1․ Նախադասությունների կողքը գրի՛րտեսակները։
Նրանք էլ քեզ նման մարդիկ էին։ (պարզ ընդարձակ) Այդպես՝ քեզ նման երազներ էին երազում, մեծ-մեծ հույսեր էին փայփայում… (բարդ) Գալիս էին ոգևորված իրանց հույսերով ու ցնորքներով և մեկ-մեկ կորցնում ճանապարհին։ (բարդ) Ոմանք շուտ էին վհատում ու բեկվում, ոմանք ավելի հանդուգն ու համառ գալիս էին, մինչև մի տեղ ընկնում էին ուժասպառ ու… (բարդ) Օ՜, շատ եմ ծիծաղել նրանց վրա։ (պարզ ընդարձակ)
Ինչքա՜ն ծիծաղեցին էն գիշեր․․․ (պարզ ընդարձակ)
Ամենքը գաղթականներ էին։ (պարզ համառոտ) Նոր էին Թիֆլիս հասել։ (պարզ ընդարձակ) Զանոն էլ նրանց հետ էր։ (պարզ ընդարձակ) Իր հոր փեշիցը բռնած նա անց էր կացել ձյունոտ սարերով, ամայի, ցուրտ դաշտերով, երկա՜ր-երկա՜ր ճանապարհ։ (բարդ)
Նա չէր հասկանում, թե ինչու պատահեց էն ամենը, ինչ որ ինքը տեսավ․ (բարդ) էն հրացանների ճայթյունը, էն աղաղակը, էն ծուխն ու կրակը, էն փախուստը, որ փախչում էին ամենքը, ամենքը․․․ (պարզ ընդարձակ) Եվ չէր հասկանում, թե ինչպես եղավ, որ իր մայրիկը կորավ էն ժամանակ։ (բարդ)
2. Նախադասություններն ընդարձակի՛ր:
Փորձենք:
Փորձենք այն ինքներս։
Աղջիկները կպատմեն:
Աղջիկները կպատմեն իրադարձության մասին։
Մեծերը կլսեն:
Մեծերը կլսեն մեր խոսքը։
Կընտրեք:
Մենք կընտրենք մեր ճանապարհը։
Ճամփորդը վերադարձավ:
Ճամփորդը վերադարձավ արշավից։
3. Նախադասությունը գրի՛ր առանց այն բառերի կամ բառակապակցությունների, որոնք պատասխանում են փակագծում տրված հարցին:
Մի հարուստ մարդ իր փոքրիկ խանութում արդար մեղր էր ծախում: (ինչպիսի՞, ո՞ր)
Փաեթում բամբուկե փորագրված գավազան էր, փոքրիկ, ասեղնագործ թասակ և սև ու դեղին թիկնոց, որի լայն օձիքի վրա ապշեցուցիչ գեղեցիկ նախշեր էին գործված: (ինչպիսի՞, ո՞ր)
Մեզնից ոչ հեռու կանգնած մատղաշ ծառը կորացել էր, իսկ նրա կատարից հաստ օղակով կախված լիանայի վրա մի թռչուն էր թառել: (որտե՞ղ)
Բեռնատարները նշանակված ժամից մեկուկես ժամ շուտ եկան: (ե՞րբ)
Մի րոպե լիանայի վրա նստած մնալուց հետո թռչունը ցած թռավ ու առաջ շարժվեց տարօրինակ, մեծ ցատկերով, անհետացավ քարերի մեջ: (ե՞րբ, որտե՞ղ)
Այդ ընթացքում ծառի գագաթը բարձրացած որսորդը երկար պարաններով երկու մեծ պարկ իջեցրեց, որոնց մեջ չղջիկներն էին: (ե՞րբ. որտե՞ղ)
Առավոտ ծեգին հավաքեցինք մեր հանդերձանքը և ճամփա ընկանք: (ե՞րբ, ի՞նչը)
4. Նախադասության րնդգծված բառերը հանի՛ր: Ի՞նչ է փոխվում (նախադասության արտահայտած միտք, ինչ-որ տեղեկություն, բառերի դասավորություն, այլ բառեր և այլն): Ի՞նչ կանվանես ընդգծված բառերը:
Դավի՛թ, շախմատի առաջին գիրքը տասնհինգերորդ դարում է գրվել՝ Իսպանիայի թագաժառանգի համար:
Այդ օրվանից մինչև այսօր, երեխանե՛ր, շախմատի բազմաթիվ գրքեր են հրատարակվել (ավելի քան հիսուն հազար անուն):
Դու ամեն ինչ գիտե՞ս ֆուտբոլի մասին, ֆուտբոլի՛ստ:
Ֆուտբոլիստների շապիկների վրա, Վահե՛, 1937 թվականին են առաջին անգամ համարներ գրել:
Ֆուտբոլիստներին պե՞տք են այդ համարները, Սամվե՛լ:
Համարները, փոքրի՛կ, գրում են, որ հանդիսատեսներն ավելի լավ կողմնորոշվեն:
5. Նախադասության ընդգծված բառերն ի՞նչ են ցույց տալիս: Նախադասությունների կետադրությանն ուշադրություն դարձրո՛ւ և փորձի՛ր բացատրել:
Եղիշե՛, այդ նամակն ինձ կտա՞ս կարդալու:
Հասմի՛կ, այս երկտողից.բացի ուրիշ բան չի՞ գրել:
Պետք է արտասանե՞ս, Նվա՛րդ:
Ո՞ւմ ես փնտրում այդպես, Արսե՛ն:
Գնանք, Խորե՛ն, քեզ ծանոթացնեմ Չարենցի հետ:
Բանաստեղծությունդ, սիրելի՛ս, անհաջող է ստացվել:
6. Ընդգծված բառերը կոչականներ են: Այդ անունը բացատրի՛ր:
Նախադասության մեջ կոչականը ցույց է տալիս, թե ում կամ ինչին է ուղղված խոսքը։ Կոչում, դիմում արտահայտող բառ
7. Կետերի փոխարեն կոչականներ գրի՛ր:
Պապի՛կ, դինոզավրերն ինչո՞ւ են ոչնչացել:
Աստղի՛կ, դու քայլող մեքենա տեսե՞լ ես:
Նա իսկապե՞ս իր բնակարանը գազանանոցի է վերածել, քույրի՛կ:
Մարդն ինչքա՞ն ժամանակ կարող է դիմանալ առանց խմելու, ուսուցի՛չ:
Գիտե՞ս, փոքրի՛կ, ռոբոտներին էլ է օդ պետք:
Ի՜նչ ասես չես մտածի, աղջի՛կս, հիմա էլ որոշել ես նոր տեսակի ծաղի՞կ աճեցնել:
8. Ա և Բ խմբերի նախադասություններում ընդգծված կոչականները համեմատի՛ր և տարբերությունների մասին գ
րի՛ր:
Ա. Եղբա՛յր, էսպես էլ բա՞ն կլինի:
Բ. Ա՛յ եղբայր, էսպես էլ բա՞ն կլինի:
Ա. Եվ դու խուսափո՞ւմ ես հարցի պատասխանը փնտրելուց, փիլիսոփա՛:
Բ. Եվ դու խուսափո՞ւմ ես հարցի պատասխանը փնտրելուց, իմսատո՛ւն փիլիսոփա:
Ա. Լավ կլիներ, չէ՞, որ փչովի մեքենա ունենայինք, գյուտարա՛ր, ավտոտնակ էլ պետք չէր լինի:
Բ. Լավ կլիներ, չէ՞, որ փչովի մեքենա ունենայինք, պարո՛ն գյուտարար, ավտոտնակ էլ պետք չէր լինի: