Հայաստանի Հանրապետության առաջին պետությունը 1920 թվականին դարձավ խորհրդային։ 1921 թվականի Մոսկվայի և Կարսի պայմանագրերով Խորհրդային Հայաստանը զրկվեց Կարսից և Նախիջևանից։ 1921 թվականի ամռանը Խորհրդային Հայաստանի իշխանությունն ամողջությամբ տարածվեց Զանգեզուրի գավառի վրա։ 1921-1922թթ Զանգեզուրում շատ էին վիճելի տեղամասերը, որոնց շուրջ Խորհրդային Հայաստանն ու Ադրբեջանը այդպես էլ համաձայնության չեկան։ 1922թ վերջերին Խորհրդային Հայաստանի տարածքը կազմում էր մոտ 32 հազար քառակուսի կիլոմետրի սահմաններում։ 1922-ի դեկտեմբերի 30-ին երեք հանրապետությունները՝ Հայստանը, Վրաստանը և Ադրբեջանը միավորվեցին մեկ մաս կազմեցին՝Անդրկովկասյան պետություններ, որից հետո շատ տարածքներ փոխանմակվում էին Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչև 1930 թվականներ։
Մոսկվայի և Կարսի պայմանագրերով սահմանվում էին նոր ձևավորվող Թուրքիայի Հանրապետության և Խորհրդային Միության սահմանները, որ ԽՍՀՄ փլուզումից հետո պիտի դառնային Հայաստանի և Թուրքիայի միջպետական սահմանը:
Կարսի պայմանագրով չեղյալ էին համարվում նախկինում կնքված բոլոր պայմանագրերը (բացառությամբ Մոսկվայի պայմանագրի), այդ թվում՝ Հայաստանի համար խիստ անբարենպաստ պայմաններով կնքված Ալեքսանդրապոլի դաշնագիրը (1920թ. դեկտեմբեր), որով Հայաստանը տարածքային մեծ կորուստներ է կրել, և միջազգայնորեն ճանաչված Սևրի դաշնագիրը (1920թ. օգոստոսի 10), որով Հայաստանի տարածքը պիտի կազմեր մոտ 160 հազար քառ/կմ: Մոսկվայի պայմանագիրը տորագրվել է 16 մարտի, 1921թ Մոսկվայում Խորհրդային Ռուսաստանի և Թուրքիայի միջև։
Պայմանագիրը ուներ 16 հողված և 3 հավելված:
Կարսի պայմանագիրը տորագրվել է 13 հոկտեմբերի, 1921 թ Կարսում Ադրբեջանական, Հայկական և Վրացական ԽՍՀ-ների և Թուրքիայի միջև։ Կարսի պայմանագրով վերահաստատեց 1921-ի Մոսկվայի պայմանագրի կոպտորեն ոտնահարումը Հայաստանի շահերի: