Ֆիզիկական և քիմիական երևույթներ: Քիմիական ռեակցիաների հատկանիշները: Քիմիական ռեակցիաների տեսակները՝ միացման, քայքայման, տեղակալման, փոխանակման, կատալիտիկ, օքսիդավերականգնման:
Լաբորատոր փորձեր` <<Քիմիական ռեակցիաների տեսակները>>.
Տեղակալման և միացման ռեակցիաներ՝ ջրածնի ստացումը և այրումը
Փոխանակման ռեակցիա՝ պղնձի (II) հիդրօքսիդի ստացումը
Քայքայման ռեակցիա՝ ամոնիումի երկքրոմատի քայքայումը:
Առաջադրանք. Գրեք կատարած ռեակցիաների քիմիական հավասարումները, հավասարեցրեք և նշեք ռեակցիայի տեսակը:
Վերջնարդյունքները. Սովորողը.
Գիտի բաղադրության հաստատունության օրենքը` նյութերի որակական և քանակական բաղադրությունը
Կազմում է նյութերի քիմիական բանաձևերը ըստ ատոմների օքսիդացման աստիճանի և հակառակը, նյութի բանաձևում որոշում է տարրերի օքսիդացման. աստիճանները
Ըստ քիմիական բանաձևի որոշում է նյութի որակական և քանակական բաղադրությունը՝ ինչպիսի՞ տարրերից է կազմված նյութը, ատոմների քանակը (ինդեքսները)
Հաշվում է նյութերի հարաբերական մոլեկուլային զանգվածները՝Mr, որոշում է տարրերի զանգվածային բաժինները՝w, զանգվածային հարաբերությունները և տարրերի մոլային բաժինները բարդ նյութերում
Հաշվում է նյութերի մոլային զանգվածները` M(գ/մոլ) և տրված նյութաքանակով մասնիկների թիվը՝ N, զանգվածը`m և հակառակը
Գիտի քիմիական ռեակցիաների ընթանալու 6 հատկանիշները, ռեակցիայի ջերմէֆեկտը, միացման, քայքայման, տեղակալման, փոխանակման, վերօքս և ոչվերօքս, կատալիտիկ, ոչկատալիտիկ ռեակցիաների օրինակներ
Սահմանում է նյութի զանգվածի պահպանման օրենքը, այդ օրենքի հիման վրա կազմում է ռեակցիաների հավասարումները և հավասարեցնում
Կատարում է հաշվարկային առաջադրանքներ ըստ քիմիական ռեակցիաների հավասարումների
Գիտի գազի մոլային ծավալը` Vm(ն.պ.) և կատարում է հաշվարկներ`եթե տրված է գազի նյութաքանակ՝ մոլը(n), մոլեկուլների թիվը`N կամ զանգվածը`m
Գիտի գազերի հարաբերական խտություն հասկացությունը`(D) և որոշում,համեմատում է գազերի խտությունն ըստ օդի, ջրածնի , հելիումի և այլն: