1941թ. հունիսի 22-ին Գերմանիան հարձակվեց ԽՍՀՄ-ի վրա։ Սկսվեց խորհրդային ժողովուրդների Հայրենական մեծ պատերազմը։ Գերմանիայի հարձակումը տեղի ունեցավ առանց հայտարարության, բայց ոչ հանկարծակի, քանի որ ԽՍՀՄ-ն իմացվել էր հնարավոր հարձակման մասին։ Պետք է նշվի Ի.Ստալինն էր գլխավորում խորհրդային պետությունը երկրի ծանր ու պատասխանատու ժամանակաշրջանում։
Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 600 հազար հայ, որոնցից 300 հազարը եղել է Խորհրդային Հայաստանից, իսկ մնացած 200 հազարը` Խորհրդային Միության այլ հանրապետություններից: 200 հազար հայ ընկել է ռազմի դաշտում: Շուրջ 70 հազար հայ պարգևատրվել է մարտական շքանշաններով ու մեդալներով: Խորհրդային Միության հերոսի բարձր կոչմանն է արժանացել 103 հայ: 27 հայ զինվորական դարձել է փառքի շքանշանի լրիվ ասպետ: Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմին տվել է նաև 64 գեներալ, 5 մարշալ: 5 մարշալները՝ Հովհաննես Բաղրամյան, Համազասպ Բաբաջանյան, Արմենակ Խանփերյանց,Արմենակ Խանփերյանց/Սերգեյ Խուդյակով/, Հովհաննես Իսակով։