կռունկ 10.04.23

— Մարգարի՛տ․․․

Մարգարիտը, ծնկները գրկած, նստել էր տաք ավազներին, և հայացքը թրթռում էր ջրերի վրա։
Նա այնտեղ գտավ Կոմիտասի հայացքն ու ժպտաց։
— Մարգարի՛տ, ի՞նչ գիտես, թե այս ալյակներից մեկը Հայաստանեն չի եկել-հասել այստեղ ու հիմա ուզում է ափ ելնել։
Ալիքները Ատլանտյանի ալիքներն էին, ափը՝ Անգլիայի Սպիտակ կղզու, իրիկնապահը՝ 1911 թվականի ամառվա։
— Տարօրինակ բաներ ես մտածում, Կոմիտա՛ս։

-Հայ ջուր է, տիրոջ ետքեն վազեվազ աշխարհեն էլ դուրս կելնի, Մարգո՛։
Կոմիտասը մեկնված էր կողքի, և նրա մկաններից  ու նյարդերից հոգնածություն էր անջատվում, որը նա հավաքել էր տաք ու փոշոտ ճամփեքից։  Նա երկար շրջել էր Արևմտյան Հայաստանում, անցել գավառից գավառ, հավաքել մեռնող, գաղթող ու
ննջող երգերը, սերմել հույս և ուրախության երգ, անցել էր Եգիպտոսի հայաշատ քաղաքներով և մյուռոնի փոխարեն նա՝ հայր սուրբը՝  Կոմիտաս վարդապետը, տարաշխարհիկ հայերին մկրտել հայ ոգով՝ ի տեղ նշխարի նրանց բերանները երգով քաղցրացնել։ Հետո շարունակել էր ճամփան, ու սև վեղարով ծրարած Հայաստան աշխարհը տարել-հասցրել Ալեքսանդրիա։ Այստեղ նա հավաքել էր
հիսուն մանուկներ․ աղոթքի տեղ երգ մրմնջացել, հոգիներում արթնացրել հայրենի լեռների շշուկները, ապա նրանց մատղաշ կոկորդները դարձրել սրինգ՝ ու փորձել, ու նվագել։
Ապա Եգիպտոսից անցել էր Ֆրանսիա, հասել Փարիզ, հասել իր հոգուն ու երգին աշակերտած Մարգարիտի մոտ ու դեռ մի կարգին շունչ չքաշած՝ մոտեցել դաշնամուրին:
Հետո Մարգարիտի խնդրանքով, երկու շաբաթով Սպիտակ կղզում
հանգստանալու էր եկել, բայց դադար չուներ։ Առավոտից գիշեր հակված էր պանդոկի դահլիճում դրված դաշնամուրին, ներդաշնակում էր երգերը, ձայնագրածի կողքին ձայնագրում նորը, կամացուկ երգում՝ նոր ձայնագրածի վրա նորից  շարժում աջը, անհանգիստ քայլում էր, ու ոտնաձայնի հետ մեղեդին ալիքվում էր դահլիճում։ Եվ առավոտից գիշեր տաք-տաք երգ էր ժայթքում
Սպիտակ կղզում։ Անգլիացի հանգստացողները դահլիճի դռնից ծկլկում էին, բայց ոչ ոք ներս մտնելու, խանգարելու փորձ չէր անում:

— Ասում են՝ այս հոգևոր հայրը հայ երաժիշտ է,- շշնջում էր մեկը և, թեկուզ երևացողը
Կոմիտասի թիկունքն էր, հարգանքով գլուխ էին տալիս ու հեռանում։ Դահլիճ ոտք դնողը միայն Մարգարիտն էր։
— Կոմիտա՛ս, չէ՞ որ դու հանգստանալու ես եկել։
— Երգերը ննջել չեն կամենում, Մարգարի՛տ։ Եվ ես չեմ կամենում, որ ննջեն։
— Գնանք մի քիչ շրջենք, աղաչում եմ։
— Մնա՛ իրիկնապահին, քեզ համար նոր երգ ունիմ, կերգեմ։
․․․ Եվ հիմա նորից արևմարք էր. օվկիանի վրա՝  հեռվում, հրե լավա էր ժայթքել, և ալիքները իրարից առաջ անցնելով, իրարից երկնային գույներ ու շշուկներ փախցնելով, վազում, վազում էին՝ հրափրփուրի մեջ մարելու։ Մարգարիտը, ծնկները գրկած, նստել էր, Կոմիտասը՝ թիկնել, աչքերով ջրերի շշուկներն էր հավաքում։
— Մարգարի՛տ, ալիքները գանգատ ունին, նրանք անտուն են, թափառական ու գանգատ ունին։
— Տարօրինակ բաներ ես մտածում, Կոմիտա՛ս,- խոսքը կրկնեց Մարգարիտը, և որպեսզի
Կոմիտասը չգնա կնճռոտ մտքերի հետևից, հիշեցրեց,- դու ինձ խոստացար նոր երգ։
— Մնա լուսնկային։
— Բայց մենք ճաշի հրավեր ունենք։
Փոքրիկ պանդոկում Կոմիտասի ու Մարգարիտի հարևանությամբ կենում էր անգլիացի մի ընտանիք՝ կանոնիկ ու սառը բրիտանացի հայր, մայրը՝ սևահեր, ծիծաղկոտ ու սև աչքերով իռլանդուհի, և երկու խարտյաշ մանուկներ։ Նրանք այդ օրը գնալու էին, և իռլադնուհին ճաշի հրավեր էր արել։

Մաս 2-րդ

…Հավաքվեցին ճաշասեղանի շուրջը։ Ամուսինները ճերմակ անձեռոցիկներ կախեցին երեխաների կրծքներին և շշուկով հասկացրին նրանց, որ համբերեն. վարդապետը պետք է օրհնի ճաշասեղանը։
Կոմիտասն աջը բարձրացրեց ու անբառ խաչակնքեց ճաշասեղանը։

Ընթրիքը սկսվեց զուսպ ու անձայն։ Կոմիտասը, իր բնույթին հակառակ, չէր կատակում, Մարգարիտը փորձում էր ակտիվ երևալ, իռլանդուհուն չվիրավորել, անգլիացին ընթրում էր դանդաղ, կանոնիկ շարժուձևով ու մի տեսակ հոգնած, իռլանդուհին սովորական ծիծաղը հավաքել էր աչքերում։ Նա ավելի շատ մանչերին էր կերակրում և կամացուկ զսպում, որ բարձր չխոսեն՝ ի հարգանք վարդապետի։
— Ինչո՞ւ եք երեխաներին թշնամացնում ինձ,- ժպտաց Կոմիտասը,- ճանապարհին թե
հայհոյեն,  ո՛վ կպաշտպանի։
— Օ՜, ի՞նչ եք ասում, հա՛յր սուրբ,- աչքերում թռվռացող ծիծաղին իռլանդուհին ազատություն տվեց,- նրանք հայհոյել չգիտեն։
— Չգիտե՞ն,- Կոմիտասը գլուխն օրորեց,- ափսո՜ս։
Իռլանդուհին քրքջաց․ ամուսինը լուրջ-լուրջ նայեց վարդապետին և հարց տվեց․
— Դուք ուզում եք, որ նրանք, ներեցե՛ք, հայհոյե՞լ իմանան։
— Հարկավ,- նույնպիսի տոնով պատասխանեց Կոմիտասը, — եթե չգիտեն, ի սեր Աստծո,
սովորեցրե՛ք, մեղք են երեխաները։
Կինը նորից քրքջաց, ամուսինը կարմրեց, կմկմոցով առարկեց վարդապետին,  հետո էլի կատակեցին, ընթրիքն ու զրույցը դարձան անկաշկանդ, և իռլանդուհին սիրտ արեց․
— Ներեցե՛ք, հա՛յր սուրբ, շատ կցանկանայի լսել ձեր ազգային երգերից մեկը։
— Սիրով,- Կոմիտասը գլխով խոնարհում արեց,- լսեցե՛ք մեր «Կռունկը»։

-Կռո՞ւնկը,- ժպտաց իռլանդուհին, — ի՞նչ է նշանակում։
-Crane:
Կոմիտասը նստեց դաշնամուրի մոտ ու նայեց Մարգարիտին։ Նա տխուր ժպտում էր։
-Կռո՜ւնկ,- հոգուց փերթ-փերթ պոկված մեն մի բառի հետ շունչը գնաց, տարածվեց այդ պանդոկից, Սպիտակ կղզուց դուրս, ինչ-որ տեղ փռվեց մի
հորիզոն, շունչը խորացավ, և այդ պանդոկից ու Սպիտակ կղզուց դուրս բերված աշխարհն ու օրը մթնոլորտ ունեցան ու գույն․ երկինքը աշնանային կապույտ էր ու սառը, ձյուն-ճերմակ ամպեր էին լողում այնտեղ, հորիզոնը՝ մշուշոտ ու խամրած։ Հոգուց փերթ-փերթ անջատվող բառի հետ շունչն ալիք-ալիք ծավալվեց.
․․․ուստի՞ կուգաս, ծառա եմ ձայնիդ,
Կռո՛ւնկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս․․․
Իռլանդուհին կամաց թեքվեց դեպի Մարգարիտը․
— Կարոտի՞ մասին է։
— Այո՛, պանդուխտի երգ է։
Հոսում էր Կոմիտասի ձայնը ու ձայնի հետ՝ լուծված բառերը։ Իռլանդուհու համար բառ ու խոսք չկար, կար միայն հայր սուրբից անջատվող անհատնում շունչ, և հեռավոր ու անծանոթ աշխարհում բացվել էր մի հորիզոն, ու հորիզոնում՝ երկու շնչավոր՝ մի մարդ, մի կռունկ. երկրի վրա՝ խեղճ ու կրակ մի
մարդ, երկնքում՝ ուղղություն ու երամ կորցրած մի կռունկ։ Աշնան թախիծով լցված հորիզոնում երկու միայնակ հոգիներ հանդիպել էին․ երկուսն էլ մեծ կորուտի տեր ու նույն կարոտի՝ տաք երկրի ու երամի։ Կռունկի հոգնած ու բեկված թևերից, երկար վիզ ու կտուցից կաթկթում էր նրա կաղկղան և տակնուվրա անում պանդուխտի հոգին․ կաղկղան խոսում էր պանդուխտի հոգու հետ․ կաղկղայի մեջ ախ կար, հեռավոր ու տաք մի երկրի հուշ ու կարոտ, կորցրած երամին գտնելու հուսահատ փորձ։
Պանդուխտն իր օր ու կյանքն էր պատմում կռունկին, գանգատվում պաղ մարդկանցից, պատմում էր կորուստների մասին, իր մենակության, կրքոտ էր պատմում․ չպատմել չէր կարող, որովհետև խեղդվում էր, ուրիշ մեկին պատմել չէր կարող, որովհետև ականջող չկար, հասկացող չկար, իսկ կռունկը ուրիշ էր․ նա իր պես թափառիկ է, նրա կաղկղայի մեջ իր ախ ու ցավից կա․ պետք է որ լսի, պետք է որ հասկանա․․․
Իռլանդուհին սեղմեց որդուն, ապա նրա դողացող ձեռքը գտավ մյուս մանչին,  ձգեց, մոտ բերեց, երեխաներին հավաքեց իր թևի տակ։
— Թող հանգիստ նստեն,- կամաց ասաց ամուսինը։

 Մաս 3-րդ

Իռլանդուհին շաղված աչքերով նայեց նրան և առաջին անգամ ատելության պես մի բան ունեցավ ամուսնու նկատմամբ․ անհույզ ու սառն էր նրա դեմքը, և իռլանդուհուն թվաց, թե է՜ն պանդուխտի գանգատը ամուսնուց է, և թվաց, թե հայր սուրբն ու Մարգարիտը գիտեն դա, և դողով նայեց Մարգարիտի կողմը։
Մարգարիտի կեցվածքը վեհ էր․ ձեռքերը կրծքին ծալած, գլուխը բարձր, աչքերը՝ թախծալի։ Նա հզոր էր իր տխրության մեջ։
«Էն պանդուխտի նման է»,- մտածեց իռլանդուհին և փլված ուսերով կուչ եկավ։
Կոմիտասի շուրթերով բողոքում էր մի ողջ ժողովուրդ, իսկ իռլանդուհու համար բառ ու խոսք չկար, կար միայն հայր սուրբից գոլորշու պես դարձեդարձ անջատվող շունչը, և տխուր ու ամայի հորիզոնում մի պանդուխտ շարունակում էր իր մենախոսությունը՝ աչքերը կռունկի թևերին։ Կռունկը գնում էր հոգնած ու հուսահատ՝ թևերին պանդուխտի աչքերի ու ամպերի ծանրությունը։ Երկինքը նրան անդունդ էր հրում, իսկ երամը չկար ու չկար: Հույսն ու հավատը լքել էին նրան, և նա իր ցեղին ու իր տաք երկիրը չէր հասնելու։ Կռունկը գնաց, հեռացավ․ պանդուխտի ականջներում հիմա նրա կաղկղայի փշրված արձագանքն էր, պանդուխտին լքեց վերջին խոսակիցը, վերջին ընկերը, ու հորիզոնում մնաց մեն մի շնչավոր՝ մենակությունից կծկված մի պանդուխտ, և անհուսությունը
փաթաթվեց նրան։
«Հիմա լաց կլինի»,- արցունքները կուլ տվեց իռլանդուհին։
Բայց չեղած տեղից պանդուխտը ոգի առավ, նրա աչքերի անորոշության ամպերի վրա փայլատակեց զայրույթը, նա հայացքը հեռացրեց կռունկի  ճամփից: Դաշնամուրի ստեղների վերջին զարկերի ու  երգի վերջին հնչյունների հետ պանդուխտը  շաղված հայացքով նայեց դատարկ հորիզոնին։
Իռլանդուհին փղձկաց, նա դեմքին առավ ափերի մեջ և գլուխը դրեց սեղանին։
«Դա ի՜նչ երաժշտություն էր․․․ ի՜նչ ձայն էր․․․ , ես երբեք չպիտի մոռանամ․․․ չպիտի մոռանամ․․․», — կրկնում էր մտքում։
— Այս ի՞նչ արեցիք կնոջս,- ամուսինը ոտքի ելավ և դժգոհ նայեց Մարգարիտին,- տասը տարի է՝ ամուսնացած եմ, նրան այս վիճակի մեջ չեմ տեսել։

Հետո ձեռքը դրեց կնոջ ուսին և ասաց.

— Հանգստացի՛ր, ի՞նչ պատահեց։
Կնոջ ուսերն ավելի ցնցվեցին, նա ուսը իրեն քաշեց և լացի միջից ասաց․
— Բայց նա չկարողացավ լաց լինել․․․ ես լաց եմ լինում, որ նա չկարողացավ լաց լինել։

Ամուսինը ուսերը վեր ձգեց․ ո՞ւմ մասին է խոսում կինը, «նա»-ն ո՞վ է։
— Եվ նա չպետք է լաց լիներ,- պատասխանեց Կոմիտասը,- տխրությունը պետք է ուժեղ լինի,առնական։
Իռլանդուհին հանդարտ բարձրացրեց գլուխը և արցունքոտ աչքերով ուշադիր նայեց հայր սուրբին։ Կոմիտասը տխուր ժպտաց, հետո իռլանդուհին խոնարհեց գլուխը և, կարծես մեկուսի, շշնջաց․
-Եվ կռունկը չհասավ երամին։
-Չհասավ,- կրկնեց Կոմիտասը,- երամից կտրված կռունկները տեղ չեն հասնում, չեն հանգրվանում, մի տեղ ընկնում մեռնում են։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր ընդգծված բառերը։ տարաշխարհիկ — օտարերկրյա,Հարկավ-Անշուշտ,փերթ-փերթ -Փերթերի,
  2. Գրի՛ր  իրիկնապահ, արթնանալ, պանդուխտ, տխուր, վեհ, աղեկտուր բառերի հոմանիշները:իրիկնապահ-Երեկո,արթնանալ-Զարթնել,պանդուխտ-վտարանդի,տխուր-Տրտում,վահ-տե՛ս Բահ,աղեկտուր
  3. Գրի՛ր առնական, հզոր, տրտմություն,  սևահեր, ծիծաղկոտ  բառերի հականիշները:առնական-կանացի,հզոր-թույլ,տրտմություն-ուրախություն,ծիծաղկոտ-լալկան
  4. Պատմվածքի երեք հատվածները վերնագրի՛ր:
  5. Նկարագրի՛ր և բնութագրի՛ր իռլանդուհուն:
  6. Ինչո՞ւ է պանդուխտն իր ցավը հենց կռունկին պատմում:
  7. Փորձիր բացատրել իռլանդուհու հուզմունքը. կարո՞ղ է մարդ իրեն անծանոթ լեզվից, երգից, մեղեդուց հուզվել:

руски8

Упражнение 1

Подобрать подходящее по смыслу имя существительное и определи его род.

Добрая, любимая, родная ж.р
Весенний, звонкий, говорливый м.р
Интересная, библиотечная, любимая ж.р
Шелковое, красивое, длинное с.р
Круглый, обеденный, деревянный, м.р
Новогодний, веселый, долгожданный,м.р
Яркое, весеннее, игривое с.р

Сочное, вкусное, спелое ,с.р
Сладкий, ночной, кошмарный,м.р
Чистая, питьевая, прозрачная,ж.р

Упражнение 2

Составь сочетания имен существительных со словами мой, моя, мое, укажи род.

Свеча- моя-ж-р, полотно-мое-с-р, друг-мой-м-р, взгляд-мой-м-р, дочка-моя-ж-р, вьюга моя-ж-р, ружье-мое-с-р, озеро-мое-с-р, кроссворд-мой-м-р, жилищемое-с-р.

Упражнение 3

Определи род существительных, запиши слова в три столбика. Над столбиками напиши :м.р., ж.р, ср.р.

Жидкость-м-р, кино-с-р, киносъемка-ж-р, килограмм-м-р, рассада-ж-р, питье-с-р, свет, поездка-ж-р, новосельес-р, подъезд-м-р, троллейбус-м-р.

Գործնական քերականություն

Գործնական քերաք

կ

Կապ կոչվում են այն բառերը, որոնք մի բառ կապում են մեկ այլ բառի և այդ
կապվող բառի հետ դառնում են նրա լրացումը։ Օրինակ՝ խոսել դասից կապակ-
ցության մեջ խոսել և դասից բառերը կապվել են իրար անմիջականորեն՝
հոլովաձևով, սակայն խոսել դասի մասին կապակցության մեջ մասին բառը դասի
բառը կապել է խոսել բառին, և դասի մասին կապակցությունը արտահայտել է
բերել մեկ իմաստ՝ դասից։ Մասին-ը կապ է և կապակցել է խոսել և դասի
բառաձևերը։

Կապերի մի մասը դրվում է կապակցվող բառերից առաջ, մյուս մասը՝
դրանցից հետո, իսկ մի քանիսը՝ առաջ կամ հետո։ Կապվող բառից առաջ դրվող
կապերը կոչվում են նախադրություններ։ Դրանցից են՝ առանց, դեպի, մինչև,
հանուն, նախքան, չնայած, ըստ, հօգուտ (սխալ է ի օգուտ ձևը) և այլն, օրինակ՝
առանց գրքի, դեպի տուն, մինչև այգի։ Կապակցվող բառերից հետո դրվող
կապերը կոչվում են հետադրություններ։ Դրանցից են՝ առթիվ, զատ, համար,
հանդերձ, հանդեպ, մասին, միջև, մեջ, վրա, տակ, դիմաց։ և այլն, օրինակ՝ տոնի
առթիվ, դրանից զատ, գործի համար։ Այն կապերը, որոնք կարող են դրվել
կապակցվող բառերից թե՛ առաջ, թե՛ հետո, կոչվում են երկդրություններ, օրինակ՝
բացի (բացի նրանից կամ նրանից բացի), անկախ, շնորհիվ (սխալ է ի շնորհիվ
կապակցությունը) և այլն։


Որպես կապ հանդես եկող բառերը բաժանվում են 3 խմբի՝ իսկական,
անիսկական և կապական բառեր։

Իսկական են միշտ որպես կապ հանդես եկող
և չհոլովվող բառերը, օրինակ՝ մասին, բացի, դեպի։

Անիսկական են որպես կապ
գործածվող, սակայն հոլովվող բառերը, օրինակ՝ վրա, մոտ, առջև, տակ, մեջ և
այլն։

Կապական բառեր են համարվում այլ խոսքի մասերին պատկանող բառերը,
որոնք կարող են գործածվել նաև կապական արժեքով, օրինակ՝ Նա աջ ձեռքով
(գոյական) բռնել էր գրիչը։ Նա իր բոլոր նպատակներն իրագործում էր նրա
ձեռքով (կապական բառ)։ Պատկերը գծով (գոյական)բաժանված է երկու մասի։
Այդ մասնագիտության գծով (կապական բառ) փորձառու մարդիկ են հարկավոր։


Կապերի խնդրառությունը (կառավարումը)։ Ամեն մի կապի հետ կապակցվող
բառը դրվում է որոշակի հոլովով, օրինակ՝ վրա կապի հետ բառը պետք է դրվի
սեռական հոլովով՝ սեղանի վրա։ Կապի՝ որոշակի հոլովով խնդիր պահանջելը
կոչվում է կապերի խնդրառություն կամ կառավարում։ Պետք է հիշել, թե որ կապը
որ հոլովով խնդիր է պահանջում։

Սեռական հոլովով խնդիր են պահանջում շատ մեծ թվով կապեր՝ առթիվ,
առջև, դիմաց, մասին, համար, նման, նկատմամբ, պատճառով, փոխարեն և այլն։
Տրական հոլովով խնդիր են պահանջում որոշ կապեր՝ զուգընթաց,
ընդառաջ, կից, հակառակ, չնայած և այլն։
Հայցական հոլովով խնդիր են պահանջում մի շարք կապեր՝ առ, դեպի, ի
վար, ի վեր, մինչև, իբրև, նախքան, չհաշված և այլն։
Բացառական հոլովով խնդիր են պահանջում մի շարք կապեր՝ բացի, դուրս,
զատ, վար, վերև, ներքև, ներս, անկախ և այլն։
Գործիական հոլովով խնդիր են պահանջում մի քանի կապեր՝ հանդերձ,
մեկտեղ, մեկ (օրինակ՝ սենյակով մեկ)։։
Ներգոյական հոլովով կապի խնդիրներ չեն դրվում։
Պետք է հիշել, որ մի շարք կապերի հետ առաջին և երկրորդ դեմքերի
անձնական դերանունները դրվում են տրական հոլովով, թեև գոյականները
դրվում են սեռականով։ Այդ կապերն են՝ մոտ, վրա, հետ, պես, չափ, համար,
նման, հօգուտ, հանձին, ի դեմս, հանուն։ Չափ կապի հետ նշված դերանունները
կարող են դրվել նաև սեռական հոլովով՝ իմ չափ։ Հանդեպ կապի հետադաս
լինելու դեպքում դերանունը դրվում է սեռականով (իմ հանդեպ), իսկ նախադաս
լինելու դեպքում՝ տրականով (հանդեպ ինձ)։ Կապերի հոլովված ձևերի հետ
առաջին և երկրորդ դեմքերի անձնական դերանունները դրվում են սեռական
հոլովով՝ իմ մոտից, քո մոտից, քո վրայից և այլն։

Վարժություններ
Վարժություն 1։ Դո՛ւրս գրել կապերն ու կապական բառերը, որոշե՛լ նրանց
խնդիրների հոլովը։

Յուրաքանչյուր մարդու համար մի որևէ բան կյանքի խորհրդանիշ է դառնում։
Ինձ համար մեր վանքի ճակատի այն ծառն է դարձել խորհրդանիշ, որ ուղեկցել է
ինձ մանուկ օրերից մինչև ծերություն։ Կյանքին կառչելու, համառ պայքարով
ապրելու խորհրդանիշ։ Քամու բերած աղքատիկ փշրանքներով էր սնվում նա՝ իմ
մանկության ընկեր ծառը, մշտական քաղցի ահից, ինչպես և չէր ընկճվում իր
շուրջը փոթորկող չար տարերքի առաջ, ուրեմն և՝ ամեն պայմանի դիմանալու
խորհրդանիշ։ Քարի և կարիքի դեմ օրհասական կռվի մեջ անգամ այդ ծառը իր
բարձունքից ժպտում էր աշխարհին ապրելու խենթ հաճույքով։ Ու իր բարձր
թառից հեգնանքով էր նայում ներքևում՝ առվի պարարտ ափին պարարտացած ու
հղփացած իր ցեղակիցներին։ Վախթանգ Անանյան

Վարժություն 2։ Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ կապը։
1. երբ, բացի, որովհետև, այնտեղ
2. մտերմորեն, ամենուրեք, դեպի, ստեպ-ստեպ
3. վրա, որևէ, և, մյուս
4. ինչու, յուրաքանչյուր, մասին, մասամբ
5. հանուն, անուն, այնքան, սույն

Վարժություն 3։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել է ձայնավորի հնչյունափոխություն։
Միջնապատ, միություն, գինեգործ, կիսալուսին, թիավարել, վիպասան, շինարարություն, հիվանդասենյակ, գիրանալ, գիտուն, վիրահատել, վիճահարույց, գիսավոր, հիանալի, լիություն, զինագործ, սիրավեպ, դիմաքանդակ, կինոթատրոն։

Վարժություն 4։ Բառաշարքում առանձնացրու քանակական, դասական և բաշխական թվականները:

Տասնյոթ(դասական), հինգ-հինգ

Վարժություն 4։ Բառաշարքում առանձնացրու քանակական, դասական և բաշխական թվականները:

Տասնյոթ(դասական), հինգ-հինգ(բաշխական), միլիարդ(դասական), առաջին(դասական), հարյուր ութ(դասական), մեկական(բաշխական), քսանմեկերորդ(դասական), երեք հազար(դասական), ութսունինը(դասական), հազարական վեցերորդ(բաշխական), յոթանասուն(դասական), ինը-ինը(բաշխական), մեկ(դասական), քառասունհինգ(դասական): 

Վարժություն 5.Առանձնացրու  ածանցավոր բայերը և ընդգծիր ածանցները:

Վախեցնել, երգել, առաջանալ, հանգստանալ, ցատկոտել, թարմացնել, խաղալ, զայրանալ, թռչկոտել, կրկնել, իջնել, բռնել, թռչել, թրջել, փախչել, հագցնել, կոտրվել, բացվել, վախենալ, կպչել, բարձրացնել, հրամայել, կտրատել, հեռացվել, արտահայտվել:

Պատմության ամփոփում

1.Ներկայացնել 17-րդ դարի երկրորդ կեսին հայ ժողովրդի ազատագրական պայքարի վերելքի վերսկսման ինր ներքին և արտաքին նախադրյալներ կային:428 թվականին Մեծ Հայքի Արշակունյաց թագավորության անկումից հետո՝ մինչև 855-885 թվականները՝ նախ՝ ընդդեմ Իրանական պետության, հինգից յոթերորդ դարերում, ապա՝ արաբական արշավանքներից հետո, և Հայկական կիսանկախ պետականության՝ Արաբական խալիֆայության կողմից նվաճվելուց հետո՝ ընդդեմ արաբական տիրապետության։

2. Ներկայացրու, գնահատիր Իսրայել Օրու գործունեությունը:

Իսրայել Օրի (1659[1]ՍիսիանՀայաստան — 1711[1]ԱստրախանՌուսական թագավորություն), հայ ազգային–ազատագրական շարժման գործիչ։ Ծագում էր Պռոշյանների իշխանական տոհմից։ Իսրայել Օրու գաղափարները մեծ ազդեցություն են ունեցել ժամանակի ազգային-ազատագրական պայքարի գաղափարների ձևավորման հարցում։ Օրին հիմնել է պայքարի ռուսական կողմնորոշումը։

Սյունիքում և Արցախում ունենալով գաղափարակիցներ՝ նա արմատավորեց Հայաստանի ազատագրության գաղափարը նրանց մեջ։ Արդյունքում իր մահից մեկ դար անց Արևելյան Հայաստանըմիացվեց Ռուսական կայսրությանը։ Ռուսական կայսրությանը միացված հայկական հողերի վրա այսօր կան հայկական երկու պետականություններ՝ Հայաստան Հանրապետություն ու Արցախի հանարապետություն։

