Բացատրել ի՞նչ եք հասկանում արդարություն ասելով:
2.Ի՞նչ եք հասկանում արդարության իրավական կողմ և արդարության բարոյական կողմ ասելով:
3.Բերեք օրինակներ ձեր առօրյաից
Պատասխաներ
1․ Արդարություն, հասարակագիտական կատեգորիա։ Բնորոշում է երևույթների այնպիսի վիճակ, որը համարվում է պատշաճ և համապատասխանում մարդու, մարդկային հանրության գոյության ու բնականոն զարգացման պահանջներին։ Արդարությունը ենթադրում է բարու և չարի այնպիսի առնչություն, որի հիմքում ընկած է հասարակության շահը և որը ճիշտ է, պատշաճ, բանական, բնականոն, բարոյական, գեղեցիկ։
2․ Ի՞նչ եք հասկանում արդարության իրավական կողմ և արդարության բարոյական կողմ ասելով:
Իրավական արդարության կողմը օրենքին ենթարկվելն է, օրենքը խախտելու դեպքում՝ իրավական դատարանի կողմից արդար դատական ընթացքի արդյունքում մարդուն դատելն ու ազատությունից զրկելն է։ Բայց երբեմն, այս ձևը կամ պատժամիցը սխալ է։
Բարոյական կողմ ասելով հասկանում եմ մարդուն պատժել բարոյական ձևով։ Վստահ չեմ, որ բանտերում կամ ոստիկանությունում մարդկանց պատժում են բարոյապես։ Կարծում եմ, բարոյական կողմ նշանակում է մարդուն պատժել բարոյապես, որ ,,չկպնի,, ինքնասիրությանը և մարդն իրեն նվաստացած չզգա
3. Բերեք օրինակներ ձեր առօրյաից
Ըստ ինձ արդարությունը շատ կարեւոր Է մարդկության և հասարակության մեջ: Մարդ ցանկացած բնագավառում պետք է արդար լինի:Ես հնարավորինս փորձում եմ, թե ընտանիքում թե շրջապատում լինել արդար: Իսկ, եթե ինչ-որ հարցում նույնիսկ անարդար եմ վերաբերվում, փորձում եմ սխալս շտկել: