Քիմյա 8

Ձվի բաղադրությունը

Ձուն բաղկացած է 12% կեղևից, 56% -ը սպիտակուցից և 32% դեղնուցից: Կեղևի տակ անմիջապես գտնվում են երկու թաղանթ՝ արտաքին և ներքին թաղանթները: Այս թաղանթները պաշտպանում են ձվի պարունակությունը բակտերիաներից: Ձվի կեղևը պարունակում է 3% ֆոսֆոր և մագնեզիում, նատրիում, կալիում, ցինկ, մանգան, երկաթ, պղինձ և այլ օրգանական բաղադրիչներ:


Ձվի սպիտակուցի մասին
Ձվի սպիտակուցը թափանցիկ բան է, որը շրջապատում է ձվի դեղնուցը: Ձվի սպիտակուցը ծառայում է որպես դեղնուցի հարվածից պաշտպանելու համար և սննդարար նյութեր է ապահովում զարգացող սաղմին (բեղմնավորված ձվերում): Այն նաև աներևակայելի սննդարար մթերք է:

Ձվի դեղնուցի մասին
Ձվի դեղնուցը կազմված է մոտավորապես 50% խոնավությունից և 50% պինդ նյութերից: Պինդ նյութերից 17%-ը սպիտակուցներն են, 30%-ը՝ ճարպերը և էմուլգատորները (հիմնականում լեցիտինը, որը կազմում է դեղնուցի մոտ 10%-ը), իսկ 3%-ը՝ հանքային մոխիրից և դեղնավուն կարոտինոիդ պիգմենտներից, որոնք դեղնուցին տալիս են իրենց հատկությունները և գույն:

Գործնական քերականություն8

1.Ընդգծված դարձվածքները փոխարինի՛ր տեքստի ոճին հարմար հոմանիշ բառերով:


Մեր նախնիները երևի շատ դառը փորձերից այն համոզման էին եկել-Հորդորվեցին, որ ձուկ ուտելիս չի կարելի երկաթե դանակ գործածել: Այդ կանոնը բանի տեղ չդնող—չհարգեցին մարդիկ անկողին էին ընկնում ու նույնիսկ հոգին փչում-մահանում: Հիմա արդեն գլխի ենք ընկել-իմացել ենք, թե ինչից էր  դա. երկաթը հեշտ քայքայվող սպիտակուցների հետ (ձկան մսի մեջ շատ կա) ռեակցիայի մեջ է մտնում, որի հետևանքով առաջ է գալիս-առաջանում էրթունավոր նյութ:

Այսօր արդեն կենցաղում երկաթե դանակ չի օգտագործվում. Ադամի տարվանից-մեր թվարկությունից առաջ ստեղծվել է չժանգոտվող պողպատը, որը կարելի է առանց ահ ու դողի-վախենալու օգտազործել: Բայց գյուտն ուշացել էր. սովորություննիրգործնարելէր-???: Հիմա ընդհանուր կարծիքն այն է, որ ձուկը դանակով ուտել չի կարելի:

2.Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված կազմված համապատասխան բաղադրյալ բառերով:

Մեր … (հանուր, պետ, ություն) … (թռչուն, աշխարհ) … (տար, տեսակ, ություն) պայմանավորված է նրանով, որ այստեղ գալիս են … (Իրան, ական),… (մեջ, երկիր, ական) ծովի և … (կովկաս, յան) թռչուններ: Դրանցից … (համ, ընդ, հանուր)… (ճանաչ, ում) ունեն մարդու… (հարևան, ություն) ապրողները և նրանք, որոնց … (կենս, կերպ) առնչվում է մարդու (տուն, տես, ական) գործունեության հետ:

Մեր հանրապետության (հանուր, պետ, ություն) թռչնաշխարհի (թռչուն, աշխարհ) տարատեսակությունը (տար, տեսակ, ություն) պայմանավորված է նրանով, որ այստեղ գալիս են Իրանական (Իրան, ական), միջերկրական (մեջ, երկիր, ական) ծովի և կովկասյան (կովկաս, յան) թռչուններ: Դրանցից համընդհանուր (համ, ընդ, հանուր)ճանաչում (ճանաչ, ում) ունեն մարդու հարևանությամբ (հարևան, ություն) ապրողները և նրանք, որոնց կենսակերպը (կենս, կերպ) առնչվում է մարդու տնտեսական (տուն, տես, ական) գործունեության հետ:

3.Տրված բառերի գործիական հոլովի ձևերով կազմի՛ր նախադասություններ:
Հայր, ծաղիկներ, բոլոր, ոչ մեկ, հասնել, հեռանալ:

