Սիզիփոս պատմվածք

Աստվածները դատապարտել էին Սիզիփոսին` լեռան գագաթը բարձրացնել մի ժայռ, որը ամեն անգամ սեփական ծանրությունից գլորվում էր ետ։ Աստվածները որոշակի տրամաբանությամբ մտածել էին, որ ավելի ծանր անարգանք չի կարող լինել, քան անօգուտ և անիմաստ աշխատանքը։

Եթե Հոմերոսին հավատանք, Սիզիփոսը եղել է ամենախելացի ու ճարպիկ մահկանացուներից մեկը։ Իսկ ըստ մի այլ ավանդության, նա ապրել է գողությամբ։

Իմ կարծիքով այս տեսակետների մեջ հակասության չկա։ Պարզապես նրանցից ամեն մեկը ձգտում է յուրովի բացատրել, թե ինչու Սիզիփոսը դարձավ դժոխքի ամենադժբախտ սպասարկուն։ Նախ այդ նույն կարծիքները Սիզիփոսին համարյա աստվածացնում են։ Իբր նա գիտեր երկնքի գաղտնիքները։ Երբ Զևսը առևանգեց Ասոպոսի աղջկան` Էգինեին, դստեր անհետացումից ցնցված հայրը Սիզիփոսի մոտ փութաց վիշտը կիսելու։ Սիզիփոսը, որ նախօրոք գիտեր այդ դեպքի մասին, Ասոպոսին խոստացավ ասել աղջկա տեղը, այն պայմանով, որ նա ջուր տա Կորնթոսի տաճարին։ Սիզիփոսը ջուրը նախընտրեց երկնային շանթերից, որի համար, հասկանալի է, ծաղրուծանակի ենթարկվեց դժոխքում։ Հոմերոսը մեզ պատմում է նան, որ մի անգամ Սիզիփոսը գերել էր մահը և շդթայել։ Հադեսը չկարողանալով հանդարժել իր իշխանության դատարկությունն ու անապատային լռությունը, խնդրել էր պատերազմի աստծուն օգնել իրեն։ Վերջինս դժվարությամբ մահը խլել էր Սիգիփոսի ձեոքերից։

Պատմում են նաև, որ երբ Սիզիփոսը ծեր էր ու մահամերձ, անխոհեմաբար ուզեց ստուգել կնոջ սերը։ Նա կնոջը հանձնարարեց` մահվանից հետո իր մարմինը շպրտել փողոց և թաղման ոչ մի ծես չկատարել: Հանդերձյալ կյանքում Սիզիփոսին բաժին ընկավ դժոխքը։ Եվ այնտեղ՝ կատաղած կնոջ կույր հնազանդությունից, որը ոտնահարել էր ամեն մարդկային զգացմունք, նա Հադեսից երկիր վերադառնալու թույլտվության խնդրեց, որպեսզի պարսավի կնոջը։

Սակայն, երբ նա նորից հայտնվեց այս աշխարհում, վայելեց ջուրն ու արևը, քարերի տաքությանն ու ծովը, չուզեց հավիտենական խավարի գիրկը վերադառնալ: Ոչ բազմաթիվ կանչերը, ոչ էլ նախազգուշացումներն ու սպառնալիքները. ոչինչ չօգնեց։ Երկար տարիներ նա ինքնամոռաց ապրում էր ծովափին, վայելելով ալիքների պոռթկումն ու հողի ժպիտը։ Աստվածները ստիպված էին գողանալ նրան։ Հերմեսը անհնազանդ Սիզիփոսին գտավ հովտում և զրկելով նրան վայելքներից, բռնի մտցրեց դժոխք: Այստեղ նրան սպասում էր ծանր քարը։

Հասկանալի է արդեն, որ Սիզիփոսը աբսուրդ հերոս է։ Այդ են հաստատում նրա թե՛ զվարճությունները, թե՛ տառապանքները։ Աստվածներին արհամարհելու, մահվան նկատմամբ ունեցած ատելության և կյանքի կրքոտ սիրո համար նա արժանացավ մի պատժի, որը նրան հավիտյանս զրկել է որևէ գործ ավարտելու հաճույքից։ Ահա թե որքան թանկ նստեցին նրա վրա այս աշխարհի վայելքները։ Մեզ ոչինչ չի հասել այն մասին, թե Սիզիփոսը դժոխքում ինչ էր անում։ Առասպելները ստեղծված են, որպեսզի մենք երևակայությամբ կարողանանք լրացնել նրանց։ Տվյալ դեպքում կարելի է պատկերացնել մի ճկված մարմին, որը ուժերի վերջին լարումով ձգտում է հողից կտրել հսկա ժայռաբեկորը և բարձրացնել այն բյուրն ի վեր, որով արդեն հարյուր անգամ բարձրացել է։ Դժվար չէ պատկերացնել Սիզիփոսի կծկված դեմքը, ցեխոտված այտը, ամբողջ ծանրությունն իր վրա պահող ուսը, քարը արգելակող ոտքն ու ձեռքերը, որոնք մարդկային ինքնավստահությամբ քարը ուզում են շարժել տեղից։ Այս երկար տառապանքը, որը կարելի է չափել միայն աներկինք տիեզերքով և անժամանակ ժամանակով, ի վերջո, պսակվում է հաջողությամբ. Սիզիփոսը մի պահ կանգ է առնում և տեսնում, թե ինչպես է քարը մի ակնթարթում հովիտ գլորվամ, որտեղից նորից պետք է վեր բարձրացնել։ Նա իջնում է հովիտ։

Ահա այստեղ, վերադարձի ճանապարհին է, որ Սիզիփոսը հետաքրքրում է ինձ։ Այն դեմքը, որը ամեն վայրկյան քսվում էր քարին, արդեն ինքն էլ է քարացել։ Ես տեսնում եմ, թե ինչպես է նա ծանր, բայց հավասար քայլերով մոտենում իր տառապանքին, որից փրկության չունի:

Այս ճամփան, որը կարծես շունչ քաշելու համար է ստեղծված, որը ամեն անգամ կրկնվում է, ինչպես Սիզիփոսի տառապանքը, իրականում ինքնագիտակցության ուղի է։ Այն բոլոր պահերին, երբ Սիզիփոսը թողնում է գագաթը և աստիճանաբար իջնում աստվածների աշխարհը, վեր է բարձրանում իր ճակատագրից։ Նա դառնամ է ավելի ուժեղ, քան իր ժայռը։ Եթե այս առասպելը ողբերգական է, ապա միայն այն պատճառով, որ նրա հերոսը օժտված է մտածելու կարողությամբ։ Իսկապես, քանի՞ կոպեկ կարժենար նրա տառապանքը, եթե հաջողության հույսը ամեն վայրկյան ոգևորեր նրան։ Ժամանակակից ֆրանսիացի բանվորը ողջ կյանքում կատարում է միևնույն հոգնեցուցիչ աշխատանքը, և այս ճակատագիրը պակաս աբսուրդ չէ։ Բայց այն ողբերգական է դաոնում միայն այն եզակի օրերին, երբ մենք մտածում ենք այդ մասին։ Սիզիփոսը` աստվածների բանվորը, չնայած ըմբոստ է և անզոր, հասկանում է իր ճակատագրի էությունը։ Այդ մասին է նա մտածում հովիտ իջնելիս։ Լավատեսությունը, որին ամեն րոպե ձգտում է իր տառապանքը, փշրվում է հաղթանակի ձեռքերով։ Սիզիփոսի ճակատագիրը այնպիսին է, որ կարելի է միայն արհամարհել։

Սակայն հովիտ իջնելիս Սիզիփոսը կարող է ոչ միայն տխրել, այլ մինչև անգամ ուրախանալ: Այս բաոը չափազանցության չէ։ Ես նորից պատկերացնում եմ դեպի իր ժայռը վերադարձող Սիզիփոսին և այն վիշտը, որ ապրում էր նա սկզբում։ Բայց երբ երկնային հիշողությունները աստիճանաբար զարթնում են, երբ երջանկության կարիքը դառնում է անխասափելի, թախիծն անգամ չքանում է մարդու հոգուց։ Դա արդեն քարի հաղթանակն է, դա հենց ինքը` քարն է։ Խոր հուսահատությունը շատ ծանր է ապրել: Այդպիսի պահերը մեզ համար դառնում են Բեթանիայի գիշերներ։ Բայց ծանր է նաև հաշտվել ճնշող ճշմարտության հետ։ Այդպես Էդիպը հաշտվեց իր ճակատագրի հետ, որովհետև չգիտեր, թե իրեն ինչ է սպասում։ Ողբերգությունը սկսվեց այն պահից, երբ նա հասկացավ իր ճակատագրի էությունը։ Բայց նույն պահին, չնայած նա կույր էր ու հուսահատ, գտավ իրեն աշխարհին կապող կապ, որը մի դեռատի աղջկա ճերմակ ձեռք էր։ Այդ ժամանակ նրա ուղեղում ծնվեց այս անչափ խոր նախադասությունը.

— Չնայած այսչափ փորձություններին, իմ առաջացած տարիքն ու հոգաս մեծությունը ինձ բերում են այն եզրակացության, որ աշխարհում ամեն բան լավ է։

Սոֆոկլեսի Էդիպը, ինչպես նաև Դոստոևսկու Կիրիլովը այսպիսով ձևակերպում են աբսուրդ հաղթանակի բանաձևը։ Անտիկ խելքը հասնում է ժամանակակից հերոսականությանը:

Հնարավոր չէ հասկանալ աբսուրդը առանց երջանկության խոր ընկալման։ Թող սա ձեզ տարօրինակ չթվա, որովհետև աշխարհը մեկ է։ Երջանկությունը և աբսուրդը նույն հողի զավակներն են։ Նրանք անբաժանելի են իրարից։ Սխալ կլիներ, իհարկե, կարծել, որ աբսուրդի բացահայտումը անպայման երջանկացնում է մարդուն։ Հաճախ հենց երջանկությունն է առաջացնում աբսուրդի զգացողությանը։

— Ես կարծում եմ, որ աշխարհում ամեն բան լավ է, – իմաստուն ձևով նկատում է Էդիպը։

Նրա այս բառերը տարածվում են մարդու դաժան և սահմանափակ տիեզերքի վրա։ Նրանք մեզ սովորեցնում են, որ ամեն ինչ չէ, որ սպառված է։ Նրանք վռնդում են այս աշխարհից Աստծուն, որը իր հետ բերեց է անբավարարվածաթյան և անօգուտ վշտի ինչ-որ զգացմունք։ Նրանք ճակատագիրը դարձնում են մարդկային գործ, որը պիտի կանոնավորեն իրենք մարդիկ։

Ահա սա է Սիզիփոսի ամբողջ երջանկությունը։ Իր ճակատագիրը իրեն է պատկանում։ Իր գործը իր ժայռն է։ Իսկ աբսուրդ մարդը, երբ հրճվում է իր տառապանքով, բոլոր կուռքերը անզորությունից լռում են։ Հանկարծակի ստեղծված այս լռության մեջ սկսում են հնչել հարազատորեն մեղմ, հեքիաթային ձայներ։ Դրանք երկրի ձայներն են։ Անմեղ և գաղտնի կանչերը, ծանոթ դեմքերի հրավերները խիստ անհրաժեշտ են և ապահովում են մարդու հաղթանակը։ Առանց ստվերի արև չկա, և աշխարհում գոյության ունի գիշեր։ Դրա համար, երբ աբսուրդ մարդը հաշտվում է իրականության հետ, լցվում է անսպառ եռանդով։ Նա ունի միայն մի գերագույն ճակատագիր, որին հավատարիմ է, բայց որին արհամարհում է։ Մնացած բոյոր դեպքերում ինքն է իր տերը։ Այն անբացատրելի պահերին, երբ մարդը շրջվում է դեպի իր ապրած կյանքը, Սիզիփոսը ժայռին մոտենալով, հրճվում է այն անկապ գործողությունների հաջորդականությամբ, որը դառնում է իր ճակատագիրը, որ ինքն է ստեղծել, միավորել հիշողության հայացքի տակ և վավերացրել իր մահով։ Այսպիսով խիստ մարդկային համոզվածությամբ, այն կույրի նման, որը ուզում է տեսնել, բայց գիտի, որ գիշերը վերջ չունի, Սիզիփոսը միշտ քայլում է։ Նրա ժայռը գլորվում է դեռ։ Ես թողնում եմ Սիզիփոսին լեռան ստորոտում։ Ամեն մարդ էլ, ի վերջո, իր բեռը գտնում է։ Բայց Սիզիփոսը մեզ սովորեցնում է գերագույն հավատարմություն, որը ժխտում է աստվածները ու ժայռեր է բարձրացնում։ Նա էլ է կարծում, որ ամեն բան լավ է։ Այս տիեզերքը, որ տեր չունի, նրա համար ոչ դատարկ է, ոչ ունայն։ Իր ժայռի ամեն մի մասնիկը, լեռան ժայթքումը հավիտենական խավարի մեջ, նրա համար մի ամբողջ աշխարհ է։ Գագաթները նվաճելու պայքարը ինքնըստինքյան բավական է մարդու էությունը լցնելու համար։ Ուրեմն, Սիզիփոսին պետք է պատկերացնել երջանիկ։

Գործնական աշխատանք 9


Գործնական աշխատանք
1․տրված բառաշարքում ընդգծել բայերը
արևագալ,թնդալ,սխակ,կանպազգալ,բղավել,ցախավել,հողմարգել,համակարգել,կարդալիս,հանդես,քանդես,վազմել,շվառշել,թեղամաս,պրկես,կրկես,ալեհեր,կորանք

թնդալ
բղավել
կարդալիս
համակարգել

Արևագալ-

Թնդան

Սխալ

Կանխազգալ

Բղավել

Ցախավել

Համակարգել

Կարդալիս

Հանդես

Քանդես

Բազմեն

Շխարշեն

Տեղամաս

Պրկես

Կրկես

Ալեհեր

Կորանք

Լուցկիներով աղջիկը( վերլուծություն )

Այս պատմությունը սկսվում է շատ տխուր և ավարտվում ավելի տխուր :Սկսվում է այն նկարագրությամբ,որ շատ ցուրտ է լինում,քան նախորդ տարի,բոլորը պատրաստվում են Նոր Տարվան,իսկ մի գեղեցիկ աղջնակ ոտաբոբիկ թափառում էր ցուրտ փողոցներով`փորձելով վաճառել լուցկիներ,քանի որ նա ուներ դաժան հայր:Նա ոչ մի տուփ չէր վաճառել,և տուն չէր կարող գնալ,քանի որ իր դաժան հայրը կծեծեր իրեն:Եվ նա մի պատի տակ կուչ եկավ ոտքերը փորձեց տաքացնել`կպցնելով իր մարմնին,բայց ավելի սառեց,քանի որ իր ոտքերը այնքան սառն էին:Աղջիկը սոված էր,մրսում էր,բայց վախենում էր վառել գոնե մեկ հատ լուցկի,բայց նա այնքան էր մրսում ,որ վառեց և…և տեսավ գեղեցիկ սեղան,վրան սագը,լուցկին հանգավ նա մեկ ուրիշը վառեց և տեսավ գեղեցիկ տոնածառ,այս մի լուցկին էլ հանգավ և աղջնակը նորից վառեց ,տեսավ իր սիրելի տատիկին,ով իրեն շատ էր սիրում,տեսավ երկնքից աստղ է ընկնում և հիշեց իր տատիկի խոսքերը,որ նա ասում էր մահացած մարդու հոգին է գնում Աստծու մոտ,նա նորից վառեց արդեն մի փունջ լուցկի `խնդրելով  իր տատիկին,որ իրեն գրկի և իր հետ տանի:Հաջորդ օրը այդ շիկահեր գեղեցիկ աղջկան գտան մահացած ցրտից և սովից,նա երևի իր տատիկի մոտ էր`տաք և պաշտպանված:

Էդվարդսի սինդրոմը կենսաբանություն 9

Էդվարդսի սինդրոմը (Edwards syndrome) կամ 18-րդ քրոմոսոմայի տրիսոմիան է, որը զարգանում է այն դեպքում, երբ մարդու 18-րդ քրոմոսոման ունի ավելացված մեկ պատճեն՝ ընդհանուր կազմում ունենալով երեք՝ ոչ երկու, քրոմոսոմաներ։ Այս խանգարումը, որպես կանոն, առաջացնում է լուրջ զարգացումային խնդիրներ և շտապ գործողություն պահանջող վիճակներ։

Այս սինդրոմի հիմնական առանձնահատկությունները ներառում են՝

  1. Ֆիզիկական և մտավոր զարգացման խնդիրներ՝ այս երեխաները հաճախ ունենում են որոշակի մանրէաբառարաններ, և նրանց համար դժվար է հասնել հասակակիցների մակարդակին։
  2. Հանրային զարգացման խնդիրներ՝ սովորաբար այս երեխաները ունեն դանդաղ աճ և կարող են ունենալ մասնակի կամ լրիվ կարգավիճակներ՝ կապված ոչ լիարժեք զարգացման կամ օրգանիզմում տարբեր գործառույթների խանգարումների հետ։
  3. Բառային արտահայտման խնդիրներ՝ հաճախ դժվարություն կա խոսելու և լսելու մեջ։
  4. Մարմնի կառուցվածքի փոփոխություններ՝ ենթադրում է տարբեր մկանային կամ այլ համակարգերի համալիրված խնդիրներ։

Ընդհանուր առմամբ, Էդվարդսի սինդրոմով երեխաներն ունեն ցածր կյանքային տևողություն, քանի որ նրանք հաճախ չեն համակերպվում ծանր խնդիրների հետ, իսկ շատերը մահանում են ծնունդից հետո մի քանի շաբաթների ընթացքում։

Համայնքի խնամքի և բուժման միջամտություններ կարող են օգնել որոշ մարդկանց

Ֆիզիկա ինքնաստուգում 9

Առաջին մակարդակ

Ձևակերպել Ջոուլ-Լենցի օրենքը։

Գրի՛ր Ջոուլ-Լենցի օրենքի մաթեմատիկական արտահայտությունը:

Ինչպե՞ս է արտահայտվում էլեկտրական հոսանքի աշխատանքի բանաձևը:

Ինչպիսի՞ միավորներով է չափվում աշխատանքը:

Ինչպե՞ս է արտահայտվում հոսանքի հզորության բանաձևը:

Ի՞նչ միավորներով է չափվում հզորությունը:

Ո՞ր հոսանքն ունի ավելի մեծ հզորություն՝ 220 Վ լարման տակ գործող 5 Ա հոսանքը, թե՞ 110 Վ լարման տակ գործող 10 Ա հոսանքը:

Երկրորդ մակարդակ

1․Ի՞նչ ջերմաքանակ կանջատվի 100 վ-ում 25 Օմ դիմադրություն ունեցող մետաղե պարույրում, եթե այն միացված է 120 Վ լարման ցանցին:

Q=(4.8)^2×25×100=23.04×25×100=57,600Ջ

Այսպիսով, 100 վայրկյանում արձակվող ջերմության քանակը կլինի 57,600 ջուլ (Ջ).

2․ Ջեռուցիչ տարրի դիմադրությունը 200 Օմ է, նրանով անցնող հոսանքի ուժը՝ 0.6 Ա:

Ի՞նչ ջերմաքանակ կանջատվի նրանում 10 վ-ի ընթացքում:

3․ Շղթայի տեղամասում միմյանց հաջորդաբար միացված են R1=20 Օմ և R2=80 Օմ դիմադրություններով ռեզիստորներ: Տեղամասի ծայրերում լարումը 200 Վ է: 2 րոպեի ընթացքում ի՞նչ ջերմաքանակ կանջատվի հաղորդիչներից յուրաքանչյուրում:

Q=(2)^2×20×120=4×20×120=9600Ջ

(2)^2×80×120=4×80×120=38,400Ջ

ռեզիստորում կանցնի 9600 ջուլ ջերմություն, ռեզիստորում կանցնի 38,400 ջուլ ջերմություն:

4․ Նույն չափերի 0.1 Օմ⋅մմ2/մ  տեսակարար դիմադրությամբ երկաթե և 1.1 Օմ⋅մմ2/մ տեսակարար դիմադրությամբ նիքրոմե հաղորդալարերը միացված են շղթային հաջորդաբար: Ինչի՞ է հավասար նույն ժամանակամիջոցում առաջին և երկրորդ հաղորդալարերում անջատված ջերմաքանակների հարաբերությունը:

5․ Էլեկտրական արդուկի 0.017 Օմ⋅մմ2/մ տեսակարար դիմադրությամբ պղնձե  սնուցող հաղորդալարի երկարությունը 2 մ է, լայնական հատույթի մակերեսը՝ 1.5մմ2։ Որքա՞ն ջերմաքանակ կանջատվի այդ հաղորդալարում 10 րոպեի ընթացքում, եթե շղթայում հոսանքի ուժը 3 Ա է:

(3)^2⋅22.67⋅600=9⋅22.67⋅600=122,010Ջ

ընթացքում պղնձե սնուցող հաղորդալարում կանցնի 122,010 ջուլ ջերմություն։

6․ Բնակարանի տաքացման համար օգտագործվող 100 Օմ դիմադրություն ունեցող էլեկտրական ջերմատաքացուցիչը  նախատեսված է 3.5 Ա հոսանքի ուժի համար: Որքա՞ն էներգիա կծախսի այդ ջերմատաքացուցիչը 5 ժամ անընդհատ աշխատելու դեպքում:

(3.5)^2⋅100⋅18,000

12.25⋅100⋅18,000=12.25⋅1,800,000=22,050,000

5 ժամ անընդհատ աշխատելու ընթացքում ջերմատաքացուցիչը կծախսի 22,050,000 ջուլ (Ջ) էներգիա:

7․ Նկուղում էլեկտրական լամպը մոռացել էին անջատել: Որքա՞ն աշխատանք էր իզուր կատարվել 10 ժամում, եթե լամպը միացված էր 127 Վ լարման ցանցին և նրանով անցնող հոսանքի ուժը 0.8 Ա էր:

127⋅0.8⋅36,000=101.6⋅36,000=3,654,000Ջ

10 ժամվա ընթացքում կատարված իզուր աշխատանքը (էլեկտրական էներգիան), երբ լամպը մնացել է միացված, հավասար է 3,654,000 ջուլ (Ջ):

8․ 30 Օմ դիմադրություն ունեցող էլեկտրական փոշեկուլը միացրեցին 120 Վ լարման ցանցին: Որքա՞ն աշխատանք կկատարի նրանում հոսանքը 8 րոպեի ընթացքում:

42×30×480=16×30×480=230400ջ

աշխատանքը, որը կկատարվի 8 րոպեի ընթացքում, հավասար կլինի 230400 ջոուլ։աշխատանքը, որը կկատարվի 8 րոպեի ընթացքում, հավասար կլինի 230400 ջոուլ։

9․ Էլեկտրական մսաղացի տեղեկագրում գրված է 127 Վ և 2.5 Ա: Որքա՞ն է նրա էլեկտրաշաժիչի հզորությունը:

127×2.5=317.5վատ

Այսպիսով, էլեկտրաշաժիչի հզորությունը 317.5 վատ է։

10․ 9 Վ լարման և 1 Ա հոսանքի ուժի դեպքում ռադիոընդունիչի մարտկոցի լիցքավորումը տևեց 1 ժամ:

Որոշե՛ք հոսանքի կատարած աշխատանքը այդ ընթացքում:

խոսեի սանդալներ

Պատմվածք խոսեի սանդալներ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Պատմությունը բարության, սիրո և ինքնազոհողության կարևորության մասին է։ Խոսեն, չնայած իր աղքատ ու դժվար պայմաններին, սրտացավություն է դրսևորում՝ սանդալը տալով մեկ ուրիշ երեխայի։ Նրա անշահախնդիր արարքը բերում է անսպասելի օրհնություններ և փոխում թե՛ իր, թե՛ շրջապատողների վերաբերմունքը։ Պատմությունը ընդգծում է, որ նույնիսկ ամենափոքր բարությունը կարող է մեծ ազդեցություն ունենալ:

Ամանորի մասին

Ինչպես է կոչվել հին ժամանակ ամանորյա

Հին ժամանակներում ամանորյա տոնակատարությունները Հայաստանի տարբեր տարածաշրջաններում ունեցել են տարբեր անուններ, որոնցից որոշները սերտորեն կապված են տարբեր կրոնական կամ ժողովրդական սովորույթների հետ:

  1. Սուրբ Ծնունդ – Հայկական ավանդույթի համաձայն, Սուրբ Ծնունդը միշտ եղել է հնում ամանորյա տոնակատարության հիմնական մասը, քանի որ հայերը դեռ վաղ քրիստոնեական ժամանակաշրջանից սկսել են տոնել այս տոնը, որը համընկնում է հունվարի 6-ին։
  2. Սուրբ Աստվածածին – Հին ժամանակներում Սուրբ Ծնունդը հաճախ համադրվում էր նաև Սուրբ Աստվածածնի տոնի հետ, որն առանձնահատուկ նշանակություն ուներ Հայաստանում։
  3. Նոր տարի – Հայոց հին ավանդույթներում նաև նշվում էր Նոր տարվա սկիզբը, որին հաջորդում էին տարբեր տոնախմբություններ, սակայն հին հայերը հիմնականում նշել են Սուրբ Ծնունդը, քանի որ դա ավելի կարևոր նշանակություն էր ունեցել։

Ինչ է ամանոր

Նոր տարին՝ որպես տոն, շեշտակիորեն կապված է ժամանակի անցման հետ՝ տարեսկզբի տոնախմբությունների, առօրյա կյանքից դադարելու ու նորից սկսելու ավանդույթներով: Նոր տարին խորհրդանշում է ոչ միայն ժամանակի շրջադարձը, այլև նոր հնարավորություններ, փոփոխություններ ու թարմ սկիզբներ:

Նոր տարվա նշանակությունը

  1. Ժամանակի փոփոխություն: Նոր տարին մթնոլորտ ստեղծում է անցյալից ապագա անցնելու համար: Սա նշանակում է, որ տարին ավարտվում է, և սկսվում է նոր շրջան, որը կարող է բերել նոր հնարավորություններ ու նպատակներ: Սա նաև մարդու ներքին վերափոխման ու նոր սկսելու անհրաժեշտության խորհրդանիշ է:
  2. Ապագայի հույս: Նոր տարին նոր երազանքներ, նպատակներ ու հույսեր է ներշնչում: Սկսվում է նոր ճանապարհ, որն կարող է հանգեցնել ավելի լավ և ավելի երջանիկ ապագայի:
  3. Ժողովրդական ավանդույթներ: Աշխարհի տարբեր ժողովուրդների մոտ Նոր տարին նշվում է տարբեր ավանդույթներով: Հաճախ դա նշում է նաև բնական շրջադարձի՝ դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ին անցումը, ինչն ունի խորը խորհրդանշական նշանակություն՝ ինչպես ժամանակի, այնպես էլ տարվա եղանակների փոփոխությունը:
  4. Ընդմիջում ու տոնախմբություն: Նոր տարին հաճախ նշվում է հանգստյան օրերին, և դա հնարավորություն է տալիս մարդկանց մի փոքր դադար առնելու աշխատանքից և ընդգրկվելու տոնակատարություններում, ընտանեկան հավաքույթներում կամ սոցիալական միջոցառումներում:

Հայկական ավանդույթները

Հայաստանի բնակիչները տարիներ շարունակ Նոր տարվա տոնը նշում են իրենց հատուկ ավանդույթներով: Նախկինում, հայկական տոնացույցում Նոր տարին տարբեր ժամանակներում էր նշվում, բայց այսօր ամենատարածվածը հունվարի 1-ն է, որ համընկնում է միջազգային Նոր տարվա տոնակատարությանը:

  • Սուրբ Ծնունդ և Նոր տարի: Հայկական ավանդույթով Սուրբ Ծնունդը ու Նոր տարին նշվում են հունվարի 6-ին: Հավատում են, որ այս օրը շնորհիվ է Աստծո ծնունդի և հոգևոր վերածնունդի:
  • Տոնական սեղան: Նոր տարվա երեկոյան հայկական սեղանին սովորաբար են լինում պլավ, քաթը, խոզի միս և տարբեր մթերքներ, որոնք խորհրդանշում են առատություն և բարեկեցություն:
  • Սիմվոլիկ պտուղներ և նվերներ: Նոր տարվա ժամանակ հայերը հաճախ իրար նվերներ են տալիս, իսկ տոնական սեղանների վրա դրվում են մեղր, ընկույզ, դարեհ, գազար ու նարինջ, որոնք խորհրդանշում են կյանքում քաղցրություն, առատություն ու բարօրություն:

Եվրոպական երկրներում որ որերնեն նոր տարին

Եվրոպական երկրներում Նոր տարվա տոնը նշվում է տարբեր օրերով՝ կախված թե ինչպիսի տոնածեսներ ու ավանդույթներ ունեն։ Ավելի կոնկրետ, շատ երկրներ հետևում են միջազգային տոնացույցին՝ հունվարի 1-ին, բայց որոշ երկրներում տոնի նշումը կապված է նաև դավանական, պատմական կամ կալենդարային տարբերությունների հետ:

1. Հունվարի 1 (միջազգային Նոր տարի)

Եվրոպայի շատ երկրներում Նոր տարին նշվում է հունվարի 1-ին, որը համարվում է համաշխարհային Նոր տարվա սկիզբը, և այդ օրը տոնակատարություններն ու բացօթյա միջոցառումները տարածված են։ Այս օրը կիրառվում է գրեթե բոլոր եվրոպական երկրներում, այդ թվում՝

  • Անգլիա
  • Ֆրանսիա
  • Գերմանիա
  • Իտալիա
  • Սպանիա
  • Պորտուգալիա
  • Նորվեգիա
  • Շվեդիա
  • Դանիա
    և այլ երկրներ։ Այս տոնը շատ տարածված է, ու այն նշվում է խոշոր փառատոներով, գիշերային հանդիպումներով, խարույկներով, համերգներով ու միջավայրի փոփոխությամբ:

2. Սուրբ Ծնունդը (Դեկտեմբեր 25)

Նմանապես, Եվրոպայում շատ երկրներ նշել են Սուրբ Ծնունդը՝ դեկտեմբերի 25-ին, որը կիսում է Նոր տարվա տոնակատարությունը։ Այս տոնը հատկապես կարևոր է քրիստոնյա երկրներում։ Օրինակ՝

  • Հունաստան
  • Պոլանդիա
  • Իտալիա
  • Լեհաստան
  • Չեխիան
    կիրառում են Սուրբ Ծնունդը՝ որպես մի քանի օր տևող տոնակատարություն, և այն համարվում է Նոր տարվա նախօրեին կամ հետագայում:

3. Սուրբ Սիլվեստրի տոն (Դեկտեմբեր 31)

Շատ երկրներում, հատկապես գերմանախոս երկրներում, կարևոր է Սուրբ Սիլվեստրի օրը (հունվարի 1-ից առաջ՝ դեկտեմբերի 31-ին), որը Նոր տարվա գիշեր է։ Այս օրը տոնվում է որպես տարվա ավարտ, և փառատոներին մասնակցելու ավանդույթը շատ տարածված է։
Սուրբ Սիլվեստրը տոնվում է մի շարք եվրոպական երկրներում, ինչպիսիք են՝

  • Ավստրիա
  • Գերմանիա
  • Շվեյցարիա
  • Լյուքսեմբուրգ
  • Բելգիա
    Եվ այդ օրը մեծ համերգներ, կրակոտ շոուներ, տոնավաճառներ ու գիշերային հանդիսություններ են կազմակերպվում։

4. Օրթոդոքսական Նոր տարի (Հունվարի 7)

Օրթոդոքսական եկեղեցիներն ու նրանց հետևորդները, որոնք օգտագործում են հին-Julian կալենդարը, նշում են Նոր տարին հունվարի 7-ին։ Սա վերաբերում է այնպիսի երկրներին, ինչպիսիք են՝

  • Ռուսաստան
  • Ուկրաինա
  • Սերբիա
  • Մոլդովա
  • Բուլղարիա
  • Հունգարիա
    Որոշ այլ երկրի բնակչություն ևս նշում է այս օրվան որպես Նոր տարվա սկիզբ։ Այստեղ նշվում է Սուրբ Ծնունդը հունվարի 7-ին՝ հունվարի 1-ը համարվում է Սուրբ Ծննդի նախօրեն։

5. Նոր տարվա տոնակատարություններն այլ օրերին

Եվրոպական որոշ երկրներում կան նաև հատուկ ավանդական տոնակատարություններ, որոնք կապված են Նոր տարվա հետ, բայց չեն համընկնում հունվարի 1-ին կամ հունվարի 7-ին: Օրինակ՝

Գրականություն 9

Կար մի աղջիկ: Ամբողջ օրը նա սրինգ էր նվագում: Երբեմն այնքան արտասովոր էր լինում նրա նվագը, որ անցորդները կանգնում ու լսում էին:Աղջիկը նվագում էր երկնքի մաքրության, օվկիանոսի խորության, անտառի թարմության, մարդկանց և նրանց ցանկությունների, նրանց զգացմունքների ուժգնության և անկայունության մասին: Մի խոսքով` այն մասին, թե ինչպես էր ինքը պատկերացնում կյանքը: Սակայն մի օր մարդիկ սկսեցին պատմել նրան այն մասին, որ կյանքում ամեն ինչ բոլորովին էլ այնպես չէ, ինչպես ինքն է պատկերացնում: Եվ հենց որ նա հավատաց մարդկանց, սրինգը դադարեց նվագել:

— Ինչո՞ւ չես ուզում նվագել, սրինգ, – հարցրեց տրտմած աղջիկը:

— Ոչ թե ես չեմ ուզում նվագել, դու այլևս չես լսում ինձ, – տխուր պատասխանեց սրինգը և լռեց:Աղջիկը նստեց աթոռին և լաց եղավ: Ինչպե՞ս ապրել առանց սրինգի, չէ՞ որ դա միակ բանն էր, որ ինքը կարող էր անել:

— Մի տխրիր, – ասաց սրինգը, – դու դեռ լսո՞ւմ ես ինձ:

— Այո, – ասաց աղջիկը` ափով սրբելով արցունքները:

— Դե ուրեմն, կենտրոնացիր: Այս Սբ. Ծննդյան տոնին քո առջև կբացվի երկու աշխարհ. Աշխարհ` ուրիշ մարդկանց աչքերով և աշխարհ` քո աչքերով: Սակայն ապագա կյանքի համար դու պետք է ընտրես դրանցից մեկը: Եթե դու նախընտրես աշխարհն ուրիշ մարդկանց աչքերով, կդառնաս ունկնդիր, և քո կյանքի աղբյուրը միշտ կենտրոնացած կլինի ուրիշների կարծիքների վրա: Իսկ եթե նախընտրես աշխարհը քո աչքերով, ապա հնարավոր է, որ կրկին լսես ինքդ քեզ և կրկին նվագես: Սակայն ստիպված կլինես այլևս ոչ ոքի չլսել և անգամ` չսխալվել:

— Օ, որքան լուրջ է այդ ամենը, – ասաց աղջիկը և արագ վեր կացավ աթոռից:

Մի քանի օր անց եկավ Սբ. Ծննդյան տոնը: Տնեցիները հավաքվեցին հյուրասենյակում, սկսեցին քննարկել ինչ-որ բաներ, կատակել, վիճել: Սակայն աղջիկը նրանց չէր լսում: Նա խորհում էր, թե երկու աշխարհներից ո՞րն ընտրել: Եվ հանկարծ սեղանի շուրջ հավաքվածներից մեկը բարձրաձայն ասաց. «Ես չեմ կարող գրել այնպիսի պիեսներ, ինչպիսիք գրել է Շեքսպիրը: Սակայն իմ առավելությունն այն է, որ ես կարող եմ գրել իմ պիեսները»: Մեծահասակները ծիծաղեցին, իսկ աղջիկը պապանձվեց, որովհետև հասկացավ, որ յուրաքանչյուր մարդու առավելությունն այն է, որ միայն ինքն է այդպիսին: Եվ ինչ-որ վառ և արտասովոր բան ստեղծելու համար բոլորովին էլ պետք չէ լսել այլ մարդկանց, որովհետև յուրաքանչյուր մարդ ինքնին հրաշք է, և այդ հրաշքը թաքնված է հենց իր մեջ: Պարզապես շատերը ժամանակավորապես մոռացել են այդ մասին, և ահա` չգիտեն ինչ անել` ուրիշների խորհուրդներին հետևելուց բացի: Աղջիկը դուրս վազեց սենյակից, վերցրեց սրինգը, վերադարձավ հյուրասենյակ և բարձրացավ աթոռին:

— Ուշադրություն եմ խնդրում: Հիմա ես ձեզ համար կնվագեմ:

Մեծահասակները ժպտացին, ծափահարեցին: Ահա թե ինչ արտասովորն է իրենց դուստրը: Ինչ ինքնավստահորեն է պահանջում ուշադրություն իր հանդեպ, անգամ աթոռի վրա բարձրացավ: Իսկ երբ աղջիկը սկսեց նվագել, մեծահասակները լռեցին: Նրանց մտքով էլ չէր անցնում, որ այդ Սբ. Ծննդյան տոնին իրենց տանը տեղի էին ունենում իրական հրաշքներ: Հրաշքներ` իրենց աղջկա աչքերով:

Հայոց լեզու 9

Երկրորդ տարին է արդեն, ինչ նա շաբաթը երեք անգամ հաճախում է մարզումների:

.Այս նախադասության մեջ երկրորդ բառը ցույց է տալիս թվային կարգ, իսկ երեք բառը՝ քանակ: Դրանք թվականներ են:
Կան թվային իմաստ արտահայտող այլ խոսքի մասեր ևս, ինչպես՝ տասնյակ, եռակի, հազարավոր, շատ, այդքան, քանի, հինգանոց, եռակողմ: Սակայն սրանք թվականներ չեն: Մեր նախադասության մեջ գործածված թվականները կարող են գրվել նաև թվերով՝  2-րդ, 3, իսկ վերը նշված բառերը թվերով արտահայտվել չեն կարող:

.Առարկաների թիվ կամ թվային կարգ ցույց տվող բառերը կոչվում են թվականներ:
Թվականները լինում են երկու տեսակի` քանակական և դասական:

Թվականների գործածությունը գոյականաբար
Թվականները նախադասության մեջ սովորաբար լինում են գոյականական անդամի լրացում, սակայն հաճախ ածականների նման կարող են գործածվել գոյականաբար: Այդ դեպքում թվականը հանդես է գալիս գոյականին բնորոշ պաշտոններով, քանի որ իր մեջ պարունակում է այն գոյականի իմաստը, որը նախադասության մեջ չի նշվում կամ չի կրկնվում, բայց իմաստով հասկացվում է: Նման կիրառության մեջ թվականը կարող է գոյականի նման հոդ ստանալ և հոլովվել:

Օրինակ
Իմ մարզիկները լավ են պատրաստվել. երեքից էլ գոհ եմ: Քսանյոթերորդը մեր բնակարանն է:

Թվականների գրությունը
Բարդ և բարդածանցավոր թվականներն իրենց կազմությամբ կցական կամ հարադիր բարդություններ են:

Կցական բարդություններ են այն բոլոր թվականները, որոնք կազմված են տասնավորից ու միավորից՝  11 -ից մինչև 99-ը:  Այս թվականների բաղադրիչները գրվում են միասին:

Հարադիր բարդություններ են 100-ից բարձր բոլոր թվականները, 100,1000 և ավելի բարձր թիվ ցույց տվող թվականների բաղադրիչները գրվում են առանձին՝ չորս հազար, հարյուր քսանվեց:

Դասական թվականները կազմվում են բացարձակ թվականներին ավելացնելով  -րորդ  կամ երորդ  վերջածանցները. երկու, երեք, չորս թվականներին ավելացվում է -րորդ,  ինչպես՝ երկրորդ, երրորդ, չորրորդ, բոլոր մյուս թվականներին` — երորդ ածանցը, ինչպես՝ հինգերորդ, վեցերորդ, քսաներորդ, երեքհարյուրերորդ և այլն:

Դասական թվականները կազմվում են՝  2,3,4   բացարձակ թվականներին ավելացնելով -րորդ, մնացածներին՝  երորդ  վերջածանցները:

Երեսուն թվականը գրվում է ր-ով, քառասուն-ը՝ ռ-ով: 9-ը միշտ գրվում է երեք տառով՝  ինն  կամ ինը80-ի ճիշտ ձևն է՝ ութսուն:

Տասը թվականի ը հոդը բառակազմության մեջ փոխվում է ն-ի՝ տասնչորս:

Թվականները կարող են արտահայտվել հայերեն այբուբենի տառերով` նրանց թվական արժեքի համապատասխան` Ա (1 կամ 1-ին), Բ (2 կամ 2-րդ), ժ (10 կամ 10-րդ), ԺԴ (14 կամ14-րդ), Ճ (100 կամ100-րդ) Ռ (1000 կամ1000-րդ)  և այլն:

Գործնական աշխատանք
1.Բերված բառերից ո՞րը թվական չէ:

մեկ չորրորդ զույգ քսաներորդ

«Մեկ չորրորդ» արտահայտությունը ցույց է տալիս մասնիկը, բայց չի վերաբերում կոնկրետ թվի:
«Զույգ» բառը բացատրում է երկու միավորի միասնությունը, բայց չի արտահայտում կոնկրետ թիվ:

2. Բերված բառերից ո՞րն է թվական:

յոթական եռակի ոչ մի



3. Բերված տառակապակցություններից յուրաքանչյուրի դիմաց գրի՛ր թվային արժեքը (բառերով): 

1.  ՔՅԿէ — 

2.  ԾԸ — 

4.Հետևյալ թվերը արտահայտի՛ր տառակապակցությամբ՝ ըստ տառերի թվային արժեքի: Գրի՛ր մեծատառերով:

1. 1769-

2. 48-

3. 207-

1769
1-ին տառը՝ Ր (178)
7-րդ տառը՝ Թ (19)
6-րդ տառը՝ Ո (19)
9-րդ տառը՝ Ի (10)

1769-ը ստանում ենք՝ ՐԹՈԻ:

48
4-րդ տառը՝ Դ (4)
8-րդ տառը՝ Չ (12)

48-ը ստանում ենք՝ ԴՉ:

207
2-րդ տառը՝ Բ (2)



5.Հետևյալ թվականներից ո՞րն է սխալ գրված:

հարյուրմեկ, իններորդ, միլիոն, տասնհինգ

5.Հետևյալ նախադասությունից դո՛ւրս գրիր այն թվականը, որը գործածված է գոյականաբար: 

Այդ գիտնականը վարժ խոսում էր երեսունինը լեզվով, մասնակի տիրապետում տասնմեկին:

Երեսունինը» թիվը գործածվում է որպես ներքին թիվ (հետևյալ գոյացում).

6.Տվյալ նախադասություններից յուրաքանչյուրից դո՛ւրս գրիր գոյականաբար գործածված թվականները, որոշի՛ր դրանց առումը: Առում չունենալու դեպքում վանդակում գրի՛ր՝ չունի:

1. Առաջին հարկի բարձրությունը հասնում էր երեսուն մետրի, երկրորդ հարկի բարձրությունը՝ քսանի:

2. Այդ գիտնականը մասնակի տիրապետում էր տասնմեկ լեզվի, վարժ խոսում էր երեսունիննով:

Թվականը՝ 1

, առումը՝ դասական

, առումը՝ քանակական

  1. Առաջին նախադասությունից գոյականաբար գործածված թիվը «երեսուն» է (երեսուն մետրի բարձրություն), քանի որ այն նշում է մետրի քանակը։

Առումը՝ «առում ունի», քանի որ դա կշռադատման կամ չափման միավոր է։

  1. Երկրորդ նախադասությունից գոյականաբար գործածված թիվը «տասնմեկ» է (տասնմեկ լեզվի), քանի որ այն վերաբերում է լեզուների քանակին։

Առումը՝ «առում ունի», քանի որ դա ընդգծում է լեզուների քանակը։

  1. Երրորդ նախադասությունից գոյականաբար գործածված թիվը «երեսունինը» է (երեսունիննով լեզվով խոսելը), քանի որ այն վերաբերում է լեզուներին, որոնք գիտնականը տիրապետում է։



7.Տրված նախադասություններից յուրաքանչյուրից դո՛ւրս գրիր գոյականաբար գործածված թվականները, որոշի՛ր դրանց հոլովը: 

1. Սյուները քսանչորսն են. դրանց բարձրությունը երեսուն մետր է:

2. Սենյակներից երրորդում չորս պահարան կար:

Թվականը՝ 1. 

, հոլովը՝ 2.  

, հոլովը՝

  1. Առաջին նախադասություն՝
    • Գոյականաբար գործածված թիվը՝ «քսանչորս» (սյուների քանակը):
    • Հոլովը՝ նշական (ռեգիստրային), քանի որ այն պետք է հոլովվի որպես «քսանչորս», չի ենթարկվում հոլովների փոփոխության։
    • Երրորդ նախադասություն:
      • Գոյականաբար գործածված թիվը՝ «երրորդ» (սենյակի համար):
      • Հոլովը՝ բառահյուսական հոլով (երրորդ՝ ի՛նքը, հավաստված ըստ լեզվի)



8.Տրված թվականները գրի՛ր բառերով:

19 

108

19 — տասնինը
108 — հարյուր ութ

9. Դո՛ւրս գրել տեքստում եղած թվականները, որոշե՛լ գրության
ձևը (արաբական թվանշաններով, այբուբենի տառերով և այլն)։ Թվականները
գրել բառերով և նշե՛լ տեսակները։ Դո՛ւրս գրել նաև թվականներով
կազմված բառերը (գոյական, ածական)։

Զվարթնոց. Վաղարշապատի Ս. Գրիգոր. վաղ միջնադարի հայկական ճարտարապետության
հուշարձան Արարատյան դաշտում՝ Էջմիածնից 3 կմ հարավ։
Ըստ հայ պատմիչների վկայության և պահպանված հունարեն արձանագրության՝
կառուցել է Ներսես Գ Իշխանցի (Շինող) հայոց կաթողիկոսը, և նրա գահակալության
տարիներից էլ՝ 641-661, արտածվում է Զվարթնոցի կառուցման ժամանակը։
Ըստ Մովսես Կաղանկատվացու՝ Զվարթնոցը օծվել է 652-ին։ Թ. Թորամանյանի
կարծիքով շինարարությունը սկսվել է 643-ին և հիմնականում ավարտվել 652-ին։
Զվարթնոցը կանգուն է եղել մինչև X դ. վերջը. ավերման պատճառի մասին մեզ
հայտնի պատմական աղբյուրները լռում են։ Ըստ պեղված նյութերի՝ նախքան
Զվարթնոցը այստեղ եղել են հնագույն և IV-V դդ. կառույցներ։ Տեղանքի ցածրիկ,
շրջանաձև բլրակը պարագծով շրջապատված է յոթաստիճան բազմանիստ հենապատով
(բացի հարավարևմտյան մասից, ուր պալատն է)՝ կազմելով սալահատակ
պատվանդան, որի կենտրոնում կառուցվել է տաճարը։ 1905-ին Թ. Թորամանյանը
ստեղծեց Զվարթնոցի գիտական վերակազմությունը։ Ըստ պահպանված
հատակաձևի և այդ վերակազմության՝ կառույցի ծավալատարածական հորինվածքի
կորիզը քառակոնքն է, որը ցածում շրջապատված է երկհարկ պարարկյալ
սրահով (տրամագիծը՝ 35,75 մ), իսկ վերևում՝ կիպ պարփակված գլանային պատով։
Կիսագմբեթ, հիմնական առանցքներով խաչաձև տեղադրված 4 կոնքերը
միմյանց են կապվում բարդ կտրվածքի, զանգվածեղ, վերևում կամարակապ մայր
մույթերով՝ գմբեթակիր քառակուսին, որից անցումը թմբուկի բոլորակին իրականացված
է առագաստների միջոցով։ Կոնքերը, բացի արևելյանից, որը հոծ է և ամփոփում
է բեմը, իրենց ստորին մասում սյունակազմ են (6-ական սյուն, տրամագիծը՝
0,6 մ)։ Սյուներն ավարտվում են կողովաձև, խոյազարդ խոյակներով և
միմյանց կապվում կամարներով։
Ըստ «Հայկական սովետական հանրագիտարանի»

10. Գրե՛լ բառերով։
9, 12, 99, 50, 60, 70, 80, 100, 1938, II, III, IV,  54, 847, 6985, 12546, 68, 95, 15, 58, 697, 89։

9 — ինը
12 — տասներկու
99 — ինսուն ինը
50 — հիսուն
60 — վաթսուն
70 — թաթսուն
80 — ութսուն
100 — հարյուր
1938 — հազար իննսունութ
II — երկրորդ
III — երրորդ
IV — չորրորդ
54 — հիսուն չորս
847 — ութ հարյուր քառասունյոթ
6985 — վեց հազար ինը հարյուր ութսուն հինգ
12546 — տասներկու հազար հինգ հարյուր քառասունվեց
68 — վաթսուն ութ
95 — ինսունհինգ
15 — տասնհինգ
58 — հիսուն ութ
697 — վեց հարյուր իննսուն յոթ
89 — ութսունինը

 11.Ո՞ր շարքի բոլոր թվականներն են կազմությամբ պարզ
(արմատական):
1. տասնինը, երեսուն, ինը
2. քառասուն, մեկ, հազար
3. յոթ, միլիարդ, հարյուր
4. տասը, երկու, տասնմեկ
5. ինը, միլիարդ, քսանչորս
6. տասնութ, քսանութ, հարյուր
7. տասնմեկ, երեսուն, երեք
8. տասը, երկու, տասնմեկ

  • 1-ին շարքը՝ ինը
  • 2-րդ շարքը՝ մեկ
  • 3-րդ շարքը՝ յոթ
  • 4-րդ շարքը՝ երկու
  • 5-րդ շարքը՝ ինը
  • 6-րդ շարքը՝ չունի պարզ թվեր
  • 7-րդ շարքը՝ երեք
  • 8-րդ շարքը՝ երկու

12. .Քանակական թվականները դարձրեք դասական՝ երեք, երկու, տասնհինգ, վաթսունմեկ, քսանյոթ, չորս, իննսունինը, հարյուր հինգ:

5. .Գրեք յուրաքանչյուր թվականից երկուական օրինակ:

Քանակական-
Դասական-
Բաշխական-
Կոտորակային-

Գրականություն 9

Դո՛ւրս գրել տեքստում եղած թվականները, որոշե՛լ գրության
ձևը (արաբական թվանշաններով, այբուբենի տառերով և այլն)։ Թվականները
գրել բառերով և նշե՛լ տեսակները։ Դո՛ւրս գրել նաև թվականներով
կազմված բառերը (գոյական, ածական)։

Զվարթնոց. Վաղարշապատի Ս. Գրիգոր. վաղ միջնադարի հայկական ճարտարապետության
հուշարձան Արարատյան դաշտում՝ Էջմիածնից 3 կմ հարավ։
Ըստ հայ պատմիչների վկայության և պահպանված հունարեն արձանագրության՝
կառուցել է Ներսես Գ Իշխանցի (Շինող) հայոց կաթողիկոսը, և նրա գահակալության
տարիներից էլ՝ 641-661, արտածվում է Զվարթնոցի կառուցման ժամանակը։
Ըստ Մովսես Կաղանկատվացու՝ Զվարթնոցը օծվել է 652-ին։ Թ. Թորամանյանի
կարծիքով շինարարությունը սկսվել է 643-ին և հիմնականում ավարտվել 652-ին։
Զվարթնոցը կանգուն է եղել մինչև X դ. վերջը. ավերման պատճառի մասին մեզ
հայտնի պատմական աղբյուրները լռում են։ Ըստ պեղված նյութերի՝ նախքան
Զվարթնոցը այստեղ եղել են հնագույն և IV-V դդ. կառույցներ։ Տեղանքի ցածրիկ,
շրջանաձև բլրակը պարագծով շրջապատված է յոթաստիճան բազմանիստ հենապատով
(բացի հարավարևմտյան մասից, ուր պալատն է)՝ կազմելով սալահատակ
պատվանդան, որի կենտրոնում կառուցվել է տաճարը։ 1905-ին Թ. Թորամանյանը
ստեղծեց Զվարթնոցի գիտական վերակազմությունը։ Ըստ պահպանված
հատակաձևի և այդ վերակազմության՝ կառույցի ծավալատարածական հորինվածքի
կորիզը քառակոնքն է, որը ցածում շրջապատված է երկհարկ պարարկյալ
սրահով (տրամագիծը՝ 35,75 մ), իսկ վերևում՝ կիպ պարփակված գլանային պատով։
Կիսագմբեթ, հիմնական առանցքներով խաչաձև տեղադրված 4 կոնքերը
միմյանց են կապվում բարդ կտրվածքի, զանգվածեղ, վերևում կամարակապ մայր
մույթերով՝ գմբեթակիր քառակուսին, որից անցումը թմբուկի բոլորակին իրականացված
է առագաստների միջոցով։ Կոնքերը, բացի արևելյանից, որը հոծ է և ամփոփում
է բեմը, իրենց ստորին մասում սյունակազմ են (6-ական սյուն, տրամագիծը՝
0,6 մ)։ Սյուներն ավարտվում են կողովաձև, խոյազարդ խոյակներով և
միմյանց կապվում կամարներով։
Ըստ «Հայկական սովետական հանրագիտարանի»

2. Գրե՛լ բառերով։
9, 12, 99, 50, 60, 70, 80, 100, 1938, II, III, IV,  54, 847, 6985, 12546, 68, 95, 15, 58, 697, 89։

Ստորև ներկայացված են թվերի թարգմանությունները բառերով:

  • 9՝ ինը
  • 12՝ տասներկու
  • 99՝ իննսուննոց
  • 50՝ հիսուն
  • 60՝ վաթսուն
  • 70՝յոթանասուն
  • 80՝ութսուն
  • 100՝հարյուր
  • 1938՝մեկ հազար ինը հարյուր երեսունութ
  • II՝երկրորդ
  • III՝երրորդ
  • IV՝չորրորդ
  • 54՝հիսունչորս
  • 847՝երեք հարյուր քառասունյոթ
  • 6985՝վեց հազար ինը հարյուր ութսունհինգ
  • 12546՝տասներկու հազար հինգ հարյուր քառասունվեց
  • 68՝վաթսունութ
  • 95՝իննսունհինգ
  • 15՝տասնհինգ
  • 58՝հիսունութ
  • 697՝վեց հարյուր իննամյոթ
  • 89՝ութսունինը



3.Ո՞ր շարքի բոլոր թվականներն են կազմությամբ պարզ
(արմատական):
1. տասնինը, երեսուն, ինը
2. քառասուն, մեկ, հազար
3. յոթ, միլիարդ, հարյուր
4. տասը, երկու, տասնմեկ
5. ինը, միլիարդ, քսանչորս
6. տասնութ, քսանութ, հարյուր
7. տասնմեկ, երեսուն, երեք
8. տասը, երկու, տասնմեկ


  1. տասնինը, երեսուն, ինըինը պարզ է, իսկ տասնինը և երեսուն կազմված են այլ թվերից:
  2. քառասուն, մեկ, հազարմեկ և քառասուն պարզ են, սակայն հազար կազմված է:
  3. յոթ, միլիարդ, հարյուրյոթ պարզ է, բայց միլիարդ և հարյուր կազմված են:
  4. տասը, երկու, տասնմեկերկու պարզ է, բայց տասը և տասնմեկ կազմված են:
  5. ինը, միլիարդ, քսանչորսինը պարզ է, սակայն միլիարդ և քսանչորս կազմված են:
  6. տասնութ, քսանութ, հարյուրտասնութ և քսանութ կազմված են, իսկ հարյուր ևս:
  7. տասնմեկ, երեսուն, երեքերեք պարզ է, բայց տասնմեկը և երեսունը կազմված են:
  8. տասը, երկու, տասնմեկերկու պարզ է, բայց տասը և տասնմեկը կազմված են:

Պարզ (արմատական) թվերը միայն մի փոքրաթիվ ընտրանքներից են:

Պարզ թվերը՝

  • 1-ին շարքում՝ ինը
  • 2-րդ շարքում՝ մեկ
  • 3-րդ շարքում՝ յոթ
  • 4-րդ շարքում՝ երկու
  • 5-րդ շարքում՝ ինը
  • 6-րդ շարքում՝ ոչինչ
  • 7-րդ շարքում՝ երեք
  • 8-րդ շարքում՝ երկու


4. .Քանակական թվականները դարձրեք դասական՝ երեք, երկու, տասնհինգ, վաթսունմեկ, քսանյոթ, չորս, իննսունինը, հարյուր հինգ:

  1. երեքերրորդ
  2. երկուերկրորդ
  3. տասնհինգտասներորդ
  4. վաթսունմեկվաթսունմեկերորդ
  5. քսանյոթքսանյոթերորդ
  6. չորսչորրորդ
  7. իննսունինըիննսունիններորդ
  8. հարյուր հինգհարյուրհինգերորդ

Այսպիսով, ձեր թվերը դառնում են դասական հետևյալ կերպ.



5. .Գրեք յուրաքանչյուր թվականից երկուական օրինակ:

երեքերրորդ, երրորդերկուերկրորդ, երկրորդտասնհինգտասներորդ, տասներորդվաթսունմեկվաթսունմեկերորդ, վաթսունմեկերորդքսանյոթքսանյոթերորդ, քսանյոթերորդչորսչորրորդ, չորրորդիննսունինըիննսունիններորդ, իննսունիններորդհարյուր հինգհարյուրհինգերորդ, հարյուրհինգերորդ