Մենք Ապրիլի տասներկուսին գնացինք Արատես ։ Գնալու ճանապարհին ‘կանգ առանք Եղեգիս ։Երբ հասանք Արատես’ ամեն մեկը իր համար տեղ գտավ ։ Առաջին օրը խարույկի դիմաց թեյ ըմպեցինք,զրուցեցինք և շատ լավ երեկո անցկացրեցինք։Երկրորդ օրը գնացինք Արատեսի ձորի մոտ և այդտեղ ասմունքեցինք նաև երեխաներով պահմտոցի խաղացինք ,խորոված արեցինք նաև մեղուների տնակի մոտ գնացինք ,նորից երեկոյան խարույկ շուրջը հավաքեցինք և մեր դասընկերը գիթառ նվագեց և այսպես ավարտվեց երկրորդ օրը։ Երրորդ օրը հավաքեցինք մեր սենյակները և գնացինք տարածքը մաքրելու և տուն եկանք։Ես շատ եմ սիրում Արատեսը և մեծ սիրով եմ գնում այդտեղ։