1․Շարունակի՛ր հետևյալ մտքերը: Աշխատի՛ր քո ձևակերպումները և իմ հարցադրումները վերածել տրամաբանական հաջորդականություն ունեցող տեքստի: Տեքստը պետք է ունենա սկիզբ, ընթացք և ավարտ: Փորձի՛ր տեքստային ձևակերպումդ հետաքրքիր և յուրահատուկ դարձնել:
- Ի՞նչ եմ հասկանում «դաստիարակություն» ասելով հասկանում եմ մարդու լավ տեսակը։
- Դաստիարակված եմ համարում այն մարդուն, ով գիտակցում է իր չափը։
- Ես փորձում եմ լինել դաստիարակված, որովհետև դաստիրակված մարդը ամեն ինչի կասնի ։
- Դաստիարակված մարդը չպետք է կորցնի իր սահմանները։
- Երբեմն ես անում եմ այն, ինչ դաստիարակված մարդը չպետք է անի,օրինակ՝ անկարգ պահելը։
- Դաստիարակված լինելը կարևոր է, որովհետև հարգանք ձեռք ես բերում,երբ դաստիարակված ես։
- Դաստիարակության գործում մեծ դեր ունի (ունեն) ընտանիքը,դպրոցը,շրջապատը։
- Ուզում եմ ստանալ այնպիսի դաստիարակություն, որ ինձնից օրինակ վերցնեն իմ երեխաները
- Դաստիարակված լինելու չափանիշներն են՝ մեծին հարգելը,չափը ճանաչելը։
- Դաստիարակությունը չի կարող սահմանափակվել ընտանիքով, որովհետև շրջապատի ազդեցությունը ավելի մեծ է։
- Սիրում եմ դաստիարակված մարդկանց, որովհետև հեշտ է իրենց հետ շփվելը։
- Դաստիարակված լինել չի նշանակում հանդուրժել վատ մարկանց և իրենց վատ արարքները։
2. Տեքստիդ համար դիպուկ և գրավիչ վերնագի՛ր ընտրիր
Մարդը մարդ լինի
Դաստիարակությունը ամեն մարդ իր ձև է պատկերացնում։Մեկի մոտ լավ սովորելն է,մյուսի՝ բարի լինելն է,և կարելի է անվերջ թվարկել։Իմ կարծիքով դաստիարակված մարդը պետք է իր լավը և վատը հասկանա,պետք է լավ օրինակ ծառայի ,այսինքն՝ լավ մարդ լինի։Մարդ կարող է կրթված լինի ,բայց որպես մարդ տեսակ կրթված չլինի,այսինքն՝ մարդկային չափանիշով լավը չլինի։Իսկ հիանալի է լինի այն ,երբ ամեն ինչ մի մարդու մեջ է լինում,օրինակ՝ կրթված,բարի մարդ,իրեն ,ընտանիքին և շրջապատին պիտանի մարդ։Իմ ցանկությունը մեծ է ,որ այս ամենը իմ մեջ լինի,բայց ամենակարևորը ինձ համար մարդ տեսակն է ,այսինքն՝ մարդս մարդ լինի։