1.Տրված բառերը բաժանի՛ր ըստ խոսքի մասի պատկանելության՝ գոյական, ածական, թվական, դերանուն, բայ, մակբայ, կապ, շաղկապ, ձայնարկություն, վերաբերական բառեր (յուրաքանչյուրից երեք բառ):
Հարյուր իննսուներեք, թե, դու, անշուշտ, դանդաղ, վրա, թութակ, բոլորը, վա՜յ, մասին, կամաց-կամաց, հավանաբար, մտերմանալ, հովիվ, որպեսզի, արագ, երրորդ, կացին, ա՜խ, դեղին, ընկերանալ, երկար, կարծես, կրկնել, է՜, բացի, որովհետև, հինգական:
Գոյական-Թութակ, Հովիվ, Կացին
Ածական-Դեղին, Երկար, Կամաց-կամաց, Դանդաղ, Արագ
Թվական-Հարյուր իննսուներեք, Երրորդ, Հինգական
Դերանուն-Դու, Բոլորը, Ոչ մեկը
Բայ-Մտերմանալ, Ընկերանալ, Կրկնել
Մակբայ-Անշուշտ, Կամաց-կամաց, Հավանաբար
Կապ-Մասին, Բացի
Շաղկապ-Թե, Վրա, Որովհետև, Որպեսզի
Ձայնարկություն-Վայ, Ախ, Է
Վերաբերական բառեր— Հավա
2.Բառակապակցություններ կազմի՛ր` Ա խմբի մակբայներն ավելացնելով Բ խմբի ածականներին ու բայերին:
Ա. Շատ, փոքր-ինչ, համարյա, հազիվ, ներքուստ:
Բ. Դեղին, հանգիստ, մեծ, հուզվել, հանգստանալ, լաց լինել:
Շատ հանգիստ էր:
Փոքր-ինչ հուզվել էր:
Համարյա լաց էր լինում:
Փոքր-ինչ դեղնել էր:
Հազիվ հանգստացավ:
Ներքուստ լաց էր լինում:
Շատ մեծ էր:
3.Տրված բառերի գործիական հոլովի ձևերով կազմի՛ր նախադասություններ:
Հայր, ծաղիկներ, բոլոր, ոչ մեկ, հասնել, հեռանալ:
Հայր, ծաղիկներ, բոլոր, ոչ մեկ, հասնել, հեռանալ:
Նա հպարտանում էր իր հորով:
Տղան իր ընկերուհու սենյակը զարդարել էր ծաղիկներով::
Նրանք բոլորով գնացին քաղաքից դուրս հանգստանալու:
Նա ընկերներից ոչ մեկով չէր հետաքրքրվում:
Նա հասնելով դեպքի վայր, ուշագնաց եղավ :
Աղջիկը հեռանալով լաց էր լինում:
4. Տրված ժխտական նախադասությունները շարունակի՛ր՝ քանի ձևով հնարավոր է: Ամեն անգամ շեշտը դի´ր այն բառի վրա, որին վերաբերում է ժխտումը:
Օրինակ`
Գյուղատնտեսությո՛ւնը չափազանց դանդաղ չի զարգանում, այլ արդյունաբերության մյուս ճյուղերը: Գյուղատնտեսությունը չափազա՛նց դանդաղ չի զարգանում, այլ ընդամենը մի քիչ է հետ ընկնում: Գյուղատնտեսությունը չափազանց դանդա՛ղ չի զարգանում, այլ նույնիսկ առաջ է ընկել:
Բոլոր արհեստանոցները նույն գործը չեն անում:
Ես չեմ տեսել տոթակեզ անապատը:
Արքիմեդը ջրավազանում իր ամենանշանավոր օրենքը չհայտնագործեց:
5. Տրված նախադասությունները համեմատի՛ր և հարցով գրի՛ր, թե յուրաքանչյուր նախադասության մեջ ի´նչ է կարևորված (ուշադրությո՛ւն դարձրու շեշտված բառերին):
Ջրային բույսե՛րն են կազմում երկրագնդի ամբողջ բուսական թագավորության մոտ իննսուն տոկոսը:
Ջրային բույսերը երկրագնդի ամբողջ բուսակա՛ն թագավորության իննսուն տոկոսն են կազմում:
Երկրագնդի՛ ամբողջ թագավորության մոտ իննսուն տոկոսն են կազմում ջրային բույսերը:
Երկրագնդի ամբողջ բուսական թագավորության մոտ իննսո՛ւն տոկոսը ջրային բույսերն են կազմում:
6. Տրված նախադասությունը համառոտի՛ր, դարձրո՛ւ վեց-յոթ բառանոց նախադասություններ: Քանի՞ նախադասություն է ստացվում:
Կապիկների վանդակի մոտ կանգնած՝ տասը րոպե մետաղացանցի արանքից փրչոտ ձագուկներին էի շոյում՝ հակառակ Բիլի անհամբերության ու շտապողականության:
7. Ստեղծագործական և թարգմանչական աշխատանքներ
Ստեղծագործական աշխատանքների թեմաներ
- Ձմեռային հեքիաթում
- Եթե ես լինեի Ձմեռ պապը
- Մի տարօրինակ օր
- Այլ
Թարգմանչական աշխպատանք՝ քեզ հետաքրքրող թեմայով․․․