Եղեգիսի մասին
Եղեգիս, Ալագյազ, Ալագյոզ, Ալաղըզ, Ալայազ, Աղքիս, Գետափ, Եղեգիք, Եղեգյաց գետ, էլեգիս, էրտագին, Ղոյթուլ, Ղոյթուր, Ջանիչայ, Ջանլի, Քոյթուլ, գետ Հայաստանի Վայոց ձորի մարզում, Արփայի աջ վտակը։ Սկիզբ է առնում Վարդենիս լեռան հարավային լանջերից՝ 3200 մ բարձրություն։ Երկարությունը 47 կմ է, ջրհավաք ավազանը՝ 516 կմ2։
Գետահովիտը հիմնականում կիրճանման է։ Արագահոս է՝ բազմաթիվ սահանքներով և ջրվեժներով։ Վտակներն են Սուլեման, Արտաբունը, Վարդաձորը։ Սնումը հիմնականում հալոցքային (49%) և ստորերկրյա (39%) է, վարարումը՝ մարտ-հունիսին։ Տարեկան միջին ծախսը 8, 2 մ3/վ է։
Եղեգիսի եկեղեցու մասին

2006 թվականի հոկտեմբերի 14-ին, այսինքն այս եկեղեցու օծման օրը, սկզբից ռուս ուղղափառ Սուրբ Քրիստոս Ամենափրկիչ եկեղեցու բակում է տեղադրված եղել Հայաստանից բերված խաչքար, որը նվեր էր Ռուս Ուղղափառ Եկեղեցու Կալինինգրդա-Սմոլենսկի թեմին։ Խաչքարը օծել է եպիսկոպոս Եզրաս Ներսեսյանը, Տեր Թադևոսը և կալինինգրադյան ուղղափառ եպիսկոպոս Սերաֆիմ (Մելքոնյան)։
Երկու ժամ անց բացված է եղել շրջանի առաջին հայկական եկեղեցին, որը ստացավ Սուրբ Ստեփանոսի անունը։ Այս տաճարը գտնվում է Սուրբ Գերասիմ Բոլդինսկու ուղղափառ եկեղեցու հակառակ կողմին[4]։ Ինչպես արդեն ասված է եղել, եկեղեցին օծել է եպիսկոպոս Եզրաս Ներսեսյանը, որից հետո շնորհավորել է ներկա մարդկանց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի անունից և փոխանցել է Հայ եկեղեցու բարձրագույն պարգևը — Գրիգոր Լուսավորչի օրդենը գլխավոր մեցենատին[5], Կալինինգրադի մարզի Հայկական երկրամասային ազգա-մշակութային ինքնավարության հոգաբարձուների խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս, «ԼՈՒԿՈՅԼ-Կալինինգրադմորնեֆտ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Յուրի Ստեփանի Քաջոյանին։ Արարողությանը ներկա էին եղել Սանկե Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոս Ռուբեն Հակոբյանը, Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գերման Անանյանցը, Կալինինգրադի մարզի հայկական ազգա-մշակութային ինքնավարության նախագահ Ֆելիքս Գևորգյանը, քաղաքային և մարզային Դումայի պատգամավորներ, մարզային կառավարության նախարարներ, տարբեր ընկերությունների ղեկավարներ, ինչպտս նաև Կալինինգրադի մարզի ազգա-մշակությային ինքնավարությունենրի ներկայացուցիչներ։
Բացման պատվին հենց այդ օրը Կալինինգրադի մարզի Արվեստի տանը գալա-համերգ է կայացել Հայաստանից եկած բազմաթիվ արտիստների և տեղի հայկական