1.Ավտոմեքենան ճանապարհի առաջին կեսն անցավ 100 կմ/ժ արագությամբ, իսկ երկրորդ կեսը` 90 կմ/ժ արագությամբ: Ամբողջ ճանապարհը մեքենան անցնում է 19 ժամում:
- Ճանապարհի առաջին կեսն անցնելու արագությունը քանի՞ տոկոսով է ավելի երկրորդ կեսն անցնելու արագությունից:
- Ճանապարհի երկրորդ կեսն անցնելիս վայրկյանում քանի՞ մետր էր անցնում մեքենան։
- Որքա՞ն է ճանապարհի երկարությունը։
- Քանի՞ կմ/ժ էր մեքենայի միջին արագությունն ամբողջ ճանապարհին:
2.Միաժամանակ շարժումը սկսելուց հետո պարզվեց, որ այն ժամանակահատվածում, երբ հեծանվորդն անցնում է 8 կմ, մոտոցիկլավարն անցնում է 20 կմ:
- Քանի՞ տոկոսով է հեծանվորդի արագությունը պակաս մոտոցիկ լավարի արագությունից:
- Քանի՞ կիլոմետր էր անցել հեծանվորդն այն պահին, երբ մոտո-ցիկլավարն անցել էր 15 կմ:
- Քանի՞ ժամում մոտոցիկլավարը կանցնի այն ճանապարհը, որը հեծանվորդը անցնում է 5 ժամում:
- Քանի՞ կիլոմետր էր անցել մոտոցիկլավարն այն պահին, երբ նա 30 կմ ավելի էր անցել հեծանվորդից։
3.Գնացքը A-ից B 600 կմ ճանապարհն ըստ չվացուցակի պետք է անցներ 10 ժամում: Շարժումն սկսելուց 4 ժամ հետո գնացքը C կայարանում հարկադրաբար 1 ժամ կանգնեց, որից հետո ավելացնելով նախատեսված արագությունը՝ժամանակին հասավ B կայարան:
- Քանի՞ կմ/ժ է գնացքի արագությունն ըստ չվացուցակի:
- Քանի՞ կմ է AC հեռավորությունը:
- Գնացքը CB ճանապարհահատվածը քանի՞ կմ/ժ արագությամբ անցավ։
- Ինչքա՞ն ժամանակ ծախսեց գնացքն AB ճանապարհի առաջին կեսն անցնելու համար։
4.Մարզիկը, որը գնում էր գյուղից դեպի կայարան, առաջին ժամում անցնելով 3 կմ, հաշվեց, որ նույն արագությամբ շարժվելու դեպքում 40 րոպե կուշանա գնացքից: Ուստի մնացած ճանապարհը նա անցավ 4 կմ/ժ արագությամբ և կայարան հասավ գնացքի մեկնելուց 45 րոպե շուտ:
- Մարզիկը քանի՞ կմ/ժ-ով ավելացրեց արագությունը:
- Արագությունն ավելացնելուց հետո մարզիկը քանի՞ րոպեում հասավ կայարան:
- Քանի՞ կմ է գյուղից մինչև կայարան հեռավորությունը:
- Քանի՞ րոպեում մարզիկն անցավ ճանապարհի առաջին կեսը:
Փետրվարի 19