նչ նկատի ունեք երբ մեկի մասին ասում եք պատասխանատու մարդ է։
Պատասխանատու մարդը այն մարդն է որ երբեք չի ուշանում որ ճիշտ ժամանակի կատարում իր խնդրանքը ։
Թվարկեք թե ինչ պատասխանատվություն ունեք դուք և ձեր ուսուցիչները։
Աշակերը պետքե դասերին իրեն հագալաց պահի դասատույի հանդեպ պետքե առաչադրանքներ փորձն կատաիր և ինտչան հնարավոր դասերը սովորիմ։
Ձեր կյանքում լինու՞մ են իրավիճակներ, երբ ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին ներքուստ չեք հանդուրժում, բայց արտաքուստ հանդուրժում եք:
Ինչ կլինի, եթե հասարակության մեջ չլինի հանդուրժողականության մթնոլորտ:
Եթե չլինի հադուրժողականություն ամեն օր մարդիկ կվիճեն իրար չեն հարգի և կսկսեն պատերազմներ։
Ինչու՞ է հանդուրժողականությունը կարևոր ժողովրդավարական հասարակությունում
Day: 13.05.2024
Հասարակագիտություն 8
Առաջնորդությունը ուրիշներին առաջնորդելու և ոգեշնչելու ունակությունն է՝ հասնելու ընդհանուր նպատակներին կամ խնդիրներին: Առաջնորդությունը չի սահմանափակվում միայն աշխատանքային դիրքով, դա հմտություն է, որը կարելի է զարգացնել և դրսևորել կյանքի տարբեր ոլորտներում:Առաջնորդությունը գործընթաց է, որտեղ առաջնորդը ոչ միայն առաջնորդում է, այլև լսում, ոգեշնչում, հաշվի է առնում իր թիմի կարծիքներն ու կարիքները։ Արդյունավետ ղեկավարը նաև պատրաստ է պատասխանատվություն ստանձնել իր թիմի արդյունքների համար և հավատարիմ է շարունակական զարգացմանը որպես մասնագետ և որպես անհատ:
Դա պարզապես մարդկանց կառավարելու մասին չէ, այլ ներառում է թիմի յուրաքանչյուր անդամի անհատականության խորը ըմբռնում և հարգանք, ինչպես նաև նրանց ընդհանուր արժեքների և նպատակների շուրջ համախմբելու կարողություն:Առաջնորդը կարող է տեսնել մարդկանց ներուժը, խթանել նրանց զարգացումը և օգնել նրանց հասնել հաջողության:Սա ուրիշների վրա ազդելու արվեստն է, ոչ թե այն պատճառով, որ նրանք ստիպված են, այլ որովհետև նրանք ցանկանում են:Առաջնորդը պետք է օրինակելի լինի՝ ցուցաբերելով ամբողջականություն, նվիրվածություն, վճռականություն և պատասխանատվություն:
հասնեն հիմնական նպատակներին։ Կոլեկտիվի սոցիալ-հոգեբանական կառուցվածքը հանգում է փոքր խմբերում առաջնորդի հանդես գալուն։ Առաջնորդումը բնական սոցիալ-հոգեբանական գործընթաց է, այն անձի կարողությունն է՝ անհատների կամ նրանց խմբի վարքի վրա ազդելու՝ հանուն կազմակերպության նպատակների իրականացման։ Առաջնորդումը համատեղ աշխատանքի ամբողջականացման, կազմակերպության անդամների ներուժի բազմապատկան հզոր մեխանիզմ է։ Զիգմունդ Ֆրոյդը առաջնորդումը հասկանում էր երկակիորեն. մի կողմից՝ խմբային, մյուս կողմից՝ անհատական գործընթաց։ Այդ գործընթացների հիմքում ընկած է այլ մարդկանց իրենց կողմը քաշելու, նրանց մեջ հիացմունք ու սեր առաջացնելու առաջնորդների կարողությունը։
Առաջնորդումը խմբում ձևավորվում է հուզական, գործնական և տեղեկատվական բաղադրիչների հիման վրա։
«Հուզական» առաջնորդը «խմբի սիրտն» է, մի մարդ, որին խմբի յուրաքանչյուր անդամ կարող է դիմել կարեկցանքի համար։
«Գործնական» առաջնորդի հետ, որին ավելի պատկերավոր «խմբի ձեռքեր» են անվանում, հեշտ է աշխատել. նա կարող է կազմակերպել գործը, ձևավորել անհրաժեշտ փոխադարձ կապեր, ապահովել գործի հաջողությունը։
«Տեղեկատվական» առաջնորդին՝ «խմբի ուղեղին», բոլորը դիմում են տարբեր հարցերով, քանի որ նա ամեն ինչ գիտի, կարող է բացատրել և օգնել գտնել անհրաժեշտ տեղեկատվությունը։
