English faburary 28-march 3

B.

1.USA

2.e

3.Somalia

4.D

C . Smaller ,the smallesr

The esiest

Worsest,the bettest,,the most

Biger,bigest,more difficult,the most difficult,the more important,the most important,happier,happiest,the more fantastic,the most fantastic

D.2.When Sarah won $1,000shewas the happiest girl in the world.

3.The internet was one of the more

important invention ofthe 1960s

4. Vatican City is the smaller country in the world.

5.When my grandmather died,it was one of the worse times in my life.

6.The Amazon is the longest river in the world.

Առաջին բջջային հեռախոսը

Այսօր մեր կյանքն անհնար է պատկերացնել առանց բջջային հեռախոսի։Անընդհատ հայտնվում են նոր մոդելներ` ավելի ու ավելի լավը։ Առաջին բջջային հեռախոսն ստեղծվել 1973 թ.-ի ապրիլի 3-ը նշանավորվել է առաջին բջջային հեռախոսի ստեղծմամբ, երբ առաջին անգամ օգտագործվել է անլար կապը: Մարտին Կուպերը, ով «Motorola» ընկերության ներկայացուցիչն էր, համարվում է բջջային հեռախոսի հիմնադիրը:  Հեռախոսի պատմությունը սկվել է դեռ 1947 թ.-ին` AT&T։

Նյութի աղբյուրը՝ shabat.am

Պատմություն7

1080 -Ռուբեն իշխանը կիլիկիայում հիմնադրեց հայկական իշխանություն
1095-1100-Ռուբենին հաջորդեց նրա որդին Կոստանտինը,վախկաբերդը դարձրեց իշխանության կենտրոբ
1100-1129-Կոստանտինին հաջորդեց որդին Թորոս առաջինը
1104-թվական Թորոս առաջինը գրավեց Սիսը և Անարզաբար
1129-1137-Թորոս առաջինին հաջորդեց նրա եղբայր Լեվոն առաջինը,նա գրավեց Մսիսը,Ադանան,Տարսոնը
1145-1169-Թորոս երկրորդ
1169-1175-
1173-Սիսը Մլեհը դարձրեց մայրաքաղաք
1175-1187-Ռուբեն երրորդ

1198թ հունվարի 6 Տանսոն քաղաքում

Ճնշում։ճշման ուժ

Ճնշումը բնութագրում է երկու հպվող մարմիների փոխազդեցությունը և հավասար է հպման մակերևութին ուղղահայաց ազդող ուժի (ճշման ուժի) հարաբերությանը մարմիների հպման մկևույթի մակերեսին։

P=f s

Այս բանաձևից ` f=ps

Ճ միավոր է համարվում այն ճնշումը որն որն ստեղծվում է մակերեսով մակերևութի տեղամաֆրանսիացի գիտնկան Բլեզ Պասկալւ,, կոչվում է պասկալ (պա)։Այսպիսով` համաձայն միավորի սահմանման`

Երկրաչափության  ինքնաստուգում  7

1.Հավասարասրուն եռանկյան սրունքը 15սմ է, իսկ հիմքը` 17սմ: Գտեք այդ եռանկյան պարագիծը։

p=AC+AB+BC

15×2=30 

30+17=47

2. Հավասարասրուն եռանկյան հիմքը 5սմ-ով մեծ է սրունքից, իսկ պարագիծը 32սմ է: Գտեք եռանկյան կողմերը։

P=32

32-5=27

27÷3=9

3. Հավասարասրուն եռանկյան սրունքը 3 անգամ մեծ է հիմքից, իսկ պարագիծը 63սմ է։ Գտեք եռանկյան կողմերը:

P=63

7x=63 x=9

4.Ապացուցեք, որ եթե եռանկյան կիսորդն ու բարձրությունը համընկնում են, ապա եռանկյունը հավասարասրուն է։

Դիտարկեք եռանկույնիքնի ABDև BDC քանի որ AD=DC BC հնդհանուր է և <BDC=<BDA հետ այդ անկյուները

5. ABC եռանկյունում AB=BC, <A=40°: Գտեք <B-ն:

1.

Վահան Թոթովենց, Ներման աղոթքը

Երբ դեռ մանուկ էի՝ շատ եկեղեցասեր ու ջերմեռանդ էի։ Իմ քրիստոնյա և աստվածավախ մայրս այնպես դաստիարակած էր։

Գիշեր ու ցերեկ զրուցած էր ինձ՝ կապույտը ցուցնելով։

— Վերը, ամպերու ետին, ճիշտ աստղերուն քովիկը, Աստված կա, որ մեզ կը դիտե, ինչ որ ընենք և զրուցենք՝ կը տեսնե և կը լսե. ա՜յ, վերն է, վերը… Ղուրպան ըլլիմ զորությանը,— և կը խաչակնքեր, որուն կը հետևեի։

Կազդեին ինձ մորս ըսածները, որովհետև անկեղծ մայրիկ էր։ Թեև չէի տեսներ այդ Աստվածը, բայց չէի ալ հարցներ. «Ապա ո՞ւր է, մայրի՛կ, չեմ տեսներ», որովհետև կապույտին մեջ վեհություն մը կար, աստղերը այնպիսի հանդիսավորություն մ՚ունեին, որ կը զգայի թե բան մը կար, քաղցր սարսուռ մը կը բռներ կը կենար, հոգիս կը թռչեր, կը թռչեր…

Ամեն առավոտ մութն ու լուսուն մայրիկիս հետ ժամ կերթայի, որ ատեն միայն ժամկոչը կըլլար հոն։ Մայրս վերնատունը չէր երթար, ձեռքս բռնած կուգար դասը և Մայրիկ Աստվածածնա պատկերին առջև կաղոթեր։ Մոմը, որ կը պլպլար այդ յուղոտ և դժգույն պատկերին առջև՝ երերուն ստվեր մը կը ձգեր շուրջը․ թախծություն էր ու քաղցրություն…

Մայրս կաղոթեր և ներողություն կաղերսեր անաստված հորս համար։Հայրս 30 տարիե ի վեր պատարագի ձայն չէր լսած։ Ես կամաց-կամաց կը բարձրանայի և կեդրոնի մոմն ալ կը կպցնեի։

— Մայրի՛կ, մայրի՜կ, վեր եկուր։

— Սո՜ւս, սուս, վա՛ր իջիր։

Ես կիջնայի վար։ Մայրս արտորանոք վերնատուն կերթար, որպեսզի տերտերը չտեսներ, թե ինք դասն էր եկեր։ Երբ տուն երթալե ետք պատճառը կը հարցնեի տաճարը չելլելուն՝ ըսավ.

— Գառնուկս, կնիկներուն համար մեղք է խորան ելլելը։

Չէի հասկնար հիմիկվան պես Եվայի պատմության նշանակությունը։

Ճրագալույծ գիշեր մը զիս բարձրացուցին վերնատուն։ Այդ սրբազան լռության և մութին մեջ մենակ ես էի, որ վերնատունը կանգնած, սպիտակ շապիկ հագած, դալկահար մոմ մը կը բռնեի ձեռքիս մեջ։

— Քրիստոս հարյավ ի մեռելոց…— իմ երգս բոլորը ծունկի բերել տվավ։

Վերջեն լսեցի, որ մայրս կարտասվե եղեր, իհարկե հորս համար, որ իր ամենապզտիկ մանկան երգը չէր լսած։

Անգամ մը գյուղեն մեկ քանի հատ խնձոր բերած էին, խոշոր և կաս-կարմիր։ Երբ մեր թևերուն վրա կը փայլեցնեինք, պատկերնիս մեջը կերևնար։ Մայրս հյուրերու համար պահած էր այդ մեկ քանի խնձորները։

Ես գողցա երկու հատը և տարի մեր դրացի փոքրիկ Զարուին տալու։ Զարուն երկար, խարտյաշ մազերով, կապույտ աչքերով, կարմիր շրթունքներով և այտերով աղջիկ մըն էր։

Ես տղոց հետ չէի ուզեր խաղալ, միշտ Զարուն էր իմ խաղակիցը։ Զարուի ծնողները մեկ-երկու օրեն Պոլիս պիտի երթային, տանելով իրենց հետ Զարուն ալ։

Տրտում, շատ տրտում էի․․․

Ուզեցի Զարուին վերջին շնորհք մը ընել և գողացա այդ խնձորները։Բռնեցի Զարուին, քաշեցի, բերի մեր պարտեզը, տարի վարդի թուփերուն ետին, գլտորելով եկավ ետևես, երնջի այդ աղվորիկ, լեզու չունեցող ձագը։ Նստեցուցի խոտերուն վրա, գրպանես հանեցի երկու խնձորները և ցուցուցի իրեն։

Ցատկեց և ուզեց խլել ձեռքես։

Անմիջապես մեկը գրպանս դրի և մյուսը մոտեցուցի շրթունքներուն։

Զարուն խածնելու եղավ թե չէ՝ ես համբուրեցի զինքը։ Ձեռքես չհանեցի խնձորը, ամեն մեկ խածին համբուրեցի Զարուն։ Երբ հատնելու եղավ՝ իր քնքուշ թևը երկարեց վզիս, մյուս ձեռքով ալ կամացուկ մեկալ խնձորը հանեց գրպանես։ Ես չգիտնալու տվի։ Թողուց, որ համբուրեմ այտերը, աչքերը, մազերը… խարտյաշ մազերը։

Խնձորը առնելեն ետք… փախավ…

Ներս գացի։ Մայրս խոժոռ դեմքով մոտեցավ ինձ.

— Ա՛չքդ նայիմ,— ըսավ։

Մայրս կրնար աչքերնես մեր հանցանքը գիտնալ։ Այն տարիքին կը զարմանայի, թե ինչպես մայրս կրնար մեր մեղքերը գուշակել՝ միայն աչքերնուս մեջ նայելով։ Հիմա կը հասկնամ թե՝ երբ հանցանք ունենայինք, աչքերնիս չէինք բանար․ ա՛յդ էր մորս մոգական արվեստին գաղտնիքը։

Չբացի աչքերս ոչ թե խնձորի գողության համար, այլ Զարուն համբուրելուս վախեն։

— Եկո՛ւր ինձ հետ աղոթե, որ Աստված ներե մեղքդ,— հարեց մայրս։

Գացինք պատշգամբը աղոթելու։ Խաչ հանեցի և մտքիս մեջ աղոթեցի.

«Աստված պապա, ոտքդ պագնիմ, մի՛ թողուր, որ Զարուն Պոլիս երթա, ճամբան գայլերը կը փախցնեն զինքը, կամ ծովը կիյնա, Աստվա՛ծ, ի՛նչ կըլլա, Զարուն հոս պահես»։

Սկսա լալ, հեկեկալով լալ… Մայրս կիսատ ձգեց, առավ զիս իր տաքուկ գրկին մեջ.

— Մի՛ լար, գառնուկս, մի՛ լար,— ըսավ,— Աստված կը ներե գողությունդ։

Առաջադրանքներ:
1. Անծանոթ բառերը դուրս գրի՛ր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
2. Ինչպիսի՞ն է հերոսի վերաբերմունքը իր մոր նկատմամբլ։լավ նա սիրումեր իր մայրիկին
3.Վերնագրի՛ր հատվածները:
4.Դո՛ւրս գրիր Զարուին նկարագրող տողերը:
5. Հատվածը դարձրու արևելահայերեն:
Անգամ մը գյուղեն մեկ քանի հատ խնձոր բերած էին, խոշոր և կաս-կարմիր։ Երբ մեր թևերուն վրա կը փայլեցնեինք, պատկերնիս մեջը կերևնար։ Մայրս հյուրերու համար պահած էր այդ մեկ քանի խնձորները։
Ես գողցա երկու հատը և տարի մեր դրացի փոքրիկ Զարուին տալու։ Զարուն երկար, խարտյաշ մազերով, կապույտ աչքերով, կարմիր շրթունքներով և այտերով աղջիկ մըն էր։
Ես տղոց հետ չէի ուզեր խաղալ, միշտ Զարուն էր իմ խաղակիցը։ Զարուի ծնողները մեկ-երկու օրեն Պոլիս պիտի երթային, տանելով իրենց հետ Զարուն ալ։