Հայր- Ես հպարտանում եմ իմ հորով

ծաղիկներ-Ես իմ հավաքած ծաղիկներով անակնկալ արեցի իմ մայրիկին

բոլոր-բոլորով շնորհավորեցինք ուսուցչուհու ծնունդը

ոչ մեկ,

հասնել- հասնելով իմ նպատակին ես կարողացա հաղթահարել վախս:

հեռանալ-Ես հեռանալով Հայաստանից մեծ կարոտ զգացի:

4.Տրված գոյականները չորս խմբի բաժանի՛ր ըստ կազմության:

Մայրցամաք, գոյություն, գետին, ողբերգություն, գազան, նախաճաշ, ցնցում, արտասահման, ճամփա, ուժ, զոհ, նավ, նավահանգիստ, նավակ, հայրենիք, վերադարձ, մայրաքաղաք, օտարամոլություն:

Մայրցամաք-բարդ, գոյություն-պարզ ածանցավոր, գետին-պարզ, ողբերգություն-բարդ ածանցավոր, գազան-պարզ, նախաճաշ-բարդ, ցնցում-պարզ, արտասահման-բարդ, ճամփա-պարզ, ուժ-պարզ, զոհ-պարզ, նավ-պարզ, նավահանգիստ-բարդ, նավակ-պարզ ածանցավոր, հայրենիք-պարզ ածանցավոր, վերադարձ-պարզ ածանցավոր, մայրաքաղաք-բարդ, օտարամոլություն-բարդ ածանցավոր

5.Տրված գոյականներից նորերը կազմի՛ր` ուհի, ստան, ոց, ություն ածանցներով:

Հայ, դպիր, այգի, հնոց, բույր, ծառ, բժիշկ, պարսիկ:.

Հայ-հայուհի, հայաստան, հայոց, հայություն, դպիր-դպրոց, այգի-այգաստան, հնոց-հնություն, բույր-բուրաստան, ծառ-ծառաստան, բժիշկ-բժշկուհի, բժշկություն, պարսիկ-պարսկուհի, պարսիաստան, :

6․ Ընդգծի՛ր ենթակաները, ստորոգյալները, որոշիչները։ Տեքստը փոխադրի՛ր իբրև զրույց:

Ո՞վ է հայտնագործել պաղպաղակը

Հայտնի է, որ Սիցիլիան նվաճած արաբները տասնմեկերորդ դարում մի հետաքրքիր ուտելիք էին պատրաստում. թռչունի ձվի պարունակությունը դատարկում էին, դատարկ կճեպի մեջ համեմված ջուր լցնում և մի գիշեր թողնում ձյան մեջ: Հին հռոմեացիները նույնպես ունեցել են իրենց սառն աղանդերը, հանում էին դեղձի միջուկը և փոխարենը` մեջը սառույցի կտորներ լցնում: Առաջնությունը սակայն հին չինացիներին է պատկանում: Նրանք հռոմեացիներից դեռ շատ առաջ, որպես սառն անուշեղեն, գործածել են ձյունը` լիմոնի, նարնջի կտորների ու նռան հատիկների հետ խառնած: Եվ ճիշտ են արել, դա շատ համով է:

Իշխանություն

Իշխանություն, հեղինակություն, իրավավարչական կամ քաղաքական միավոր։ Որպես հեղինակություն առաջանալով մարդկային հասարակության արշալույսին՝ ձգտել է իր կամքին ենթարկել, կարգավորել ու կառավարել հասարակության անդամների գործողություններն ու փոխհարաբերությունները։ Անընդհատ զարգացել ու շարունակում է կատարելագործվել։ Մինչև դասակարգերի ու պետության առաջացումը կրել է հասարակական բնույթ՝ չունենալով հասարակությունից վեր կանգնած մարմիններ։ Իշխանությունը ներկայացրել են տոհմացեղային ընտրովի ավագները՝ առաջնորդները։ Դասակարգերի ծագումը, քայքայելով տոհմացեղային արյունակցական կապերը, առաջնորդների բարոյական հեղինակությունը փոխարինել է համընդհանուր հեղինակության իշխանությամբ, որն արդեն առանձնացել, վեր է կանգնել հասարակությունից, ընդունել դասակարգային բնույթ և աստիճանաբար դարձել ժառանգական։ Դասակարգային հասարակարգերում իշխանությունները հանդես են եկել տարբեր ձևերով ու անվանումներով (իշխանական դքսություն, հերցոգություն, թագավորություն, խանություն, կայսրություն, հանրապետություն) և այժմ էլ հարատևում են նույն կամ նոր տարատեսակներով ու անուններով։