Լավագույնը կլինի այն առաջնորդը, որը համադրում է բոլոր երեք բաղադրիչները, թեև առավել հաճախ հանդիպում են երկու բաղադրիչների համադրում։
Հասարակագիտություն 8
Կոռուպցիա, անձնական կամ այլ շահադիտական նպատակով, տարբեր ձևերով արտահայտված (գործողությամբ կամ անգործությամբ) ի պաշտոնե տրված իշխանական լիազորությունների չարաշահումն է։ Կոռուպցիան որպես վստահված իշխանության չարաշահում ունի մի շարք դրսևորումներ և բազում «նրբերանգներ», որոնցից են կաշառակերությունը` կաշառք ստանալը, տալը, կաշառքի միջնորդությունը, կաշառքի շորթումը, հովանավորչությունը, պաշտոնական դիրքի կամ կապերի չարաշահումը, պաշտոնական լիազորությունները չարաշահելը կամ անցնելը, պաշտոնական կեղծիքը, պաշտոնական դիրքի օգտագործմամբ պետական սեփականության յուրացումն ու վատնումը, ինչպես նաև պաշտոնեական այլ չարաշահումները[1]։
Կոռուպցիա տերմինը առաջացել է լատիներեն «corruptus» և «corrumpere» բառերից, որոնք նշանակում են փչացում, այլասերում, վարակում, ապականում, աղճատում, աղավաղում, կաշառում և այլն[2]։
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» (ԹԻ) միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության սահմանման համաձայն` կոռուպցիան ի պաշտոնե տրված իշխանական լիազորությունների չարաշահումն է` անձնական օգուտ ստանալու նպատակով[3]։
Քլիթգարդը, ով համարվում է ակադեմիական հակակոռուպցիոն հետազոտությունների հեղինակ, առաջ է բերել կոռուպցիայի առաջացման պատճառների ֆորմուլան, որը սահմանում է՝ Կ=Մ+Հ-Հ (կոռուպցիան հավասար է մենաշնորհ+հայեցողություն-հաշվետվողականություն)։ Այս ֆորմուլան առաջինը հայտնվել է Քլիթգարդի 1988 թվականին տպագրված «Վերահսկելով կոռուպցիան» գրքում։ Կա կարծիք, որ Քլիթգարդի կոռուպցիայի ֆորմուլան շեղող ազդեցություն կարող է ունենալ, այդպիսով կարող է վտանգավոր լինել[4]։
Ըստ Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի մասին քաղաքացիական իրավունքի կոնվեցիայի կոռուպցիա նշանակում է՝ ուղղակիորեն կամ անուղղակիորեն կաշառք կամ որևէ անհիմն օգուտ կամ այդպիսի օգուտի խոստում պահանջելը, առաջարկելը, տալը կամ ընդունելը, որը խախտում է կաշառք, անհիմն օգուտ կամ այդպիսի օգուտի խոստում պահանջողի կողմից ցանկացած պարտականության պատշաճ կատարումը կամ պահանջվող վարքագիծը[5]։
Երկրում կոռուպցիայի առկայությունը բացասական ազդեցություն է ունենում բոլոր մարդկանց վրա, դա մեծամասամբ դրսևորվում է մարդկանց իրավունքների խախտմամբ։ Կոռուպցիան ազդում է մարդկանց առողջության, ազատության, անգամ կյանքի վրա։ Այն ոչնչացնում է ժողովրդավարությունը և երկրի իշխանության հանդեպ հավատը։ Կոռուպցիան նաև նվազեցնում է ավելի առողջ շրջակա միջավայր ունենալու հավանականությունը։ Կոռուպցիան խաթարում է երկրի տնտեսական, սոցիալական և իրավական հիմքերը, կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը երկրում հաստատում է բազմակողմանի և կայուն զարգացում[6]։Կոռուպցիան զարգացման վրա բացասական ազդեցություն ունի։ Այն խանգարում է տնտեսական աճին, կրճատում է սոցիալական ծառայությունները և արգելք է հանդիսանում ենթակառուցվածքներում ներդրումների համար։Կոռուպցիան ստեղծում է հակաժողովրդավարական միջավայր, որն ուղեկցվում է անվստահությամբ, այն անտեսում է բարոյական նորմերը և անհարգանք սերմանում պետական կառույցների և իշխանությունների հանդեպ[7]։