ԾԵՐ ՈՄՆ ԵՒ ՄԱՀ
Ի միում աւուրց ծեր ոմն հատեալ փայտ յանտառէ եւ բարձեալ յուս իւր բերէր ի տուն. այլ պարտասեալ զօանապարհայն` հարկեցավ դնե յերկիր զբեռն իւր եւ սկսայ յօգնութիւն կարդալ զՄահ: Եւ ահա հանդիման եկն եւ երեւեցավ Մահ եւ եհարց ցնա` եթէ առ ի՞նչ կոչէր զնա: Յայնժամ զահի հարեալ` պատասխանի ետ նմա ծերն եւ ասէ.
— Զի տացես յուս զբեռն իմ:
Մի օր մի ծերունի անտառից փայտ էր կտրել և դրել էր իր ուսին՝ տուն տանելու համար։ Ճանապարհին նա շատ հոգնեց, դրեց բեռը գետնին և սկսեց կանչել Մահին, որ գա։
Եվ ահա Մահը հայտնվեց ու հարցրեց նրան․
— Ինչո՞ւ ես ինձ կանչում։
Ծերունին վախեցավ և ասաց․
— Որ օգնես ինձ բեռս նորից ուսիս դնել։




