Վաչե թագավորը ուներ մի որդի` անունը Վաչագան։ Վաչագանի ծնողները ուզում էին Վաչագանին ամուսնացնել հարուստի աղջկա հետ, բայց Վաչագանը չէր ուզում ամուսնանալ այնպիսի աղջկա հետ ում, որ չէր սիրում։ Վաչագանը, հոգնելով ծնողների խոսքերից, սկսում է որսով զբաղվել իր հավատարիմ ծառայի` Վաղինակի և իր շան լակոտի հետ, որը շատ փոքր էր, բայց արդեն մի հսկա շան նման էր։ Այդպես Վաչագանը նաև տեղեկություն է ստանում իր քաղաքից։ Մի անգամ նրանք երկուսով հոգնած կանգ են առնում Հացիկ գյուղի աղբյուրի մոտ, որտեղից գյուղի աղջիկները ջուր էին տանում իրենց գյուղ։ Վաչագանի լեզուն չորացել էր, նա աղջիկիներից ջուր է խնդրում։ Մի աղջիկ լցնում է իր սափորը և ուզում էր ջուրը տալ տղաներին, բայց մի ուրիշ աղջիկ վերցնում է նրա սափորը և դատարկում։ Հետո այդ աղջիկը լցնում է իր սափորը, նորից դատարկում. այդպես մի քանի անգամ։ Վաչագանը հարցնում է աղջկան, թե ինչո՞ւ էր ինքը սափորը լցնում և հետո դատարկում, աղջիկը պատասխանում է, որ նրանք շատ հոգնած և քրտնած էին, և եթե խմեին այդքան սառը ջուր, կհիվանդանային։ Վաչագանին դուր է գալիս այդ իմաստուն աղջկը և հետաքրքրվում է նրանով։ Վաչագանը պարզում է, որ նրա անունը Անահիտ է, նա նախրչու աղջիկ է, գորգագործ է և շատ իմաստուն։ Վաչագանը այնքան է սիրում Անահիտին, որ հայտարարում է` նա Անահիտից բացի ոչ մի աղջկա հետ չի ամուսնանա։ Թագավորն ու թագուհին տեսնում են, որ իրենց տղան իր ասածից հետ չի կանգնում, իշխաններ է ուղարկում Անահիտի ձեռքը խնդրելու, բայց Անահիտը իշխաններին ասում է, որ տղան իրեն շատ է դուր եկել, բայց արդյոք նա արհեստ գիտի, իշխանները ասում են, որ նա թագավոր է, և նրան արհեստը պետք չի գա։ Անահիտը ասում է, որ եթե տղան արհեստ չսովորի, նա չի ամուսնանա Վաչագանի հետ։ Վաչագանը մի դիպակագործ է վարձում և դիպակ գործել է սովորում, հետո մի դիպակ է գործում ուղարկում Անահիտին։ Անահիտը համաձայնվում է և ամուսնանում Վաչագանի հետ։ Մի քանի տարի հետո Վաչագանի ծնողները մահանում են, իսկ Վաչագանը թագավոր է դառնում։ Վաղինակն անհետացած է լինում, և Անահիտը Վաչագանին ուղարկում է նրան փնտրելու։ Վաչագանը ճանապարհ է ընկնում։ Հետ վերադառնալիս, Պերոժ քաղաքում նա փորձանքի մեջ է ընկնում ու բանտարկվում։ Վաչագանին տանում են սպանդանոց, որտեղ անարհեստ մարդկանց սպանում էին և եփում, հետո լինում է մի սրահում, որտեղ մարդիկ նստած արհեստով են զբաղվում։ Վաչագանը ևս սկսում է աշխատել։ Նա մի դիպակ է պատրասում, որտեղ թալիսմաններով Անահիտին հայտնում է իր տեղը և պատվիրում է մշակներին դիպակը վաճառել թագուհուն։ Ագահ մշակը այդ դիպակը տանում է Անահիտի մոտ Անահիտը ուշադիր զննում է դիպակը և հրամայում, որ բռնեն մշակին, հետո զորք է հավաքում և գնում Պերոժ քաղաք։ Զորքը կոտրում է դարպասի դռները, և այնտեղից դուրս են գալիս հոգնած ու սոված մարդիկ։ Անահիտը գտնում է նաև Վաչագանին ու Վաղինակին։
Վերլուծություն
Վերլուծություն
📚 Թեմաներ
- Սեր և անձնական ընտրություն
Վաչագանի և Անահիտի պատմությունը շեշտում է, որ իսկական սերը չի կարող հիմնված լինել հարստության կամ ծնողների կամքի վրա։ Սերը գալիս է ճանաչման, հարգանքի ու ընդհանուր արժեքների վրա։ - Արհեստի և աշխատասիրության արժեքը
Պատմության կենտրոնում կարևոր գաղափար է՝ արհեստի տիրապետումը որպես ինքնուրույնության, արժանապատվության և կարողության խորհրդանիշ։ Անահիտը չի համաձայնվում ամուսնանալ մի մարդու հետ, ով կյանքում իրական հմտություն չունի։ - Կնոջ իմաստությունն ու ուժը
Անահիտը ներկայացվում է ոչ միայն գեղեցիկ, այլև խելացի, հզոր և անկախ։ Նա կարողանում է իրավիճակ վերահսկել, անգամ թագուհի դառնալ ու փրկել Վաչագանին։
👤 Կերպարների վերլուծություն
- Վաչագան
Վաչագանը սկզբում թագավորի որդի է, ով իր կամքով չի ուզում ամուսնանալ։ Նրա զարգացումը պատմության ընթացքում կարևոր է. նա անցնում է անձնական աճ՝ սովորում է աշխատել, պատասխանատվություն վերցնել և դառնում իմաստուն թագավոր։ - Անահիտ
Անահիտը ներկայացվում է որպես իդեալական կին՝ խելացի, ուշադիր, արժանապատիվ և պահանջկոտ ճիշտ բաների նկատմամբ։ Նա պատմության իրական հերոսուհին է, ով գործում է վճռական և խորամիտ։ - Վաղինակ
Հավատարիմ ծառա է, որի կորստով սկսվում է Վաչագանի արկածը։ Նրա հայտնվելը վերջում ընդգծում է ընկերության կարևորությունը։