1․Ընդգծիր ենթականերն ու ստորոգյալները:
1. Կենսաբանների փորձերից ձանձրացած դելֆինները հացադուլ են հայտարարում:
2. Օձի թույնը բժշկության մեջ շատ արժեքավոր է:
3. Գերմանացի մի կոնստրուկտոր մթության մեջ տեսնող և հաչող արհեստական շուն է պատրաստել:
4. Հնդկաստանի բնակիչները ութհ
արյուր լեզվով ու բարբառով են խոսում:
5. Աղմուկի միջից մեզ էին հասնում օգնության հուսահատ կանչերը:
2.Բաց թողած տեղերում դիր տրված ենթականերից մեկը՝ համաձայնեցնելով ստորոգյալի հետ:
1. Մի տան պատուհանից ճրագի սպիտակ շող երևաց(երևալ)
2. Գարնան արևոտ օրեր ինձ հիշեցնում ենլ, որ մայիսն է:
3. Քամին հալածեց (հալածել) մառախուղի թանձր քուլաները:
4. Ճապոնիայում թողարկվեց(թողարկվել) ծայրին փոքրիկ լամպ ունեցող գրիչներ։
Քամին, օրեր, շող, գրիչներ
3. Գտիր համաձայնության սխալները:
• Մի մասը լռում է:
• Ընդունվում են պատվերներ:
• Ամեն մի զինվոր ու հրամանատար իրենց պարտքը պետք
կատարեն։
• Պահանջվում են վարորդներ:
4․ Ընդգծիր ենթակաները, ըստ անհրաժեշտության կետադրիր:
• Լճում ձկների տեսակները շատացել են, և կերի պակաս է նկատվում:
• Մեր Երկրի հետ ինչ-որ Աստղակերպ կամ փոքր մոլորակ է ընդհարվել:
• Չղջիկը շատ նուրբ լսողություն ունի:
• Ամենուրեք բավականաչափ կենդանիներ կային, և մարդիկ չէին մտածում դրանց վերանալու մասին:
• Ժամանակին հսկաներ են ապրել , և այդ ձորերը նրանց համար առուներ են եղել:
• Դու քաջ ես ու անձնվեր ,և կարդարացնես մեր հույսերը:
• Մեղուներն ու ճանճերը այդ քիմիական միացությունից չափազանց ագրեսիվ են դառնում:
• Աշունը շուկան լցրել է մրգերով, և անտառները գույներով:
• Նավի հսկա սուր քիթը ճեղքում էր ջուրը, և առաջ սլանում:
• Վագրը ծառի ետևից մռնչաց ,և անտառը սարսափեց:

