Ինքնություն աշխատանք 8

1.Գրել ուղանկյան,զուգահեռագծի,եռանկյան,շեղանկյան և սեղանի մակերեսների հաշվման բանաձևերը։S=a*b,զուգահեռ-a*h,շեղանկյանը-d1*d2,սեղա-a+b*h/2,եռան.-1/2ah

2.Գտնել ուղղանկյան մակերեսը,եթե դրա կողմերից մեկը մյուսից մեծ է երկու անգամ,իսկ պարագիծը հավասար է 48սմ։48սմ^2

3.Զուգահեռագծի կողմերն են 5սմ և 10սմ,իսկ անկյուններից մեկը 300։Գտնել զուգահեռագծի մակերեսը։  (5սմ + 10սմ) × 300 / 2 = 4500 սմ²

4.Գտնել 12սմ և 8սմ կողմերով ուղղանկյուն եռանկյան մակերեսը։12սմ × 8սմ / 2 = 48 սմ²

5.Գտնել 6սմ և 10սմ հիմքերով և 8սմ բարձրությամբ սեղանի մակերեսը։(6սմ × 10սմ × 8սմ) / 2 = 240 սմ²

Պատմություն 8

Հայ ազգային -քաղաքական կյանքի վերելքը 1917թ.-ին

Նկարագրել 1917թ. սկզբին Ռուսաստանում տեղի ունեցող փոփոխությունները:
1917 թ. փետրվարի վերջին Ռուսաստանում սկսված հեղափոխության շնորհիվ տապալվեց միապետությունը: Երկիրը բռնեց ժողովրդավարական հանրապետության
ձևավորման ուղին: Մարտի 2–ին կազմվեց Ժամանակավոր կառավարություն՝ բարձրագույն գործադիր իշխանության նոր մարմինը Ռուսաստանում: 1917 թ. մարտի 9-ին կազմվեց երկրամասի իշխանության նոր մարմին՝ Անդրկովկասյան հատուկ կոմիտե (ԱՀԿ):

Համեմատել հայերի նկատմամբ ցարիզմի և ժամանակավոր կառավարության վարած քաղաքականությունը:
Ցարիզմի հետ համեմատաբար ժամանակավոր կառավարության վարած քաղաքականությունը մի փոքր հույս արթնացրեց հայերի մոտ: Ժամանակավոր կառավարությունը որոշում կայացրեց, որի համաձայն առաջին անգամ Օսմանյան կայսրությունից նվաճված հայկական տարածքները միավորվեցին, որպես վարչական առանձին միավոր՝ Թուրքահայաստան անվանումով:

Համեմատել, համադրել, արևմտահայերի, արևելահայերի հրավիրված առաջին համագումարների բովանդակությունը:
Երևանում 1917 թ. մայիսին կայացավ արևմտահայերի առաջին համագումարը: Հայրենիքի վերաբնակեցման, Հայաստանում ազգային վարչություն կազմակերպելու, կրթական, տնտեսական և այլ հարցերի վերաբերյալ ընդունվեցին կարևոր որոշումներ: 1917 թ. աշնանը Թիֆլիսում տեղի ունեցավ արևելահայերի համագումարը: Մասնակցում էին քաղաքական և հասարակական տարբեր կազմակերպությունների 228 պատգամավորներ, որոնց կեսից ավելին դաշնակցականներ էին: Համագումարը որոշումներ ընդունեց Կովկասյան ճակատի
պաշտպանության, հայկական ազգային զորամասերի ստեղծման և այլ հարցերի մասին:

Պատմել Հայոց ազգային խորհրդի ստանձնած դերակատարման մասին:
Ռուսաստանի տարբեր երկրամասերում ստեղծվում էին ազգային նոր մարմիններ, որոնք տնօրինում էին սեփական ժողովրդի տարաբնույթ խնդիրների լուծումը։ 1917թ. աշնանը Թիֆլիսում տեղի ունեցավ արևելահայերի համագումարը։ Մասնակցում էին քաղաքական և հասարակական տարբեր կազմակերպությունների 228 պատգամավորներ, որոնց կեսից ավելին դաշնակցականներ էին։ Համագումարըը որոշումներ ընդունեց Կովկասյան ճակատի  պաշտպանության, հայկական ազգային զորամասերի ստեղծման և այլ հարցերի մասին։ Համագումարի ավարտից քիչ անց ձևավորվեց 15-հոգանոց գործադիր մարմին՝ Հայոց ազգային խորհուրդը։

Հիմնավորել հայերի շահագրգռված լինելը երկրամասում սահմանափոխություն կատարելու հարցում:
Երկրամասում ազգամիջյան հարաբերությունները կարգավորելու գործում մեծ նշանակություն էին ստացել արդարացի սահմանափոխության իրագործումը և տեղական ինքնակառավարման մարմիների՝ զեմստվոների հաստատումը։ Հետփետրվարյան շամանակաշրջանում վրացի, հայ և թաթար քաղաքական ուժերը փորձեցին փոխհամաձայությամբ շտկել աղավաղված ազգագրական-վարչական քարտզը։ Այդ գործում ամենից ավելի շահագրգռված էին հայերը, քանի որ նրանք բոլորից շատ էին տուժել ինքնակալության գաղութային քաղաքականությունից։

Աղբյուրները ՝Հայոց պատմություն,

Առաջադրանք 2

Խորհրդային Ռուսաստանը և Հայաստանը

Ներկայացնել Ռուսաստոնում հոկտեմբերյան հեղարջումից հետո Անդրկովկասում տեղի ունեցող փոփոխությունները :
Այսրկովկասի գրեթե բոլոր քաղաքական ուժերը դատապարտեցին բոլշևիկյան հեղաշրջումը: Ռուսաստանի մայրաքաղաքում տեղի ունեցած իշխանափոխությամբ երկրամասում առաջացավ իշխանական ճգնաժամ: Այն հաղթահարելու նպատակով Թիֆլիսում 1917 թ. նոյեմբերին գումարվեց տեղի քաղաքական և ռազմական ուժերի ներկայացուցիչների խորհրդակցություն: Արդյունքում՝ նոյեմբերի 15–ին կազմավորվեց գործադիր նոր մարմին, որը կոչվեց Անդրկովկասյան կոմիսարիատ, իսկ ԱՀԿ– ն լուծարվեց:

Վերլուծել Երզնկայի զինադադարը:
Կտրուկ փոխվեց իրավիճակը նաև Կովկասյան ճակատում: Անդրկոմիսարիատը հաշտության բնակցություններ սկսեց Թուրքիայի հետ և 1917 թ. դեկտեմբերի 5-ին Երզնկայում ստորագրեց զինադադարի համաձայնագիր: Ռազմական գործողությունները դադարեցվում էին մինչև հաշտության պայմանագրի կնքումը:

Ներկայացնել Արևմտյան Հայաստանի մասին բոլշևիկյան դեկրետը, գնահատել այդ փաստաթուղթը:
Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը 1917 թ. դեկտեմբերի 29– ին ընդունեց
«Թուրքահայաստանի մասին » հրովարտակը (դեկրետ): Դեռ նոյեմբերին ստեղծվել էր հանձնաժողով, որի կազմում էին բոլշևիկներ Վահան Տերյանը, Սարգիս Լուկաշինը,
ՀՅԴ ներկայացուցիչ Ռոստոմը և ուրիշներ: Այդ հանձնաժողովն էլ կազմեց վերոհիշյալ
հրովարտակի նախագիծը: Այդ հրովարտակով բոլշևիկյան կառավարությունը
ճանաչում էր Արևմտյան Հայաստանում հայերի ինքնորոշման իրավունքը: Առաջարկում էր դուրս բերել ռուսական զորքերը Արևմտյան Հայաստանից և այն վերադարձնել Թուրքիային: Հրովարտակի դրական նշանակությունը թերևս այն էր, որ Խորհրդային Ռուսաստանը հրապարակայնորեն ճանաչում էր Արևմտյան հայաստանում հայ ժողովրդի ազատ ինքնորոշման և ազգային պետություն ունենալու իրավունքը:

Վերլուծել Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիրը: Հիմնավորել  Խորհրդային Ռուսաստանի վարած քաղաքականությունը՝ հայերի շահերի անտեսումը  և Արևմտյան Հայաստանի վերադարձը Թուրքիային:
Խորհրդային կառավարությունը խզեց հարաբերությունները Անտանտի դաշնակից
երկրների հետ: Նա Բրեստ–Լիտովսկում 1917 թ. դեկտեմբերի 2–ին զինադադար
կնքեց, ապա հաշտության բանակցություններ սկսեց հակառակորդ Քառյակ միության հետ: Ի վերջո, շուրջ երեք ամիս ձգված բանակցություններից հետո Խորհրդային Ռուսաստանը 1918 թ. մարտի 3–ին (նոր տոմարով) Բրեստ–Լիտովսկում ստորագրեց հաշտության պայմանագիր իր համար շատ ծանր պայմաններով: Անտանտի նախկին
անդամ Ռուսաստանը, անջատ հաշտություն կնքելով, դուրս եկավ Առաջին աշխարհամարտից: Հաշտության 4-րդ հոդվածի և ռուս-թուրքական լրացուցիչ պայամնագրի համաձայն՝ Թուրքիային վերադարձվեցին Արևմտյան Հայաստանում գրավված հողերը։ Ռուսաստանը պարտավորվեց իր զորքերը շուտափույթ դուրս հանել ոչ միայն Արևմտյան Հայաստանից։ Այսպիսով՝ Բրեստ–Լիտովսկի պայմանագրով ոտնահարվեցին հայ ժողովրդի իրավունքները: Բոլշևիկները գործարքի գնացին Ռուսաստանի երեկվա թշնամիների հետ, որպեսզի պահպանեն իրենց իշխանությունը: Երբ ստորագրվում էր այդ չարաբաստիկ պայմանագիրը, ռուսական զորքն արդեն լքել էր Կովկասյան ճակատը, և վերսկսվել էր պատերազմն Արևմտյան Հայաստանի տարածքում