Սիրելի ճուտիկ. շատ լավ է, որ դու քեզ լիովին երջանիկ ես զգում, բայց դու գիտես նաև, որ ես առանձնապես չեմ հավատում երջանկությանը: Դժբախտությանը՝ նույնպես: Թե մեկը, թե մյուսը լինում են ներկայացումներում, կինոներում և գրքերում, իսկ կյանքում իրականում դա գոյություն չունի:
Ես հավատում եմ այն բանին, որ ապրում ես այնպես, որքան դրան արժանի ես (քո տաղանդով ու մարդկային հատկություններով), իսկ երբ չես անում այն, ինչ պետք է, ապա դրա համար հատուցում ես կրկնակի…
Եվ այսպես, ահա քո խենթ հոր խորհուրդները: Ինչի պետք է հասնել. աշխատիր համարձակ լինել, ողջախոհ, կարողացիր լավ աշխատել և ձիու թամբին ամուր մնալ: Եվ այսպես շարունակ:
Ինչ պետք է չանել. մի ձգտիր դուր գալ ամենքին: Անցյալի մասին մի մտածիր, ապագայի մասին՝ նույնպես: Եվ այն մասին, թե ինչ կպատահի քեզ, երբ հասունանաս: Եվ այն մասին, թե ինչ-որ մեկը քեզ ինչպես կբնորոշի: Հաջողությունների և անհաջողությունների մասին՝ նույնպես, եթե դրանք քո մեղքով չեն կատարվում: Ծնողներիդ մասին մի մտածիր, տղաների, քո հիասթափութունների մասին՝ ևս:
Ինչի մասին պետք է մտածել. Կյանքում ի՞նչ ձգտումներ ունեմ, ուրիշներից լավն եմ, թե՞ վատը` ա) ուսման մեջ, բ) մարդկանց հասկանալու և նրանց հետ հաղորդակցվելու հարցերում, գ) սեփական մարմինը տիրապետելու ընդունակության մեջ:
Սիրում եմ քեզ՝ Հայրիկ:
Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա և բ առաջադրանքները.
ա) Պատմվածքի հերոսները
Հերոսներն են հայրն ու դուստրը: Հայրը՝ Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդը, իր նամակում խոսում է դստեր հետ՝ նրան տալով կյանքի խորհուրդներ և անձնական դիտարկումներ երջանկության, դժբախտության և առօրյան ճիշտ ապրելու մասին: Հոր կերպարը ներկայացված է որպես փորձառու և իմաստուն մարդ, ով իր խենթությամբ ու սիրով փորձում է ուղղորդել դստերը:
բ) Պատմվածքի արժանիքը
Ընտրում եմ անմիջականությունն ու անկեղծությունը և կյանքի կարևոր գաղափարի ներկայացումը:
Հիմնավորում: Ֆիցջերալդի նամակը գրավիչ է իր անմիջականությամբ. նա անկեղծորեն ներկայացնում է իր սեփական կարծիքներն ու փորձը, առանց ձևականությունների: Նա դստերը խորհուրդ է տալիս կարևոր արժեքների մասին՝ լինել համարձակ, արդարացի, և չմտահոգվել ապագայի կամ ուրիշների կարծիքների մասին: Նամակում հնչող գաղափարները վերաբերում են կյանքի հանդեպ ճիշտ վերաբերմունք ունենալուն, ինքնաճանաչմանը և անձնական պատասխանատվությանը, ինչը ստեղծագործությունը դարձնում է ավելի ազդեցիկ և օգտակար: