9-րդ դարի երկրորդ կեսին Հայաստանի անկախության վերականգնման համար կային նպաստավոր պայմաններ։ Արաբական խալիֆայությունը թուլացել էր, իսկ Բյուզանդիան ամեն կերպ խրախուսում էր Հայաստանի առանձնանալու քայլերը։ Անկախության վերականգնման հարցում համաձայն էին հայկական բոլոր խավերը։ 869 թ. հայոց կաթողիկոս Զաքարիա Ձագեցու նախաձեռնությամբ հրավիրվեց հայ իշխանների ժողով, որտեղ որոշվեց Աշոտ Բագրատունուն հռչակել արքա և այդ նպատակով դիմել խալիֆայությանը։ Սակայն չստացվեց։ 876 թ. բյուզանդական կայսր Վասիլ 1-նը, որը ծագումով հայ Արշակունիների տոհմից էր պատվիրակություն է ուղարկում Աշոտ Բագրատունու մոտ՝ որպես թագակիր ասպետի և թագ խնդրում նրանից։ Դրանով Բագրատունիների հեղինակության բարձրացմանում էր։ Աշոտ Բագրատունին բացահայտում է արաբ ոստիկանի ծրագրած դավադրությունն ու նրան ձիու փոխարեն ջորի են նստեցնում և վտարում Հայաստանից, իսկ Խալիֆայությունը ամեն կերպ ցանկանում է թաքցնել իր մեղավորությունը։ 885 թ. Խալիֆը ստիպված թագ է ուղարկում Աշոտ Բագրատունուն և նրան ճանաչում հայոց թագավոր։ Աշոտին թագ և արքայական ընծաներ է ուղարկում նաև կայսր Վասիլ 1- ինը։ 885 թ. Բագարանում մեծ հանդիսավորությամբ կաթողիկոս Գևորգ Գառնեցու կողմից Աշոտ Բագրատունին օծվում է հայոց թագավոր Աշոտ 1-ին անունով (885-890թթ.)։ Աշոտ 1-նը մինչև թագավոր օծվելը եղել է թագավորի ու ղեկավարի դերում, քանի որ ինքն էր հարկերը հավաքում, պետությունով զբաղվում։ Իրականում նա թագավոր է եղել 5 տարի, սակայն դե ֆակտո 35 տարի է ղեկավարել՝ թագավորական տարիներն նույնպես հաշված