Գործնական քերականություն 9

1․Յուրաքանչուր եռյակից կազմի՛ր երեքական բարդ բառ:

Սենյակ, հյուր, խաղ- հյուրասենյակ, խաղասենյակ, հյուրախաղ

Ձյուն, ծաղիկ, շատ-Ձնծաղիկ,Ձնաշատ,ծաղկաշատ

Սեր, ընկեր, զրույց-ընկերասեր,զրուցաընկեր,զրուցասեր

Գիծ, ուղիղ, անկյուն-անկյունագիծ-ուղագիծ,գծանկյուն

Երգ, պար, խումբ-պարախումբ,երգչախումբ,երգապար

Քաղաք, պետ, գյուղ-քաղաքապետ,գյուղապետ,

2․Բառաշարքում ընդգծել —ուկ վերջածանց ունեցող բառերը:

Արդուկ, օձաձուկ, շուտասելուկ, ավելուկ, թզուկ, հայդուկ, սնդուկ, մածուկ, խղճուկ, արջամուկ, հեղուկ, թևանցուկ, շնաձուկ, պոչուկ, կաուչուկ, մժղուկ, շիկամուկ, դիպուկ, ջերմուկ, խենթուկ:

3․Բառաշարքում ընդգծել —ոց վերջածանց ունեցող բառերը:

Փողոց, սփռոց, դմբդմբոց, զնգոց, կրակոց, լիտրանոց, ծածկոց, դեղնաբոց, հյուրանոց, թրջոց, ջնջոց, արտառոց, դեղնաբոց, միջոց, մթերանոց, ծովածոց, արգելոց, հյուրանոց, սղոց, ծերանոց:
4․Բառաշարքում ընդգծել –ոտ վերջածանց ունեցող բառերը:

Ժանգոտ, ծխախոտ, եռանդոտ, կարճաոտ, կորիզոտ, ստորոտ, նավթոտ, արոտ, կրքոտ, առավոտ, աղմկոտ, բամբասկոտ, յուղոտ, սրտամոտ, թախծոտ, հիվանդոտ, ձյունոտ:

Բառաշարքում ընդգծել —որդ վերջածանց ունեցող բառերը:

Ժառանգորդ, ավելորդ, երիզորդ, հաճախորդ, խորդուբորդ, յոթերորդ, դահուկորդ, գնորդ, ակորդ, անձրևորդ, առաջնորդ, միջնորդ, ռեկորդ, պակասորդ, որսորդ, գարնանահորդ, վարորդ, երրորդ:

5․Բառաշարքում ընդգծել —ակ վերջածանցն ունեցող բառերը:

Բանակ, սահնակ, դռնակ, բամբակ, պահակ, ամբարտակ, գնդակ, զսպանակ, կատակ, կայծակ, վրիպակ, մանկասայլակ, մշակ, սոխակ, ելակ, վահանակ, բռնակ, բարակ:

6․Գրել -գույն բաղադրիչով երեքական գունանուն`  բույսերի անուններից, տարբեր առարկաների անուններից,  մետաղների անուններից:

7․Տրված բայերից ածանցավոր գոյականներ կազմի՛ր և ածանցներն ընդգծի՛ր:

Նկարել, գրել, զարթնել, թափել, ուսուցանել, քերել, վարել, հաճախել, բախել, հնչել, վազել, հանել, շարժել, մոտենալ, կոշտանալ:

8Տրված գոյականակերտ ածանցներից յուրաքանչյուրով երկու գոյական կազմի՛ր և գրի՛ր, թե ո՛ր բառերից կազմեցիր:

դնել (դիր) — դրածո, պարսավել — պարսավանք:

Անք, ցի, ածո, ք, ուկ, իք, իչ, ուտ, ան, իկ, պան, ստան, ուհի:

9․ Տրված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկ բառով: Ո՞ր հոլովներով են դրվում այդ բառերը:

Կիրճի մեջ, հանրապետության մեջ, ամպերի մեջ, գոմի մեջ, օվկիանոսի մեջ:
Գագաթի վրա, հողի վրա, այգիների վրա, սեղանի վրա, աստիճանների վրա:

10․ Տրված բառերը հոլովիր․ գրիր՝ որ հոլովման են պատկանում

տուն, վարդ, հայր, քույր, աշուն, շուն, օր, մայր

11․Տրված բայերից ածականներ կազմի՛ր և ընդգծի՛ր ածականակերտ ածանցները:

Վստահել, համակրել, բացատրել, դյութել, գրավել, հուզել, բարկանալ, վախենալ, ամաչել, պարծենալ:

12Տրված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր ածականներով  և ընդգծի՛ր ածականակերտ ածանցները:

Յոթ գյուխ ունեցոդ, երկու երես ունեցող, երկու փող ունեցող, եռանդով օժտված, շատ բուրդ ունեցոդ, գույն ունեցող, թևեր ունեցող, մեծ ուժ ունեցող, երեք տարի (ամ) տևող, տասը տարեկան:

13․Ընդգծված բառերն ու բառակապակցությունները փոխարինի՛ր համապատասխան ածականներով:

Օրինակ`

Երկրին մոտ տարածությունում  տիեզերանավի հանդիպեցին: — Երկրամերձ տարածությունում տիեզերանավի հանդիպեցին:

Հայոց աշխարհում` Արարատի դաշտի հարավում, մի հրաշքով լի ու ձեռքով չկերտված կոթող կա: Դա Արարատն է՝ երկինք սլացող, մեկուսի լեռների զանգված՝ կոնի նմանվող զույգ գագաթներով: Մասիսն ու Սիսը հանգած հրաբուխներ են: Մասիսի ժայռերով պատված գագաթը ծածկված է  հավերժական ձյունով:  Սիսի գագաթի  մասը նույնպես քարերով ծածկված է : Լանջերը կտրտված են  ճառագայթի ձև ունեցող ձորակներով ու հեղեղատներով: Լանջերին խոտով առատ արոտներ ու թփուտներ կան, ներքևի գոտում՝ այլևայլ թռչուններ ու կենդանիներ: Հնում լեռը հռչակված էր որպես արքաների որսատեղի:

Մասիսը զերծ չի մնացել  բնության աղետներից: Նրա հյուսիս-արևելքի լանջի խորխորատը, հայտնի «Մասյաց վիհ» անունով, որ գագաթին մոտ (մերձ) մասում ավելի քան հազար մետր խորություն ունի, առաջացել է երկրաշարժից:

14․Տեքստում ավելացրու՛ տրված ածականները: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

Ա. Սարսափելի, բազմաթիվ, անհրապույր, իսկական, բազմազան, սարսափազդու, փոքրիկ, սուր:

Թմբկահար ձկան արձակած որոտը հավանաբար վախեցնում է նրա թշնամիներին: Դոդոշաձուկն էլ բոցմանի սուլիչի ձայն է հանում կարծես թե զուգավորման շրջանում:

Մյուս ձկների արձակած ձայների նշանակության մասին քիչ բան է հայտնի: Իհարկե, կան ձկներ էլ, որոնք իսկապես համր են:

Բ. Լայն, հետաքրքիր, ծանծաղ, զանազան, հնագույն, ամենատաք, ծովային, անվնաս, գեղեցիկ, մեծ, չքնաղ:

Լամանտինը մի կենդանի է, որը հավանաբար նախատիպ է եղել լեգենդների ջրահարսերի համար: Այս կենդանու առջևի վերջավորությունները հետաճել են, իսկ մարմինը հենվում է պոչի վրա: Նա բնակվում է ծովափնյա ջրերում և սնվում է բացարձակապես բուսական սննդով: Ապրելու համար նա ընտրել է տեղը, նրան կարելի հանդիպել հասարակածի երկու կողմերում:

15․Տրված տեքստում մտքին համապատասխանող ածականներ ավելացրո՛ւ: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

Մագելանի արշավախմբի մնացորդները  ճամփորդության հոգնությունը դեռ չէին թոթափել, երբ կաթոլիկ եկեղեցին նրանց կանչեց հաշիվ տալու: Բանն այն է, որ ճամփորդների օրացույցում մեկ օր պակասում էր: Իսկ դա նշանակում էր, որ եկեղեցական տոները ժամանակին չէին նշվել: Հավատի կանոններից այդպիսի շեղումն  այն ժամանակ պատժվում էր: Բայց գիտնականները շուտով գտան, թե որտեղ էր մնացել «կորած» օրը: Ճանապարհորդելով երկրագնդի շուրջը դեպի արևմուտք՝ Արևի շարժման ուղղությամբ , ծովագնացները իբրև թե մեկ օր հետ էին գնացել: Շուրջերկրյա ճանապարհորդությունը  դեպի արևելք, ընդհակառակը, նրանց օրացույցին մեկ օր կավելացներ:

Ներկայումս նման խառնաշփոթությունից խուսափելու համար Խաղաղ օվկիանոսի միջով՝ բևեռից բևեռ, մի գիծ են անցկացրել, որն անցնելիս նավերը կամ անմիջապես ընկնում են «վաղը»  կամ վերադառնում են «երեկվան»:

Թողնել մեկնաբանություն