20. Գտնել 616-ի պարզ բաժանարարների քանակը: 2,7,11
21. Գտնել 15-ի բոլոր բաժանարարների գումարը:1+2+3+6+9+15=36
22. Գտնել 18-ի բոլոր բաժանարարների գումարը: 1+2+3+6+9+18=39
23. Գտնել 24-ի բոլոր բաժանարարների գումարը:1+2+3+6+12+24=44
24. Գտնել 28-ի բոլոր բաժանարարների գումարը:1+2+4+7+28=42
25. Գտնել 32-ի բոլոր բաժանարարների գումարը:1+2+4+8+16+32=63
26. Գտնել 36-ի բոլոր բաժանարարների գումարը:1+2+3+4+6+9+12+18+36=91
27. Գտնել 38-ի բոլոր բաժանարարների գումարը:1+2+38=41
28. Գտնել 45-ի բոլոր բաժանարարների գումարը:5+15+45=65
29. Գտնել 48-ի բոլոր բաժանարարների գումարը:1+2+3+4+6+8+12+16+24+48=116
30. Գտնել 50-ի բոլոր բաժանարարների գումարը:1+2+5+10+25+50=93
31. Գտնել 18 և 24 թվերի ընդհանուր բաժանարարների քանակը:
32. Գտնել 12 և 20 թվերի ընդհանուր բաժանարարների քանակը:
33. Գտնել 15 և 25 թվերի ընդհանուր բաժանարարների քանակը:
34. Գտնել 24 և 32 թվերի ընդհանուր բաժանարարների քանակը:
35. Գտնել 36 և 48 թվերի ընդհանուր բաժանարարների քանակը:
36. Գտնել 49 և 56 թվերի ընդհանուր բաժանարարների քանակը:
37. Գտնել 50 և 75 թվերի ընդհանուր բաժանարարների քանակը:
38. Գտնել 60 և 80 թվերի ընդհանուր բաժանարարների քանակը:
39. Գտնել 60 և 90 թվերի ընդհանուր բաժանարարների քանակը:
40. Գտնել 45 և 135 թվերի ընդհանուր բաժանարարների քանակը:
41. Գտնել (-5;36) միջակայքին պատկանող բոլոր ամբողջ թվերի
Day: 13.09.2024
Русский 9



Մարմինների էլեկտրոնացումը էլեկտրական լիցքը էլեկտրացույց էլեկտրական լիցքը բաժանելիությանը 9
Դեռ հին ժամանակներից հայտնի էր, որ մի մարմինը մյուսով շփելիս՝ օրինակ, սաթը բրդով կամ ապակին մետաքսով, նրանք ձեռք են բերում այլ մարմիններ դեպի իրենց ձգելու հատկության: Ակնհայտորեն երևում է նաև, որ ձգողության այդ ուժը բազմաթիվ անգամ գերազանցում է նույն մարմինների գրավիտացիոն փոխազդեցության ուժը: Այս նոր փոխազդեցությանն անվանում են էլեկտրական (հուներեն «էլեկտրոն» բառը նշանակում է սաթ), փոխազդող մարմիններին՝ էլեկտրականացած, իսկ պրոցեսը՝ էլեկտրականացում:
Մարմինների էլեկտրական փոխազդեցությունը քանակապես բնութագրող ֆիզիկական մեծությունը կոչվում է էլեկտրական լիցք և նշանակվում q տառով: ՄՀ-ում էլեկտրական լիցքի միավորը Կուլոնն է (1 Կլ)՝ ի պատիվ Շառլ Կուլոնի (1736−1806 թթ.), ով ձևակերպել է էլեկտրական լիցքերի փոխազդեցության օրենքը:
Ինչպես ցույց տվեցին փորձերը, բրդով շփված 2 սաթե կամ մետաքսով շփված 2 ապակե միատեսակ ձողերը իրար վանում են, իսկ ապակե և սաթե ձողերը՝ իրար ձգում: Նշանակում է գոյություն ունի երկու տեսակի էլեկտրական լիցք: Ամերիկացի ֆիզիկոս Բենջամին Ֆրանկլինի առաջարկով մետաքսով շփված ապակու վրա առաջացած լիցքն անվանեցին դրական և վերագրեցին «+» նշան, իսկ բրդով շփված սաթի վրա առաջացած լիցքին՝ բացասական և վերագրեցին «−» նշան: Այս նշանակումից հետո կարելի է սահմանել լիցքավորված մարմինների փոխազդեցության կանոնը։
Նույն նշանի (կամ նույնանուն) լիցքեր ունեցող մարմինները փոխադարձաբար վանում են, իսկ հակառակ նշանի (կամ տատանուն) լիցքեր ունեցող մարմինները փոխադարձաբար ձգում են միմյանց:
Էլեկտրական փոխազդեցության ուժի գոյությունը պայմնավորված է մարմինների վրա ստատիկ լիցքերի առկայությամբ, այդ ուժի ուղղությանը՝ լիցքերի նշանով: Փորձը ցույց է տալիս, որ լիցքավորված մարմինների փոխազդեցության ուժի մեծությունը կախված է նրանց լիցքերի մեծություններից և լիցքավորված մարմինների միջև եղած հեռավորությունից:
Երկու անշարժ, կետային (փոքր չափեր ունեցող) լիցքերի փոխազդեցության ուժի մեծությունը ուղիղ համեմատական է լիցքերի մոդուլների արտադրային և հակադարձ համեմատական է դրանց հեռավորության քառակուսուն: F=Kq1q2/R2 որտեղ q1-ը և q2-ը փոխազդող մարմինների էլեկտրական լիցքերի մեծություններն են, R-ը՝ նրանց միջև եղած հեռավորությունը: k-ն համեմատականության գործակից է, հաստատուն մեծություն, որը հավասար է k=9⋅109Ն⋅մ2/Կլ2
Փորձնական ճանապարհով ստացված այս օրենքը կոչվում է Կուլոնի օրենք:
Տանը՝ դաս 1,2։ Պատասխանել 6-րդ էջի 1- 10 հարցերին, 10-րդ էջի 1-7 հարցերին։ Կատարել մարմինների էլեկտրականացման երևույթը ցուցադրող փորձեր։ Մեկնաբանությունները և եզրակացությունները տեղադրել անհատական բլոգներում, հղումը ուղարկել էլեկտրոնային հասցեիս։ Ֆիզիկա և աստղագիտություն 9: Հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի դասագիրք / Է.Ղազարյան, Ա.Կիրակոսյան, Գ.Մելիքյան, Ռ.Թոսունյան, Ս.Մաիլյան, Ս.Ներսիսյան, Երևան, Էդիտ Պրինտ, 2015թ․
Դասարանում
1․ Ինչպե՞ս են փոխազդում միմյանց հետ թելից կախված 2 ձողերը
I ձող — մետաքսով շփված ապակե
II ձող — մետաքսով շփված ապակե
վանում են
չեն փոխազդում
ձգում են
2․ Ո՞ր դեպքում լիցքավորված/չլիցքավորված մարմինները միմյանց կվանեն:
3․Լիցաքավորված գնդի մոտ կախված խցանե A և B գնդիկները լիցքավորված են:
Ի՞նչ նշան ունեն գնդիկների լիցքերը:
A բացասական, B դրական
A դրական, B դրական
A բացասական, B բացասական
4․ Ինչպե՞ս կփոխվի երկու կետային լիցքերի փոխազդեցության ուժը , եթե դրանց հեռավորությունը և լիցքերից յուրաքանչյուրի արժեքը փոքրացվի 8 անգամ:
կմեծանա 8 անգամ
չի փոխվի
կմեծանա 16 անգամ
կփոքրանա 8 անգամբ
5․ Քանի՞ մետրով պետք է մեծացնել 6 մ հեռավորության վրա գտնվող լիցքերի միջև տարածությունը, որպեսզի նրանց փոխազդեցության ուժը փոքրանա 36 անգամ:
6․ Քանի՞ մետրով պետք է մեծացնել 2 մ հեռավորության վրա գտնվող լիցքերի միջև տարածությունը, որպեսզի նրանց փոխազդեցության ուժը փոքրանա 4 անգամ:
