Հանս Քրիստիան Անդերսենը մասին

Հանս Քրիստիան Անդերսենը (1805-1875) դանիացի հանրահայտ գրող է, ով առավել հայտնի է իր հեքիաթներով, ինչպիսիք են «Փոքրիկ ջրահարսը», «Անճոռնի բադիկը» և «Թագավորի նոր զգեստը»: Նա ծնվել է Օդենսեում՝ աղքատ ընտանիքում: Նրա հայրը կոշկակար էր, իսկ մայրը՝ լվացարարուհի: Անդերսենը ծանր մանկություն է ունեցել, բայց փոքր տարիքից տարված էր արվեստով ու հեքիաթներով։

Նա 14 տարեկանում տեղափոխվեց Կոպենհագեն՝ երազելով դառնալ դերասան, բայց հետագայում վերածվեց գրողի։ Անդերսենի հեքիաթները ունեն բնության, փոփոխության և մարդկային զգացմունքների խորը թեմաներ՝ արտահայտելով նրա սեփական կյանքից ստացած փորձառությունները, ներառյալ աղքատությունից բարձրանալը դեպի միջազգային փառք: Նրա աշխատանքները մեծ ազդեցություն են թողել համաշխարհային գրականության վրա, և մինչ այսօր համարվում են մշակութային ժառանգություն:

Անդերսենը նաև շատ է ճանապարհորդել Եվրոպայում, ինչը ձևավորել է նրա գրական ոճը և աշխարհայացքը

Պատմություն 9

1918թ  մայիսի28  Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակումը ;

Հայաստանի անկախության հռչակագիր, Անդրկովկասի Դաշնային Դեմոկրատական Հանրապետությունից հայկական նահանգների անկախության հռչակման մասին հայտարարություն, որը կատարվել է 1918 թվականի մայիսի 30-ին։ Հայաստանի առաջին հանրապետության մասին հայտարարել է Թիֆլիսում 1918 թվականի մայիսի 28-ին։ Անկախության մասին հռչակագիրը մշակվել է …

1918 հունիսի 4 բաթումի պայմանագրի ;

Բաթումի պայմանագիրը կնքվել է 1918 թ-ի հունիսի 4-ին Բաթումում։ Այսպես կոչված հաշտության և բարեկամության պայմանագիր Օսմանյան կայսերական կառավարության և Հայաստանի Հանրապետության միջև։ Պայմանագրով Հայաստանի տարածքը կազմում էր 12 հազար քառակուսի կիլոմետր։ՀՀ տարածքը ընդգրկում էր միայն Սևանա լիճի ավազանը և Արարատյան դաշտի մի .

Քերականություն 9

Բառի ձայնավոր հնչյուններից մեկը (միավանկ բառերի դեպքում՝ միակը)
արտասանվում է մյուսներից ավելի ուժգին, օրինակ՝ մարզադա՛շտ բառում վերջին
ա-ն արտասանվում է փոքր-ինչ ուժգին և տևական։ Բառի որևէ ձայնավորի
արտասանության ուժեղացումը՝ շեշտումը, գրավոր խոսքում անհրաժեշտության
դեպքում արտահայտվում է կետադրական շեշտ նշանով, օրինակ՝ մա՛րդ, փողո՛ց,
մայրաքաղա՛ք։ Հայերենում բառական շեշտը հիմնականում ընկնում է բառի
վերջին վանկի ձայնավորի վրա, և եթե բառի վերջից ավելանում է նոր բաղադրիչ,
տեղափոխվում է նրա վերջին ձայնավորի վրա, օրինակ՝ քաղա՛ք-քաղաքայի՛ն։
Սակայն այս ընդհանուր օրինաչափությունից կան որոշ շեղումներ։
ա) Կան մի շարք բառեր, որոնցում շեշտը վերջին ձայնավորի վրա չի ընկնում՝
գո՛նե, գրե՛թե, գո՛ւցե, ե՛րբևէ, իհա՛րկե, մա՛նավանդ, մի՛գուցե, մի՛թե, մի՛միայն,
նա՛մանավանդ, նո՛ւյնիսկ, նո՛ւյնպես, ո՛վևէ, ո՛րևէ և այլն։
բ) Բացառություն են նաև օտար լեզուներից անցած մի շարք բառեր՝
մաթեմա՛տիկա, ռա՛դիո, տե՛խնիկա, քի՛միա, օլիմպիա՛դա, կակա՛ո, մա՛նգո այլն։
գ) Շեշտը վերջին վանկի վրա չի ընկնում նաև իա-ով ավարտվող
տեղանուններում՝ Ավստրա՛լիա, Արմե՛նիա, Գերմա՛նիա, Դա՛նիա և այլն։
դ) Հինգերորդ թվականից սկսած՝ դասական թվականների շեշտը վերջին
վանկի վրա չի ընկնում՝ վե՛ցերորդ, յո՛թերորդ, ո՛ւթերորդ, տասնմե՛կերորդ և այլն։
ե) Հարադիր բայերում շեշտվում է անվանական մասը, օրինակ՝ պա՛ր գալ,
ծա՛փ տալ, ձա՛յն տալ, ուշքի՛ գալ և այլն։
զ) Օտար որոշ անձնանունների ու տեղանունների ուղղական հոլովում շեշտը
չի ընկնում վերջին վանկի ձայնավորի վրա՝ Բեթհո՛վեն, Լե՛րմոնտով,
Մայակո՛վսկի, Պո՛ւշկին և այլն, սակայն եթե այդ բառերին ավելանում է որևէ
քերականական կամ բառակազմական միավոր, ապա շեշտվում է վերջին
ձայնավորը՝ Պուշկինի՛, Պուշկինի՛ց, պուշկինյա՛ն և այլն։
է) Օժանդակ բայի դրական ձևերը չեն շեշտվում (գրո՛ւմ եմ), իսկ ժխտական
ձևերը շեշտվում են (չե՛մ գրում)։
ը) Եթե բառի վերջին ձայնավորը ը հնչյունն է, ապա շեշտվում է նախորդ
ձայնավորը, օրինակ՝ դառը, գի՛րքը, ա՛րկ(ը)ղ և այլն։ Ը ձայնավորը շեշտվում է միայն այն դեպքում, երբ բառի միակ ձայնավորն է կամ մյուս ձայնավորները ևս ըեր
են (շրը՛խկ, չը՛խկ և այլն)։

Գործնական աշխատանք
1. Գտնե՛լ այն բառերը, որոնցում շեշտը չի ընկնում վերջին
վանկի ձայնավորի վրա։
Գրեթե, գետը, բարիք, Իտալիա, կիտրոն, գուցե, ծանր, ծաղիկ, նույնիսկ,
տեխնիկա, չորրորդ, քանիերորդ, գիրքս, հեքիաթ, նույնպես:

Գրեթե, գետը, Իտալիա, գուցե, ծանր,տեխնիկա,չորրորդ, քանիերրերդ, նույնպես

2.Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերում է շեշտն ընկնում
վերջին վանկի ձայնավորի վրա։
1. ծառուղի, ասֆալտապատ, մայթեզր, ցուցափեղկ
2. ձևավորող, խոհարար, թթխմոր, շոկոլադ
3. գյուղատնտեսական, հիշարժան, երկկենցաղ, տնամերձ
4. կռունկ, խարույկ, հացահատիկ, գերծանր
5. հյուրընկալ, թթենի, ճանապարհորդ, նախշազարդ
6. սակայն, հավանաբար, գրեթե, լիովին
7. վրձին, շոգեքարշ, ծովախորշ, մեկուսիչ
8. փոքրատառ, ուղղաթիռ, զուգահեռ, արծաթապատ
9. մոլախոտ, գեղարվեստ, արքայադուստր, պարարվեստ
10. ավազաշերտ, դիմանկար, երաժշտասեր, բառատետր

3. Ա՜խ, էսպես էլ գիժ ամիս,
Մարդու հանգիստ չի տալիս։
Էսօր ուրախ օր կանի,
Վաղը՝ անձրև ու քամի,
Առավոտը՝ պայծառ օդ,
Կեսօրը՝ մութ ու ամպոտ։
Մին հագնում է սպիտակ,
Մին կանաչին է տալիս,
Մի օր ցուրտ է, մի օր՝ տաք,
Մին խնդում է, մին՝ լալիս…
Ա՜խ էսպես էլ գիժ ամիս։