1.Նկարագրել շնչառական համակարգի կառուցվածքը, նշել օդատար ուղիները և գազափոխանակության օրգանները։
Շնչառական համակարգը բաղկացած է քթից, կոկորդից, շնչափողից, բրոնխներից, թոքերից և դիֆրագմից։ Օդը քթի խոռոչով և կոկորդով անցնում է շնչափող, այնուհետև թոքերի բրոնխներ և բրոնխիոլներ, որտեղ ալվեոլների միջոցով տեղի է ունենում գազի փոխանակում արյան հետ: Դիֆրագմը և միջկողային մկանները օգնում են վերահսկել ինհալացիա և արտաշնչում:
2.Նկարագել սիրտ_անոթային համակարգը, սրտի կառուցվածքը, մեծ և փոքր շրջանառությունը։
Սրտի մեծ շրջանառություն՝ օրգան-սիրտ-օրգան: Ձախ փորոքը կծկվելով զարկերակային արյւոնը մղում է աորտայի մեջ: Նրանից ճյուղավորվում են զարկերակներ, որոնք արյուն են մատակարարում բոլոր օրգաններին, ներառյալ սիրտը: Յուրաքանչյուր օրգանում զարկերակները աստիճանաբար ճյուղավորվում են առաջացնելով փոքր զարկերակների և մազանոթներւ խիտ ցանց: Արյան շրջանառության մեծ շրջանի մազանոթներից մարմնի բոլոր հյուսվածքներն են մտնում թթվածին և սննդանյութեր, իսկ բջիջներից մազանոթների մեջ է անցնում ածխաթթու գազ: Այդ դեպքում արյունը զարկերակայինից վերածվում է երակայինի: Մազանոթներն իրար միանալով, սկզբում առջացնում են փոքր, իսկ հետոª ավելի խոշոր երաներ: Դրանց միջից ամբողջ արյունը հավաքվում է երկու մեծ սիներակներում: Վերին սիներակը սրտին արյուն է բերում գլխից, պարանոցից, վերին վերջույթներից, իսկ ստորին սիներակըª մարմնի բոլոր մնացած մասերից: Երկու սիներակներն էլ թափվում են աջ նախասիրտը: Արյան այն ուղին, որը սկսվում է ձախ փորոքից, անցնում է բոլոր օրանների զարկերակների, մազանոթների և երակների միջով և հասնում մինչև աջ նախասիրտը կոչվում է արյան շրջանառության մեծ կամ մարմնային շրջան: Արյան շրջապտույտը արյան շրջանառության մեծ շրջանով տեղի է ունենում 20-23 վրկ-ում:
3.Նկարագել մարսողական համակարգը ` նշել, որ բաժնում ինչ նյութեր են ճեղքվում։
լատին․՝ օրգանների համակարգ, որի դերն է ընդունած սննդանյութերը ենթարկել մեխանիկական և քիմիական մշակման, այնուհետև մշակված նյութերը՝ ներծծման, իսկ չմարսվածները՝ արտաթորել որպես կղանք։ Ավելի բարձր կազմակերպված կենդանիների ու մարդու մարսողական խողովակները (Canalis digestorius) տարբերակվում են ավելի բարդ ձևերով՝ կախված նրա զանազան բաժինների մասնագիտացումից։ Մարսողական խողովակի ամբողջ երկարությամբ նկատվում են կառուցվածքի բազմաթիվ հաջորդումներ։
