

- Ուսումնասիրիր տրված նկարները։
Առաջին նկարում մարդը հայելու մեջ չի տեսնում իր դեմքը՝ արտացոլվում է կրկին մեջքը։ Դա խոսում է ինքնության անորոշության, իրականության խեղաթյուրման ու «տեսնելու» անհուսալի լինելու մասին։
Երկրորդ նկարը (պատուհանը) հիշեցնում է նրա «իրականություն vs պատկերի» թեման․ ինչ որ տեսնում ենք կարող է լինել պատրանք։
- Համացանցում գտիր՝ ով է հեղինակը, տեղեկություններ գրառիր հեղինակի մասին։
Նկարների հեղինակը Ռընե Մագրիտ է (René Magritte)՝ բելգիացի սյուռեալիստ նկարիչ։
Ապրել է 1898–1967 թթ․
Սյուռեալիզմի կարևոր ներկայացուցիչներից է։
Նրա նպատակը եղել է ցույց տալ, որ իրականությունն ու այն, ինչ մենք տեսնում ենք, միշտ նույնը չեն։
Որոշ հայտնի գործեր՝ The Son of Man, Golconda, The False Mirror։
- Էսսե գրիր այս նկարների շուրջ՝ ինչի մասին է ասում հեղինակը, ինչ զգացմունքներ կան նկարում և ինչպես են արտահայտվում դրանք (գույն, ձև, շեղումներ բնականից ու սպասելիից). ուսումնասիրիր հեղինակի մյուս գործերն էլ։
Ներկայացված երկու նկարներն էլ հիշեցնում են սյուրեալիստ նկարիչ Ռենե Մագրիթի ստեղծագործությունները, որոնցում նա մշտապես կոտրում է իրականության և երևակայության սահմանները։ Մագրիթը հայտնի է նրանով, որ սովորական առարկաները տեղադրում է անսովոր իրավիճակներում՝ ստիպելով դիտողին վերանայել իր ընկալումները։
Առաջին նկարում տղամարդը կանգնած է հայելու առաջ, բայց հայելին չի արտացոլում նրա դեմքը․ մենք կրկին տեսնում ենք միայն նրա մեջքը։ Այս շեղումն իրականությունից ստեղծում է անհանգստության և ինքնության կորուստի զգացողություն։ Գաղափարը պարզ է․ երբեմն մարդը չի տեսնում իր իսկ «ես»-ը, չի կարողանում ճանաչել իրեն, և հայելին, որը պետք է ճշմարիտ պատկեր տա, այստեղ դառնում է խաբուսիկ ու անբացատրելի։ Խավար, հանգիստ գույներն ու փակ միջավայրը ուժեղացնում են փակվածության, անորոշության մթնոլորտը։
- Քո վերաբերմունքն արտահայտիր հեղինակի այս մտածելակերպի նկատմամբ։
Ես դրական եմ վերաբերվում նրա մտածելակերպին․ նա ստիպում է մտածել, հարցեր տալ ու չվստահել առաջին հայացքին։ Նրա նկարները պարզ են, բայց խորքային՝ միշտ մտածելու տեղ են թողնում