12. XIX դ. երկրորդ կեսին և XX դ. սկզբին հսկայական զարգացում ապրեց հայկա- կան մշակույթը: Վերելք ապրեց կրթական գործը, հայ գիտնականները քայ- լում էին ժամանակի գիտական նվաճումներին համահունչ: Գրականության և արվեստի ոլորտները նույնպես զարգանում էին արդիական ուղղությունների և սկզբունքների հիման վրա:
Ներկայացրեք հայ ազգային կրթական նշանավոր հաստատությունները: Գի- տության ո՞ր ասպարեզներում նվաճումների հասան հայ գիտնականները:
Ձեր կարծիքով հայագիտությունը ինչո՞ւ վերելք ապրեց: Նշեք հայտնի հայա- գետների: Ի՞նչ նշանավոր հայ պատմաբանների գիտեք:
Խմբային կամ անհատական աշխատանքով պատրաստեք ելույթ հայ մշա- կույթի որևէ ականավոր գործչի մասին՝ օգտվելով նաև լրացուցիչ աղբյուրնե
րից ու համացանցի նյութերից:
Կրթական համակարգը
19-րդ դարի երկրորդ կեսին վերելք ապրեց հայկական դպրոցը:
Արևելահայության շրջանում կար երկու տեսակի դպրոց՝պետական և ազգային:
Դպրոցներում պարտացիր ուսուցման լեզուն ռուսերենն էր, դասավանդում էին՝կրոն, հայերեն, ռուսերոն, վայելչագրություն,թվաբանություն, երգեցողություն, աշխարհագրություն, բնագիտություն, պատմություն:
Բացվեցին իգական հաստատություններ, այդ գործում մեծ է պերճ Պռոշյանի ավանդը, որի շնորհիվ1864թ. Շուշիում բացվեցին իգական դպրոցներ:
Էջմիածնում բացվեց հոգևոր ճեմարան Գևորգ Դ-ի նախաձեռնությամբ(1874թ.):
Օսմանյան կայսրության կազմում գտնվող արևմտահայությունը կրթության ոլորտում նույնպես առաջընթաց ուներ, գործում էին երկու կարգի դպրոցիներ՝նախակրթական և երկրորդական:
Վարագա վանքում 1857թ. բացվեց <<Ժառանգավորաց>> վարժարանը:
1870թ.Գարեգին Սրվանձտյանցը Վանում հիմնադրեց Իգական վարժարան:
1881թ. բացվեց Սանասարյան վարժարանը: