Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ«Նամակ դստերը»
Սիրելի ճուտիկ. շատ լավ է, որ դու քեզ լիովին երջանիկ ես զգում, բայց դու գիտես նաև, որ ես առանձնապես չեմ հավատում երջանկությանը: Դժբախտությանը՝ նույնպես: Թե մեկը, թե մյուսը լինում են ներկայացումներում, կինոներում և գրքերում, իսկ կյանքում իրականում դա գոյություն չունի:
Ես հավատում եմ այն բանին, որ ապրում ես այնպես, որքան դրան արժանի ես (քո տաղանդով ու մարդկային հատկություններով), իսկ երբ չես անում այն, ինչ պետք է, ապա դրա համար հատուցում ես կրկնակի…
Եվ այսպես, ահա քո խենթ հոր խորհուրդները: Ինչի պետք է հասնել. աշխատիր համարձակ լինել, ողջախոհ, կարողացիր լավ աշխատել և ձիու թամբին ամուր մնալ: Եվ այսպես շարունակ:
Ինչ պետք է չանել. մի ձգտիր դուր գալ ամենքին: Անցյալի մասին մի մտածիր, ապագայի մասին՝ նույնպես: Եվ այն մասին, թե ինչ կպատահի քեզ, երբ հասունանաս: Եվ այն մասին, թե ինչ-որ մեկը քեզ ինչպես կբնորոշի: Հաջողությունների և անհաջողությունների մասին՝ նույնպես, եթե դրանք քո մեղքով չեն կատարվում: Ծնողներիդ մասին մի մտածիր, տղաների, քո հիասթափութունների մասին՝ ևս:
Ինչի մասին պետք է մտածել. Կյանքում ի՞նչ ձգտումներ ունեմ, ուրիշներից լավն եմ, թե՞ վատը` ա) ուսման մեջ, բ) մարդկանց հասկանալու և նրանց հետ հաղորդակցվելու հարցերում, գ) սեփական մարմինը տիրապետելու ընդունակության մեջ:
Սիրում եմ քեզ՝ Հայրիկ:
Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա և բ առաջադրանքները.
ա) Ներկայացրե՛ք պատմվածքի հերոսներին:
բ) Ո՞րն է պատմվածքի արժանիքը (արժանիքները): Ընտրե՛ք տարբերակներից մեկը (մի քանիսը) և հիմնավորե՛ք.
անմիջականությունը, անկեղծությունը,
սյուժեն հետաքրքիր է ,
լարված դեպքեր են նկարագրված,
հումորային է պատումը,
ստեղծագործության մեջ կարևոր գաղափար է ներկայացված,
արժանիք չունի:
Գործնական աշխատանքն
Հինավուր- ավանդությունն ասում է, թե շատ տարիներ առաջ, երբ մարդիկ մեհենական սուր-
կրակի՝ ատրուշանի առ-և ջերմեռանդ-րեն զոհեր էին մատուցում հե-անոս աստվածներին,
Հայոց աշխարհի Բզնունյաց ծովում (այսպես էր կոչվում Վանա լիճը) դեռ ոչ մի կղզի չկար: Օրերից մի օր վիշապաքաղ Վահագն աստվածն իր սիրելիի՝ չքնաղատես Աստղիկի հետ նավակով զբոսնում էր ծովի վրա: Վաղոր-յան շնկշնկան զեփյուռը քնքշ-րեն խաղում էր
պա-պաջուն ալիքների հետ: Զմայլված երկնակա-կառ ժայռերով շրջապատված ալ-ետ ծովակի
գեղեցկությամբ՝ դիցուհին ա-սոսում է, որ ծովը հանգստավայր չունի: Եվ հրավարս, բոցամորուս
Վահագնը բարձրանում է Հայկական պարի կատարները, վի-խարի ժայռաբեկորներ պոկում և
նետում ծովի ալիքների մեջ: Առաջանում են Աղթամար, Կտուց և Լիմ կղզիները: Նր-ագեղ
դիցուհին պահանջում է, որ այդ կղզիներից մեկի վրա կառուցվի աշխարհի ամենաշքեղ տաճարը՝
որպես առհավատչյա իրենց անշե- սիրո: Վահագնը գործի է դնում իր աստվածային քանքարը,
և ար-իաշող Աղթամար կղզու վրա բարձրանում է Վահեվահյան անձեռակերտ մեհյան-տաճարը:
«Գեղեցիկ է, բայց ամենագեղեցիկը չէ»,- ասում է քմահաճ դիցուհին և հեռանում՝ դեմքը խոժոռած:
Անցնում են դարեր: Վասպուրականի թագավոր Գագիկ Արծրունու կար-ադրությամբ և
Հ-չակավոր վարպետ Մանվելի գլխավորությամբ գործի են անցնում վեց հազար վարպետներ՝ անթիվ-անհամար օ-նականներով: Եվ վեց-յոթ երկար ու ձիգ տարիների ըն-ացքում վեր է
խոյանում Աղթամարի գեղաշու- տաճարը:
Տեքստում Վահագն աստվածը բնութագրվում է մի քանի հատկանիշներով. դո՛ւրս գրիր այդ բառերը և մեկնաբանի՛ր, թե ինչու է նա այդ բառերով բնութագրված:
Լեզվամտածողություն
Բառերի հոմանշային շարքը դասավորի՛ր ըստ իմաստի սաստկացման:
քանքար, ձիրք, տաղանդ, ընդունակություն, հանճար