ծով, ուր ներկայացված են տարբեր աստվածություններ, ջրահարսներ, իխտիոկենտավրներ՝ ձիու իրանով, ձկան վերջավորությամբ մարդ, ձկնորս, բազմապիսի ձկներ և այլն։ Պատկերներում կան ծովի հետ կապված զանազան արտահայտություններ («Ծովի խորք», «Ծովային անդորր» և այլն) ու աստվածների անուններ (Գլավկոս, Թետիս, Էրոս և այլն): Խճանկարի կենտրոնում պատկերված են տղամարդու ու կնոջ կիսանդրիներ, վերևի մասում գրված է՝ «ոչինչ չստանալով աշխատեցինք» արտահայտությունը։ Խճանկարը պատրաստված է 15 գույնի բնական քարերից, սյուժեն, իրականացման տեխնիկան, ոճային ու գունային առանձնահատկությունները, ինչպես և բաղնիքի շինության կառուցվածքը, հիմք են տվել ամբողջ հուշարձանը համարելու III դ. գործ։

Թեև Գառնի տաճարը նման է Հելլենիզմի դարաշրջանի հուշարձաններին, այնուամենայնիվ, այն մնում է իր ժամանակի հայկական հուշարձանների ճարտարապետության անգերազանցելի օրինակներից մեկը: Դժվար է համաձայնվել այն հետազոտություններին, որոնք այս հրաշքը վերագրում են Հռոմից եկող ճարտարապետների հմտությանը: Ամուր բազալտ օգտագործելու ավանդույթը գալիս է դեռ Ուրարտական ժամանակաշրջանից, մինչդեռ հռոմեացիները սովոր էին մարմար օգտագործել: Բացի դրանից Գառնու կառուցվածքը լի է զուտ հայկական մոտիվներով, ինչպիսիք են նուռը, խաղողը, ընկույզի ծառի տերևները և այլն: Առավել հավանական է, որ մասսոնները ընդունել են հելլենիստական մշակույթը և արտացոլել են այն իրենց սեփական ձևով: Աստիճանների հանդիսավոր վերելքը պահանջում է  դանդաղ, վեհապանծ ռիթմ. անհնար է վազել բարձր աստիճաններով, այնինչ, երբ հաշվում ենք դրանք, զարմանում ենք, որ դրանք միայն ինն են: Հին ժամանակների ճարտարապետները լավ գիտեին կառույց ներկայացնելու մեծ գաղտնիքը:

ինքնաստուգում

1.Նշե՜լ Հայաստանի Հանրապետության ամենախոշոր գետը։ս
Արաքս
2.Ո՞ր գետն է անցնում Շիրակի մարզով։
Ախպուրյան
3.Թվարկե՜լ Լոռու մարզի գետերը։
Դեբեդ,ձորագեդ,Փաբադ։
4.Նշել Հայաստանի Հանրապետության ամենամեծ գետերը։
Արաքս,Կուր։
5.Ո՞ր գետն է անցնում ՀՀ սահմանով։
Արաքս,Որոտան,Ողջի։
6.Սյունիքի մարզով ո՞ր գետն է անցնում։
Որոտան
7. Նշե՜լ Սևանա լճիչ սկիզբ առնող գետը։
Հրազդան։
8.Ո՞ր գետն է գտնվում արարատի մարզում։

Հայաստանի Հանրապետության մարզերը և քաղաքները

Մեր հանրապետության կառավարության նստավայրը մայրա­քաղաք Երևանն է: Այստեղ են կայացվում մեր երկրի համար ամե­նակարևոր որոշումները: Իսկ հիմա պատկերացնենք, թե ի՞նչ կկա­տարվեր, եթե հեռավոր կամ թեկուզ և մայրաքաղաքին մոտ գտնվող ցանկացած մեծ ու փոքր բնակավայրի առօրյա հարցերով զբաղվեին միայն Երևանում: Իրենց հուզող ցանկացած խնդրի լուծման համար մարդիկ ստիպված պետք է երկար ճանապարհ հաղթահարեին Երևան հասնելու համար: Այդպիսի անհարմարություններից խուսափելու համար Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանված Է վարչատարածքային միավորների՝ մարզերի: Դրանք 10-են«Հայաստանի Հանրապետության մարզերը և քաղաքները»

Հայաստանի Հանրապետության մարզերը և քաղաքները

Մեր հանրապետության կառավարության նստավայրը մայրա­քաղաք Երևանն է: Այստեղ են կայացվում մեր երկրի համար ամե­նակարևոր որոշումները: Իսկ հիմա պատկերացնենք, թե ի՞նչ կկա­տարվեր, եթե հեռավոր կամ թեկուզ և մայրաքաղաքին մոտ գտնվող ցանկացած մեծ ու փոքր բնակավայրի առօրյա հարցերով զբաղվեին միայն Երևանում: Իրենց հուզող ցանկացած խնդրի լուծման համար մարդիկ ստիպված պետք է երկար ճանապարհ հաղթահարեին Երևան հասնելու համար: Այդպիսի անհարմարություններից խուսափելու համար Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանված Է վարչատարածքային միավորների՝ մարզերի: Դրանք 10-են Читать «Հայաստանի Հանրապետության մարզերը և քաղաքները»далее