3. Համեմատել Արցախի և Սյունիքի ազատագրական պայքարները

ա. ովքեր էին ղեկավարում,Անհույս վերադարցան

բ.ընթացքը մի մաս դառավ մահմեդականություն։

4.Ինչ քաղաքականություն էր վարում Նադիր շահը Հայաստանում:

Նադիր շահ Աֆշար կամ Նադիր շահ (պարսկերեն՝ نادر شاه افشار, որ հայտնի է նաև որպես Նադեր ղոլի բեգ — نادر قلی بیگ կամ Թահմասպ Ղուլի Խան — تهماسپ قلی خان, նոյեմբեր1688 թ[1] կամ օգոստոսի 61698[2] – հունիսի 191747), Իրանի շահ 1736–1747 թվականներին, Աֆշարների հարստության հիմնադիր։

Նադիր շահը սերում էր Իրանի հյուսիսում՝ Խորասանում բնակվող թյուրքալեզու քոչվոր աֆշարների ցեղից[3]։ 1726 թվականին ծառայության է անցել Սեֆյան շահ Թահմազ II-ի մոտ։ 1730-31 թվականներին Իրանի մի շարք շրջաններ գավթած աֆղանական, թուրքմենական ցեղերին ու թուրքերին հաղթելու արդյունքում մեծ հեղինակություն է ձեռք բերել։ 1732 թվականին գահընկեց է արել Թահմազին, շահ հռչակել նրա որդի Աբբաս III-ին և դարձել խնամակալ։ 1736 թվականի թուրք-իրանական պատերազմից հետո Նադիրն իրեն հռչակել է շահ։

Նադիր շահը հաղթել է երեք խոշոր պատերազմներում (1730-17361738-17401743-1746)՝ վերանվաճելով ամբողջ Իրանը, խոշոր հաղթանակներ է տարել ԻրաքումԱֆղանստանումՊակիստանումՄիջին Ասիայում, Հնդկաստանում, Պարսից ծոցի ավազանում ու Անդրկովկասում[4]։ Նադիր շահը նկարագրվում է որպես «Ասիայի վերջին հզոր զորավար»[5]։ Նա, թյուրքական ծագում ունենալով հանդերձ, համարվում է տարածաշրջանում Իրանի ազդեցության և ուժի վերականգնողը։

5. Խամսայի մելիքությունները ինչ կարգավիճակ ստացան Նադիրի օրոք:

6. Լրացնել թվականները.

1677թ.

1699թ.

1701թ.

1724թ. հունիսի 12

1724թ

1736թ7. Մի քանի նախադասությամբ հիմնավորիր քեզ դուր եկած թեման:

հասարակագիտություն 8

Վրաստանի մասին

1. Ուկրաինացիներից շատ ավելի շուտ Վրաստանի բնակիչները քրիստոնյա դարձան:

2. Վրաստանում միայն տարեցները խոսում են ռուսերեն:

3. Վրաստանի տարածքում կետերը կատարվում են 2 լեզվով `անգլերեն և վրացերեն:

4. Վրաստանի ոստիկանությունն առանձնանում է իր առատաձեռնությամբ, քանի որ ոստիկանությունը բարենպաստ է վերաբերվում մարդկանց, այդ թվում `զբոսաշրջիկներին:

5. Վրաստանում կան վճարովի վերելակներ, որոնց համար դուք պետք է գումար վճարեք:

տուրքայի մասին

1. Ֆուտբոլը թուրք ժողովրդի շրջանում ամենատարածված մարզաձեւն է:

2. Թուրքիան համաշխարհային առաջատար է բժշկության ոլորտում:

3. Եվրոպական երկրների շրջանում արձակուրդների ամենաերկար սեզոնը Թուրքիայում է:

4. Թուրքիայում դուք կարող եք անշարժ գույք գնել 5 անգամ ավելի էժան, քան եվրոպական այլ մայրաքաղաքներում:

5. Թուրքիան աշխարհի ամենաապահով երկիրն է:

ազրբեջանի մասին