Լուցկիներով աղջիկը( վերլուծություն )

Այս պատմությունը սկսվում է շատ տխուր և ավարտվում ավելի տխուր :Սկսվում է այն նկարագրությամբ,որ շատ ցուրտ է լինում,քան նախորդ տարի,բոլորը պատրաստվում են Նոր Տարվան,իսկ մի գեղեցիկ աղջնակ ոտաբոբիկ թափառում էր ցուրտ փողոցներով`փորձելով վաճառել լուցկիներ,քանի որ նա ուներ դաժան հայր:Նա ոչ մի տուփ չէր վաճառել,և տուն չէր կարող գնալ,քանի որ իր դաժան հայրը կծեծեր իրեն:Եվ նա մի պատի տակ կուչ եկավ ոտքերը փորձեց տաքացնել`կպցնելով իր մարմնին,բայց ավելի սառեց,քանի որ իր ոտքերը այնքան սառն էին:Աղջիկը սոված էր,մրսում էր,բայց վախենում էր վառել գոնե մեկ հատ լուցկի,բայց նա այնքան էր մրսում ,որ վառեց և…և տեսավ գեղեցիկ սեղան,վրան սագը,լուցկին հանգավ նա մեկ ուրիշը վառեց և տեսավ գեղեցիկ տոնածառ,այս մի լուցկին էլ հանգավ և աղջնակը նորից վառեց ,տեսավ իր սիրելի տատիկին,ով իրեն շատ էր սիրում,տեսավ երկնքից աստղ է ընկնում և հիշեց իր տատիկի խոսքերը,որ նա ասում էր մահացած մարդու հոգին է գնում Աստծու մոտ,նա նորից վառեց արդեն մի փունջ լուցկի `խնդրելով  իր տատիկին,որ իրեն գրկի և իր հետ տանի:Հաջորդ օրը այդ շիկահեր գեղեցիկ աղջկան գտան մահացած ցրտից և սովից,նա երևի իր տատիկի մոտ էր`տաք և պաշտպանված: