Արատեսի մասին

«Ես գնացի Արատես 24-26։ Մենք շարժվեցինք ժամը 9:30-ին, հասանք ժամը 14:30։ Մենք գնացել ենք ընկեր Վահրամի և ընկեր Գոհարի հետ։ Առաջին օրը շատ լավ անցավ։ Մենք կրակեցինք և սովորեցինք շարք կանգնել։ Թիմերի բաժանվեցինք՝ առաջին և երկրորդ։ Ես առաջին խմբից էի և սովորեցինք, որ պետք է պատասխանել (ճիշտ այդպես) բառակապակցությամբ։ Այդ օրը 90 հատ ժիմ արեցի, նաև կրակելուց ստացա 13 բալ։ Մեր խումբը կրեց, և նաև ասեմ, որ մյուս խումբը պարտվեց։ Պետք էր տարածքը մաքրել տերևներից, բայց մենք գնացինք և օգնեցինք պարտվող խմբին, որպեսզի ավելի շուտ վերջացնեն։ Մենք շարվեցինք ժամը 00:00-ի համար՝ գիշերը, որպեսզի նշենք իմ ընկերոջ ծնունդը։ Շատ լավ անցավ։ Նշելուց հետո մենք շարք կանգնեցինք։ Մեզ տվեցին ռեզինից զենքեր, և ռազմավարական դիրքեր ընդունեցինք, որպեսզի պաշտպանենք մեր դիրքերը:Եկավ 2-րդ օրը, մենք արդնացանք ժամը 8:30-ին և պետք էր շարք կանգնել ժամը 9:00-ին։ Մենք գնացինք մարզվելու, և երբ եկանք՝ նախաճաշ պատրաստեցին։ Շատ համեղ էր։ Պատրաստում էր ընկեր Գոհարը։ Ես շատ հավանեցի նրա պատրաստած ուտելիքները։ Մենք նախաճաշեցինք, և շարվեցինք։ Սկսեցինք կրակել։ Այդ օրը կրակեցի 19 բալ։ Կրկին, ով պարտվում էր, նա իջնում էր ձոր և փայտ էր բերում։ Մեր թիմը կրեց, բայց ես իջա և օգնեցի։ Այդ օրը մենք խորոված արեցինք։ Շատ համեղ էր։ Մասնավորապես, ինձ դուր եկավ ընկեր Վահրամի և ընկեր Խաչիկի պատրաստած խորովածը։ Մենք պետք էր նույն կերպ հերթապահություն անեինք, ինչպես առաջին օրը, բայց սենյակում։ Հերթապահության իմաստն այն էր, որ ամեն երկու ժամը մեկ՝ մենք հերթապահներով փոխվում էինք և հետևում էինք վառարանի: 3-րդ օրը մենք արթնացանք ժամը 8:30-ին և շարվեցինք ժամը 9:00-ին։ Մենք գնացինք նախավարժանքի, արեցինք նախաճաշ և կրակեցինք։ Ես այդ օրը կրակեցի 21 բալ։ Մեր թիմը պարտվեց։ Ով պարտվում էր, նա ավտոբուսի հետևից մոտ 200 մետր քայլում էր, բայց մենք բոլորս՝ մեկը մյուսին օգնելով, քայլեցինք։ Ես հասկացա Արատեսում, որ պետք է լինել միասին, պետք է հրամատարի հետ ճիշտ խոսել։ Մենք շարժվեցինք ժամը 14:30-ին և հասանք ժամը 18:30-ին։Ես այսպիսի Արատես դեռ չեմ ունեցել: