Ֆիզիկա 9

Հարցեր և առաջադրանքներ

1. Ինչպիսի՞ն են ատոմների և միջուկների բնութագրական չափերը:

2. Ի՞նչ կառուցվածք ունի միջուկը:

3. Նշեք պրոտոնի և նեյտրոնի բնութագրերը:

4. Որքա՞ն է միջուկում պրոտոնների թիվը:

5. Ո՞ր մեծությունն են անվանում միջուկի զանգվածային թիվ:

6. Որքա՞ն է միջուկում նեյտրոնների թիվը:

7. Ի՞նչ է 1 զա մ-ը:

8. Օգտվելով Մենդելեևի քիմիական տարրերի աղյուսակից՝ որոշեք ոսկու ատոմի զանգ վածը՝ կիլոգրամով:

9. Ի՞նչ է իզոտոպը: Ջրածնի ի՞նչ իզոտոպներ գիտեր:

10. Ինչու՞ պրոտոնների միջև գործող վանողության ուժերը չեն կարող քանդել միջուկը:

11. Ինչպե՞ս են հարաբերակցում նույն հեռավորությամբ երկու պրոտոնների միջև գործող կուլոնյան և միջուկային ուժերը:

12 Ինչպե՞ս են հարաբերակցում երկու պրոտոնի և երկու նեյտրոնի միջուկային փոխազդեցության ուժերը: Իսկ նեյտրոնի և պրոտոնի միջև գործող ուժե՞րը:

Պատասխաններ

Թողնել մեկնաբանություն