Մաթեմ Աբ․

  1. Այգեպանը 4 օրվա ընթացքում հավաքեց 58 դույլ խնձոր՝ ամեն օր հավաքելով նախորդ օրվանից 3 դույլով ավել: Քանի՞ դույլ խնձոր հավաքեց այգեպանը երկրորդ օրը: x+x+3+x+3+3+x+3+3+3=58
    4x=40
    x=10 (առաջին օր)
    x+3=13 (երկրորդ օր)
    x+3+3=16 (երրորդ օր)
    x+3+3+3=19 (չորրորդ օր)
  2. Քանի՞ անգամ օրվա ընթացքում ժամ և րոպե ցույց տվող սլաքները կկազմեն ուղիղ անկյուն: 2×22=44
  3. 15 թվին աջից և ձախից կցագրելով մեկական թվանշան ստանում են 15-ին բազմապատիկ թիվ: Գտնել ստացված քառանիշ թվի թվանշանների գումարի մեծագույն հնարավոր արժեքը:
    • 7 և 5
    • 7+1+5+5=18
  4. Փողոցի մի կողմում տները հաջորդաբար համարակալված են զույգ թվերով՝ 2,4,6,… իսկ մյուս կողմում՝ կենտ թվերով՝ 1,3,5,…։ Զույգ կողմի վերջին տունը ունի 12 համարը, և փողոցում կա ընդամենը 17 տուն։ Ի՞նչ համար ունի փողոցի կենտ կողմի վերջին տունը։ 2, 4, 6, 8, 10, 12
    3, 5, 7, 9, 11, 13, 15, 17, 19, 21
  5. Դասարանում սովորում են 36 աշակերտ։ Նրանք նստած են զույգերով այնպես, որ յուրաքանչյուր տղայի կողքին նստած է աղջիկ, ընդ որում աղջիկների ուղիղ կեսն է նստած տղաների կողքին։ Քանի՞ աղջիկ կա դասարանում: 2x+x=36
    3x=36
    x=12 տղա
    2x=24 աղջիկ
  6. Դասարանում սովորում են 30 աշակերտ։ Նրանք նստած են զույգերով այնպես, որ յուրաքանչյուր տղայի կողքին նստած է աղջիկ, ընդ որում աղջիկների ուղիղ կեսն է նստած տղաների կողքին։ Քանի՞ տղա կա դասարանում։ 2x+x=30
    3x=30
    x=10 տղա
    2x=20 աղջիկ
  7. Մեծ ուղղանկյունից ABCD ուղղանկյունը կտրելուց հետո նրա պարագիծը մեծացավ 6-ով, իսկ մակերեսը փոքրացավ 6-ով։ Ինչի՞ է հավասար AB-ն:
    • 6:2=3սմ=AD
      AB=6:3=2սմ

Մրենի 8 29.11.2023

  1. ո՛ւրս գրեք այն հատվածները, որտեղ աղջիկը ուզում է ցույց տալ, որ ինքը հարուստ միջավայրից է։
  2. Դո՛ւրս գրեք այն հատվածները, որտեղ տղան ցանկանում է ցույց տալ, որ ինքն աղքատ է։
  3. Դո՛ւրս գրեք այն հատվածը, որտեղ երևում է, թե ով է աղջիկը։
  4. Դուրս գրեք այն հատվածը, որտեղ երևում է, թե ով է տղան։

Երբ մթնշաղը տարածում էր թևերը, մոխրագույն զգեստով մի աղջիկ գալիս էր այդ լուռ, գողտրիկ զբոսայգու մտերմիկ անկյունը, և քանի որ մինչև մութն ընկնելը դեռ կես ժամ կար, նստում էր նստարանին ու գիրք էր կարդում։

Կրկնում եմ, նա մոխրագույն զգեստով էր, որի պարզությունը քողարկում էր ոճի ու կտրվածքի անթերիությունը։ Նրա գլխանոցը երիզված էր նուրբ ու թափանցիկ շղարշով, որի ներքո շողշողում էր աղջկա մեղմիկ, կուսական գեղեցկությամբ օժտված դեմքը։ Արդեն երրորդ օրը, նույն ժամին նա գալիս էր այդ մտերմիկ անկյունը։ Մի երիտասարդ գիտեր այդ մասին։ Նա թափառում էր մոտակայքում՝ հույսը դնելով մեծն պաշտամունքին՝ երջանկությանը մատուցված զոհաբերությունների վրա։ Նրա բարեպաշտությունը փոխհատուցվեց, քանի որ թերթելիս գիրքն աղջկա ձեռքից սահեց ու ընկավ նստարանից երկու քայլ այն կողմ։

Երիտասարդը հապշտապ դեպի գիրքը նետվեց և բարձրացնելով գետնից՝ տվեց աղջկան։ Զբոսայգիներին և հասարակական այլ վայրերին բնորոշ նրա այս վարվելաձևը նրբակրթության և հույսի միախառնում էր՝ հագեցված շրջիկ ոստիկանի հանդեպ չափավոր հարգանքով։ Հաճելի ձայնով նա փորձեց եղանակի մասին մի երկու անկապ բառ ասել (հայտնի է, որ աշխարհի բազմաթիվ դժբախտությունների պատասխանատուն այս կարգի ներածական խոսքն է) ու մի պահ քարացավ՝ թերագնահատելով իր բախտը։

Աղջիկը գնահատող հայացքով զննեց երիտասարդի համեստ, կոկիկ բաճկոնը և հատուկ արտահայտչականությամբ աչքի ընկնող դիմագիծը։

— Եթե ուզում եք, կարող եք նստել,— զնգան հնչեց աղջկա անշտապ կոնտրալտոն։— Ես ուզում եմ, որ դուք նստեք։ Կարդալ այլևս չի լինի, մութն արդեն ընկնում է։ Ես, հիրավի, կգերադասեի զրուցել։

Ճակատագրի ստրուկը հաճոյակատար նստեց աղջկա կողքին։

— Գիտե՞ք,— երիտասարդն իր խոսքը այնպիսի մի հնացած արտահայտությամբ սկսեց, որպիսին բարբառում էին զբոսայգու թափառաշրջիկ հռետորները, երբ հանդիպման ժամանակ սկսում էին իրենց ճառը,— մինչև հիմա տեսածս աղջիկներից ամենագեղեցիկը դուք եք։ Երեկ ես աչք չկտրեցի ձեզնից։ Մի՞թե, անուշիկս, չեք էլ նկատել, որ ինչ֊որ մեկը ձեր այդ շողշողուն աչքերի պատճառով խելքը թռցրել է։

— Ով էլ որ լինեք,— խոսեց աղջիկը սառը,— պարտավոր եք հիշել, որ ես լեդի եմ։ Ես ներում եմ ձեզ այդ խոսքերի համար, քանզի գիտեմ, որ ձեր միջավայրում նման ակնարկները, անկասկած, բնական են համարվում։ Ես ձեզ առաջարկեցի նստել. եթե իմ հրավերքը ձեզ թույլ է տալիս ինձ «անուշիկս» կոչել, ապա համարեք, որ այն չի եղել։

— Ա՜խ, աստծո սիրույն, խնդրում եմ ինձ ներեք,— թախանձեց երիտասարդը։ Նրա ինքնագոհ դեմքն այժմ զղջում և հնազանդություն էր արտահայտում։— Ես սխալվեցի, հասկանո՞ւմ եք… այսինքն ուզում եմ ասել, որ զբոսայգում կան աղջիկներ, որոնք, հասկանում եք, որոնք… Դե, իհարկե, դուք այդ մասին չգիտեք, բայց…

— Իհարկե, գիտեմ։ Իսկ հիմա եկեք թողնենք այդ խոսակցությունը։ Ավելի լավ է, պատմեք այն մարդկանց մասին, որոնք անցնում են մեր կողքով ու գնում՝ յուրաքանչյուրն իր ճանապարհով։ Ո՞ւր են գնում նրանք։ Ինչո՞ւ են այդքան շտապում։ Երջանի՞կ են արդյոք։

Երիտասարդն անմիջապես զգաստացավ։ Նա մի պահ լռեց. ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե ինչ դեր է իրեն բաժին ընկել։

— Բավական հետաքրքիր է կողքից դիտել այդ մարդկանց,— սկսեց նա՝ խոսակցի տրամադրությունից ոգևորված։— Մեր առջև է ելնում կյանքի զարմանահրաշ մի դրամա։ Նրանցից մի քանիսը գնում են ընթրելու, մի երկուսը… ը՜ը, մնացածը… տարբեր տեղեր։ Մարդ իմանար, թե ինչ կյանքով են նրանք ապրում։

— Ես չէի ուզենա,— ասաց աղջիկը,— ես այնքան էլ հետաքրքրասեր չեմ։ Իսկ այստեղ գալիս եմ միայն նրա համար, որպեսզի մոտ լինեմ մարդկության բաբախող սրտին։ Իմ կյանքն այնքան կտրված է այդ հասարակ սրտից, որ նրա զարկերը երբեք ինձ չեն հասնում։ Չե՞ք կռահում, թե ինչո՞ւ եմ ձեզ հետ խոսում, պարոն…

— Փարքենսթեքեր,— լրացրեց երիտասարդը և սպասումով ու հույսով լի հայացքն ուղղեց աղջկան։

— Ոչ, անունս ձեզ չեմ ասի,— խոսքը շեշտեց աղջիկը թեթևակի ժպտալով,— այն բավական ճանաչված է։ Անհնար է դարձել լրագրողներին, նույնիսկ լուսանկարիչներին հեռու պահել որոշ ազգանուններից։ Իմ սպասուհու քողն ու գլխարկը ինձ դարձնում են ծպտյալ։ Պետք է միայն տեսնեք, թե ինչպես է ամեն անգամ վարորդն աչքերը չռում վրաս ու կարծում է, թե իր հայացքը չեմ նկատում։ Անկեղծ ասած, գոյություն ունեն հինգ թե վեց ազգանուն, որոնք սրբության սրբոց են համարվում, և իմը ծնվածս օրից դրանցից մեկն է։ Ես այդ ամենը ասում եմ ձեզ պարոն Սթեքենփոր…

— Փարքենսթեքեր,— համեստորեն ուղղեց երիտասարդը։

— Պարոն Փարքենսթեքեր, որովհետև ուզում էի գոնե կյանքում մեկ անգամ զրուցել իսկական մարդու հետ, մարդ, որը չի կուրացել ոսկու անարգ փայլից ու չի փչացել կարծեցյալ բարձր հասարակական դիրքից։ Ես գիտեմ, չեք հավատա, բայց մինչև կոկորդս կուշտ եմ թե՛ այդ հարստությունից՝ ամենուր դրամ, դրամ, և թե՛ բոլոր ինձ շրջապատողներից՝ ամենուրեք փոքրիկ, պարող խաղատիկնիկներ։ Հոգնել եմ ամեն տեսակ զվարճություններից, թանկարժեք զարդերից, ճամփորդություններից, բարձր հասարակությունից, շքեղությունից։

— Իսկ ես միշտ այն կարծիքն եմ ունեցել,— անվճռականորեն խոսեց երիտասարդը,— որ դրամը լավ բան է։

— Նյութապես ապահով կյանք վարելն, անշուշտ, միշտ էլ ցանկալի է։ Բայց երբ միլիոններ ունես, այդ դեպքում…— աղջիկը նախադասությանն ավարտեց հիասթափություն արտահայտող շարժումով։— Ձանձրալի միապաղաղություն՝ զբոսանքներ, ճաշկերույթներ, պարահանդեսներ, ընթրիքներ, և այդ ամենն անսահման հարստության շլացնող փայլով օծված։ Երբեմն շամպայնով լի գավաթիս մեջ զրնգացող սառույցի ձայնից անգամ խելքս թռցնում եմ։

Պարոն Փարքենսթեքերն ասես անկեղծ հետաքրքրասիրությամբ լսում էր աղջկան։

— Ինձ միշտ դուր է եկել հարուստ ու բարձր հասարակության մարդկանց մասին կարդալ ու լսել։ Գուցե փոքր֊ինչ պճնամոլ եմ, բայց սիրում եմ ամեն ինչի մասին ճիշտ տեղեկություն ունենալ։ Ես այնպիսի պատկերացում ունեմ հիմա, որ շամպայնը սառեցնում են շշերով և ոչ թե գավաթի մեջ սառույցի կտորներ գցելով։

Աղջկա անկեղծ զվարճանքի արդյունքը եղավ երաժշտական ծիծաղը, որով նա դիմեց երիտասարդին։

— Ուրեմն, գիտցե՛ք,— խոսեց նա ներողամիտ ձայնով,— որ վերնախավի մարդիկ հաճախ զվարճանում են ավանդույթները խախտելով։ Սառույցը շամպայնի շշի մեջ դնելը վերջերս է մոդա դարձել։ Մտահղացումն ընդունվեց թաթար իշխանի այցելության առիթով Վոլդորֆների տված ճաշի ժամանակ։ Բայց այս քմահաճույքին շուտով փոխարինելու կգա նորը։ Օրինակ, անցյալ շաբաթ Մեդիսոն Ավենյուում տրվող ճաշկերույթի ժամանակ, յուրաքանչյուր հյուրի ափսեի կողքին կաշվե կանաչ ձեռնոց էր դրված, որը նախատեսվում էր օգտագործել ձիթապտուղ ուտելիս։

— Ահա թե ինչ,— անկեղծորեն զարմացավ երիտասարդը։— Իսկապես, որ բարձր հասարակության նեղ շրջանակների բոլոր այդ զվարճությունները հայտնի չեն սովորական մահկանացուներին։

— Երբեմն,— շարունակեց աղջիկը գլուխը թեթևակի շարժելով, իբրև մոլորյալ երիտասարդի խոստովանությունն ընդունող նշան,— մտածում եմ, որ եթե երբևէ սիրեմ մեկին, ապա այդ մեկը կլինի ցածր խավից՝ մարդ, որն աշխատավոր է և ոչ թե պորտաբույծ։ Սակայն հարուստ ու մեծատոհմիկ անձնավորության առջև ծառացած պահանջներն, անշուշտ, սովորական հակումներից առավել ուժեղ կգտնվեն։ Հիմա, օրինակ, երկու երկրպագու ունեմ։ Մեկը գերմանական իշխանության Մեծն Դուքսն է։ Ինձ թվում է, որ նա ունի կամ ունեցել է կին, որին իր սանձարձակությամբ ու դաժանությամբ հասցրել է խելագարության։ Մյուսը անգլիական մարկիզ է՝ այնքան պաղած ու հաշվենկատ, որ ինքս, թերևս, կգերադասեի Դուքսի մոլուցքը։ Բայց ի՞նչն է ինձ հարկադրում պարոն Փոքենսթեքեր, պատմելու ձեզ այս ամենը։

— Փարքենսթեքեր,— հազիվ լսել ձայնով ուղղեց նրան երիտասարդը։— Ազնիվ խոսք, չեք կարող պատկերացնել, թե որքան եմ գնահատում ձեր՝ իմ հանդեպ ունեցած վստահությունը։

Աղջիկը սառն ու անտարբեր հայացք ուղղեց երիտասարդին, որն ընդգծում էր նրանց միջև եղած հասարակական դիրքի տարբերությունը։

— Դուք ի՞նչ մասնագիտություն ունեք, պարոն Փարքենսթեքեր,— հարցրեց աղջիկը։

— Շատ համեստ։ Բայց հույս ունեմ կյանքում մի լավ բանի հասնել։ Դուք լո՞ւրջ ասացիք, որ կարող եք ցածր խավի մարդու սիրել։

— Այո, իհարկե։ Բայց ասացի, որ «կկարողանայի»։ Մի մոռացեք որ գոյություն ունեն դուքսն ու մարկիզը։ Այո, և ոչ մի մասնագիտություն ինձ չափից ավելի անարժան չի թվա, միայն մարդը լինի այնպիսին, ինչպիսին ես եմ երազում։

— Ես,— հայտնեց պարոն Փարքենսթեքերը,— աշխատում եմ ռեստորանում։

Աղջիկը թեթևակի ցնցվեց։

— Իհարկե, ոչ իբրև մատուցող,— ավելացրեց նա համարյա աղերսագին։— Ճիշտ է, ամեն գործ էլ պատվավոր է, բայց անձնական սպասարկումը, հասկանո՞ւմ եք… սպասավորները…

— Ոչ, մատուցող չեմ։ Գանձապահ եմ։— Այդ պահին, զբոսայգու հակառակ կողմի երկայնքով, փողոցում շողշողացին էլեկտրական ցուցանակի տառերը. «Ռեստորան …»։— Ես գանձապահ եմ, տեսնում եք, ա՜յ այն ռեստորանում։

Աղջիկը նայեց վարպետորեն պատրաստված ապարանջանի վրայի նրբագեղ ժամացույցին և շտապով վեր կացավ։ Նա գիրքը տեղավորեց գոտկատեղն ի վար իջնող գեղեցիկ պայուսակի մեջ, որի համար գիրքն, անշուշտ, բավական մեծ էր։

— Աշխատանքի չե՞ք գնացել, ի՞նչ է,— հարցրեց աղջիկը։

— Այսօր գիշերն եմ աշխատում,— պատասխանեց երիտասարդը,— մի ժամ հետո նոր կգնամ։ Կարո՞ղ եմ հույս ունենալ, որ սա մեր վերջին հանդիպումը չէ։

— Չգիտեմ։ Գուցեև։ Բայց տրամադրությունս կարող է կտրուկ փոխվել, իսկ դրանից՝ նաև քմահաճույքս։ Ինչևէ, հիմա ես պետք է անմիջապես հեռանամ։ Ճաշի եմ հրավիրված, իսկ հետո թատրոն պիտի գնամ, և ահա նորից միևնույն կախարդական շրջանը։ Դուք, հավանաբար, այստեղ գալուց նկատեցիք զբոսայգու մոտ կանգնած մեքենան։ Գույնն էլ՝ ճեփ֊ճերմակ։

— Կարմիր անիվներո՞վը,— հարցրեց երիտասարդը հոնքերը մտածկոտ կիտելով։

— Այո։ Միշտ այդ մեքենայով եմ այստեղ գալիս։ Պիեռն ինձ սպասում է մուտքի մոտ։ Նա կարծում է, թե ես զբոսայգու այն կողմում գտնվող հրապարակի խանութում գնումներ եմ կատարում։ Կարո՞ղ եք պատկերացնել մի մարդու կյանք, որը ստիպված է խաբել անգամ անձնական վարորդին։ Ցտեսություն։

— Արդեն բոլորովին մութ է,— ասաց պարոն Փարքենսթեքերը,— և այգին լի է բռի, անտաշ մարդկանցով։ Թույլ կտա՞ք ուղեկցել…

— Եթե ձեզ համար իմ ցանկությունը որևէ բան արժե,— ասաց աղջիկը վճռականորեն,— ապա դուք տասը րոպե իմ գնալուց հետո կմնաք այս նստարանին նստած։ Ես չեմ ուզում ձեզ վրա որևէ մեղք բարդել. հավանաբար գիտեք, որ մեքենաների վրա սովորաբար իրենց տերերի մակագրությունն է լինում։ Մեկ անգամ ևս ցտեսություն։

Վեհաշուք կեցվածքով աղջիկը սլացավ դեպի վերջալույս։ Երիտասարդը տեսավ, թե ինչպես նրա գեղիրան մարմինն անցավ արահետով և ուղղվեց դեպի անկյունում կանգնած մեքենան։ Փարքենսթեքերն առանց տատանվելու, ուխտադրժորեն սկսեց ծառերի ետևում թաքնվելով գողեգող հետևել նրան՝ ոչ մի վայրկյան աչքից բաց չթողնելով աղջկան։

Հասնելով անկյունին, աղջիկը շրջեց գլուխը, մի հայացք նետեց դեպի կարմիր անիվներով ճերմակ մեքենան, հետո անցավ կողքով և շարունակեց ճանապարհը։ Զբոսայգու մոտ կանգնած հարմարավետ, միաձի կառքի ետևում պահ մտնելով՝ երիտասարդը հետևում էր աղջկա յուրաքանչյուր շարժումին։ Դիմացի մայթն անցնելով, վերջինս փայլփլուն ցուցափեղկով ռեստորանի դռնով ներս մտավ։ Դա այն հաստատություններից էր, որտեղ ամեն ինչ շողշողում էր, ամեն ինչ ճերմակ էր, չորս բոլորը՝ ապակեպատ, որտեղ կարելի էր էժան գնով փառահեղ ընթրիք պատվիրել։ Աղջիկն անցավ ռեստորանի մի ծայրից մյուսը, մի պահ անհետացավ խորքում և անմիջապես հայտնվեց, հիմա արդեն առանց գլխարկի ու քողի։

Մուտքի ապակյա դռան մոտ գտնվում էր դրամարկղը։ Շիկակարմիր մազերով գանձապահուհին նայելով պատի ժամացույցին, դուրս եկավ իր տեղից, որն զբաղեցրեց մոխրագույն զգեստով աղջիկը։

Երիտասարդը ձեռքերը դրեց գրպաններն ու դանդաղ ետ գնաց։ Անկյունում նրա ոտքը սայթաքեց՝ դիպչելով գետնին ընկած թղթե կազմով փոքրիկ հատորիկին։ Վառ կազմից նա ճանաչեց աղջկա գիրքը։ Հետո անփութորեն բարձրացրեց հատորիկն ու կարդաց վերնագիրը. Սթիվենսոն «Նոր արաբական գիշերներ»։ Երիտասարդը գիրքը նետեց խոտերի մեջ ու մի պահ մոլորվեց։ Ապա բացեց ճերմակ մեքենայի դուռը, նստեց ու հենվելով բարձերին, վարորդին ասաց.

— Ակումբ քշի՛ր, Հենրի։

Նկարը՝ Հարություն Հարությունյանի

Հանրահաշվի Ինքնաստուգում 8 29.11.2023

1.Բարձրացրեք քառակուսի

ա) (a+b)2

բ) (a+2)2

գ) (a-1)2

2.Բարձրացրեք խորանարդ.

ա) (a+b)3

բ) (a+1)3

գ) (a-2)3

3.Բազմանդամը վերլուծել արտադրիչների.

ա) a2 — 1

բ)9a2 — 4

գ) a3 — 8

դ) a3 — 1

4.Քանի՞ եղանակով է հնարավոր 7654321 թվից ջնջել մեկ թվանշան այնպես, որ ստացված վեցանիշ թիվը բաժանվի 3-ի։

5.Հեծանվորդը 20 րոպեում անցավ ճանապարհի 1/3մասը, որից հետո նրան մնաց անցնելու 4 կմ_ով ավելի ճանապարհ, քան արդեն անցել էր։ Գտնել հեծանվորդի արագությունը։

1. Ա) \( (a+b)^2 = a^2 + 2ab + b^2 \)

   Բ) \( (a+2)^2 = a^2 + 4a + 4 \)

    Գ) \( (a-1)^2 = a^2 — 2a + 1 \)

2.     Ա) \( (a+b)^3 = a^3 + 3a^2b + 3ab^2 + b^3 \)

        Բ) \( (a+1)^3 = a^3 + 3a^2 + 3a + 1 \)

        Գ) \( (a-2)^3 = a^3 — 6a^2 + 12a — 8 \)

3.  Ա) \( a^2 — 1 = (a + 1)(a — 1) \)

      Բ) \( 9a^2 — 4 = (3a + 2)(3a — 2) \)

      Գ) \( a^3 — 8 = (a — 2)(a^2 + 2a + 4) \)

       Դ) \( a^3 — 1 = (a — 1)(a^2 + a + 1) \)

4.

7654321 թիվը 3-ի բաժանելիս գտնում ենք, որ այն 3-ի բաժանվում է։

7 + 6 + 5 + 4 + 3 + 2 + 1 = 28

28 թիվը 3-ի բաժանվում է (28 % 3 = 1), որը նշանակում է, որ ստացված թիվը 3-ի բաժանվելու անգամը 1 է։

Եթե մեկը ջնջենք, թվանշանները կդառնան` 765432 և 76543, երբ այս թվերի գումարը բաժանվում է 3-ի։

5.

Այս դեպքում հեծանվորդը 20 րոպեում անցել է ճանապարհի 1/3 մասը, որից հետո մնաց անցնելու համար 4 կմ_ով ավելի ճանապարհ:

Ցանկանում եմ հավասարել, որ մենք հասկանում ենք հեծանվորդի շատաթիվը ժամանակը գնալու համար։

Կարող եք գտնել հեծանվորդի արագությունը, հաշվելով գնալու ժամանակը ու որոշելով, թե որտեղ է առաջադրանքի վայրը։

Աշխարագրություն 8

1.Արևելյան Եվրոպա տարածաշրջանի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ:

   1. Տարածքի մեծությամբ երկրորդն է Եվրոպա աշխարհամասի տարածաշրջաններից:

   2.Տարածքը ողողվում է Սև և Բալթիկ ծովերի ջրերով:
   3Կլիման մերձարևաղարձային միջերկրածովային է:

    4.Տարածաշրջանի տարածքով հոսող գետերից են Դանուբը և Հռեևոսը:

2.Համապատասխանեցնել տրված պետությունների և դրանց մայրաքաղաքների անվանումները:

   1.Հունգարիա                                          ա. Պրահա

   2.Ռումինիա                                            բ. Բուդապեշտ

   3.Բելառուս                                             գ. Բուխարեստ

   4.Չեխիա                                                  դ.Մինսկ

3.մինս

2.Բուխարեստ

4.պրահա

1.բուդապեշտ

3․ Բնութագրումով որոշել պետությունը:

Արևելաեվրոպական այդ պետությունը ելք չունի դեպի ծով: Նրա  մայրաքաղաքը միջնադարյան եվրոպական  ճարտարապետական մշակույթը  պահպանած քաղաքներից  է: Մայրաքաղաքը  հայտնի  է  իր  տեսարժան  վայրերով: Ո՞րն է այղ պետությունը:

Պատասխան ——————————————————։

4. Որ  շարքում  են  տրված  Արևելյան  Եվրոպա  տարածաշրջանի  պետությունները  տրված  տարածքի  նվազման  կարգով

1.Ուկրաինա,   Բելառուս,   Չեխիա,   Մոլդովա

2. Բելառուս, Ուկրաինա, Մոլդովա ,Չեխիա

3. Չեխիա, Բելառուս, Ուկրաինա, Մոլդովա ,

4. Ուկրաինա, Չեխիա ,Մոլդովա , Բելառուս

5․ Տրված էլեկտրակայանների տիպերից որի՞ արտադրանքի բաժինն է մեծ Գերմանիայի էներգետիկական համակարգում.
1) ատոմային էլեկտրակայաններ 3) մակընթացային էլեկտրակայաններ
2) ջերմային էլեկտրակայաններ 4) ջրային էլեկտրակայաններ

6. Բնութագրումով որոշել պետությունը.
Եվրոպական այս երկիրը սահմանադրական միապետություն է: Մայրաքաղաքը խոշոր ծովային նավահանգիստ է և համաշխարհային նշանակության
ֆինանսական կենտրոն: Արդյունաբերության ավանդական ճյուղերից են ածխարդյունաբերությունն ու սև մետաղաձուլությունը: Ո՞րն է այդ պետությունը.
1) Ֆրանսիան 3) Մեծ Բրիտանիան
2) Գերմանիան 4) Շվեդիան

7․Ընտրել «պետություն — բնական ռեսուրսի հարուստ պաշար» համա-
պատասխանությունների ճիշտ շարքը.
1. Շվեդիա ա. այրվող թերթաքար
2. Մեծ Բրիտանիա բ. անտառանյութ
3. Ֆինլանդիա գ. նավթ
4. Էստոնիա դ. երկաթաքար
1) 1–բ, 2–գ, 3–դ, 4–ա
2) 1–դ, 2–գ, 3–բ, 4–ա
3) 1–բ, 2–դ, 3–գ, 4–ա
4) 1–դ, 2–ա, 3–բ, 4–գ

 8․ Ո՞ր շարքի բոլոր քաղաքներն են մայրաքաղաքներ.

1.Փարիզ, Ժնև, Վիեննա 2.Բեռլին, Լյուքսեմբուրգ, Լիոն

3.Բեռն, Բրյուսել, Փարիզ 4.Ամստերդամ, Բեռլին, Մարսել

9. Հարավային Եվրոպա տարածաշրջանի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ.
1) Ժողովուրդների մեծամասնության լեզուները պատկանում են հնդեվրոպա-
կան լեզվաընտանիքի գերմանական լեզվախմբին:
2) Աչքի է ընկնում բնակչության բարձր բնական աճով:
3) Տարածաշրջանի բոլոր երկրները հանրապետություններ են:
4) Տարածաշրջանի ամենազարգացած երկրներն են Իտալիան և Իսպանիան:

10. Իտալիայի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ.
1) Ավտոմեքենաշինության առաջատար կենտրոնը Թուրին քաղաքն է:
2) Արդյունաբերությունը մեծապես կախված է ներմուծվող հումքից և վառելիքից:
3) Նավահանգստային քաղաքներում լայն զարգացում է ստացել գունավոր մե-
տաղաձուլությունը:
4) Խաղողի բերքով աշխարհի առաջատար երկրներից է:

11. Իտալիայի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ.
1) Ըստ պետական կարգի՝ խորհրդարանական հանրապետություն է:
2) Մտնում է «Մեծ յոթնյակ»–ի կազմի մեջ:
3) Բնակչության մեծամասնությունը դավանում է քրիստոնեության կաթոլիկ ուղ-
ղությունը:
4) Աչքի է ընկնում բնակչության բարձր բնական աճով:

Աշխարագրություն 8 27.11.2023

  1. Ի՞նչ դեր ունեն Ռուսաստանի բնական պայմաններն ու բնական ռեսուրսները երկրի զարգացման հարցում։1
  2. Ուրվագծայի քարտեզի վրա նշել Ռուսաստանի հարևան պետությունները, ափերը ողողող ջրային ավազանները:
  1. Ռուսաստանի բնական պայմաններն ու ռեսուրսները երկրի զարգացման մեջ մեծ դեր ունեն: Ռուսաստանը իր բնական պայմաններով ու ռեսուրսներով աշխարհում առաջին տեղում է: Նախ ռուսաստանում շատ են արտահանվում օգտակար հանածոների պաշարները, որը ոչ միայն հենց Ռուսաստանին են օգուտ այլ նաև այլ շատ երկրների: Ռուսաստանը շատ հարուստ է երկաթի, ոսկու, գունավոր մետաղների, բնական ալմաստների, ածխի, նավթի… պաշարներով: Բացի դրանցից հարուստ է նաև կենդանական աշխարհը, որը նույնպես ազդեցություն ունի երկրի զարգացման վրա:
    2.Ռուսաստանի հարևան պետություններն են՝Ուկրաինան, Բելառուսիան, Լիտվան, Լատվիան, Լեհաստանը, Շվեդիան, Ֆինլանդիան, Նորվեգիան, Ղազախստանը, Մոնղոլիան, Վրաստանը, Թուրքիան։
    Ողողող ջրային ավազաներն են՝Հյուսիսային Սառուցյալ Օվկիանոսը, Խաղաղ Օվկիանոսը, Բարենցի ծովը, Կարայի ծովը, Լապտեվների ծովը, Արևելա-Սիբիրական ծովը, Բերինգի ծովը, Օխոտի ծովը, Վիլկիցկու նեղուցը, Բերինգի նեղուցը։

    2
    ↩︎

Կրթություն մայրենի 24.11.2023

1․Շարունակի՛ր հետևյալ մտքերը: Աշխատի՛ր քո ձևակերպումները և իմ հարցադրումները վերածել տրամաբանական հաջորդականություն ունեցող տեքստի: Տեքստը պետք է ունենա սկիզբ, ընթացք և ավարտ: Փորձի՛ր տեքստային ձևակերպումդ հետաքրքիր և յուրահատուկ դարձնել:

  • Ի՞նչ եմ հասկանում «դաստիարակություն» ասելով հասկանում եմ մարդու լավ տեսակը։
  • Դաստիարակված եմ համարում այն մարդուն, ով գիտակցում է իր չափը։
  • Ես փորձում եմ լինել դաստիարակված, որովհետև դաստիրակված մարդը ամեն ինչի կասնի ։
  • Դաստիարակված մարդը չպետք է կորցնի իր սահմանները։
  • Երբեմն ես անում եմ այն, ինչ դաստիարակված մարդը չպետք է անի,օրինակ՝ անկարգ պահելը։
  • Դաստիարակված լինելը կարևոր է, որովհետև հարգանք ձեռք ես բերում,երբ դաստիարակված ես։
  • Դաստիարակության գործում մեծ դեր ունի (ունեն) ընտանիքը,դպրոցը,շրջապատը։
  • Ուզում եմ ստանալ այնպիսի դաստիարակություն, որ ինձնից օրինակ վերցնեն իմ երեխաները
  • Դաստիարակված լինելու չափանիշներն են՝ մեծին հարգելը,չափը ճանաչելը։
  • Դաստիարակությունը չի կարող սահմանափակվել ընտանիքով, որովհետև շրջապատի ազդեցությունը ավելի մեծ է։
  • Սիրում եմ դաստիարակված մարդկանց, որովհետև հեշտ է իրենց հետ շփվելը։
  • Դաստիարակված լինել չի նշանակում հանդուրժել վատ մարկանց և իրենց վատ արարքները։

2. Տեքստիդ համար դիպուկ և գրավիչ վերնագի՛ր ընտրիր

Մարդը մարդ լինի

Դաստիարակությունը ամեն մարդ իր ձև է պատկերացնում։Մեկի մոտ լավ սովորելն է,մյուսի՝ բարի լինելն է,և կարելի է անվերջ թվարկել։Իմ կարծիքով դաստիարակված մարդը պետք է իր լավը և վատը հասկանա,պետք է լավ օրինակ ծառայի ,այսինքն՝ լավ մարդ լինի։Մարդ կարող է կրթված լինի ,բայց որպես մարդ տեսակ կրթված չլինի,այսինքն՝ մարդկային չափանիշով լավը չլինի։Իսկ հիանալի է լինի այն ,երբ ամեն ինչ մի մարդու մեջ է լինում,օրինակ՝ կրթված,բարի մարդ,իրեն ,ընտանիքին և շրջապատին պիտանի մարդ։Իմ ցանկությունը մեծ է ,որ այս ամենը իմ մեջ լինի,բայց ամենակարևորը ինձ համար մարդ տեսակն է ,այսինքն՝ մարդս մարդ լինի։

English 8 23.11.2023

1.What are the complications of bad sleeping patterns?

2. What steps can prepare our bodies for going to sleep?

3. What is the impact of sleepless nights at exam time?

4. Why is sleep so important for people?

5. What can be dangerous about watching a movie late at night?

6. Which lesson should help children sleep well?

7. In what kind of environment do people usually sleep best?

A. It’s common knowledge that people sleep best in a dark room that is slightly cool. It’s important to close your blinds or curtains and make sure they’re heavy enough to block out the light. You can add extra blankets or wear pyjamas if you’re cold. Note that an uncomfortable bed, heat and noise can ruin a good night’s sleep. A TV is also a distraction.

B. If you don’t sleep enough or have a disturbed sleep you can get heart disease, high blood pressure and even diabetes. People who don’t sleep enough get colds and flu more often than those who do. Moreover, recent research proves that poor sleepers gain weight more easily than people who sleep well. Extra kilos are the reaction of the body to the stressful sleepless situation.

C. Think twice before watching a movie late at night. Don’t spend sleeping time on endless computer games. The thing is that by getting up and going to bed at the same time every day, even on weekends, you teach your body to follow a healthy regime. You’ll quickly fall asleep, will have a good night’s sleep and will wake up at the expected time feeling fresh and active.

D. Some easy steps can prepare your body for going to sleep. You probably have some regular bedtime habits, even if you don’t realise it. Brushing your teeth, taking a shower, reading a book and setting your alarm clock may all be part of your evening routine. Remember that you should perform these activities in the same manner and in the same order every night.

E. Sleepless nights at exam time are very bad for students. If you prepare for your exam late at night, it will not improve your performance during the exam. On the contrary, it will affect your ability to concentrate, to react quickly and to analyse information. Recent research shows that the results of the tests written after sleepless nights are lower than usual grades.

F. If you think that during sleep, the brain rests, you’re mistaken. It’s a common myth about sleep. Sleep is definitely needed — but it’s not your brain that needs to rest, it’s your body that needs to relax. Your brain is still working when you’re asleep, controlling physical functions like breathing and your heart beat. However, because the brain does not have to go through the constant stress of thinking, you get up refreshed and recharged.

a-1

2-

3-e

4-b

5-c

6-d

7-f

Գործնական քերականություն

1. Տրված նախադասություններում ընդգծի՛ր ձայնարկությունները:
— Փի՜շտ, հեռու գնա ափսեի մոտից:
— Ուխա՛յ, հաճելի է այս ջուրը խմելը:
— Հե՜յ, որտեղ եք:

2. Ձայնարկությունների շարքերի դիմաց գրի՛ր տեսակը, նշի՛ր՝ ինչ են արտահայտում:
Ա.Է՜յ, Էհե՛յ, ծո՜, ա՜, փի՜շտ, տո՜… —կոչական
Գ.ծի՛վ-ծի՛վ, ծուղրուղո՜ւ,խը՜շշ, բը՛զզ, ճը՛ռռ —զգացական

3. Գրի՛ր տրված ձայնարկությունների կազմությունը՝ ա՛խ, վա՛յ, վա՛յ-վա՛յ, հե՜յ, վախ, բը՛զզ, ջա՛ն:

Պարզ-ա՛խ, վա՛յ, բը՛զզ, ջա՛ն:

Բարդ-վա՛յ-վա՛յ, հե՜յ վախ

4. Կետադրի՛ր նախադասությունները.

1. Այ մարդ ի՞նչ ենք անելու:

2. Հեյ , ուր եք գնում:

3. Օ ինչպե՞ս մինչև հիմա գլխի չէի ընկել:

5․ Գտնե՛լ ձայնարկությունները (առոգանության նշանները
դրված չեն) և խմբավորե՛լ ըստ տեսակների։

Վայ, խշշալ, ձայն տալ, ծուղրուղու, հեյ, հարայ կանչել, ճռռոց, օֆ, քչքչոց,
ծիվ-ծիվ, բզզոց, ախ, վաշ-վիշ, ճռվողյուն, ուխայ, թրըխկ, շրխկոց։՝

կոչական-հեյ,թրըխկ
զգացական-ախ,ուխայ
բնաձայնական-խշշալ,ծուղրուղու,ծիվ-ծիվ,բզզոց