Էկոլոգիա 10

Հողի էրոզիա – քամու և ջրի ազդեցությամբ հողի վերին բերրի շերտը քայքայվում և տեղափոխվում է։

Անտառահատում – ծառերի կտրումը թուլացնում է հողի պաշտպանությունը, և հողը հեշտությամբ քայքայվում է։

Անպատասխանատու գյուղատնտեսություն – հողի սխալ մշակումը, շատ քիմիական նյութերի օգտագործումը նվազեցնում է հողի բերրիությունը։

Չափազանց արոտավայրերի օգտագործում – կենդանիների շատ արածելը վնասում է բուսականությունը, և հողը սկսում է քայքայվել։

Շինարարություն և արդյունաբերություն – ճանապարհների, գործարանների և շենքերի կառուցումը նույնպես կարող է վնասել և կորցնել հողը։

Հողի կորուստը համարվում է բնապահպանական կարևոր խնդիրներից մեկը։ Այն տեղի է ունենում այն ժամանակ, երբ հողի բերրի վերին շերտը վնասվում է կամ ամբողջությամբ վերանում է։ Հողի կորուստի հիմնական պատճառներից մեկը հողի էրոզիան է, որը առաջանում է քամու և ջրի ազդեցությամբ։ Ուժեղ անձրևները կամ քամիները կարող են աստիճանաբար քայքայել հողի վերին շերտը և այն տեղափոխել այլ վայրեր, ինչի հետևանքով հողը կորցնում է իր բերրիությունը։

Մեկ այլ կարևոր պատճառ է անտառահատումը։ Երբ մարդիկ կտրում են ծառերը և ոչնչացնում անտառները, հողը մնում է առանց բնական պաշտպանական շերտի։ Ծառերի արմատները սովորաբար ամրացնում են հողը և պահում այն տեղում, իսկ դրանց բացակայության դեպքում հողը ավելի հեշտ է քայքայվում և տեղափոխվում։

Հողի կորուստի պատճառ կարող է լինել նաև գյուղատնտեսության սխալ վարումը։ Երբ հողը շատ հաճախ է մշակվում կամ օգտագործվում են մեծ քանակությամբ քիմիական պարարտանյութեր և թունաքիմիկատներ, հողի կառուցվածքը վատանում է և նրա բերրիությունը նվազում է։ Բացի այդ, արոտավայրերի չափից շատ օգտագործումը նույնպես կարող է վնասել հողը։ Երբ կենդանիները շատ են արածում նույն տարածքում, բուսականությունը վերանում է, և հողը մնում է բաց՝ դառնալով ավելի խոցելի էրոզիայի համար։

Այսպիսով, հողի կորուստը առաջանում է ինչպես բնական, այնպես էլ մարդու գործունեության հետևանքով։ Այդ պատճառով շատ կարևոր է պահպանել բնությունը, ճիշտ օգտագործել հողը և վերականգնել բուսականությունը, որպեսզի կանխվի հողի հետագա կորուստը։

Թողնել մեկնաբանություն